Blog

  • Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում





    ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

     «Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում:

    Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

    Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է» :




    դիտվել է 166 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

  • Երազներով «կիսվելու» չիրագործված գաղափարը – Mediamax.am

    2008 թվականից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը աշխարհում նշում են «Քնի համաշխարհային օրը»: Նպատակը առողջ քնի քարոզումն է, ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական եւ սոցիալական հիմնահարցերի վրա, քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։

    Մոտ հինգ տարի առաջ մի գաղափար ունեի, որն իրականացնելու համար գործնական քայլեր անելու ժամանակ չգտա: Աշխատանքային անվանումն էր DreamShare կամ DreamMatch:

    Մտածում էի մի ծառայություն գործարկել, որի շնորհիվ մարդիկ կկարողանային «կիսվել» իրենց երազներով՝ պատմելով դրանց մասին տեքստային, ձայնային հաղորդագրությունների կամ պատկերների տեսքով:

    Երազ տեսած մարդը մտնելու էր առցանց հարթակ եւ «հրապարակելու» էր իր երազը։ Համակարգը, հիմնվելով բովանդակության վերլուծության վրա, դասակարգելու էր երազները եւ տեղադրեր դրանք տարբեր «դարակներում»։ Ծառայության ցանկացած օգտատեր կարող էր զբոսնել դարակներով եւ «ծանոթանալ» այլ մարդկանց երազների հետ։

    Դարակներից մեկն էր կոչվելու էր TrendingDreams եւ ներկայացնելու էր այն երազների թեմատիկան, որոնք մարդիկ ամենաշատն են տեսել վերջին 24 ժամերի ընթացքում։ Մտածում էի, որ դա հնարավոր կլիներ կապակցել աշխարհում եւ կոնկրետ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ փորձել հասկանալ, թե որքանով են դրանք ազդում մարդկանց երազների վրա։

    Առանձնահատկություններից մեկը լինելու էր այն, որ սեղմելով պայմանական MatchMyDream կոճակին, օգտատերը գտնելու էր այն երազները, որոնք նման են գիշերը իր տեսածին։ Նմանատիպ երազներ գտնելու դեպքում համակարգն առաջարկելու էր օգտատիրոջը կապ հաստատել այն մարդու/մարդկանց հետ, ովքեր տեսել են նման բան։

    Չէի մոռացել նաեւ հանրօգուտ բաղկացուցչի մասին՝ մտածում էի, որ համակարգի հավաքագրած տեղեկատվությունը կարող է հետաքրքիր լինել մարդու ուղեղի գործունեության եւ մասնավորապես երազատեսության ուսումնասիրման հետազոտական կենտրոնների համար, քանի որ մեծ թվով մարդիկ իրական ժամանակում կիսվելու էին իրենց երազներով, թույլ տալով գիտնականներին հետեւել դրանց դինամիկային եւ օրինաչափություններին։

    Հինգ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ արհեստական բանականությունը, որի մասին, իհարկե լսել էինք, բայց գործնականու չէինք «տեսել», զարգանալու է այնպիսի արագությամբ ու հզորությամբ, որը, կարծում եմ, արդեն թույլ է տալիս նմանատիպ գաղափարները կյանքի կոչել առանց մեծ ջանքերի եւ ներդրումների:

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է 

  • Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համար

    Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համարՍոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, այն է, որ այն պետք է միշտ հում վիճակում ուտել: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունների քանակը: 

    1. Մանուշակագույն սոխը կանխարգելում է քաղցկեղի զարգացումը: Այն հարուստ է ծծմբական միացություններով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ուռուցքների և քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումից: Այս միացությունները նաև ոչնչացնում են միզասեռական համակարգի վրա գրոհող բակտերիաներին:

    2. Գերազանց միջոց է շաքարախտի դեպքում: Հում սոխը և հատկապես նրա մանուշակագույն տեսակը խթանում է ինսուլինի արտադրությունը: Այդ պատճառով էլ, եթե դուք շաքարախտ ունեք, ավելի շատ հում մանուշակագույն սոխ կերեք:

    3. Վերացնում է փորկապությունը: Մանուշակագույն սոխը հարուստ է մանրաթելերով, և այդ պատճառով էլ այդպես լավ են փորկապության հարցերը լուծում: Մանուշակագույն սոխի մանրաթելերն աղիներից հանում են թույները:

    4. Կոկորդի ցավ: Մանուշակագույն սոխը բնական հզոր հակաբիոտիկ է: Այդպիսով նրա հյութը հաճախ օգտագործվում է ինֆեկցիաների և կոկորդի բորբոքման բուժման մեջ և անսպասելի արագ արդյունքներ է գրանցում:

