Blog

  • Ափսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն

    Ափսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն Չախոյան

  • Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը





    Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

    «Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով։ Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։

    Բայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։

    Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա»:




    դիտվել է 79 անգամ

  • Ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր եւ վիրավորներ

    Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի վիրավորվել է:

    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

  • Արյունալի հաշվեհարդար Երևանում․ շուրջ 30 կրակոց «Յաշիկի» ուղղությամբ, կա զոհ և վիրավոր 15-ամյա դեռահաս․ MegaNews-ի բացառիկ մանրամասները

    Երևանում հերթական անգամ հնչած ինքնաձիգի կրակահերթերը փաստում են մեկ պարզ իրողություն՝ քրեական ենթամշակույթն ու կլանային հաշվեհարդարները շարունակում են մնալ մայրաքաղաքի փողոցներում անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Հուլիսի 18-ին Մուրացան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որն ավարտվեց մեկ մարդու սպանությամբ և 15-ամյա դեռահասի վիրավորումով, սոսկ կենցաղային հողի վրա ծագած վեճ չէ. սա ընդգծված կլանային հաշվեհարդար է, որի արմատները տանում են դեպի քրեական աշխարհի ազդեցության գոտիների վերաբաժանում:

    Մարտադաշտ հիշեցնող տեսարան և իրավապահների առաջին քայլերը

    Պաշտոնական տվյալներով՝ դեպքի վայրում արձանագրվել է պատերազմական պատկեր. ինքնաձիգի տասնյակ պարկուճներ, արնանման հետքեր, գնդակոծված «Mercedes-Benz G-Class» («Յաշիկ») և այլ մեքենաներ։ Ավելին՝ հայտնաբերված մարտական նռնակը, որի վնասազերծման համար ներգրավվեցին սակրավորներ, հուշում է, որ հարձակումը եղել է կազմակերպված և ծրագրված՝ թիրախին ոչնչացնելու հստակ մտադրությամբ։

    Թեև Քննչական կոմիտեն արդեն իսկ նախաձեռնել է քրեական վարույթ սպանության ու սպանության փորձի հատկանիշներով և կա մեկ ձերբակալված, սակայն հարցի իրավական կողմն ունի շատ ավելի խորը՝ կուլիսային շերտեր։

    MegaNews-ի բացառիկ տեղեկությունները. ո՞վ էր հարձակման իրական թիրախը և ինչպե՞ս է գործում կրիմինալ սխեման

    Մինչ իրավապահ մարմինները ձեռնպահ են մնում անուններ հնչեցնելուց, MegaNews-ին հաջողվել է պարզել շրջանառվող հիմնական և ամենահավաստի վարկածը։

    Ով է թիրախը. Զինված հարձակման հիմնական թիրախը եղել է քրեական աշխարհում հայտնի, այսպես կոչված՝ «Պզոյի» կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ «Գուգոն»։ Ազդեցությանգոտին. Ըստ մեր աղբյուրների՝ «Գուգոն» վերջին տարիներին լուրջ կշիռ է ձեռք բերել Էրեբունի վարչական շրջանում, մասնավորապես՝ Աթոյան փողոցի հարակից տարածքներում, որտեղ, կրիմինալ տերմինաբանությամբ ասած, «տիրություն է անում» կլանի շահերին ու տարածքային հավակնություններին։

    Հարձակման մանրամասները ցույց են տալիս քրեական աշխարհի դաժան ու անհաշվենկատ ձեռագիրը։ Քանի որ թիրախը տեղաշարժվում է հատուկ զրահապատ ավտոմեքենայով, հարձակվողները նրան «վերցրել են» այն պահին, երբ նա եղել է մեքենայից դուրս՝ անպաշտպան։

    Արձակված շուրջ 30 կրակոցների արդյունքում թիրախը ողջ է մնացել, սակայն սպանվել է նրա կողքին գտնվող երիտասարդը (ով, ըստ լուրերի, նույնպես հարում էր այդ կլանին)։ Բայց ամենաողբերգականն այն է, որ փողոցային այս «ռազբորկայի» արդյունքում վիրավորվել է անմեղ 15-ամյա դեռահաս, ինչը հերթական անգամ ապացուցում է՝ երբ կրիմինալը դուրս է գալիս փողոց, հանրային անվտանգությունը զրոյանում է։

    MegaNews-ի դիտարկումը

    Այս դեպքը սովորական քրեական քրոնիկոն չէ, այլ ահազանգ՝ ուղղված իրավապահ համակարգին։ Փողոցային ազդեցության գոտիների բաժանումը, «տիրություն անելու» արատավոր բարքերն ու ցերեկային ժամերին ինքնաձիգներով հաշվեհարդարները վերադարձնում են մեզ դեպի «մութ 90-ականների» ամենավատ ավանդույթները։

    Իրավապահները շարունակում են լայնածավալ գործողությունները, սակայն հանրության սպասելիքը մեկն է՝ ոչ միայն հանցագործների հայտնաբերումը, այլև նմանատիպ կլանային սխեմաների արմատախիլ արումը, որպեսզի Երևանի փողոցները դադարեն լինել քրեական հաշվեհարդարների թատերաբեմ։

    MegaNews-ը հետևողական է լինելու քննության ընթացքին և կներկայացնի նոր մանրամասներ:

    Մարգարիտա Դավթյան 

  • Հուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-13:30 Աղայան փողոց 7, 9 շենքեր, Աբովյան փողոց 25 շենք, Տերյան փողոց 62 շենք,

    12:00-15:00 Թումանյան փողոց 33-41 շենքեր, Փարպեցի փողոց 17 շենք, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4 շենքեր, Տիգրան Մեծի պողոտա 1-15 շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Խանջյան նրբանցք 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 1-32 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Արղության փողոց 20 շենք,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Դ. Վարուժանի թաղամաս՝ 9, 10 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Նելա» ՍՊԸ, «Ավան առողջության կենտրոն» ՓԲԸ, Ավան վարչական շրջանի վարչական շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ա. Շահինյան փողոց և Ա. Շահինյան փողոցի 2-րդ, 4-րդ նրբանցքներ մասնակի, Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Ջհանգիր Աղայի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Աշտարակի խճուղի 43, 51 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակի 5, 7, 8, 11, 13, 18 փողոցներ մասնակի,

    11:00-17:00 Միքայելյան փողոց 3 շենք, Ծերենցի փողոց 3, 5, 7 շենքեր, Ա. Մանուկյան փողոց 4, 6 շենքեր, Սեբաստիայի փողոց 79, 80, 82/Ա, 82/Բ, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթան, Ա. Վեգների, Օտյան, Սեբաստիայի, Ա. Մանուկյան, Շահումյան 8-րդ, 9-րդ և Ծերենցի փողոցներ մասնակի,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Միչուրինի, Լուսինյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 6-րդ, 7-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44 շենք, Չեխովի փողոց 47 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Ա. Սիմոնյանի հրապարակի շենքեր մասնակի, Կասյան, Արարատյան, Սարոյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Գայի, 26 Կոմիսարների, Գևորգ Մարզպետունի, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չարենցի, Չաուշի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Կամոյի, Գալստյան, Փրվեյան, Սերժիկ Հակոբյան, Ներսիկ Մկրտչյան, Իսահակյան, Արամ Խաչատրյան, Մաշտոցի փողոցներ մասնակի,

    11:00-12:30 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Գրիբոյեդովի, Սալակիթ, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Շիրակի, Սայաթ-Նովայի, Երկաթուղայինների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,

    13:00-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:00-16:00 Ջրվեժ գյուղ, Ջրվեժի Ա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Նուռնուս գյուղ և ամառանոցներ՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 202-216, 239, 240 շենքեր և հարակից այլ հանրային բաժանորդներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-14:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 22-26 հասցեներ և 5-րդ միկրոշրջան (Ուրենգոյ)՝ ամբողջությամբ, «Ա. Պողոսյան», «Ա. Տեր-Գրիգորյան», «Սասուն Միքայելյան», «Հայկ Թադևոսյան», «Ժ. Ջահանգիրյան», «Դ. Մկրտչյան» ԱՁ-ներ, «Ծովաօրոր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, թիվ 1 հանրային լողափ, կոմունալ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Սևան քաղաք՝ Չարենցի փողոց 33-102, 142-162 հասցեներ, Շիրազի, Լճափնյա, Ազնավուրի, Արա Գեղեցիկի, Նաիրյան 1-ին նրբանցք, Սպանդարյան, Իսահակյան, Շահումյան, Կ. Բանակի փողոցների առաձնատներ (Չերյոմուշկա), Հ. Ասատրյան, Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան ԱՁ-ներ, ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, երաժշտական դպրոց, «Բողբոջ» մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, ԳՈՒՄ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք,

    11:00-15:30 Շորժա և Դրախտիկ գյուղերն ամբողջությամբ,

    13:00-15:00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, «Քարհանք» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտի գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ բետոնի հանգույց, «Վերադարձ» հյուրանոցառեստորանային համալիր, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան,

    11:30-13:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 13-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11։00-14։00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գայի, Աբովյան, Հովսեփյան փողոցներ մասնակի,

    12:00-14:00 Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Սարամեջ գյուղ, Ջրաշեն գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Տավրոս գյուղ,

    10:00-12:00 Աշոտավան, Արևիս, Բնունիս, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    10:00-13:00 Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղեր,

    11:30-16:00 Բռնակոթ գյուղ,

    11:00-17:00 Թխկուտ, Լեհվազ, Այգեձոր, Վարդանիձոր գյուղեր,

    12:00-14:00 Աշոտավան գյուղ,

    13:00-14:00 Վանեք գյուղ,

    13:00-16:00 Խրանց գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար Ղումաշյան





    «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:

    Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։ 

    Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով…



  • Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Դիլիջան-Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, որ առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։

  • Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

    Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։

    Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։

    Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։

    Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։

    Haaretz-ը հիշեցնում է՝ դեռ տասն օր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։

    Մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։

    Ընդ որում, ըստ Haaretz-ի, չնայած ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հանվել է Քնեսեթի օրակարգից, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին․ խոսքը Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի՝ Ադրբեջան կատարած այցի մասին է, ում Ալիևը հյուրընկալեց Բաքվի իր նստավայրում։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականը հայտարարել էր, թե Բաքուն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ անգլերեն մի հատվածում քաղաքը անվանելով «Ալ-Քուդս ալ-Շարիֆ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Ավելին, Բաքուն ընդգծել էր, որ շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

    Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարթակում, փաստում է Haaretz-ը՝ հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թել Ավիվը Ադրբեջանին զենք էր ուղարկում։

    CNN-ն էլ վերջերս հաղորդել էր, որ Իսրայելը նաև հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

    Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։

    Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։

  • Շատ ավելի սուր խնդիր է այն, որ Կրեմլում հենց այդպես են…

    Շատ ավելի սուր խնդիր է այն, որ Կրեմլում հենց այդպես են…

  • Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։

    Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

    Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։

    «Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։