Blog

  • Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ ՌԴ-ն օգնել է Իրանին Մերձավոր Արևելքում ԿՀՎ օբյեկտներին հասցված հարվածների ժամանակ․ Reuters

    Ամերիկյան հետախուզությունը ստուգում է Ռուսաստանի հնարավոր առնչությունը Մերձավոր Արևելքում ԿՀՎ-ի օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին: Այս մասին հայտնել են Reuters-ի՝ հետաքննությանը ծանոթ չորս աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ ուսումնասիրվում է, թե արդյոք Մոսկվան կարող էր թիրախավորման համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ կամ ԱԹՍ-ների ճշգրտությունը բարձրացնող տեխնոլոգիաներ տրամադրել Թեհրանին:

    Մարտին հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանը կից ԿՀՎ-ի ռեզիդենտուրան և ևս մեկ օբյեկտ Իրաքի արևելքում: Ընդհանուր առմամբ, պարբերականի զրուցակիցների տվյալներով, հարվածի տակ են հայտնվել ԿՀՎ-ի «մեկից ավելի, բայց տասից պակաս» օբյեկտներ. դրանց հստակ թիվն ու տեղակայումը չեն բացահայտվում: Արևմտյան երկրներից մեկի հետախուզական գործակալության ներքին վերլուծական զեկույցին ծանոթ պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը, հավանաբար, դերակատարում է ունեցել թիրախների ընտրության հարցում:

    Սաուդյան Արաբիայում դիվանագիտական առաքելության դեմ հարձակումը զոհերի չի հանգեցրել, սակայն հետախուզությունում կարծում են, որ հարվածի ընթացքում օգտագործվել են Ռուսաստանի կողմից արդիականացված Shahed անօդաչու սարքեր․ մեկ ԱԹՍ ծակել է դեսպանատան արտաքին պատը, իսկ երկրորդը ներս է թռել առաջացած անցքով ու պայթել: Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանին է փոխանցել «Կոմետա-Մ» արբանյակային նավիգացիոն համակարգը, որը նշանակալիորեն բարձրացնում է Shahed-136-ի ճշգրտությունը և ավելի լավ է պաշտպանված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից: Ավելի վաղ այս մասին գրել էր The Wall Street Journal-ը, սակայն Կրեմլն այս տեղեկատվությունն անվանել էր «կեղծիք»:

    Հետախուզության վերլուծաբանները նաև ուսումնասիրում են՝ արդյոք Իրանն օգտագործել է ռուսական տվյալները Էր Ռիյադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման ժամանակ նշանառություն իրականացնելու համար: Չի բացառվում նաև, որ թիրախը կարող էր լինել բուն դիվանագիտական առաքելությունը, իսկ դրանում տեղակայված ԿՀՎ-ի բաժանմունքը վնասվել է պատահաբար: Այնուամենայնիվ, վերլուծաբանների մի մասը հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանից բացի՝ աշխարհում քիչ պետություններ ունեն համապատասխան կարողություններ և շահագրգռվածություն՝ նման զգայուն հետախուզական տեղեկատվությունն ԱՄՆ օբյեկտներին հարվածելու նպատակով օգտագործելու համար:

    Մտավախություններն առ այն, որ Ռուսաստանը կարող է Իրանին աջակցել թիրախների նշանառության հարցում, ավելի են սաստկացել այս հանգստյան օրերին Հորդանանի ռազմաբազային հասցված հարվածից հետո, որի հետևանքով խոցվել էին զորանոցները, և զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող: Աղբյուրների գնահատմամբ՝ ԿՀՎ-ի օբյեկտների թիրախավորումը փաստում է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ Թեհրանին ցուցաբերվող սովորական ռազմատեխնիկական աջակցության շրջանակներից և ուղղակիորեն խոչընդոտել տարածաշրջանում ամերիկյան գործողությունների իրականացմանը:

  • «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը





    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում:

     Քննարկվել են առաջիկա անելիքները։

     Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։




    դիտվել է 129 անգամ

    Լրահոս


    «Սրբազա՛ն, Սրբազա՛ն». դատարանում Սրբազանին հոտընկայս, ծափերով ու վանկարկումներով դիմավորեցին (video)



    Հրաման եք ստացել, ինձ պիտի պահե՞ք կալանքի տակ,մեկ է՝ ես պայքարելու եմ․ Արթուր Սարգսյանը՝ դատավորին (video)



    «Տո արի ու մի ասա՝ այ անասուն․․․»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video)



    Չեմ նեղվել, որ 1 տարի է կալանքի մեջ եմ, 2 օր էլ ավել եմ մնացել, կարող էի բողոքել, բայց չեմ արել (video)



    Արթուր Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ունի, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (video)



    ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան (video)



    Արա՛, անհետ կորածների ծնողներին մի պատասխան տուր, սաղ օրը ձեր քեֆերն են տեսնում․ Դավիթ Մկրտչյան (video)



    Ուժեղ տղայա Ծառուկյանը, լավ, դուք ի՞նչ եք ուզում․ Անաիս Սարդարյան (video)



    Ես ուղիղ կնայեմ տիրադավների աչքերին, ու․․․ Եզրաս Սրբազան (video)



    Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին



    «Խայտառակ վիճակ է․ ջերմոցատերերը դեռ իրենց զսպում են, բայց սրա դեմն առնել չի լինելու»․ Սուքիասյան (video)



    Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է



    Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը



    Վարշավայում խոշոր hրդեh է տեղի ունեցել



    Ամենայն Հայոց Կաթողիկոսին մինչև այս պահը չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին



    Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին



    Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն



    Արարատ քաղաքի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են․․․ դիմում են Աննա Վարդապետյանին (video)



    Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի



    Դիլիջանում 42-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ, «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին․ կա վիրավոր



    Փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջ



    «Էս թափթփուկներին շպրտելու մի ձև կա»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)



    Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են



    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը



    Նիկո՛լ, դու իմ տունը քանդում ես, որ կնգադ ուղարկես «ջհանդամ դարասի»․ քաղաքացի (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ

  • Աշոտ Գաբրիելյան․ Դասարան վերադառնալը դեռ չի նշանակում սովորել

    Երեխան կարող է ամեն օր նստել դասարանում, ուշադիր լինել, նույնիսկ ցանկանալ սովորել և, միևնույն ժամանակ, հետզհետե հեռանալ դասապրոցեսից։ Ընթերցանության բաց թողնված հիմքը, թվաբանության հետ կապված դժվարությունները, տևական հուզական սթրեսը և այլ հիմնարար պատճառներ լուռ կերպով մեծացնում են անջրպետն այն ամենի միջև, ինչ դասավանդվում է դասարանում, և ինչին երեխան իրականում պատրաստ է։

     

    2024 թվականից «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը համատեղ իրականացնում են «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում՝ համակարգված կրթության և հոգեսոցիալական աջակցության միջոցով» ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի վերջին փուլին մասնակից աշակերտները գրանցել են ընթերցանությունից միջինացված 37%, թվաբանությունից՝ 52% բարելավում։

     

    Այս թվերի ետևում դրված մոտեցման, մարտահրավերների և հաջորդ քայլերի մասին Մեդիամաքսը զրուցել է «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» հիմնադրամի «Կրթությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրերի ղեկավար Աշոտ Գաբրիելյանի հետ։

     

    – Ինչո՞ւ միայն դպրոց հաճախելը բավարար չէ արդյունավետ ուսանելու համար։

     

    – Դասարանում գտնվելը դեռևս չի նշանակում սովորել։ Երեխան կարող է ամեն օր հաճախել դպրոց, ուշադիր լսել ու նույնիսկ սովորելու մեծ ցանկություն ունենալ, սակայն, եթե բաց է թողել կարդալու հիմնարար հմտությունները, դժվարանում է մաթեմատիկայից կամ գտնվում է երկարատև սթրեսի մեջ, նրա գիտելիքների և դպրոցական ծրագրի միջև խզումն աստիճանաբար խորանում է։ Առանց արտաքին աջակցության՝ այս բացը ժամանակի ընթացքում միայն մեծանում է։

     

    Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում» ծրագիրը, որը 2024 թվականից իրականացնում ենք «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։

     

    – Իսկ ինչպիսի՞ն է այդ «հետ մնալը» իրականում. ինչի՞ց է այն կազմված։

     

    – Ընդհատված ուսումնառության հետևանքները տարբեր են ամեն երեխայի համար։ Ոմանք բաց են թողել ընդամենը մի քանի ամսվա համակարգված ուսուցում և համեմատաբար արագ վերականգնվում են։ Մյուսները դպրոց են վերադառնում առանց հիմնարար գրագիտության և թվաբանության հմտությունների, և հենց այստեղ է սկսվում իրական խնդիրը. ընթերցանության դժվարությունը միայն լեզվի դասերի ընթացքում չէ, որ ակնհայտ է դառնում։ Այն տարածվում է մաթեմատիկայի, բնագիտության, նույնիսկ գրավոր հանձնարարությունները հասկանալու կարողության վրա։

     

    Մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես երկու աշակերտ, նստած նույն դասարանում, ունենալով նույն գնահատականը, իրականում ունեն լիովին տարբեր դժվարություններ։ Մեկը հասկանում է մաթեմատիկական հասկացությունները, բայց դժվարանում է կարդալ հրահանգները։ Մյուսը հեշտությամբ հաշվում է, բայց երկնչում է ավելի բարդ խնդրի պարագայում։ Ավանդական մոտեցումն է՝ երկու աշակերտներին ավելի շատ նույն սերտողության նյութից հանձնարարելը, ինչը սակայն շատ հաճախ խնդրի լուծում չէ։ Հենց այս դիտարկումն էլ դրեցինք մեր ծրագրի հիմքում. նախքան օգնելը՝ հասկանալ, թե կոնկրետ ինչ գիտի երեխան և ինչ է բաց թողել։

     

    Առաջին փուլում՝ 2024 թվականին, 12 համայնքների 20 դպրոցի 1,157 աշակերտ մասնակցեց նպատակային միջամտությունների, որոնք համատեղում էին հանրակրթական օժանդակությունը, սոցիալ-հուզական ուսուցումը և հմտությունների զարգացումը։

     

    – Ինչպե՞ս գնահատեցիք առաջին փուլի արդյունքները և ինչո՞ւ որոշեցիք անցնել ավելի անհատականացված մոտեցման։

     

    – Առաջին փուլի արդյունքները հուսադրող էին, բայց և առաջացրին այլ հարց. ի՞նչ է տեղի ունենում կարճաժամկետ միջամտության ավարտից հետո։ Պատասխանը որոնելիս՝ եկանք մի կարևոր եզրակացության․ կրթական վերականգնումը չպետք է լինի մեկանգամյա միջոցառում, այլ պետք է լինի գործընթաց։

     

    Ուստի հաջորդ փուլում մասնակից 8 դպրոցներում 916 աշակերտ անցավ հայտորոշիչ գնահատումներ՝ բացահայտելու, թե կոնկրետ որ բացերն են խանգարում իրենց առաջընթացին։ Ստացված պատկերի հիման վրա 64 ուսուցիչ մշակեց անհատականացված ուսումնական պլաններ և իրականացրեց համակարգված արտադասարանական օժանդակ ուսուցում՝ միևնույն ժամանակ կիրառելով նույն մոտեցումը նաև սովորական դասապրոցեսում։

     

    Ամփոփիչ արդյունքները հաստատեցին մոտեցման ճշտությունը. գրագիտության գծով 37%, թվաբանության գծով՝ 52% միջինացված բարելավում, ինչպես նաև անգլերենի օժանդակ դասընթացներին մասնակցածների մոտ՝ 35% ընդհանուր առաջընթաց։ Սրանք միայն թվեր են, որոնց ետևում կանգնած են հարյուրավոր առանձին պատմություններ, երեխաներ, ովքեր սկսել են ինքնուրույն կարդալ, ինքնուրույն լուծել խնդիրներ, ձեռք բարձրացնել դասարանում։

     

    – Խոսենք հուզական կողմի մասին։ Որքանո՞վ է վախը կամ անհանգստությունն իրականում խանգարում սովորելուն։

