Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։
Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով՝ միջոցառումից ժամեր անց հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Armat Media-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։
Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում։
Համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող ցանկացած հարված, քանի որ դրանք կարող են որակվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
Պատասխանելով իրանական քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կամուրջների ու հիվանդանոցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին հարցին՝ Հաքն ընդգծել է կազմակերպության դիրքորոշումը. «Այո՛, մենք դատապարտում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Նման հարվածները կարող են դիտարկվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում»,- նշել է նա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
«Այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։
Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։
Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։
Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»,- ասված է գրառման մեջ:
Իշխող թիմում բուռն քննարկումներ են մշտական հանձնաժողովների նախագահների հարցով, չնայած գրեթե բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրվելու։ Ամենամեծ կոնկուրսը կարծես ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար է։ Այս պաշտոնի համար առաջադրվել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախկին նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որը ՔՊ ցուցակի 96-րդ հորիզոնականում է։ 64 պատգամավոր ունեցող ՔՊ-ում մանդատի հերթը կարող է նրան էլ հասնել, եթե 30-35 մարդ գործադիր տեղափոխվի։
Բայց պատճառը Փաշինյանի համակրանքն է Տիգրանյանի նկատմամբ․ ամեն չորեքշաբթի խորհրդարան այցելող Փաշինյանը մի քանի պատգամավորի հետ է, որպես կանոն, սրճում ԱԺ սրճարանում, որոնց մեջ միշտ կա Տիգրանյանը։ Սակայն ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է զբաղեցնի ԱԺ կարեւոր պաշտոններից մեկը: Տիգրանյանը բազում մրցակիցներ ունի․ առաջադրվել են Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ կոտայքցի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը (ԱՖԱԴ):
Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
pravda.ru-ն «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ալմազ-Անտեյ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը pravda.ru-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է, որ ընդօրինակելով արևմտյան երկրների վարքագիծը՝ Հայաստանը միտումնավոր հրաժարվում է կատարել դաշնակիցների նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները։ Խոսքը ՀԱՊԿ–ի բյուջեի նկատմամբ պարտքերի մասին է։ Պոդբերյոզկինը նշել է, որ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ցանկացած վճարում չափազանց ցավոտ է դարձնում, չնայած հաշիվները վճարելու դժկամությունը հիմնականում քաղաքական բնույթ ունի։ Մասնագետի խոսքով, հանրապետության ղեկավարությունը կարդարացնի իր գործողությունները՝ հղում անելով «հանգամանքների փոփոխությանը», և դա կանի՝ հետևելով Կիևի կամ Վաշինգտոնի օրինակին, որոնք տարիներ շարունակ անտեսել են միջազգային կազմակերպություններին կատարվող վճարումները։ «Հայաստանի համար ցանկացած սահմանափակում և ցանկացած վճարում այժմ նշանակալի է, քանի որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և շարունակում է վատթարանալ, դա ակնհայտ է։ Արդյո՞ք նա կվճարի պարտքը։ Ես այդպես չեմ կարծում։ Նա արդեն իսկ անկանոն է եղել իր վճարումներում, և հիմա կհրաժարվի որևէ բան վճարել», – բացատրել է նա։
Մասնագետը Երևանի հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ բնութագրել է որպես «վերջին օրերի»։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ինտեգրել երկիրը այն կառույցներին, որոնք վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական միություններ. Երևանի վտանգավոր կախվածությունը ԵՄից լուրջ ռիսկեր է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ «Միակ հարցն այն է, թե ինչպես է Փաշինյանը օգտագործելու իր նախկին դաշնակիցներին՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև այլ երկրներին, քանի որ ձգտում է միանալ թշնամական դաշինքի։ Եվրամիությունը դարձել է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական դաշինք։ Հետևաբար, նա փաստացի անցել է թշնամու կողմը», – հավելել է Պոդբերյոզկինը։
Պրոֆեսորը հիշեցրել է վերջին պատմական փորձը, երբ խոշոր ֆինանսական ներարկումները չեն երաշխավորել գործընկերների հավատարմությունը: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկն է դարձել Հայաստանի նոր պարտքային շղթայի առաջին վճարումը: Պոդբերեզկինը ընդգծել է, որ պարտավորությունների ժամանակին կատարումն այսօր ոչ միայն իրավական պատասխանատվության, այլ նաև միջազգային բարոյականության նշան է։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի ղեկավարության փորձը՝ արտաքին քաղաքականությունում նստել երկու աթոռի վրա, տանում է փակուղի: Միևնույն ժամանակ, առևտրային շրջափակումը ստիպում է Հայաստանի իշխանություններին վերանայել կախվածության աստիճանը ռուսական շուկայից:
Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։
Այս տարիների ընթացքում «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ում պահպանել են ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մոտեցումը, իսկ հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվել են։ Այսօր բժշկական կենտրոնում գործում են ստոմատոլոգիայի, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, բժշկական կոսմետոլոգիայի բաժանմունքները, թվային ատամնատեխնիկական լաբորատորիան, ինչպես նաև միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ախտորոշիչ ծառայություններ։ Վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով այստեղ իրականացվում են նաև ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ։ Բժշկական կենտրոնը շարունակում է զարգանալ՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և ընդլայնելով մատուցվող ծառայությունները։
Այսպիսի զարգացումը, բնականաբար, պահանջում էր նաև զգալի ներդրումներ։ Նոր հիվանդանոցային մասնաշենքը պետք էր համալրել ժամանակակից բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ ենթակառուցվածքով։ Հենց այս փուլում էլ սկսվեց համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։
Converse SME բիզնես ֆինանսավորման շրջանակում իրականացված ֆինանսավորման շնորհիվ բժշկական կենտրոնը համալրվեց նոր վիրահատարանով, գերժամանակակից վիրահատական սեղաններով, լուսային համակարգով, բժշկական կահավորմամբ և նորագույն սարքավորումներով։
Բժշկական կենտրոնի հիմնադրի խոսքով՝ հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը նման մասշտաբային զարգացման ծրագրերն իրականացնելու կարևոր նախապայմաններից է, իսկ վստահելի համագործակցությունն օգնում է ավելի արագ կյանքի կոչել ներդրումային ծրագրերը։
«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը, Reuters-ի փոխանցմամբ, օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է պնդել, որ մինչև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։