Blog

  • Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր

    Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

    Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում, տեղում ուսումնասիրել բուժառուների իրավունքների ապահովման վիճակը և մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացը:

    Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման հնարավորությունները, զսպման միջոցների կիրառման իրավական հիմքերն ու ընթացակարգերը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, իրավաբանական օգնության հասանելիությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

    Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ՝ հնարավորություն ընձեռելով նրանց բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու խնդիրները։

    Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բուժառուների զբաղվածության և սոցիալական ներգրավվածության ապահովման հնարավորություններին, սոցիալական կապերի պահպանմանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր, որոնք կնպաստեն նրանց վերականգնման, ինքնուրույնության և հասարակական կյանքում առավել ակտիվ մասնակցության ապահովմանը։

    Միաժամանակ, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ կարևորելով նրանց համար անվտանգ, արժանապատիվ և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ որպես որակյալ խնամքի և ծառայությունների մատուցման անհրաժեշտ նախապայման։

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ներկայում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով արժանապատիվ և անվտանգ միջավայրի ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:

  • Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ

    Նախօրեին քննչական գործողություններ են եղել «Առինջ մոլում», կապարակնքվել են 10-ից 15 տաղավարներ


    Մանրամասները՝տեսանյութում






  • Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան

    Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան

  • Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Փաշինյանական իշխանության «համբավը», մասնավորապես քաղաքական ու կրոնական հայացքների համար մարդկանց հետապնդելուն վերաբերող հանգամանքները միջազգային ուշադրության առարկա են դարձել: Այսպես. ի մասնավորի՝ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի:

    Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ: Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի՝ Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել»:

    ՄԱԿ-ի հիշյալ հրապարակման առնչությամբ փաստաբան Տաթևիկ Սողոյանը ևս բավականին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել սոցցանցային գրառմամբ՝ հիշեցնելով, որ «Սրբազան պայքարի» գործով դիմել են միջազգային կառույցների:

    «Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

    Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

    Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի: «Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»: Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է: Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,-գրել է փաստաբանը:

    Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, ըստ որում՝ միանգամից մի քանի առումով: Նախ՝ խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված փորձագիտական խումբը շատ ավելի լայն է դիտարկել իշխանության բռնաճնշողական գործողությունների հետևանքներն ու ընդգրկումը՝ ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի: Այսինքն, իրենք ևս փաստական հենքով հակված են կարծել, որ այդ մարդիկ կա՛մ քաղբանտարկյալներ են, կա՛մ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվողներ:

    Եվ սա, նկատենք, վերջին տարիներին Հայաստանում իշխող վարչախմբի ծավալած հետապնդումների միայն մեկ դրվագին են վերաբերում՝ 2024 թվականի գարնանը մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը (այն հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի») և այդ շարժման դեմ նույն թվականի հունիսի 12-ին դրսևորված ոստիկանական հարձակմանը, խաղաղ ցույցի նռնակահարմանը, շարժման մասնակիցներին և ակտիվիստներին հետապնդելուն:

    Հետագայում՝ 2025-ին, իշխանության ռեպրեսիվ գործողությունները տարածվեցին շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա զինակիցների դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու ծանրագույն մեղադրանքներով: Դա էլ հայտնի է որպես «18 արդարների» գործ: Մի «ահաբեկչության» պատմություն, որի դատավարությունը տակավին ընթանում է, բայց որով մեղադրանքն առնվազն հանրային ընկալման տիրույթում հիմնովին փլուզվել է: Պատահականություն չէ և այն, որ «18 արդարների» գործը ի հայտ եկավ մի փուլում, երբ սկսվեց գործադիր իշխանության ինտենսիվ պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

    Բնականաբար, հարց է ծագում. իսկ ի՞նչ տպավորություն կստանար, ամենից կարևորը՝ ի՞նչ հետևությունների կհանգեր նույն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, եթե նույնպիսի դետալայնությամբ, ինչ «Սրբազան պայքարի» դեպքում է, տեղեկացվեր նաև Սամվել Կարապետյանի դեմ 2025-ի հունիսից սկսված հալածանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական ռեպրեսիաների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին:

    Ի՞նչ ռեակցիա կտային ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետները, եթե տեղեկանային, օրինակ՝ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի ողբերգության մանրամասնություններին, երբ անձնավորությունը ձերբակալվել էր Փաշինյանի պաստառը վնասելու կասկածով, ապա տեղափոխվել հոգեբուժարան և այնտեղ հայտնաբերվել կախված վիճակում:

    Հաջորդ հետաքրքրական հանգամանքը, թերևս, այն է, որ ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո:

    Եվս մեկ հատկանշական պահ. ակտիվությունը: Պարզ է, չէ՞, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն իր նախաձեռնությամբ հազիվ թե անդրադառնար կատարվածին: Դա տեղի է ունեցել, քանի որ Հայաստանից դրսևորվել է ակտիվություն: Իսկ դա նշանակում է, որ փաշինյանական ռեպրեսիաներից տուժած և տուժող քաղաքական, հասարակական շրջանակները պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ տեղեկատվական բլոկադան հաղթահարելու, միջազգային բոլոր հնարավոր կառույցներին իրենց ձայնը հասցնելու առումով: Կարճ ասած՝ «գետնի վրա» պետք է ակտիվանալ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը

    Նվեր Զելյայի «Սյունիքը»․

     Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց մեր գործընկեր Նվեր Զելյայի «Ես…» անհատական ֆոտոցուցահանդեսը։

     Լ

  • Նավակատիք եւ վերաօծում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

    2026 թ հուլիսի 1112-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողություններ, որոնք կատարեց Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

    Հուլիսի 11-ին կատարվեց եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։

    Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը, կայացավ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

    Տոնակատարությանը մասնակցում էին հարյուրավոր գորիսեցիներ և հյուրեր հանրապետության տարբեր վայրերից։

    ***

    1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի աջ ափին: Կառուցման համար կազմակերպվում է հանգանակություն, որին մասնակցել է ողջ քաղաքը։

    Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։

    Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ եւ խորան չի ունեցել։

    1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի եւ Արուսյակ Մինասյանի պսակադրությունը։

    1921 թ. փետրվարի 21-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաեւ Գարեգին Նժդեհի Սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

    Հատկանշական է, որ այդ զորավոր սրբավայրի հիմնադրումը նաեւ նախա պատմություն ունի:

    Ըստ ավանդության՝ Բարդուղիմեոս առաքյալը, Պարսկաստանից անցնելով Հայաստան, անցել է այս վայրով, եկեղեցու տեղում մի փոքրիկ վկայարան է կառուցել (նախկինում այդպիսի սովորություն է եղել):

    Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակ, այստեղ կառուցվել է մի փոքրիկ մատուռ: Նախկինում եկեղեցիներ կառուցվել են ո՛չ թե պատահական վայրերում կամ՝ ըստ հարմարավետության, այլ՝ 40 օր ծոմ են պահել, աղոթք են արել, որպեսզի Տեր Աստված ցույց տա, թե որտեղ կառուցեն տվյալ սրբավայրը, այսինքն՝ սրբավայրերը կառուցվել են Տիրոջ հայտնության շնորհիվ:

    Պատահական չէ Խրիմյան Հայրիկի՝ Սուրբ Էջմիածնից գալն ու օծելը, Գարեգին Նժդեհի՝ հենց այս եկեղեցում Սպարապետ օծվելը, սա այն պարագայում, երբ Սպարապետը հաճախակի Տաթեւի վանքում էր մնում, պատահական չէր Սպարապետի ամուսնությունը հենց այս եկեղեցում:

    Եկեղեցին գործել է մինչեւ 1926 թվականը։

    Փակվելուց հետո օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, այնուհետեւ՝ մինչեւ 1988 թվականը, եղել է երկրագիտական թանգարան։

    Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

    1897-1904 թթ. Գորիսում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 1995-ին սկսեցին վերանորոգման աշխատանքները:

    Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով եկեղեցին ձեռք բերեց իր վերջնական ու ամբողջական տեսքը:

    1997-ի դեկտեմբերի 20-ին` ժողովրդական տոնախմբության վերածված օրը, հանդիսավոր պատարագով եւ օծման արարողությամբ վերաբացվեց Սբ Գրիգոր Լուսավորիչը:

    Խաչի օծման արարողությունը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:

    https://www.facebook.com/reel/2476896319467796

     

  • Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը

    Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

     

    «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

     

    Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են։

     

    Սիրում եմ բոլորիդ:

     

    Ձեր՝ Սարիկ»,- գրել է նա:

  • Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը

    Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է «Ինտերի» կազմում 2026/2027 մրցաշրջանի վերաբերյալ իր մտքերով։

    «Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տեսակը։ Ես ուզում եմ խաղալ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում։ Իմ տարիքն արդեն զգացնել տալիս է, բայց ես դեռ պատրաստ եմ օգնել թիմին։ Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի «Ինտերը» հասնի իր նպատակներին», – կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։

    euro-football.ru-ն գրում է, որ Մխիթարյանը Իտալիայի Սերիա A-ի վերջին մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

    «Ինտերը» նախորդ մրցաշրջանում նվաճել է առաջնության տիտղոսը և Իտալիայի գավաթը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան

  • Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է․ շենքի մոտ հավաքվել են աջակիցներ

    ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ. ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՋԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