Blog

  • Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

    Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։

    Միջոցառմանը մասնակցեցին Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։

    Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձավ համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացան բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։

    Հուշարձանի կառուցումն այսօր արդեն համայնքի հավաքական նախաձեռնությունն է։

    Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։

    Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ մարտական գործողության ժամանակ։ Նրա անունը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է անձնական խիզախության, կարգապահության և հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի հետ։

    Այդ հուշարձանի մոտ Մոնթեի անունը կհասնի նաև նրանց, ովքեր նրան չեն տեսել, բայց դեռ պիտի հասկանան, թե ինչ գին ուներ նրա ընտրած ճանապարհը։

    Հայ-Ամերիկյան Տեղեկատվական Կենտրոն (AAIC)

  • Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ria.ru–ն «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասն առանց ռուսական շուկայի կործանման եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանման անկումը կազմում է մոտավորապես 70-80 %։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը ria.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտի արտահանմանը միտված մասը կործանման եզրին է, եթե ռուսական շուկաները փակ մնան դրա համար, և այդ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը։ «Գյուղատնտեսական ոլորտը, հատկապես արտահանմանը միտված մասը՝ տնային տնտեսությունները, փոքր և միջին բիզնեսը, արդեն իսկ տառապում են և վնասներ կրում։ Ընդ որում, ներկայիս տրվող սուբսիդիաները չեն ծածկում այդ վնասները, և եթե երկուերեք ամսվա ընթացքում իրավիճակը չփոխվի, ապա շատերը կարող են սնանկանալ կամ առնվազն սեզոնի ավարտից հետո հայտնվել անկայուն ֆինանսական իրավիճակում», – նշել է փորձագետը։


    Նրա խոսքով, այս ամենը դեռևս մեծ ազդեցություն չի ունեցել մակրոտնտեսական մակարդակի վրա։ «Մենք դեռևս չունենք հունիսի արտաքին առևտրի վիճակագրություն, ուստի ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հրապարակել են պետական եկամուտների կոմիտեին ուղղված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գյուղատնտեսական արտահանման մեծ մասը նվազել է մոտավորապես 70-80 %-ով, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի։ Հետևաբար, վնասն ակնհայտորեն զգալի է», – նշել է Միքայել յանը։


    Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է հաշվի առնել մեկ այլ գործոն. գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է տեղում, իսկ արտահանումը կազմում է գյուղատնտեսության ավելի փոքր, թեև ավելի շահավետ մասը։ Մասնագետը կարծում է, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա, այն է՝ Ռուսաստանի հետ թշնամանքի դադարեցումը։ «Փաստն այն է, որ եթե դուք որևէ ինտեգրացիոն միավորման մաս եք կազմում, պետք է հասկանաք, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Դուք չեք կարող թշնամանալ ինտեգրացիոն միավորման ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Հետևաբար, ինչպես խնդիրը ծագել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը գտնվում է քաղաքական մակարդակում։ Այսինքն, մենք պետք է դադարենք թշնամանալ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Միքայել յանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

    Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաև ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը՝ ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը և երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում՝ անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։

    Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շուրջ մեկ դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։ Այժմ, երբ այդ հղումները վերացված են, Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակ աղբյուրը Ադրբեջանի Սահմանադրությունն է, իսկ դրա վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել բացառապես Բաքվում՝ առանց որևէ արտաքին իրավաքաղաքական հղման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է միջազգային զարգացումների տեսանկյունից։ Փաստացի Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ընդունում նույնիսկ պատմականորեն ձևավորված այն իրավական մեխանիզմները, որոնք որևէ արտաքին դերակատարի հնարավորություն էին տալիս թեկուզ տեսականորեն անդրադառնալ Նախիջևանի կարգավիճակին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան այլևս իրավական հիմք չունեն հանդես գալու որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորներ, քանի որ այդ երաշխավորության հիշատակումը պարզապես վերացվել է տարածաշրջանի հիմնական իրավական փաստաթղթերից մեկից։

    Թեև միջազգային պայմանագրերը չեն դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ դրանց հիշատակումը հանվում է ներքին օրենսդրությունից, այնուամենայնիվ քաղաքական իմաստով սա շատ հստակ ազդակ է, որ Ադրբեջանը ձգտում է ազատվել բոլոր այն սահմանափակումներից, որոնք որևէ կերպ կարող էին կապել իր գործողությունները պատմական իրավական պարտավորությունների հետ։

