Blog

  • Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա  տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։

    «Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, – ասել է ԱՄՆ ղեկավարը։ – Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:

    «Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», – ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

    Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։

  • «Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել». դստեր շնորհավորանքը՝ Մանվել Գրիգորյանի 70-ամյակին

    Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։

    «Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…

    Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։

    Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։

    Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։

    Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։

    Ծնունդդ շնորհավոր։

    Անպարտելի՛ զորավար։

    Միշտ կկարոտենք քեզ։

    Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։

  • Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր | Քաղաքականություն

    ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։

    ԱԽ քարտուղարը ողջունել է նոր առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև երկրի դիմակայունության ամրապնդմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

    Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ առաքելության և ՀՀ պետական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը կնպաստի առաքելության մանդատով սահմանված բոլոր խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը։

  • 74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել





    Երեկ՝ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել։

    Ընտանիքի անդամները դիմել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին։ Պարզվել է, որ կինը գնացել է դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա են նաև տեսագրություններ։

    Ավելին՝ shamshyan.com-ում։

     




    դիտվել է 167 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք C

    Հուլիսի 13-ին Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացման համատեքստում։

    Զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ կառույցների արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու կարևորությունը։

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները։

    Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

  • Բնակարան՝ բազմազավակ ընտանիքներին. նոր աջակցության ծրագրի…

    Բնակարան՝ բազմազավակ ընտանիքներին. նոր աջակցության ծրագրի…

  • Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։

    Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։

  • Ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին. ՖԱՀՖ

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել։

    «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների ապօրինությունների թիրախում հայտնված ազգային բարերար, գործարար և արվեստի մեկենաս Գագիկ Ծառուկյանին, լիազորված է տեղեկացնել հետևյալի մասին․

    2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։

    Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։ Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։

    ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։

    ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները, հորդորում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին ենթարկվել համախմբվածության և փոխսատարման հրամայականին, կոչ է անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ պասիվ հարմարվողականությամբ չնպաստել երկրում այլակարծության իսպառ վերացմանն ու բռնատիրության հաստատմանը»,- ասվում է հայտարարությունում։

  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է խստացված վերահսկողական միջոցառումներ | Հայաստան

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

    Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։

     

     Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։

    Իրավախախտումներն ըստ մարզերի՝

    ք. Երևան

     շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,

    առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։

    Արմավիրի մարզ

    առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։

    Կոտայքի մարզ

     շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,

     առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։

    հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։

    Գեղարքունիքի մարզ

    առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։

    Արագածոտնի մարզ

     շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,

    առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։

  • Վերջը ո՞նց է լինելու, ո՞նց ենք ապրելու, ո՞վ է փակելու մեր վարկերը, բացեք գործարանն, աշխատենք (video)

    Վերջը ո՞նց է լինելու, ո՞նց ենք ապրելու, ո՞վ է փակելու մեր վարկերը, բացեք գործարանն, աշխատենք (video)