Blog

  • Նիկողայոս Ադոնցի հետքերով

    «Նիկողայոս Ադոնցի հետքերով» կրթական ծրագրով ավարտվեց Սիսիանի պատմության թանգարանի ամառային դպրոցի կրթական ծրագրերի շարքը։

    Ամառային դպրոցի շրջանակում անցկացվեցին վեց հետաքրքիր և բովանդակալից կրթական ծրագրեր, որոնցից վերջինը նվիրված էր հայ անվանի պատմաբան, բյուզանդագետ և գիտնական Նիկողայոս Ադոնցին։

    Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան Նիկողայոս Ադոնցի կյանքին, գիտական ու ստեղծագործական գործունեությանը, ապա մտովի ճամփորդեցին նրա հետ՝ բացահայտելով այն երկրները, որտեղ նա սովորել, աշխատել և իր նշանակալի ներդրումն է ունեցել գիտության զարգացման գործում։

    Գործնական հատվածում երեխաները քարտերի օգնությամբ համապատասխանեցրին այն երկրների ուսումնական հաստատությունների ճանապարհային քարտեզը, որը կապված է Ադոնցի կյանքի կարևոր դրվագների հետ:

    Ծրագրի ավարտին ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

    Sisian History Museum, Սիսիանի պատմության թանգարան 

  • Քոչարյանն ակնկալում էր, որ հացը կթանկանա, հեղափոխություն…

    Քոչարյանն ակնկալում էր, որ հացը կթանկանա, հեղափոխություն…

  • Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg

    Bloomberg-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանն այլևս մտադիր չէ Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքները և ձգտում է պահպանել Սումիի ու Խարկովի մարզերում գրավված շրջանները՝ որպես բուֆերային գոտի։

    Ըստ աղբյուրների՝ Վլադիմիր Պուտինը մտադրված է գրավել ամբողջ Դոնբասը և գտնում է, որ բանակցությունները կարող են վերսկսվել միայն այդ նպատակին հասնելուց հետո։

    ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է նախագահին, որ մինչև տարեվերջ լիարժեք վերահսկողություն ձեռք կբերի Դոնեցկի մարզի մնացած հատվածի նկատմամբ, սակայն զինվորականներին մոտ կանգնած աղբյուրներն այս ժամկետն ավելի շատ իրատեսական են համարում մինչև 2027 թվականի ավարտը։

    Նշվում է, որ Մոսկվայի դիրքորոշման խստացմանը նպաստել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները՝ աջակցելու ռուսական նավթի և գազի գնորդների դեմ մինչև 100% մաքսատուրքեր սահմանող օրինագծին, ինչպես նաև ռուսական ներդրումային և վերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական հարվածները, որոնք հանգեցրել են վառելիքային ճգնաժամի։

  • Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին

    Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին։

    «2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված Պավլիկ Աբազյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Արփին։

    Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այցելել են Աբազյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը և ընտանիքին մաղթելու առողջություն ու բարօրություն։

    Պավլիկ Աբազյանը ծնվել է 2003 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Նա կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր»,- ասվում է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

     

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

     

    Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։

  • Իրանը բարձր գին կվճարի. Թրամփ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Իրանը բարձր գին կվճարի, նրանց բառացիորեն ոչնչացնում են», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Ոչ ոք չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դուք ուզո՞ւմ եք, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Կարծո՞ւմ եք՝ դա լավ է։ Ամերիկացիները պատերազմի դեմ չեն։ Ամերիկացիները չեն ցանկանում բենզինի բարձր գներ, բայց հենց պատերազմի դեմ իրենք ոչինչ չունեն», — նրա խոսքերն են փոխանցում լրատվամիջոցները։

    Թրամփը նաև ցավակցություն է հայտնել զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել | Քաղաքականություն

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

    Ինչպես արդեն հաղորդվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: 

    Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: 

    Հիշեցնենք՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

  • ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելԴատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթով

    ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելԴատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթով

  • Վախն ընկել է Խաչատուր Սուքիասյանի սիրտը. Դավիթ Մկրտչյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ

  • Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

    Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

    Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։ 

    Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

    Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում  իրականացվում է ընդունելության նոր կարգով։

    Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով՝ երկու քայլով․

    Քայլ 1 – Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման  ուղեցույցում։

    Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: