Blog

  • Կան ռեստորաններ, համեղ, յուրահատուկ սնունդ ունեն. Փաշինյանը խորհուրդ է տալիս արձակուրդը Երևանում անցկացնել (Տեսանյութ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում, մասնավորապես, Երևանում, լավ արձակուրդ անցկացնելու հնարավորություններին։

     «Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել»,-ասել է Փաշինյանը։

    Ըստ վարչապետի՝ Երևանն առաջարկում է ակտիվ և հագեցած առօրյա հենց վաղ առավոտից: Նա նշում է, որ քաղաքում կան բարձր մակարդակի մարզասրահներ, որոնք բացվում են դեռևս ժամը 6-ից, ինչպես նաև սրճարաններ, որոնք «վաղ առավոտից են բացվում ժամը 7-ից 8-ից և այդ սրճարաններում կարելի է շատ լավ նախաճաշել»: Դրանից հետո կարելի է քայլել քաղաքում, տեսնել պատմամշակութային հուշարձաններն ու շփվել մարդկանց հետ:

    Անդրադառնալով գների հետ կապված խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ դա հիմնականում պայմանավորված է սպասարկման բարձր որակով.

    «Մեր մոտ սրճարաններում, ռեստորաններում… սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է… իսկ դա գին արժե»: Նա նաև հավելում է, որ գների վրա ազդում են որակյալ գույքը, մթերքը և տրանսպորտային սահմանափակումները։

    «Համոզված եմ՝ ապաշրջափակման արդյունքում այս խնդիրները կլուծվեն»։

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին, և ամերիկյան ուժերի համար թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

    Նա նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները կթողնի վերջում, բայց, «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին։

    «Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այս գիշեր, շատ ուժեղ կհարվածենք վաղը գիշերը և շատ ուժեղ կհարվածենք դրան հաջորդող գիշերը, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ ավելի վատ կլինի, որովհետև հաջորդ շաբաթ կհասնի էլեկտրակայանների և կամուրջների հերթը», – ասել է Թրամփը հուլիսի 14-ին տեղի ունեցած հարցազրույցում։

    Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք «չնստեն սեղանի շուրջ և չբանակցեն»։

    Հարցին՝ արդյոք իրանցիներն, իր կարծիքով, լուրջ են վերաբերվում համաձայնության կնքմանը, Թրամփը պատասխանել է, որ «նրանք այլընտրանք չունեն»։

    Վերջին չորս օրերին ԱՄՆ-ն և Իրանն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։

    Armenpress

  • Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՔԿ

    Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է:

    «Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

    Դատարանի որոշման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am հայտնեցին, որ այն բողոքարկվելու է:

    Հիշեցնենք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում գերազանցել էր ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել և տեսանկարահանել իր գործողությունը:

    Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:

  • Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը

    Այս տարվա հունվարից մինչև հունիս ամիսները Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,128,640 դոլարի ապրանքներ։

    APA-Economics-ի տվյալներով՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.10%-ը։

    Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 միլիարդ 661,35 միլիոն ԱՄՆ դոլար։

  • 2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բակում մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա․Պ․-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից;

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 7 համակատարողների մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, իսկ սպանությանն օժանդակող անձի՝ Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

    2026 թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Մ․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

    Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են սահմանափակ խոցելիությամբ ինքնաշեն ողորկափող հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

    Ա․Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Erasmus+ ծրագրով մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը՝ թատրոնի, կինոյի, աուդիովիզուալ արվեստների և նոր մեդիաների միջազգային ակադեմիական ու ստեղծագործական կապերի զարգացման համար։

    Հուլիսի 6-ից Երևանում անցկացվում է առաջին համատեղ արվեստանոցը՝ 20 ուսանողով (10-ը Հայաստանից, 10-ը Ֆրանսիայից), որը վարում են Լորան Բերժենն ու Վենսան Դևիլը։ Ռեկտոր Սառա Նալբանդյանը դա համարում է բուհի միջազգայնացման ռազմավարության կարևոր քայլ։

    Երկրորդ փուլը նախատեսված է 2026-ի աշնանը Մոնպելիեում՝ ԵԹԿՊԻ դասախոսների վարմամբ, երբ ծրագրի 10 հայ մասնակիցները կմեկնեն շարունակելու համատեղ աշխատանքը։ Ծրագիրն համադրում է թատրոնն ու կինոն, տեսությունն ու պրակտիկան՝ ներառելով Քելի Ռայխարդտի ֆիլմերի վերլուծություն, վիդեոաշխատանքներ, փերֆորմատիվ ու վիդեոինստալացիոն նախագծեր և ստոպ-մոշն, դեկոմպոզիցիայի, նարատիվ ու դերասանական ֆրագմենտացիայի վարժություններ։

  • Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել | Հասարակություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Ոչ մի կաթիլ նավթ ու գազ դուրս չի բերվի տարածաշրջանից, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է իր չարագործությունները. ԻՀՊԿ

    «Ամերիկան կբախվի անսպասելի պատասխան գործողությունների, եթե կրկնի իր հարձակումները»։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, հաղորդում է Fars-ը։

    «Ագրեսորի հատուցումն ու պատժումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են Ամերիկայի հանցագործությունները։

    Քանի դեռ Ամերիկայի չարագործությունները պահպանվում են տարածաշրջանում, ոչ մի կաթիլ նավթ ու գազ չի արտահանվի տարածաշրջանից։ Այդ խախտումները ոչ մի արդյունք չեն բերի, բացի Հորմուզի նեղուցի բացման հետաձգումից»,- նշել են ԻՀՊԿ-ում։

  • ՈՒՂԻՂ․ Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ կան տուժածներ

    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Նախնական տվյալներով՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս է բերվել արգելափակումից։