    Այս քաղաքականությունը պետք է դիտարկել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված նոր իրականությունների համատեքստում։ Արցախի զավթումից, Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումից և Արցախը հայթափելուց հետո Ադրբեջանում էապես փոխվել է պետական կառուցվածքի ընկալումը։ Եթե նախկինում իշխանությունները ստիպված էին որոշակիորեն հաշվի առնել ինքնավարության գաղափարը՝ որպես ներքին կառավարման առանձնահատկություն, ապա այժմ Բաքուն հետևողականորեն շարժվում է դեպի առավել կոշտ ունիտար պետության կառուցման ճանապարհով։ Այս տրամաբանության մեջ Նախիջևանի ինքնավարությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես առավելություն, այլ որպես անցյալի մնացորդ, որը հակասում է իշխանությունների պատկերացրած նոր պետական մոդելին։ Ադրբեջանի իշխանությունների համար ուժեղ կենտրոնացված կառավարումը միայն վարչական արդյունավետության հարց չէ։ Այն նաև անվտանգության և քաղաքական վերահսկողության գործիք է։ Տեղական իշխանությունների լիազորությունների սահմանափակումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել ֆինանսական հոսքերը, տնտեսական ծրագրերը, ներդրումային գործընթացները, անվտանգության համակարգը և քաղաքական կյանքը։

    Ներքին պատճառների հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցինք, Նախիջևանի ինքնավարության վերացումը շատ ավելի մեծ չափով պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այսօր Նախիջևանը դարձել է Հարավային Կովկասի ամենակարևոր աշխարհագրական հանգույցներից մեկը, քանի որ հենց այս տարածքով են անցնում կամ կարող են անցնել մի շարք ռազմավարական տրանսպորտային նախագծեր։ Նախիջևանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է այնպիսի տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդելու ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգի վրա։ Հետևաբար, Բաքուն ձգտում է բացառել ցանկացած իրավիճակ, երբ այդ տարածքում որոշումների ընդունման գործընթացում կարող էին դեր ունենալ տեղական իշխանությունները կամ արտաքին դերակատարները։

    Այս համատեքստում առավել տեսանելի է դառնում Իրանի գործոնը։ Իրանի համար Նախիջևանը միշտ ունեցել է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Իրանը սահմանակից է Նախիջևանին և երկար տարիներ ապահովել է Ադրբեջանի հիմնական ցամաքային կապը դեպի այդ երկրամաս։ Եթե ապագայում ձևավորվեն նոր տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող ճանապարհները, որոնք էապես կնվազեցնեն Իրանի նշանակությունը, ապա Թեհրանը կկորցնի տարածաշրջանում իր ազդեցության կարևոր լծակներից մեկը։ Հենց այդ պատճառով Բաքուն շահագրգռված է, որ Նախիջևանի շուրջ որոշումների ընդունման գործընթացում Իրանը չունենա որևէ ազդեցության հնարավորություն։

    Միաժամանակ նկատելի է նաև Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության աստիճանական փոփոխությունը։ Երկար տարիներ Ռուսաստանը Հարավային Կովկասում պահպանում էր իր ազդեցությունը տարբեր իրավական, ռազմական և քաղաքական մեխանիզմների միջոցով։ Սակայն վերջին տարիներին Բաքուն հետևողականորեն փորձում է նվազեցնել այդ կախվածությունը։ Նախիջևանի Սահմանադրությունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումների հեռացումը հենց այդ գործընթացի կարևոր դրսևորումներից մեկն է։ Փաստացի, Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ցանկանում նույնիսկ խորհրդանշական մակարդակում ընդունել Ռուսաստանի որևէ առանձնահատուկ դեր այս տարածաշրջանում։

    Սակայն այս ամբողջ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի գործոնը։ Եթե Ռուսաստանից հեռանալու միտումը ակնհայտ է, ապա դրան զուգահեռ նկատվում է Թուրքիայի հետ հարաբերությունների աննախադեպ խորացում։ Նախիջևանը տևական ժամանակ արդեն դարձել է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։ Այստեղ իրականացվում են համատեղ ռազմական վարժանքներ, ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկ նախագծեր և անվտանգության ոլորտի համագործակցության տարբեր նախաձեռնություններ։ Ինքնավարության աստիճանական վերացումը նաև հնարավորություն է տալիս ավելի արագ ինտեգրել Նախիջևանը Թուրքիայի հետ իրականացվող լայնածավալ նախագծերին՝ առանց տեղական քաղաքական մեխանիզմների կամ իրավական առանձնահատկությունների։

    Այս ամենը զգալի ազդեցություն ունի նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ ռազմական զարգացում անմիջապես վերահսկվելու է Բաքվի կողմից՝ առանց որևէ միջանկյալ կառույցի։ Բացի այդ, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ շարունակվող բանակցություններում նույնպես Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կարող է կարևոր դեր ունենալ։ Եթե նախկինում տեսականորեն հնարավոր էր խոսել ինքնավար կառույցների որոշակի մասնակցության մասին, ապա այժմ բոլոր բանակցությունները կենտրոնանալու են բացառապես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շուրջ։ Սա ուժեղացնում է Բաքվի բանակցային դիրքերը և նվազեցնում ցանկացած այլ դերակատարի ազդեցության հնարավորությունը։

    Հատկանշական է նաև այն, որ այս գործընթացը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ամբողջ Հարավային Կովկասում ընթանում է ազդեցության նոր բաշխում։ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ներկայությունը, Ռուսաստանը պայքարում է պահպանելու մնացած ազդեցությունը, Իրանը փորձում է կանխել տարածաշրջանային մեկուսացումը, իսկ արևմտյան երկրները ձգտում են մեծացնել իրենց քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը։ Այս պայմաններում Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը



    Տնտեսություն





    Չինական Sungrow կորպորացիան Մյանմայում ավարտել է 110 ՄՎտ հզորությամբ ինտեգրված արևային էներգիայի արտադրության և կուտակման կայան կառուցելու նախագիծը: Antara լրատվական գործակալության տվյալներով Մանդալայ շրջանում գտնվող այդ նոր համալիրը, ենթադրաբար, կբարելավի տեղական էներգամատակարարման հուսալիությունը, գրում է bigasia.ru–ն:

    Նախագծի հիմնական տեխնիկական նորամուծությունն այն է, որ կայանը շահագործման է հանձնվել ընդամենը յոթ օրվա փորձարկումից և գործարկումից հետո: Սա նոր չափանիշ է սահմանում Հարավարևելյան Ասիայում կանաչ էներգիայի ներդրման համար: Մասնագետները նշել են, որ համալիրի այդքան կարճ ժամանակահատվածում գործարկումը հնարավոր է դարձել Sungrow-ի գլխավոր գրասենյակի և տեղական ընկերությունների միջև արդյունավետ համակարգման, ինչպես նաև ճարտարագիտական, գործարկման և շահագործման բաժինների միջև սերտ համագործակցության շնորհիվ:

    Կարևոր է այն, որ հիմնական սարքավորումները լիովին կարգավորված էին գործարանից դուրս գալուց առաջ: Տեղում մնացել էր միայն համակարգը ցանցին միացնելը: Sungrow-ի փորձառու ինժեներները տեղում աշխատել են շուրջօրյա արագորեն լուծելով առաջացած ցանկացած խնդիր։

    Մանդալայի շրջանն ունի մարտահրավերներով լի կլիմա. շրջանն ունի երկար չորային սեզոն, որի ընթացքում ցերեկային ջերմաստիճանը բարձրանում է 40°C-ից բարձր։ Այս պայմանները լուծելու համար Sungrow-ն տեղադրել է արդյունավետ ինվերտորներ և կայանի ինտելեկտուալ կառավարման հարթակ, որը ապահովում է արևային էներգիայի արտադրության և կուտակման միջև անխափան համակարգում։

    Sungrow-ն մասնագիտանում է վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին պրոֆեսոր Ցաո Ռենքսիանի կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Հեֆեյում, կորպորացիան շահագործում է աշխարհի ամենամեծ ինվերտորների և փոխարկիչների գործարանը։ Sungrow-ի արտադրանքը վաճառվում է ավելի քան 150 երկրներում։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]




  • Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով. CBS

    Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

    Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել է ծառայության:

    «Նրանք վճռական են տրամադրված վերադառնալու պայքարին: Ստացված վնասվածքների ճնշող մեծամասնությունը թեթև ցնցումներ են եղել», – ասել է Փարնելը:

