Blog

  • Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց

    Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այս հայտարարությունն արել է նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    «Նոր տրանսպորտային և առևտրային միջանցքները ստեղծում են հսկայական տնտեսական ներուժ, և մենք ցանկանում ենք միասին օգտվել դրանից», – ասել է Մերցը։

  • Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել

    Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։  Այս մասին տեղեկանում ենք  Արթոր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից:

    «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-գրել է Օսիպյանը:

    Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

    Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանիի հետ ունեցած միջադեպից հետո։

    Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

    Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։

  • ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՌԵԿԵՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. Ինչո՞ւ է իրավապահ համակարգը լռում Մելադա Սարգսյանի ապօրինությունների մասին

    «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ողողված է Գյումրիից ստացվող ահազանգերով։ Քաղաքում, ըստ էության, տեղի է ունենում բացահայտ ռեկետ և անօրինականություն, որի կենտրոնում Գյումրիի բնակիչ Մելադա Անդրանիկի Սարգսյանն է ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը։ Սույն անձինք, զբաղվելով ապօրինի վաշխառությամբ, քաղաքացիներին բարձր տոկոսներով գումարներ են տալիս, իսկ հետո սկսվում է իսկական մղձավանջը։
    Տուժածների պատմությունները սարսափեցնող են. Մելադա Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը, անձամբ են ներխուժում մարդկանց տներ, հայհոյում, ֆիզիկական ծեծի ու հոգեբանական ահաբեկման ենթարկում քաղաքացիներին՝ վախի մթնոլորտում նրանցից ուղղակի խլելով իրենց սեփական տներն ու բնակարանները։ «Ամբիոն Նյուզ»-ի ձեռքի տակ կան էքսկլյուզիվ ապացույցներ և փաստաթղթեր՝ Մելադա և Ռաֆիկ Սարգսյաններին պատկանող բնակարանների ճշգրիտ քանակի վերաբերյալ, ինչը բացահայտում է նրանց ապօրինի հարստացման ու գույքերի բռնագրավման ողջ ծավալը։ Միևնույն ժամանակ, «Ամբիոն Նյուզ»-ի ուղարկած պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկից հաստատել են, որ Մելադա Անդրանիկի Սարգսյանը չունի որևէ լիցենզիա ֆինանսական գործունեություն ծավալելու համար և նրա ողջ գործունեությունը բացարձակ անօրինական է։
    Այս հանցավոր սխեման առավել տեսանելի դարձավ շաբաթներ առաջ, երբ «Ամբիոն Նյուզ»-ը լուսաբանեց Հովհաննես Ասատրյանի ընտանիքին սեփական տանից փողոց նետելու ողբերգական դեպքը։ Այդ հրապարակումից հետո խմբագրության հեռախոսները չեն դադարում զանգել. տասնյակ քաղաքացիներ ահաբեկված պատմում են ճիշտ նույն ձեռագրով իրենց տները խլելու մասին։ Ուշագրավ է, որ Ասատրյանների ընտանիքին պատկանող գույքը, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, գնել է Արամ անունով ինչ-որ անձնավորություն, ով ուղղակիորեն կապված է Մելադա Սարգսյանի հետ։
    Սակայն ամենասկանդալայինն ու վտանգավորն այս պատմության մեջ հանցագործների անպաժելիությունն է։ Տուժած քաղաքացիները սարսափած են և վախենում են բարձրաձայնել, քանի որ Մելադա Սարգսյանը բացահայտ հոխորտում է, թե իր թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած։ Ավելին՝ ճնշումներից ու ահաբեկումներից անմասն չի մնում անգամ մեր լրատվամիջոցը, որին փորձում են լռեցնել քննիչների և իրավապահ համակարգի տարբեր լծակների միջոցով։
    Այնուամենայնիվ, «Ամբիոն Նյուզ»-ը հետևողական է։ Մենք արդեն դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազություն, և գործին պաշտոնապես ընթացք է տրվել։ Մենք հետևելու ենք քննության ընթացքին՝ բացահայտելու համար, թե ովքեր են քաղաքացիներին ահաբեկողների և տնանկ անողների իրական հովանավորները։

  • Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները, սահմանային լարվածությունն ու դիվանագիտական կուլիսային անցուդարձերը հերթական անգամ ցույց են տալիս, որ հարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել։ Վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կտրուկ արտաքին քաղաքական մանևրները, հատկապես Մոսկվայի հետ հարաբերություններում նկատվող հապշտապ զարգացումները, լրջագույն մտահոգությունների ու քննարկումների առիթ են տալիս առաջիկա հնարավոր էսկալացիաների համատեքստում։

    Այս և տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հանդես է եկել ուշագրավ դիտարկումներով ու նախազգուշացումներով։ Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում անսպասելի փոփոխություն է կրել։ Ընդամենը օրեր առաջ Բաքուն խիստ նոտա էր հղել Մոսկվային՝ կապված Ուկրաինայի տարածքում ադրբեջանական պետական «ՍՈԿԱՐ» (SOCAR) ընկերության օբյեկտներին հասցված հարվածների հետ, սակայն անմիջապես դրանից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, թե երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները լիովին լուծված են։

    Բաքվի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների այսպիսի շտապողականությունը պատահական չէ և կրում է սեզոնային ու ռազմավարական բնույթ։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա, ամռանը սկսում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ արդեն աշնանը դիմում է ռազմական գործողությունների։ Այս աշնանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, և մեծ է լրջագույն ռազմական բախումների հավանականությունը։ Որպես պատրվակ կարող է օգտագործվել վերջին ամիսներին ակտիվացած «Արևմտյան Ադրբեջանի» թեզը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պահանջը։ Բացի այդ, Ալիևին սեփական իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է «մշտական թշնամի», որին հնարավոր կլինի պարբերաբար հաղթել, որպեսզի սեփական ժողովուրդը չսկսի հիշել կոռուպցիայի, թալանված միլիարդավոր դոլարների և Ալիևների ընտանիքի արտասահմանյան հաշիվների մասին։

    Աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստում Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Իրանի վրայով անցնող ճանապարհ» չի լինելու, ինչը Բաքվում հստակ գիտակցում են։ Այս պարագայում սխալվում են հայաստանյան այն շրջանակները, որոնք հույսեր են կապում Եվրոպայի կամ Արևմուտքի հետ։ Ադրբեջանը Եվրոպային նստեցրել է «նավթային ասեղի» վրա, իսկ Իսրայելին ու ԱՄՆ-ին ներգրավել է իր տարածքում՝ Իրանի դեմ ուղղված հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի բազաների միջոցով։ Արդյունքում արևմտյան ուժերը չեն միջամտելու, և Ադրբեջանի համար դեպի Հայաստան ճանապարհն ազատ է։

    Ստեղծված իրավիճակում Արշակ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկում ՀՀ գործող կառավարությանը՝ անվանելով այն ապաշնորհ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու և նոր պատերազմը կանխելու համար հայկական կողմը պետք է հրատապ կերպով կարգավորի ու ամբողջությամբ վերականգնի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • ԱԺ 2026 թվականի ընտրությունը մինչ այս տեղի ունեցածների համեմատությամբ՝ թերությունների, տեխնիկական խնդիրների առումով եղել է լավագույնը | Հայաստան

     Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասել է, որ  կարող է պարզ ճակատով հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ: Նա ասել, որ նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ, այս ընտրությունների ընթացքում թերացումներն անհամեմատ քիչ են եղել։

    ԿԸՀ նախագահը կրկնել է՝ ԱԺ 2026 թվականի ընտրությունը մինչ այս տեղի ունեցածների համեմատությամբ՝ թերությունների, տեխնիկական խնդիրների առումով, եղել է լավագույնը:

  • Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

    Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

  • ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում

    ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութը Երևանում տեղի ունեցած աղմկահարույց հրաձգության վայրից, որտեղ Էրեբունու բնակելի շենքերի բակում, մարդկանց ներկայությամբ, արձակվել է 30-ից ավելի կրակոց։

    Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենայով ժամանած անձը կրակ բացում, իսկ կրակոցների ձայնից խուճապահար քաղաքացիները փորձում են փրկվել։ Կադրերում երևում է նաև մի կին, որը գնումների տոպրակները ձեռքին փորձում է փախչել վտանգավոր տարածքից։

    Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։

    Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։ ArmLur.am-ը պարզել է, որ նրա վիրավորումը պատահականության հետևանք չէ, և նա ևս առնչություն ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածը Երևանի Բելինսկու փողոցի բնակիչ, 20-ամյա Վահե Մկրտչյանն է։

    Դեպքի վայրում արձանագրվել է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք․ այնտեղ հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ՝ այն վնասազերծելու նպատակով։

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում արդեն 4 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը։

    Իրավապահները չեն բացառում, որ գործն ունեցել է կազմակերպիչներ, որոնց ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը կարող է առնչություն ունենալ բնակելի հատվածում գործող խաղատան հետ, որը միջադեպից հետո փակվել է։ Նույն աղբյուրների համաձայն՝ անձը, որի նկատմամբ, ըստ ամենայնի, ուղղված է եղել հարձակումը, դեպքի վայրից հեռացել էր կրակոցներից մոտ 10-15 րոպե առաջ, և արձակված պարկուճները իրենց նպատակին չեն ծառայել։

  • Yerevannews.am | Աստղագուշակ հուլիսի 21-ի համար

    Խոյ. Անհարթ և հակասական օր է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

     

    Ցուլ. Բարդ և հակասական օր է: Նման օրերին նախընտրելի է մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվել, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:

     

    Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:

     

    Երկվորյակներ. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

     

    Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

     

    Խեցգետին. Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

     

    Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ինչ-որ ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

     

    Առյուծ. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանք սկսելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:

     

    Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփումների, համատեղ հանգստի, զվարճալի ուղևորությունների համար:

     

    Կույս. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղեր:

     

    Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

     

    Կշեռք. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

     

    Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:

     

    Կարիճ. Օրվա առաջին կեսն օգտագործեք պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելու համար: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

     

    Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը:

     

    Աղեղնավոր. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

     

    Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

     

    Այծեղջյուր. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:

     

    Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

     

    Ջրհոս. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

     

    Ձկներ. Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

  • Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից





    Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

    Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։

    «Որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիս Առաքելյանը։

    Նրա խոսքով՝ առաջնահերթը Գյումրի քաղաքի և գյումրեցիների շահն է։

    «Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,-նշել է Առաքելյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ։

    Առաքելյանը վստահեցրել է, որ իր համար կարևորը ոչ թե պաշտոնն ու աթոռն են, այլ քաղաքի և քաղաքացիների շահերը։

    Անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէր լինի օրենսդիր մարմնում պայքարել քաղաքի շահերի համար, Առաքելյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժն արդեն ներկայացված է Ազգային ժողովում, և քաղաքի խնդիրները կբարձրաձայնվեն ու լուծումներ կստանան խորհրդարան անցած իր թիմակիցների միջոցով։




    դիտվել է 207 անգամ


    Լրահոս


    Ե՞րբ եք շփվել Նիկոլ Փաշինյանի հետ․ հարց՝ Վահագն Հովակիմյանին (video)



    Ծառուկյանը մնում է Ծառուկյան․․․ պարոն Ծառուկյան, երիտասարդները ձեզ են սպասում․ Լիանա Մանուկյան (video)



    ՔՊ-ի աջակիցնե՛ր, դուք գիտե՞ք՝ փակ սենյակներում Նիկոլենք ինչեր են ասում ձեր մասին․ Էդգար Էլբակյան (video)



    Երկիրը հանցագործների մեջ վխտում է, դուք Ծառուկյանի՞ն եք կալավորել, որ․․․ Արման Աբովյան (video)



    Նիկոլի հիվանդ ուղեղում առիթ ու սահմաններ չկան. Բագրատ Եսայան (video)



    Ու՞մ են ձեռք առնում․պաշտոնյան խայտառակ հայտարարություն է անում․իրավիճակը շատ ծանր է․ Հայկ Ֆարմանյան (video)



    Նիկո՛լ, սա մի օր հեղեղելու է Հայաստանի բոլոր փողոցները, լա՛վ լսեք․ Գոռ Ավրցյան (արցախցի) (video)



    Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան



    Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան



    Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ վարորդը հոգեկան առողջության կենտրոն է տեղափոխվել



    Հայտնի են «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորները



    ՌԴ նոր օրենքով արգելվում է



    Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում



    Բա, որ ձեր առաջնորդը մասնակցում էր Ծառուկյանի երեխու հարսանիքին, ու՞ր էիք․․․ Էդգար Էլբակյան (video)



    Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն



    Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ



    Նիկոլը բանակի քեֆի է մասնակցել․ լրագրող



    Պարո՛ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել (video)



    Լա՛վ իմացեք՝ մի բան կա, որը դուք երբեք Ծառուկյանից չե՛ք խլի․ Իվետա Տոնոյան (video)



    Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել



    Նարեկ Կարապետյանին մանդատից կզրկե՞ն. Արամ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում (video)



    Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին



    Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ



    Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց



    ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ


    Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը

  • IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

    Հայաստանը պատրաստվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ:

    Մանրամասները՝

    Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

     

    The post IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ appeared first on FIP.AM.