Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ երկու երկրի նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ «3+3» տարածաշրջանային հարթակը:
«Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին, մեր երկրների միջեւ հարաբերությունների ընդհանուր միտումը մնում է դրական», – ասել է Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի մի շարք մեթոդներ։
Նպատակը պարզապես կեղծ տեղեկություններ տարածելը չէր։ Կրեմլի ազդեցության գործողությունները միտված էին ձևավորելու, ազդելու և վերահսկելու հանրային ընկալումների, քաղաքական նախասիրությունների և որոշումների վրա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Մենք առավելագույնս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրի հետ։ Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փոխել է օտարերկրացի լրագրողներին, ուսանողներին և փոխանակման ծրագրերով ժամանող անձանց վիզաների տրամադրման կանոնները՝ նրանց երկրում գտնվելու ժամկետը սահմանափակելով ֆիքսված ժամանակահատվածով: Դրա մասին ասվում է գերատեսչության ծանուցման մեջ, որը զետեղվել է Դաշնային գրանցամատյանում (ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում):
Ինչպես բխում է փաստաթղթից, ամերիկյան իշխանությունները ելնում են այն կանխադրույթից, որ կանոնների փոփոխությունը նրանց կօժտի «լրացուցիչ պաշտպանությամբ և ավելի մեծ վերահսկողությամբ», ինչպես միաժամանակ «հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ հետևել՝ արդյոք նշված ոչ ներգաղթային վիզաների տիրապետողները պահպանո՞ւմ են իրենց կարգավիճակը ԱՄՆ-ում ժամանակավոր գտնվելու ընթացքում»:
Օտարերկրյա լրագրողները, ուսանողները և փոխանակման ծրագրով ժամանող անձինք ստանում են համապատասխանաբար I, F և J կարգի վիզաներ: Այդ փաստաթղթերը, ըստ նախկին կանոնների, թույլ էին տալիս գտնվել ԱՄՆ տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում էին երկիր ժամանելու նպատակներն ու պայմանները. օրինակ՝ քանի դեռ անձը շարունակում է աշխատել օտարերկրյա լրատվամիջոցում կամ սովորել ամերիկյան համալսարանում: Մինչ այժմ նման վիզաները մեծ մասամբ գործողության ֆիքսված ժամկետ չունեին:
Ըստ նոր կանոնի՝ օտարերկրյա լրագրողները կկարողանան ԱՄՆ մուտք գործել աշխատանքի նպատակով ոչ ավելի, քան 240 օր ժամկետով, իսկ այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում, երկարաձգել այն: Չինաստանի քաղաքացիների համար նշված ժամկետն առաջարկվում է սահմանափակել 90 օրով: Օտարերկրյա ուսանողները և փոխանակման ծրագրերով ժամանող անձինք կկարողանան երկրում գտնվել ուսման ժամկետի կամ փոխանակման ծրագրի տևողության ընթացքում, բայց ոչ ավելի, քան չորս տարի:
Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։
Որպես վճարման աղբյուր նշեք հավելվածին կցված Ձեր բանկային հաշիվը, վճարային քարտը, դրամապանակը կամ օգտվեք Rocket Line հնարավորությունից` վճարելով հետո՝ 60 ամսում։
Վճարումը հաստատելուց հետո idcoin-ները հաշված վայրկյանների ընթացքում կլինեն Ձեր Idram&IDBank հավելվածում։
Կարևոր մանրամասներ.