     

    – Շատ։ Կարո՞ղ է արդյոք տագնապած երեխան կենտրոնանալ ուսման վրա։ Իսկ այն աշակերտը, ով կորցրել է ինքնավստահությունը կրկնվող ձախողումներից հետո, կհամարձակվի՞ նորից ձեռք բարձրացնել դասարանում։ Տեղահանված երեխային, ով դեռ հարմարվում է նոր իրականությանը, դպրոցին ու օտար դասընկերներին, բավական չէ միայն նոր նյութ բացատրել․ նրան անհրաժեշտ է նաև բավականաչափ ապահով զգալ սովորելու համար։

     

    Ուսումնառությունը թե՛ ճանաչողական, թե՛ հուզական գործընթաց է, և հենց այս ընկալումն է փոխում այն հարցը, որը մենք սովորաբար տալիս ենք մեզ։ Փոխանակ սահմանափակվելու հարցով՝ «Ինչո՞ւ է այս երեխան վատ սովորում», մենք ուսուցիչներին խրախուսում ենք հարցնել՝ «Ի՞նչը կարող է խանգարել այս երեխային սովորել»։

     

    Հենց այս տրամաբանությամբ էլ օժանդակ ուսուցման մեջ ինտեգրեցինք սոցիալ-հուզական ուսուցումը (ՍՀՈՒ)։ Ուսուցիչներն աջակցություն ստացան այնպիսի գործելակերպեր կիրառելու հարցում, որոնք օգնում են երեխաներին ճանաչել ու կառավարել իրենց հույզերը, կառուցել հարաբերություններ և վերականգնել վստահությունը։ Նպատակն ուսուցիչներին հոգեբանի վերածելը չէ, այլ նրանց փոխանցել կարողություն՝ ստեղծելու միջավայր, որտեղ ակադեմիական վերականգնումն ու հուզական բարեկեցությունը գործում են միասին, ոչ թե զուգահեռաբար։

     

    – Իսկ ո՞վ է աջակցում ուսուցչին, ո՞վ պետք է աջակցի երեխային։

     

    – Ոչ մի մեթոդաբանություն չի կարող հաջողել առանց ուսուցիչների, ովքեր հասկանում են այն, հավատում են դրան և ունեն կիրառելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Այս իրողությունից ելնելով՝ մեր կենտրոնական ներդրումներից մեկը եղել է ոչ թե մեկանգամյա վերապատրաստումը, այլ ուսուցիչների շարունակական մասնագիտական աջակցությունը. փորձագիտական դասադիտարկումներ, անհատականացված հետադարձ կապ և «Գործնական կիրառման համայնքի» (Community of Practice) կանոնավոր հանդիպումներ, որտեղ դպրոցական թիմերը կիսվում են իրենց առաջընթացով ու մարտահրավերներով։

     

    Արդյունքները խոսուն են. ծրագրի մասնակից բոլոր ուսուցիչները մեթոդական փորձագետի վերապատրաստումն ու մենթորությունը գնահատել են արդյունավետ, 98%-ը նշել է, որ թիմային հանդիպումները նպաստել են իրենց մասնագիտական զարգացմանը, բոլոր ուսուցիչները փաստել են, որ տրամադրված մեթոդական ռեսուրսներն օգտակար են եղել իրենց աշխատանքում, 98%-ը նշել է, որ ծրագիրը ստեղծել է համագործակցային մասնագիտական միջավայր, իսկ 97%-ը՝ որ այն խթանել է ուսուցիչների միջև համատեղ ուսումնառությունը։

     

    – Ձեր ծրագիրն ունի նաև դպրոցին նախապատրաստելու բաղադրիչ։ Ինչու՞ որոշեցիք աշխատել դեռևս 1-ին դասարան չհասած երեխաների հետ։

     

    – Որովհետև ամենալավ միջամտությունը կանխարգելումն է։ Եթե հնարավոր է կանխել բացը, նախքան դրա առաջանալը, ինչո՞ւ սպասել։ Հենց այս տրամաբանությամբ մեր «Ողջո՛ւյն, դպրոց» բաղադրիչի շրջանակում 1-ին դասարան գնալուն պատրաստվող 160 երեխա մասնակցեց դպրոցին նախապատրաստության կարճաժամկետ դասընթացների՝ Հայաստանի 7 մարզերի 8 միջնակարգ դպրոցներում, կենտրոնանալով հիմնարար գրագիտության, թվաբանության և սոցիալ-հուզական հմտությունների վրա։

     

    Ծրագիրը մշակելիս հավաքագրված տվյալները ցույց տվեցին զգալի անհամապատասխանություններ Հայաստանում նախադպրոցական կրթությանը մասնակցության հարցում՝ հատկապես քաղաքային և գյուղական համայնքների միջև։ Այն երեխաները, ովքեր 1-ին դասարան են մտնում առանց որակյալ վաղ ուսումնառության փորձի, հաճախ արդեն իսկ ունենում են ոչ բարենպաստ մեկնարկային հնարավորություններ, և եթե այս տարբերությունները վաղ չհայտնաբերվեն, դրանք կարող են խորանալ ողջ ուսումնառության ընթացքում։

     

    – Եվ վերջում՝ ի՞նչ է լինում նման ծրագրի ավարտից հետո. ինչպե՞ս եք ապահովում, որ արդյունքները պահպանվեն։

     

    Սա, թերևս, ամենակարևոր հարցն է։ Հաջողված ծրագրերը կարող են փոխել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր երեխաների կյանքեր, բայց Հայաստանի կրթական մարտահրավերները չեն կարող լուծվել միայն կետային միջամտություններով։ Կարևոր է հասկանալ, թե որ մոտեցումներն են իրապես աշխատում, և ինչպես կարող են դրանք աստիճանաբար դառնալ հենց կրթական համակարգի մաս։

     

    Այս ուղղությամբ մենք շարունակում ենք քննարկումները Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հետ՝ ուսումնասիրելու մեր մեթոդաբանության տարրերի ինստիտուցիոնալացման հնարավորությունները, այդ թվում՝ օժանդակ ուսուցման մեթոդաբանության հնարավոր ինտեգրումը Հայաստանի երկարօրյա դպրոցների աջակցության ազգային համակարգում։ Մարտահրավերը միշտ չէ, որ ամբողջովին նոր կառույցներ ստեղծելն է. երբեմն ավելի մեծ հնարավորությունը կայանում է արդեն գոյություն ունեցող համակարգերի բարելավման մեջ։

     

    Եվ, թերևս, ամենակարևոր հարցը, որին մենք շարունակում ենք պատասխան փնտրել, հետևյալն է. ինչպե՞ս կարող ենք անցում կատարել երեխաներին հետ մնալուց հետո օգնելուց դեպի նրանց կրթական կարիքները վաղ, հետևողականորեն և կայուն կերպով բացահայտելուն ու արձագանքելուն։ Քանի որ, ի վերջո, մեր նպատակը միայն հետ մնացած երեխաներին մյուսներին հասցնելը չէ, այլ այնպիսի կրթական համակարգի կառուցումը, որում, առաջին հերթին, ավելի քիչ երեխաներ հետ կմնան։

     

    Լուսանկարները՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի

     

    «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում՝ համակարգված կրթության և հոգեսոցիալական աջակցության միջոցով» ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ։

  • ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները շարունակվում են

    Արդեն 12 օր է՝ շարունակվում են ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները: Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50000 ամերիկացի զինծառայող:

    Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկան ռազմական օբյեկտների: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երեք նավթատար լցանավի թույլ չի տվել անցնել Հորմուզի նեղուցով:

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է՝ եթե տարածաշրջանում Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի:

    «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»,- նշել է նա՝ հավելելով՝ նեղուցում անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում:

    Արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է՝ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կբախվի վճռական պատասխանի, իսկ այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ:

  • Ռուսաստանը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտը․ Լավրով

    Մոսկվան ցանկանում է Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտը և զենք չի մատակարարում Թեհրանին։ Այս մասին լուրերը պարզապես «ամոթալի են լսել», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