    1 ճաշի գդալ մանուշակագույն սոխի հյութը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ և օգտագործեք օրական մեկ անգամ մրսածությունը, գրիպը, հարբուխն ու տարատեսակ ինֆեկցիաներն ու վարակները կանխելու համար: Եթե արդեն հիվանդ եք, խորհուրդ է տրվում այս խառնուրդից օրական 4-5 անգամ մեկական թեյի գդալ խմել մինչև առողջանալը:

    5. Քթային արյունահոսություններ: Եթե հաճախ եք ունենում քթային արյունահոսություն, ապա մանուշակագույն սոխը կարող է դառնալ այդ խնդրի լուծումը: Մանուշակագույն սոխը երկու կես անել ու շնչել հոտը: Շատերն ասում են, որ դա օգնում է կանգնեցնել արյունահոսությունը:

    6. Պաշտպանեք ու ամրապնդեք սիրտը: Սոխն ընդհանրապես, և հատկապես՝ մանուշակագույն սոխը կպաշտպանի սրտի իշեմիկ հիվանդությունից և կկարգավորի արյան Ճնշումը: Պարզապես այն ավելացրեք աղցանների ու այլ ճաշատեսակների մեջ:

    7. Կարգավորում է խոլեստերինը: Հում մանուշակագույն սոխը հավասարակշռում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը:

  • Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան

    Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան

  • Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


    Քաղաքականություն





    Մենք այլևս գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ով գտնվում է անազատության մեջ՝ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածից: Այս մասին ՀԷՑ նախկին ղեկավարի ժ/պ Դավիթ Ղազինյանի դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

    «Դա միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանք է, ելնելով՝ Սահմանադրական դատարանի 1619 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին և նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը ևս կբացահայտենք։ 

    Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության՝ առաջնահերթության կարգով՝ դրա վերացման տեսանկյունից»,-նշել է նա։ 

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել: Նրանց շարքում է նաև Դավիթ Ղազինյանը:



  • «Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր Կամենդատյան








    Այս իշխանությունները հեռանալու են իրենց ձեռքով, քանի որ մենք նրանց բացատրելու ենք անզորության հեռանկարը։ Անզորության առաջին զոհերը լինելու են նրանց օգտին քվեարկողները։Ստարտը տրված է։ Անզորության թփրտոցը սկսված է։ Փոխնախարարը’ ցեմենտի հանգույցի տնօրեն, Իսպանիա չհասնող ծիրանի խմբաքանակի պատասխանատու’ էկոնոմիկայի նախարար։




  • Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղ

    Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իրանը վերստին հաստատում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հաստատակամությունը և հայտարարում, որ Իրանի դեմ ագրեսիայի իրականացմանը ցանկացած մասնակցություն, համագործակցություն կամ աջակցություն միջազգային պատասխանատվություն կառաջացնի համապատասխան կողմերի համար», – ասել է Արաղչին։

    Նրա խոսքով՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինքնապաշտպանության շրջանակներում և ագրեսիային մասնակցած ցանկացած կողմի կդիտարկի որպես օրինական թիրախ զինված ուժերի համար։

    Իրանի ԱԳ և նախարարը կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին համախմբման, համագործակցության և կոչ է արել թույլ չտալ, որ ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի իրավունքին, իսկ երկակի ստանդարտները փոխարինեն արդարությանը։

    «Անվտանգ, կայուն և արդար ապագա կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերակայությունը, պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության և ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը», – հավելել է նա։

  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

     

    «Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից։

     

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

     

    Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

     

    Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

     

    Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով

    «Այն մարդիկ, որոնք պաշտպանում են Անկախության հռչակագիրը, նրանք ինձ համար հայրենասեր մարդիկ են և Հայաստան պետության ջատագովներ, իսկ նրանք, ովքեր Անկախության հռչակագրին դեմ են գնում, տեղ չունեն քաղաքական դաշտում»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

    «Սա զուտ քաղաքական հարց չէ, սա մեր պետության խնդիրն է։ Դրա համար պետք է համախմբվել, ոչ թե գնալ, ընդդիմությանը ընդդիմություն դառնալ։ Պետք է միասնական և իմաստավորված պայքարել։ Ժողովո՛ւրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք, որոշ քաղաքական դերակատարնե՛ր, խոսեք, ամոթ է, չնայած ես 2018թ․ եմ տեսել, թե ոնց են Սերժ Սարգսյանին մի օրում ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան ու կուրանան»,- շարունակեց Շարմազանովը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ Իսպիրյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ Իսպիրյան