    Պենտագոնը հանրայնորեն չի հրապարակել իրանական հարձակումների վերջին ալիքից վիրավորված զինծառայողների կամ վնասների գնահատականների հստակ թիվը:

    Զինված ուժերի Կորուստների վերլուծության պաշտպանական համակարգը (DCAS) թվարկում է ԱՄՆ-Իրան հակամարտության սկզբից ի վեր մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 413 ԱՄՆ զինծառայողի, սակայն այդ ցուցակը չի ներառում այս ամսվա որևէ վիրավորում: DCAS-ի կայքի այլ հատվածում զինվորականները նշում են 427 վիրավորման մասին: Անցյալ հանգստյան օրերի մահվան դեպքերը չհաշված՝ զոհվել է շուրջ 14 ամերիկացի:

    Նշենք, որ Թրամփը երդվել է պատասխան քայլեր ձեռնարկել Հորդանանում տեղի ունեցած մահվան դեպքերի համար՝ գրելով, որ Իրանը վճարելու է այդ սպանությունների համար:

    Նա ասել է, որ այդ հրահանգը տրվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնին և ռազմական այլ ղեկավարների:

  • Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց…

    Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց…

  • «Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

    Հուլիսի 20-ին Անահիտ Մանայանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։

    Քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Բաղդասարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։

    «Ազատությունից զրկված անձինք բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր:

    Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

    Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

    Անահիտ Մանասյանը ընդգծում է նաև, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, ինչը պետք է պատշաճ հասցեավորում ստանա։

    Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

    Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով

    Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թվականին մահափորձ էր նախապատրաստվում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ 1981 թվականի սպանության սցենարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

    Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին կատարված պետհեղաշրջման փորձից քիչ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զինվորական զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել էր՝ կասկածելի ակտիվություն հայտնաբերելուց հետո։ Ինչպես պնդում է Բյույուքբաշը, ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը պլանավորվել էր 1981 թվականին Կահիրեում զինվորական շքերթի ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ։

    «Մինչև հեղաշրջման փորձը նախագահ Էրդողանի դեմ մի քանի մահափորձ էր նախապատրաստվում»,- Yeni Akit թերթը մեջբերում է Բյույուքբաշի խոսքերը։

    Պաշտոնաթող գեներալի տվյալներով՝ հեղաշրջման փորձից երեք ամիս առաջ Թուրքիայում արգելված FETÖ կազմակերպության կողմնակիցները, որին Անկարան մեղադրում է խռովության կազմակերպման մեջ, նույնպես պլանավորել էին առևանգել նախագահին Մարմարիսում, հասցնել «Դալաման» օդանավակայան, նստեցնել օտարերկրյա ավիաընկերության ինքնաթիռ և այնտեղ սպանել։

    Բյույուքբաշի պնդմամբ՝ հետաքննության նյութերում առկա է շվեյցարական Albinati Aeronautics ընկերության ինքնաթիռը, որը շտապ թռչելու թույլտվություն էր խնդրել Էրդողանի՝ «Դալաման» ժամանելուց քիչ առաջ և չեղարկել չվերթը նախագահի կողմից օդանավակայանը լքելուց անմիջապես հետո։ Գեներալը հավելել է նաև, որ գործում նշվում են այդ ինքնաթիռի օտարերկրյա ուղևորների մասին, ովքեր այնուհետև լքել են Թուրքիան։

    Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել գեներալի հայտարարությունները։

    2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 250 մարդ։ Հեղաշրջման գիշերը Էրդողանը հանգստանում էր Մարմարիսում և լքել էր հյուրանոցը զինվորականների խմբի ժամանումից քիչ առաջ, որոնք հետագայում դատապարտվել էին նրա սպանության փորձի համար։ Խռովության ճնշումից հետո Թուրքիայում լայնածավալ հետաքննություններ և դատական գործընթացներ են անցկացվել դավադրության ենթադրյալ մասնակիցների նկատմամբ։

  • Աբրահամյան․ Բաքվի հիշատակած «այլ իրավական մեխանիզմները» պարզաբանման կարիք ունեն

    Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի. Աբրահամյան

    Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։
    Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։
    Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։
    Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի։

  • Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան


    Քաղաքականություն



    Քվեները գողացողները հասկանում եմ, որ նման պայքարն իր ազդեցությունը կարող է ունենալ հանրային տրամադրությունների վրա, հերթով չեզոքացնում է ակտիվ պայքարի առաջամարտիկներին։