    «Ինչ-ինչ պատճառներով Արևմուտքը, և մասնավորապես Վաշինգտոնը, այժմ ուռճացնում են մի պատմություն այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը ուղղակիորեն մատակարարում են Իրանին զենք, որն Իրանն օգտագործում է ամերիկյան թիրախներին հարձակվելու համար։ Դե, գիտեք, դա պարզապես ամոթալի է լսել», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

    «Այսպիսով, վերադառնալով նեղուց, մենք ուզում ենք, որ սա դադարեցվի», – ընդգծել է Լավրովը։ «Սա ազդում է համաշխարհային տնտեսության վրա, և Ռուսաստանը համաշխարհային տնտեսության մի մասն է։ Բոլոր պատժամիջոցներից անկախ, աշխարհի երկրների մեծ մասը մնում է մեր առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկերները», – մանրամասնել է Լավրովը։

  • ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

    ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ոչ բոլոր դեպքերում է տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

    Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին,  որ 2023-թվականի հուլիսի 1-ից մինչև 2025թ-ի հունիս ամսվա 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ի կողմից թաքցվել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն, իսկ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները պակաս է հաշվարկել շուրջ 340 միլիոն դրամի չափով։ Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 միլիոն ՀՀ դրամ։   

    Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

    Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին տեղեկացնում են, որ գործող իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ ու քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ, այլ ոչ թե ներքին հաշվառման կտրոններ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    tasnimnews.ir–ը «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի կողմից 2026 թվականի մայիսին Հայաստանից գյուղատնտեսական ներմուծման վրա սահմանափակումներ մտցնելուց հետո Երևանը սկսել է ակտիվորեն փնտրել արտահանման նոր շուկաներ։ Այս իրավիճակում, հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ–ի միջև աճող քաղաքական ինտեգրացիան, Երևանի իշխանությունների համար եվրոպական շուկան է թվում ամենագրավիչ տարբերակը։ Ե՞րբ են սկսվել Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունները, ի՞նչ ապրանքներ է Երևանը արտահանում Եվրոպա, փորձել է պարզել tasnimnews.ir–ը։


    Հայաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունները փաստացի սկսվել են 2003 թվականին այդ երկրի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելուց հետո։ Մինչև 2009 թվականը Եվրամիության հետ առևտուրը, նոր առևտրային կապերի ձևավորման շնորհիվ, վերելք է ապրել։ Արդյունքում, Եվրոպան՝ 598 միլիոն դոլար առևտրի ծավալով, կազմել է Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի մեկ երրորդը։ Սակայն 2009-2013 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել այդ միտմանը, առևտուրը 45 %-ով կտրուկ անկում է ապրել՝ հասնելով միջինը 328 միլիոն դոլարի։


    2013 թվականին Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար, սակայն, ի վերջո, Երևանը փոխել է իր դիրքորոշումը և 2015 թվականին միացել է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։

    2015-ից 2017 թվականներին Հայաստանի և Եվրամիության միջև առևտուրը ցույց է տվել դանդաղ, բայց կայուն 2-3 տոկոսանոց աճ՝ հասնելով տարեկան մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի։ 2017 թվականի վերջին կողմերը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և ընդամենը մեկ տարի անց Հայաստանի և Եվրոպայի միջև առևտուրն աճել է 19 %-ով՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի։


