Blog

  • Վաղը Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբանները հանդես կգան մամուլի ասուլիսով

    Վաղը՝ հուլիսի 24-ին` ժամը 11։00-ին, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պարզաբանումներ կներկայացնեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների մասին։

     

    Հասցեն` Երևան, Պապ թագավորի (Ամիրյան) 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ:

  • Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ» | Էկոնոմիկա

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է նախարարության կառավարմանն անցած Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացին և առկա խնդիրներին։

    Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

    Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։

     Այցի ընթացքում նախարարը տեղում ծանոթացել է ձեռնարկության առջև ծառացած խնդիրներին։

     Գևորգ Պապոյանը հանձնարարել է համակողմանիորեն ուսումնասիրել արձանագրված հարցերը՝ անհրաժեշտ լուծումներ տալու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով։

  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվելՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

    Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվելՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

  • Քննչական կոմիտեն «քանդել» է Էրեբունու կրակոցների դեպքի վայրի հավաքատեղին

    Ուշագրավ իրավիճակ Էրեբունու կրակոցների գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանը ապամոնտաժի (քանդի) Էրեբունու կրակոցների դեպքի վայրում գտնվող հավաքատեղին կամ, ինչպես բնակիչներն էին պատմում,՝ խաղատունը։ Նշենք, որ կրակոցները հնչել էին հենց այդ նկուղային հարկի տարածքում, իսկ դեպքից հետո իրավապահները մի խումբ թաղային հեղինակությունների հավաքատեղին կապարակնքել էին։

    Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այսօր տարածքի ճաղավանդակները ապամոնտաժել է, և չի բացառվում, որ նշված տարածքի մասով այլ գործընթաց ևս իրականացվի։

  • Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

  • Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը

    Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։

     

    Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

     

    Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, ով անգամ սարսափ է առաջացրել հակառակորդի մոտ և անունը Համլետ է։

  • ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան

    «ԿԸՀ-ն կարծեք ինքն իրեն վերաքննության կարգով բողոքարկում իրականացնի»,-անդրադառնալով հանձնաժողովի կողմից ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի
  • 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք Չալաբյան

    21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք Չալաբյան

  • Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի և հարակից Գյուլագարակ, Կուրթան ու Գարգառ բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված՝ գյուղտեխնիկայի սուր պակասի խնդիրն արդեն իրական լուծում է ստացել։

    Որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում գյուղացիները դժգոհել էին անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունից, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում ցանքսի և բերքահավաքի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար։

    Բարձրացված հարցին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանն» ո ւ Սամվել Կարապետյանը իրականացրել են աջակցության ծրագիր, որի շրջանակներում ուսումնասիրվել է տեղական շուկան, և, հաշվի առնելով Լոռվա մարզի լեռնային ռել իեֆն ու կլիմայական առանձնահատկությունները, տարածաշրջան է ներմուծվել «Gomselmash G55» մոդելի ժամանակակից հացահատիկահավաք կոմբայն։

    Նորագույն տեխնիկայի ներդրումը թույլ կտա արմատապես փոխել իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում։ Եթե նախկինում շահագործվող հին կոմբայնների պատճառով հնձի ժամանակ հացահատիկի կորուստը հասնում էր 20 տոկոսի և ավելիի, ապա ժամանակակից սարքավորման շնորհիվ կորուստը կհասցվի նվազագույնի՝ կազմելով ընդամենը 1-ից 3 տոկոս։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ նշանակություն ունի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար:

    Բացի այդ, էապես կկրճատվեն ֆերմերների ֆինանսական ծախսերը։ Մինչ այժմ գյուղացիական տնտեսությունները ստիպված էին լինում այլ մարզերից տեխնիկա վարձակալել՝ մեկ հեկտարի քաղի համար վճարելով 25000-ից 30000 դրամ, մինչդեռ նոր մոդելով աշխատելիս բնակիչները վճարելու են միայն վառելիքի և վարորդի աշխատանքի համար, ինչը քաղի ծախսը կնվազեցնի ավելի քան երկու անգամ՝ հասցնելով մինչև 15000 դրամի։

    Բերքի կորստի կրճատումն ու կատարվող ծախսերի նվազեցումը թույլ կտան էապես իջեցնել տեղական հացահատիկի ինքնարժեքը՝ Լոռու մարզի ֆերմերների համար ապահովելով բարձր մրցունակություն և երաշ խավորելով արագ ու անկորուստ բերքահավաք։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում:

    Քննարկվել են առաջիկա անելիքները։

    Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։