Blog

  • Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին․ Լավրով

    Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների վերականգնման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

    Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։

    «Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցում»,– ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

    Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացը։

  • Թեհրանը դադարեցրել է hակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը․ Իրանի փոխարտգործնախարար

    Թեհրանը դադարեցրել է հակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

    Իրանի խորհրդարանի խոսնակ, ԱՄՆ-ի հետ երկխոսությունում իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Թեհրանը իմաստ չի տեսնում հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հուշագրին, եթե այն չի կատարվում։

    «Մենք նույնպես դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների կատարումը և այս պահին դրանք չենք կատարում՝ զբաղված լինելով երկրի պաշտպանության հարցերով»,- ասել է Ղարիբ Աբադին։

    Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են հուշագիր, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն ամերիկյան զինվորականները հուլիսի 8-ից ի վեր մի քանի սերիա հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների՝ ընդդեմ առևտրային նավերի, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։

    Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ բազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում։

  • Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 17–19-ը կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը

    Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը:

    Առաջին անգամ փառատոնին միացել է Երևանի քաղաքապետարանը՝ իր աջակցությամբ ապահովելով միջոցառման երաժշտական ու մրցութային բեմերի հատվածը:

    Ժամերը՝ 16:00–22:30

    Երևանի քաղաքապետարան

  • Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած  «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

    Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

    Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Բաքուն կրկին բացահայտ սպառնում է Հայաստանին․ հնչել է հերթական սադրիչ հայտարարությունը | Քաղաքականություն

    Բաքվի քարոզչական տիրույթներում շարունակվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների քննարկումը։ Հերթական հրապարակումը բացահայտ սպառնալիքներ է պարունակում Սյունիքի և Հայաստանի սահմանների հասցեին։ Այս անգամ ագրեսիվ և սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։      

    «TRIPP-ի գործադիր տնօրեն է նշանակվել հրեա-ռուսական արմատներով ներդրող Սոկոլովը, իսկ Փաշինյանն առանց մեր թույլտվության թափառում է Զանգեզուրի լեռներով ու ասում, թե չի շտապում փոխել Սահմանադրությունը… Գուցե արդեն ժամանա՞կն է անցկացնել լեռնային հատուկ ջոկատայինների զորավարժություններ՝ մշակելու համար ռեյդային գործողություններ Նախիջևանից դեպի Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ»,-գրել է ադրբեջանցի դիվանագետը։

  • Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել լսել հոդվածը

    Նովոսիբիրսկի մարզում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղում։

    Երկրաշարժը գրանցվել է Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ քաղաքի մոտ, որտեղ գտնվում է Արևմտասիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցը։

    Ավերածություններ և տուժածներ չկան։

  • Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video)

    Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video)

  • Հուլիսի 17-ին ԶՊՄԿ-ն նշեց Հանքագործի և մետալուրգի օրը

    Հուլիսի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նշվեց Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը:

    Տոնական միջոցառումը մեկնարկեց Քաջարանի մշակույթի տան բակում կազմակերպված հյուրասիրությամբ՝ Քաջարանի ավանդական քաղցրավենիքով և տոնավաճառով։ Զուգահեռաբար բացվել էր նաև լուսանկարիչ, ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Նվեր Զելյայի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Տոնական օրվա առիթով ցուցադրվում էին նաև Կապանի Երկրաբանական թանգարանի նմուշները, որոնք պատմում են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման մասին՝ բրոնզե դարից մինչև մեր օրերը։

    Մարզային և Քաջարան ու Կապան համայնքների ղեկավարության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և հյուրերի մասնակցությամբ անցկացված հանդիսավոր միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձներից հետո պարգևատրվեցին ընկերության 18 աշխատակիցներ, որոնք վերջին տարիներին առանձնացել էին մասնագիտական բարձր արդյունքներով և նշանակալի ձեռքբերումներով։

    Շնորհավորելով հանքագործներին և մետալուրգներին՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծեց, որ ընկերության բոլոր հաջողությունների հիմքում մարդկանց աշխատանքն է. «Անցյալ տարվա և այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել սարքավորումների ձեռքբերմանը և արտադրական ակտիվների արդիականացմանը։ Սա հենց ներդրում է ապագայի, ձեռնարկության արդիականացման և նոր տեխնոլոգիաների մեջ։ Ավելի քան 7 միլիարդ դրամ է ուղղվել սոցիալական ծրագրերին և համայնքների աջակցությանը։ Հարկային մուտքերի առումով, ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատարը։

    Սակայն Կոմբինատի նշանակությունը չի չափվում միայն արտադրության ծավալներով։ Այս տարի մենք կարևոր քայլեր ենք իրականացրել նաև կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման ոլորտներում։

    ԶՊՄԿ-ն Հայաստանի միակ ընկերությունն է, որը  միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին։ Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և գերազանցել միջազգային  հանքարդյունաբերության միջին ցուցանիշը։ Ես հատկապես հպարտ եմ, որ, հակառակ տարածված կարծրատիպերի, հենց հանքարդյունաբերական ոլորտում է գրանցվում բիզնեսի առաջատար չափանիշների ներդրման նման հաջողություններ»։

    Արդեն երկրորդ տարին տոնական օրերին զուգահեռ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Քաջարանում անցկացնում է «Պատանի երկրաբանի ճամբար» միջոցառումը։ Եռօրյա ճամբարին մասնակցում են Սյունիքի տարբեր համայնքների բարձր դասարանցիներ, որոնցից մի քանիսը անցյալ տարվա ճամբարին մասնակցելուց հետո այս տարի դիմել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատմեց վերջին տարիներին մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրության մասին՝ այս համատեքստում կարևորելով ԶՊՄԿ-ի և ոլորտի ընկերությունների սերտ համագործակցությունը:

    Տոնական միջոցառումն ավարտվեց Քարջարանում մեծ համերգային ծրագրով։

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝

    Հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

     

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր Կամենդատյան

    Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր Կամենդատյան