    Վիճակագրական դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտուրը միշտ տատանվել է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցության տակ: 2018 և 2019 թվականները հաջող են եղել, սակայն 2020 թվականին COVID-19-ի տարածումը և մատակարարման շղթաների ու լոգիստիկայի ճգնաժամը հանգեցրել են առևտրի 23 % անկման՝ նվազեցնելով ցուցանիշը մինչև 1,35 միլիարդ դոլարի: 2021 թվականին այն մասամբ վերականգնվել է և հասել 1,6 միլիարդ դոլարի: 2022-2024 թվականները կարելի է համարել կողմերի միջև առևտրային հարաբերությունների աննախադեպ բարձրակետի ժամանակաշրջան: 2022 թվականին Հայաստանի ներմուծումը եվրոպական երկրներից աճել է գրեթե 150 %-ով՝ հասնելով ռեկորդային 2,3 միլիարդ դոլարի: Սակայն դա չի արտացոլում զուտ երկկողմանի առևտուրը, քանի որ 2022 թվականին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների կիրառումից հետո եվրոպական արտահանման զգալի մասը, որը նախկինում նախատեսված էր ռուսական շուկայի համար, սկսել էր վերաարտահանվել Ռուսաստանի հարևանների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։ 2023 թվականին այդ միտումն ավելի է աճել, առևտրաշրջանառությունը հասել է 2,9 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունից Հայաստանի ներմուծումը զգալիորեն գերազանցել է արտահանմանը։ 2025 թվականը կարելի է համարել շրջադարձային. Հայաստանից Ռուսաստան եվրոպական ապրանքների վերաարտահանման ծավալների նվազման ֆոնին իրական առևտուրն աճել է 7 %-ով՝ հասնելով 2,5 միլիարդ դոլարի։ Ավելին, 2026 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայի հետ Հայաստանի առևտուրը աճել է 54 %-ով՝ հասնելով 763 միլիոն դոլարի։ Ներկայում Եվրամիությունը Երևանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո, նրան բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 11,8 %-ը, որը, սակայն, առևտրում Ռուսաստանի մասնաբաժնի միայն մեկ երրորդի չափ է։ Հայաստանից Եվրոպա արտահանումը 27 % է, մինչդեռ Եվրոպայից ներմուծումը 73 % է։


    Հայաստանից ԵՄ արտահանումը կարելի է բաժանել երկու խմբի՝ արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքներ։ 2025 թվականի վիճակագրության համաձայն, 443 միլիոն դոլարի արժողությամբ արդյունաբերական ապրանքները կազմել են Հայաստանից Եվրոպա արտահանման գրեթե 95 %-ը։ Այդ ծավալի 50 %-ը կազմել է տեքստիլ արտադրանքը, 41 %-ը՝ մետաղները և հանքային հումքը, ևս 10 %-ը եղել են այլ պատրաստի արդյունաբերական ապրանքներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը Եվրոպա արտահանման հարցում ունի չափազանց աննշան մասնաբաժին՝ ընդամենը 5,5%, ընդ որում՝ դրա 58 %-ը կազմել է խմիչքը, 14 %-ը՝ միրգ– բանջարեղենը, 28 %-ը՝ այլ ապրանքները, այդ թվում՝ հյութեր, մեղր և չորացրած մրգեր։ 2025 թվականին Երևանը այդ արտահանումից ստացել է ընդամենը 26 միլիոն դոլար եկամուտ։ Մյուս կողմից՝ ի տարբերություն արտահանման, որը հիմնականում հումքային է, Հայաստանը Եվրոպայից ներմուծում է բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ։ Այդ ապրանքները կազմում են ներմուծվող բոլոր ապրանքների 83 %-ը, և, ամենայն հավանականությամբ, նախատեսված են վերաարտահանման համար։

    Ինչ վերաբերում է իրավական շրջանակին, ապա 2014-ից 2021 թվականներին Հայաստանն իր ապրանքները Եվրոպա է արտահանել Ընդհանրացված արտոնությունների համակարգի շրջանակներում, որը երկրի արտահանման մոտ 60 %-ը ազատել է մաքսատուրքերից: Վերջին զարգացումների ժամանակ՝ 2026 թվականի հուլիսի սկզբին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի նկատմամբ կիրառել «առևտրի ինքնավար միջոցառումներ»: Այդ մեխանիզմը, որը սովորաբար կիրառվում է մեկ տարի ժամանակով, վերացնում է Եվրոպա ներմուծվող ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը։ Այդ առաջարկը նպատակ ունի հայկական արտահանումը՝ մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքը, ռուսական շուկայից վերաուղղորդել դեպի եվրոպական շուկաներ: Սակայն այդ մեխանիզմը դեռևս ուժի մեջ չի մտել, իսկ վերջնական հաստատման համար անհրաժեշտ է Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի հաստատումը:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան





    Չինաստանն ավարտել է իր ամենամեծ վերականգնվող էներգիայի նախագծերից մեկի շինարարությունը: Ըստ պետական ​​CMG մեդիա հոլդինգի՝ հղում անելով Չինաստանի էներգետիկ ներդրումային կորպորացիային (CHN Energy), երկրի ամենամեծ ափամերձ էներգետիկ կլաստերը, որը ինտեգրում է արևային էներգիայի արտադրությունը, կանաչ ջրածնի արտադրությունը և էներգիայի կուտակման համակարգերը, լիովին գործարկվել է Ցզյանսու նահանգի Ռուդոնգ շրջանում: Guohua Energy Investment-ի կողմից իրականացվող նախագիծը համարվում է այս մասշտաբի առաջին օբյեկտը Չինաստանում, որտեղ բոլոր երեք համակարգերը գործում են որպես մեկ էներգետիկ էկոհամակարգ, գրում է ixbt.com–ը:

    Շինարարությունը տեղի է ունեցել դժվարին պայմաններում՝ ափամերձ ցեխոտ հարթավայրերում, որոնք պարբերաբար ողողվում են բարձր մակընթացություններով: Տեղանքի պատճառով ծանր տեխնիկան կարող է աշխատել միայն սահմանափակ ժամանակահատվածներում, իսկ որոշ օրերին շինարարները աշխատանքի համար ունեին ընդամենը մի քանի ժամ: Չնայած դրան, ութ ամսից էլ պակաս ժամանակահատվածում մասնագետները կառուցել են ավելի քան 110,000 երկաթբետոնե հարթակներ և դրանց վրա տեղադրել մոտ 700,000 արևային վահանակ։

    Հատուկ ուշադրություն է դարձվել ափամերձ էկոհամակարգի պահպանմանը։ Բոլոր մալուխային գծերը, էներգետիկ սարքավորումները և ինվերտորային կայանները տեղադրվել են հատուկ անցումների վրա, իսկ համալիրի սպասարկման երթուղիները կառուցվել են որպես բարձրացված կամուրջներ։ Այս մոտեցումը նվազագույնի է հասցրել ափամերձ բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցությունը և հնարավորություն է տվել խուսափել ծանր տեխնիկայի անընդհատ օգտագործումից խոցելի ափամերձ տարածքներում։

    Նախագծի կենտրոնական մասը 400 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանն է։ Կառուցվել է նոր 220 կՎ լարման ափամերձ ենթակայան արտադրված էներգիան էլեկտրացանցին փոխանցելու համար։ Համալիրը ներառում է նաև 120 ՄՎտժ էներգիայի կուտակման համակարգ։ Այն նախատեսված է արևային էներգիայի արտադրության տատանումները հարթելու և էլեկտրացանցի պիկային բեռնվածությունները ծածկելու համար։

    Մեկ այլ կարևոր տարր է ջրածնային կենտրոնը։ Արևային էներգիայի պիկային արտադրության ժամանակահատվածներում ավելցուկային էլեկտրաէներգիան օգտագործվում է ջրի էլեկտրոլիզի միջոցով ջրածին արտադրելու համար։ Հաստատության հզորությունը հասնում է ժամում 1500 խորանարդ մետր ջրածնի, իսկ տարեկան արտադրությունը կարող է հասնել մինչև 180 տոննա «կանաչ» ջրածնի: Այս արտադրանքի պայմանագրերն արդեն կնքվել են քիմիական ընկերությունների և ջրածնային ենթակառուցվածքների օպերատորների հետ։

    Համալիրի բոլոր բաղադրիչները ինտեգրված են միասնական թվային կառավարման համակարգում, որն օգտագործում է արհեստական ​​բանականության ալգորիթմներ էլեկտրաէներգիայի արտադրությունը, կուտակիչ բլոկի աշխատանքը և ջրածնի արտադրությունը համակարգելու համար: Հաստատությունը արդյունավետորեն ներկայացնում է փակ ցիկլով էներգետիկ համակարգ, որը կարող է արտադրված էներգիայի յուրաքանչյուր կիլովատի արդյունավետությունը առավելագույնի հասցնել:

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնություն

    Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։