Առավելագույն սահմանաչափ. Արշավի ողջ գործողության ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է կուտակել հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո, հարկերը վճարվում են Բանկի կողմից):
Ի՞նչ է idcoin-ը. Սա հավատարմության թվային միավոր է, որը կուտակվում է Ձեր Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում։ Կուտակված idcoin-ներով կարող եք կատարել Idram&IDBank հավելվածում QR-վճարումներ գործընկեր վաճառակետերում (1 idcoin = 1 ՀՀ դրամ):
Հատուկ նվեր նոր հաճախորդներին. Եթե դեռ IDBank-ի հաճախորդ չեք, բայց արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածով կիրականացնեք սինքրոնացում և կդառնաք Բանկի հաճախորդ, ապա արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք լրացուցիչ 1000 idcoin նվեր (հարկումից հետո)։
Արշավի ամբողջական պայմաններին և idcoin-ի սպասարկման կանոններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Նշենք, որ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 010-59-33-33
Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
Մրցանակաբաշխությանը մասնակցել և մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։
Նա նշել է. «Հեղինակավոր Euromoney-ի մրցանակը և Կոնվերս Բանկի գործունեության բարձր գնահատականը մեր թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է։ Կոնվերս Բանկի թվայնացման ռազմավարության առանցքում ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարդը՝ հաճախորդը։ Մենք հետևողականորեն վերափոխում ենք թե հաճախորդների ֆինանսական փորձառությունը, թե Բանկի ներքին գործընթացները՝ ստեղծելով իրական արժեք ներկայացնող թվային լուծումներ, ծառայությունները դարձնելով ավելի անհատականացված, արագ, պարզ և անվտանգ»։
Կոնվերս Բանկը մրցանակին արժանացել է բանկային ծառայությունների թվայնացման և դրանց մատուցման փորձառության ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներդրվել է անհատականացված փորձառությամբ Converse Mobile-ը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ թվային հոսքագծով դառնալ Բանկի հաճախորդ, ակտիվացնել և կառավարել C360 ծառայությունների փաթեթները, դիմել վարկավորման, կատարել խնայողություններ, վճարումներ և փոխանցումներ, կցել թվային դրամապանակներ և կատարել QR վճարումներ, ինչպես նաև կառավարել հավելվածի կառուցվածքն ու օգտվել տարբերակված գունային ռեժիմից՝ ըստ C360 փաթեթի։
Միաժամանակ, արձանագրվել է, որ այս ամենն իրականացվում է անխափան աշխատանքով և որակյալ փորձառությամբ, որի գնահատականը տրվում է հենց հավելվածի օգտատերերի կողմից՝ CES և CSAT ցուցանիշների հիման վրա։ Հավելվածի զարգացման և նոր լուծումներով հարստացման ճանապարհին Բանկը մշտապես կարևորել է անվտանգության բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը․ Կոնվերս Բանկն առաջինն է Հայաստանում ներդրել Trusted Device գործիքը, ինչպես նաև վարկավորման գործընթացում կենսաչափական նույնականացման մեխանիզմը՝ զեղծարարություններից խուսափելու նպատակով։
Թվային հարթակների զարգացմանը զուգընթաց Բանկը կարևորում է նաև խորհրդատվության և աջակցության կենտրոնների զարգացումը՝ որպես ժամանակակից բանկինգի անբաժանելի մաս։ 2025 թվականի հուլիսին գործարկվել է Հայաստանում առաջին Converse Next մասնաճյուղի կոնցեպտը, որտեղ ֆինանսական խորհրդատվությունն ու ծառայությունների մատուցման թվային փորձառությունը նոր սիներգիա են ստեղծում թվային հարթակների և ֆիզիկական մասնաճյուղերի միջև՝ մասնաճյուղը դիրքավորելով որպես ոչ ավանդական ֆինանսական խորհրդատվության և թվային բանկինգում մենթորության կենտրոն։ Բանկն ունի նաև 24/7 հասանելիությամբ աշխատող Կոնտակտային կենտրոն, որը հանդիսանում է նաև թվային գործիքների կիրառման հետ կապված հարցերի և խնդիրների արագ կարգավորման աջակցության կենտրոն։
