Blog

  • «Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչև օրս դատավարական կարգավիճակ չունի

    «Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչև օրս դատավարական կարգավիճակ չունի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։

    Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։

    Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։ Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։

    Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։

    Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։

    Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։ Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։

    Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։ Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։

    Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։

    Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

    Հուլիսի 16-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա։ Հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

    Ամենաշատը տուժել է մայրաքաղաքի Դարնիցայի շրջանը։ Այնտեղ հրդեհներ են բռնկվել վարչական-պահեստային շենքում, պահեստային տարածքում և մոտակայքում կայանված բեռնատար ավտոմեքենաներում։ Փրկարարները մարել են հրդեհները։

    Ըստ ԱԻՊԾ-ի տվյալների՝ հենց Դարնիցայի շրջանում է զոհվել երկու մարդ։ Եվս երկու հոգի ստացել են վնասվածքներ, նրանց թվում՝ երեխա։

    Սվյատոշինի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մեկհարկանի պահեստային շենքում։ Այնտեղ տուժել է երեք մարդ։ Ներկայումս հրդեհը տեղայնացված է։

    Փրկարարները շարունակում են աշխատել հարվածների վայրերում և վերացնել ռուսական հարձակման հետևանքները։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

    Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

  • Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

    Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

    Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

  • Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն

    Ֆինանսական զեղծարարության ռիսկերը նվազեցնելու համար հանրապետությունում հուլիսի 1-ից հասանելի է «Stop» գործիքը։

    Յուրաքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր բջջային հավելվածում պետք է ունենա այս գործիքը, որը հնարավորություն է տալիս շահառուին արգելափակել ֆինանսական գործարքների հնարավորությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

    Ambion.news-ը փորձեց հետաքրքրվել Կենտրոնական բանկից, թե ի՞նչ փոփոխություններ են եղել, և ո՞րն է «Stop» գործիքը

  • Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը մրցույթի տաղավարից հեռացնելուն | Քաղաքականություն

    Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։ Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

    «Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։ Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը: Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը կտեղադրեմ մեկնաբանությունում»,–գրել է նա։ 

  • Առաջիկա օրերին ԱՄՆ-ում սպասվում են անոմալ շոգեր և ջրհեղեղներ





    ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին բախվել անտառային հրդեհներից առաջացող սմոգի, ինչպես նաև ուժեղ անձրևներից և ծայրահեղ շոգից առաջացող ջրհեղեղների սպառնալիքի, հինգշաբթի օրը զգուշացրել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

    «Անտառային հրդեհների հետ կապված սմոգը ազդում է Մեծ լճերի և ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան մասի մեծ մասի վրա։ Օդի որակի վերաբերյալ նախազգուշացումներ են ուժի մեջ մտել», – նշվում է նախազգուշացման մեջ։

    Նմանատիպ նախազգուշացումներ են տրվել նաև Միջին Արևմուտքի որոշ հատվածների համար։

    «Աննորմալ ջերմություն և խոնավություն է նկատվում Հյուսիսային հարթավայրերում և Միջին Արևմուտքում՝ տարածվելով մինչև Հյուսիսային Միջին Ատլանտյան նահանգներ», – նշվում է նախազգուշացման մեջ։

    Մյուս կողմից, տեխասցիները կբախվեն ուժեղ անձրևների, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների։

    «Կյանքին սպառնացող, լայնածավալ արագ ջրհեղեղներ են սպասվում հարավային և կենտրոնական Տեխասում առնվազն մինչև ուրբաթ օրը», – նշվում է նախազգուշացման մեջ։




    դիտվել է 123 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»



    Հասարակություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ։


    2013 թվականի հունվարի 1-ից Միասնական սոցիալական ծառայությունում ներդրվել է Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգը։ Կենսաթոշակների և պետական նպաստների (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում) նշանակման (իրավունքի և վճարման դադարեցման) վերահաշվարկման համար շահառուի ներկայացվող անհրաժեշտ (թղթային կրիչով) փաստաթղթերը տեսաներածվում են ՏՀ և վերադարձվում դիմումատուին: Տեսաներածված փաստաթղթերի հիմքով կազմվում է էլեկտրոնային կենսաթոշակի (նպաստի) գործ: Ընդ որում՝ 2013 թվականից ի վեր ՏՀ-ի արդիականացման, լավարկման, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի կառավարման ենթահամակարգերի ներդրման արդյունքում կենսաթոշակի, նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկման և անհրաժեշտ այլ գործողությունների համար օգտագործվում են նաև հասանելի էլեկտրոնային տվյալներ: Տեղեկատվական համակարգի ներդրումից հետո մինչև 2013 թվականի հունիսի 1-ը նշանակված կենսաթոշակների գործերից հաշմանդամության, երկարամյա ծառայության, մասնակի և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի գործերը նույնպես տեսաներածվել են համակարգ: Այսպիսով, խնդրահարույց է դառնում (մինչև 2013 թվականը նշանակված գործերի) նշված խմբի շահառուների կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո թղթային կրիչով գործերը միայն 10 տարի պահպանելուց հետո ոչնչացնելու գործող իրավակարգավորումը: Նույնական խնդիր առկա է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման» համակարգում, որտեղ էլեկտրոնային տեղեկատվական տվյալների հաշվառման «Փյունիկ» և «e-disability» համակարգերի շահագործմանը զուգահեռ պահպանվում են թղթային կրիչներով արխիվային տվյալներ: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրերի պահպանության համար գործադիրը սահմանել է 25 տարվա պահպանության ժամկետ, մինչդեռ նույն փատաթղթերի հիմքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում փաստաթղթերի պահպանության համար սահմանվել է 50 տարի, որը ողջամիտ չէ:


    Նախագծով առաջարկվում է կենսաթոշակի, նպաստի թղթային կրիչով գործերի տվյալները «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգ» տեսաներածելուց հետո ոչնչացնել, բժշկասոցիալական փորձաքննությամբ փորձաքննված՝ հաշմանդամություն ունեցող անձանց թղթային կրիչով գործերի տվյալները «ՓՅՈՒՆԻԿ» տեղեկատվական համակարգ տեսաներածելուց հետո ոչնչացնել: Նախագիծն ընդունվելու դեպքում հնարավոր կլինի Միասնական սոցիալական ծառայության շուրջ 2500-3000 քառակուսի մետր վարչական տարածք ազատել արխիվային փաստաթղթերից։ Միաժամանակ, փաստաթղթերի տեսաներածումը թույլ կտա ապահովել արագ որոնում, երկարաժամկետ և անվտանգ պահպանում (առանց վարչական տարածքները թղթային փաստաթղթերով ծանրաբեռնելու) և պաշտպանություն ֆիզիկական մաշվածությունից:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • «Հայաստան-Ռուսաստան հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը

    Եվրոպան այսօր ոչ թե նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, այլ, հակառակը, ավելի է խորացնելու լարվածությունը։ Ներկա պայմաններում նրա քաղաքականությունը կարող է ավելի սրել իրավիճակը և ավելի բացասաբար տրամադրել Ռուսաստանին Հայաստանի նկատմամբ։

    Եթե ես դեմ եմ, որ Հայաստանը հրահրվի Ռուսաստանի դեմ, դա չի նշանակում, թե ես Ռուսաստանի շահերն եմ պաշտպանում։ Դա նշանակում է, որ ես անհանգստանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար։ Իմ համոզմամբ՝ նման հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը։

    Իմ գնահատմամբ՝ Եվրոպան, Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են, որ Հայաստանը հայտնվի Ռուսաստանի հետ խոր հակամարտության մեջ, քանի որ այդպիսի զարգացումը կարող է ունենալ ծանր հետևանքներ Հայաստանի անվտանգության և պետականության համար։

    Մանուել Մանուկյան

  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

    Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

    Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

    Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում:

    Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

    Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար: