Blog

  • Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին





    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում տեղի ունեցած միջոցառմանն ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամերը գնալով խորանում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։

    Էրդողանը նշել է, որ մի քանի ամսից կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի 5 տարին։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինին՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանի շուրջ լարվածությունը մնում է չլուծված, իսկ Եմենում նոր հակամարտություն է բռնկվել։

    Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա ավելի են սրել իրավիճակը։ Նա հայտարարել է, որ Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ մուսուլման ուխտավորներ, իսկ վիրավորները հարյուրավոր են։

    Լիբանանի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ այնտեղ զարգացումները չեն հուսադրում։ Սիրիայից, ըստ նրա, դրական լուրեր են գալիս, սակայն Իսրայելը փորձում է անկայունություն սերմանել այդ երկրում ևս։

    Էրդողանը պնդել է, որ Անկարան ջանքեր է գործադրում երկրի համար հնարավոր վնասները կանխելու ուղղությամբ և մինչ օրս հաջողել է։

    «Մենք երկիրը հեռու պահեցինք մեր շուրջ ընթացող հակամարտություններից, չենթարկվեցինք սադրանքների և չընկանք թակարդների մեջ։ Այս բոլոր բարդ գործընթացները կառավարեցինք խոհեմությամբ, համբերատարությամբ և զգոնությամբ»,- ասել է նա։

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովրդի պայքարն ու փորձությունները պատմության ընթացքում միշտ մեծ են եղել, և այսօր ևս երկիրը կարևոր պայքարի կենտրոնում է։

    Նրա պնդմամբ՝ տարածաշրջանը մասնատել ցանկացող ուժերը թույլ չեն տա Թուրքիային հանգիստ մնալ, քանի դեռ Անկարան կանգնած է ճնշվածների կողքին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրվեն տարբեր ուղիներով՝ ներքին ազդեցության գործակալների, այդ թվում՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ), արտաքին լոբբիստական խմբերի, տնտեսական լծակների, ինչպես նաև միջազգային մամուլի և սոցցանցերի միջոցով։

    «Կփորձեն շեղել մեր ուշադրությունը, խոչընդոտել մեր ընթացքը և ստիպել մեզ հրաժարվել մեր նպատակներից։ Մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- ասել է նա։

    Ելույթի վերջում Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի ենթարկվի նրանց, ովքեր սեփական բարեկեցությունը փորձում են կառուցել տարածաշրջանը հակամարտությունների մեջ ներքաշելու հաշվին, և զգոն կլինի հասարակության մեջ պառակտում առաջացնելու ցանկացած փորձի նկատմամբ։

     



    դիտվել է 129 անգամ

  • Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբ



    Սպորտ





    Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անհաջող է մեկնարկել աշխարհի 2028 թվականի առաջնության ընտրական փուլում՝ սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջելով Հունգարիայի ընտրանուն։

    Հայաստանի հավաքականի կազմում վնասվածքների պատճառով խաղին չեն մասնակցել թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանն ու Դենիս Նևեդրովը։

    Ընտրական 1-ին խմբում ընդգրկված մեր ընտրանին, որտեղ մրցակիցներն են Հունգարիան և Շվեդիան, հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին։

    Հայ ֆուտզալիստները հյուրընկալվելիս ուժերը կչափեն Շվեդիայի հավաքականի հետ:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը․ FIP

    Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝ պնդելով, թե տեղեկության աղբյուրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram-ում պաշտոնական ալիքն է։ 

    Լուրի համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների՝ երկրի կրթական հաստատություններում հիջաբի սահմանափակմամբ պայմանավորված բողոքից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է տեղեկությունը ու դրա սկզբնաղբյուրը։

    Ռուսալեզու քարոզչական ալիքը՝ «պաշտոնական ռեսուրս» 

    Այսպես, Telegram-ում գործում են ԻՀՊԿ-ի անվանումը, խորհրդանիշները և ռազմական կառույցի հետ ասոցացվող ձևավորումն օգտագործող ալիքներ․ դրանցից է Канал КСИР | سپاه پاسداران  ռուսալեզու ալիքը, որն էլ այս տեղեկության սկզբնաղբյուրն է։ 

    Ավելին, FIP.am-ն ավելի վաղ պարզել էր, որ հայաստանյան տեղեկատվական տիրույթում որպես ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ալիք ներկայացվող էջը չկա ԻՀՊԿ-ի պաշտոնական էջերի ու հաշիվների ցանկում։

    Կորպուսը նախկինում հրապարակել է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում իր ռեսուրսների հասցեները, համաձայն որի՝ Telegram-ում այն ներկայացված է sepahnews.ir ալիքի միջոցով։

    Սրան զուգահեռ, Կորպուսի պաշտոնական ռեսուրսները՝ այդ թվում նաև պաշտոնական տելեգրամյան ալիքը, նման հրապարակում չեն արել։ 

    Հատկանշական է, որ որպես էջի վարման լոկացիա էր նշված Ռուսաստանի Դաշնությունը, ալիքի նկարագրության մեջ նշվում է, որ այն լուսաբանում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ նորությունները։ 

    Ավելի վաղ, հայաստանյան ԶԼՄ-ները, հիմնվելով այս տելեգրամյան ալիքի վրա, իրանցի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիին էին վերագրել հայտարարություն ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. ըստ տարածվող լուրի՝ իրանցի գեներալը, մասնավորապես, ասել էր, թե ԹՐԻՓՓ նախագծի շուրջ «չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ Հայաստանի հետ»։ 

    Մինչդեռ իրանական պաշտոնական ու բաց աղբյուրներում չկային հրապարակումներ, որոնք կհաստատեին Սաֆավիի կողմից նման հայտարարություններ անելը։ 

    Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցում ԻՀՊԿ-ին վերագրված ռազմական սադրանքի մասին տեղեկությունը չունի հաստատված պաշտոնական սկզբնաղբյուր․ ԻՀՊԿ-ի անունով գործող Telegram ալիքը կառույցի պաշտոնական հաղորդակցության աղբյուր ներկայացնելը մոլորեցնող է։

    Այսպիսով, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական սադրանքի նախապատրաստման մասին պնդումը պաշտոնապես չհաստատված տեղեկություն է՝ հրապարակված նախկինում Հայաստանի լսարանը չհաստատված ու կեղծ լուրերով թիրախավորած տելեգրամյան ալիքի կողմից։ 

  • ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

    ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

  • > ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան հետախուզում են՝ կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների գործով

    «Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է ՀՀ-ից․ նա հետախուզման մեջ է​

    «Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։

    Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կառույցից գրություն են հասցեագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

  • #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Հոկտեմբերի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Գ. Չաուշի փողոցի մի հատված, Նարաշեն թաղամաս 12, 14, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Փիրումյանների փողոցի մի հատված, Դավթաշեն 4-րդ թաղամասի 12, 13, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00–16:00 Անդրանիկի փողոց 131/20, 131/19, 131/12 հասցեների բաժանորդներ, ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր, թիվ 87 մանկապարտեզ և թիվ 11 դպրոց,

    11:00–15:00 Շահումյան փողոց 16 շենք, Տիչինայի և Լուկաշինի փողոցների մի հատված, Գ. Շերամի փողոց 1, 3, 5, 9, 15, 17, 233 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շահումյան 16-րդ և 17-րդ փողոցներ, Օտյան և Սեբաստիայի փողոցների մի հատված,

    Երևան Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–17:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ները, Գյուրջյան փողոց 13, 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–13:00 Մեծամոր քաղաք՝ 3-րդ թաղամասն ամբողջությամբ,

    11:00–16:00 Առատաշեն գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    10:30–16:00 Քասախ գյուղի մի հատված՝ Սարալանջի, Ռ. Սաֆարյան, Ն. Ավետիսյան և Ս. Ջալալյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Մայակովսկի գյուղն ամբողջությամբ, Արամուսի ամառանոցներ և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30–14:30 Վարդենիս քաղաք՝ Մարշալ Բաղրամյան, Շահումյան, Վ. Համբարձումյան և Վ. Մամիկոնյան փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:50–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Է. Պողոսյան, Թովմասյան և Կամոյի փողոցների մի հատված և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Ճամբարակ քաղաքին հարակից Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր,

    11:00–17:00 Սևան քաղաք՝ Նաիրյան փողոց 175 շենքն ամբողջությամբ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:30–16:00 Լուսակունք գյուղի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների մի հատվածըև հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–13:00 Սևան համայնք՝ Գեղամավան և Ծաղկունք գյուղերն ամբողջությամբ, «Գագարին» ՍՍԿ, «Պահուստ» ՊՈԱԿ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «Դի Վի Էյչ», «Դի Ջի Գաթ», «Էկո Ֆաունա», «Գագարին Ագրո», «Օտո Թրեյդինգ», «Նոհալ Լաբ» ՍՊԸ-ները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ Հայաստան

    Ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ Հայաստան

  • Ուիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ



    Միջազգային





    Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

    Նրա խոսքով՝ Ուիթքոֆը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ և կքննարկի հանդիպման արդյունքներն ու եվրոպացի և ամերիկացի գործընկերների մշակած առաջարկները։

    Ստյորեն նշել է, որ այդ հանդիպումը կարող է նաև հիմք նախապատրաստել առաջնորդների մակարդակով բանակցությունների համար։

     


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • «Ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքն ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է»․ Սոֆյա Հովսեփյան

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ բան ու գործ թողել խոսում եք երեկվա հայտնի տեսանյութի բռնության մասին, ապա ես էլ ասեմ. լո՞ւրջ սիրելի կանայք, դուք կարծում եք, որ ձեր դերը շատ քիչ է բռնարար տղամարդկանց գոյության հարցում, թե՞ այդպես հարմար է մտածել:

         Ուրեմն նախ, մինչև այդ տղամարդը ամուսին դառնա, առնվազն մի 18+ տարիներ ապրում է ընտանիքում, որտեղ կան ծնողներ, իսկ դոմինանտ դերում ՄԱՅՐԸ…

         Էդ նույն մայրը մեծացնում է համ թշվառ աղջիկ, հա՛մ թշվառ տղա:

         Դաստիարակության ամբողջ բեռը վերցնում են իրենց ուսերին ու չեն հաղթահարում (խոսքս վերաբերում է լիարժեք ընտանիքներին):

         Հիմա գամ էդ տեսանյութին. 2 կանայք` մեկը բացարձակ անԵՍ, մյուսը` անկառավարելի ու անչափելի ագրեսիվ վարքագծով ու բառապաշարով:

         Սրանք երկուսն էլ ունեն կամ կունենան երեխաներ:

         Քանի՞ % է հավանականությունը, որ չեն մեծանա թշվառ ու բռնարար…

         Ասեմ, որ նվազագույն` գրեթե չկա…

         Հիմա գնացեք ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքը ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է:

         Ասածս ինչ է. քանի դուք մենակ խոսում եք տղամարդու բռնությունից, բռնությունը միշտ շատանալու է:

         Երբ կանգնեք ու ազնվություն ունենաք ու խոսեք բռնության պատճառ հետևանքների մասին ու քայլեր ձեռնարկեք ամբողջական` հայրերի ու մայրերի ինստիտուտ ստեղծելու վրա, էդ ժամանակ արդարացի կլինի ձեր պայքարը, թե չէ հիմա որքան խոսեք, բայց առարկայական բան չանեք, այնքան խորացնելու եք երևույթը: Միայն օրենքը չի օգնի, համալիր քայլեր են պետք ու խոսել երկուստեք բռնության մասին:

         Հիմա անտեղի օրակարգեր մի լցրեք:

         Էդ առաջին տիկնոջն էլ ասեք, որ դադարեցնի բռնությունը իր և իր ամուսնու կողմից ու նախ դառնա օրինակ:

         Օրինակ իր աղջիկների կիսամերկ, անֆորմ կերպարները, արհեստական բանտիկների ամենօրյա ցուցադրությունը իմ աչքերի հանդեպ բռնություն է, չհաշված գաղափարական առումով: (իրենց չեմ հետևում, էլի դուք եք տարածում)

         Ինչո՞ւ չի կանխում…

         Ամուլսարն էլ սար է»: