Blog

  • Վաղարշակ Հակոբյանը ԱԺ չի գնա | Քաղաքականություն

    Վաղարշակ Հակոբյանը հայտնել է մանդատից հրաժարվելու ցանկության մասին: Այս մասին նա հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում:

     

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին», – գրել է նա։

  • Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

    Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

  • Մանդատները վերցնելն ամենակարճ ճանապարհն է Փաշինյանին հեռացնելու համար, հաշվարկել ենք

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video)

    Փաշինյանի ցինիզմը․ «Ես էդ տեսանյութը չեմ տեսել». Փաշինյանը՝Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին (video)

  • Սյունիքում բեռնատար է կողաշրջվել – Սյունիք ՀԸ

    Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

    Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։

    Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ:

    Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։

    Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

  • Chanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներով



    Մշակույթ


    Chanel-ը իր նոր՝ աշուն/ձմեռ 2026 Haute Couture հավաքածուով իսկական հրաշքի զգացողություն բերեց նորաձևության պոդիում։ Գեղարվեստական ​​​​ղեկավար Մաթյո Բլազիի ղեկավարությամբ ցուցադրությունը ուսումնասիրել է ֆանտազիայի և ֆունկցիոնալության միջև նուրբ գիծը։

    тейф8.jpg (99 KB)

    Հավաքածուն ոգեշնչված է լեգենդար մանկական գրականությունից. դասական հեքիաթային տարրերը վերածվել են ժամանակակից և զարմանալիորեն կրելի ուրվագծերի։

    тейф.jpg (133 KB)

    Հավաքածուի կոնցեպտուալ հիմքը ոգեշնչված է այնպիսի հայտնի պատմություններով, ինչպիսիք են «Ջեքը և լոբու ցողունը» և «Երեք արջերը»։

    тейф7.jpg (107 KB)

    Բլազին վարպետորեն հիմնավորել է այս ֆանտաստիկ մոտիվները անթերի կարվածքով և խիստ կառուցվածքով, որոնք ստեղծվել են Chanel ատելյեների լեգենդար վարպետների կողմից։

    тейф1.jpg (117 KB)

    Ցուցադրությունը բացվեց Chanel-ի վերաձևավորված դասական կոստյումով, որը պատրաստված էր բացառիկ գիպյուրե ժանյակից, որի նախշը հղում էր նույն այդ կախարդական լոբիներին։

    тейф2.jpg (126 KB)

    Կոստյումը կրում էին կիսաթափանցիկ մետաքսե մուսլինի վրայից։ Ուղղակի հղում կատարելով սկզբնական աղբյուրներին՝ ցուցադրությունը բացող մոդելը կրում էր «Les Fées, Contes des Contes» (Փերիներ. Փերիների հեքիաթներ) գրքի օրինակը, որը վերցված էր անմիջապես Գաբրիել Շանելի պատմական բնակարանի անձնական գրադարանից։

    Կենդանի պատմություններ և թաքնված դետալներ

    тейф6.jpg (141 KB)

    Մանկական հեքիաթներից վերցված պատմողական տարրերը բառացիորեն միահյուսված էին հագուստի ֆիզիկական դիզայնի մեջ ողջ ցուցադրության ընթացքում.

    Կոշիկի կրունկները միահյուսված էին նրբագեղ կանաչ որթատունկերով. փոքրիկ minaudière պայուսակները ձևավորված էին քնած արջերի տեսքով. կիպ բաճկոնների կոճակները փոխակերպվել էին՝ բադիկներից վերածվելով գեղեցիկ կարապների։

    тейф3.jpg (127 KB)

    Հագուստի ներքին աշխարհը ոչ պակաս բարդ և մտածված էր. վերարկուների և բաճկոնների աստառները նկարված էին մետաքսի վրա, իսկ թաքնված ներքին գրպանները լցված էին թալիսմաններով, նոտաներով և առօրյա մանրուքներով։

    тейф9.jpg (102 KB)

    тейф5.jpg (135 KB)

    Ավելին, Բլազին հավաքածուի մեջ միտումնավոր ներառել է «միտումնավոր անկատարության» գեղագիտությունը. կտրված գործվածքները և անատոմիապես առանձնացված հագուստները մոդելներին և ապագա հաճախորդներին տալիս էին շարժման բացարձակ ազատություն։

    тейф10.jpg (124 KB)






  • Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը



    Միջազգային





    Ռուսաստանում անօդաչուների դեմ գործողության ընթացքում սեփական շարժական ՀՕՊ խումբը խոցել է Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը, հայտնում է Forbes-ը։

    Ուղղաթիռը որսում էր ուկրաինական անօդաչուներին, երբ նրա ուղղությամբ կրակ է բացել նույն խնդրով զբաղվող ցամաքային շարժական ՀՕՊ խումբը։

    Առկա տվյալներով՝ սա արդեն առաջին նման դեպքը չէ, սակայն հետևանքների առումով ամենա«թանկարժեքներից» մեկն է։

    Նշվում է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ՀՕՊ-ը արդեն խոցել է առնվազն յոթ սեփական ուղղաթիռ, և մի քանի դեպքերում դա տեղի է ունեցել հենց անօդաչուների հետապնդման ժամանակ։




  • Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքայ

    Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի իր մասը։

    Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

    Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություն է ստորագրվել. «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։

  • ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։

    Նրա խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ, շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվորեն ներգրավված է լինելու կուսակցական աշխատանքներում։

    «Ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։