Բանկում ներդրվել է նաև վարկավորման թվայնացված նոր հոսքագիծ, ինչի շնորհիվ զգալիորեն կրճատվել է վարկավորման համար պահանջվող ժամանակը։ Հաճախորդների հետ փոխհարաբերությունները, այդ թվում՝ պայմանագրային գործընթացները, հիմնականում իրականացվում են թվային ձևաչափով, իսկ Converse Next-ում առհասարակ չի կիրառվում թղթային որևէ գործընթաց։
Բանկում նշում են, որ թվային ծառայությունների և դրանց մատուցման ուղիների զարգացման, ընդլայնման ու նորարարական լուծումների ներդրման աշխատանքները լինելու են շարունակական։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի և կործանիչի ոչնչացման մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ գիշեր ամերիկյան բանակը կրկին թշնամական գործողություններ է ձեռնարկել՝ օգտագործելով Հորդանանում իր բազաները խոշոր ռազմական հանցագործություն կատարելու և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս քաղաքի մի քանի կամուրջների, բնակելի թաղամասերի և ջրամղիչ կայանի վրա հարվածներ հասցնելու համար։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ԻՀՊԿ-ի մարտիկները «Նասր-2» գործողության 14-րդ ալիքի շրջանակներում հարվածներ են հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան կործանիչներին և լիցքավորող ինքնաթիռներին», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Իրանի ԶՈւ-ի հարձակման արդյունքում հաջողվել է ոչնչացնել մի քանի ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ և կործանիչ, ինչպես նաև լուրջ վնաս հասցնել մի շարք այլ ինքնաթիռի։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանից Եվրոպական միության երկրներ ձկների և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն արդեն պատրաստ են, և տեղական արտադրողները կարող են սկսել մատակարարումները։
Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն հաստատել է արտահանման կարգը և համապատասխան ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսուչները կստուգեն տնտեսությունները՝ դրանք Եվրամիության TRACES էլեկտրոնային համակարգում գրանցելու նպատակով։
«TRACES համակարգում գրանցվելու համար տնտեսավարողները պետք է ՍԱՏՄ ներկայացնեն դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ կցելով 18 կետից բաղկացած անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,– նշել է Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայացվող պահանջները բարդ չեն և համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք արդեն գործում են ԵԱՏՄ երկրներ արտահանման դեպքում։
Տիգրան Պետրոսյանը հայտնել է նաև, որ գրանցված տնտեսությունները կստուգվեն առնվազն տարին մեկ անգամ։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արտադրողներին ժամանակ կտրվի դրանք վերացնելու համար՝ առանց համակարգից անմիջապես դուրս մնալու։
Անդրադառնալով հայկական արտադրողների պատրաստվածությանը՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ երկրի ձկնաբուծական տնտեսությունների շուրջ 97 տոկոսը համապատասխանում է Եվրամիության խիստ չափանիշներին։
«Կարծում եմ՝ առաջին արտահանումներից հետո, երբ տնտեսավարողները համոզվեն, որ ընթացակարգը բարդ չէ, դիմումների թիվը զգալիորեն կավելանա», – ասել է նա։
Խոսելով արտահանողների մտահոգությունների մասին՝ ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ բարձր ինքնարժեքը պայմանավորված է Եվրոպայից ներմուծվող կերով և ձկնկիթով, ինչպես նաև լոգիստիկ ծախսերով։ Նրա խոսքով՝ եթե հայկական ձկնամթերքը պահանջարկ ունենա եվրոպական շուկայում, իսկ փոխադրման ծախսերը մնան բարձր, պետությունը կարող է քննարկել արտահանման սուբսիդավորման հնարավորությունը։
Տիգրան Պետրոսյանը նաև ընդգծել է, որ Եվրամիություն արտահանվող ձկների տեսակների նկատմամբ սահմանափակումներ չկան։ Արտահանումը հնարավոր կլինի իրականացնել ինչպես սառեցված, խորը սառեցված, աղած, ապխտած և պահածոյացված արտադրանքի տեսքով, այնպես էլ ցամաքային և օդային տրանսպորտով։