Blog

  • «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

    «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը:

    Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան, Մարիաննա Ղահրամանյան, Հայկ Սուքիասյան, Արգիշտի Դարբինյան, Իրինա Յոլյան, Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Լենա Մաթևոսյան, Անդրանիկ Գևորգյան, Հայկ Ֆարմանյան, Գրիշա Թամրազյան, Լիանա Գասպարյան, Վաղինակ Վարդանով, Գառնիկ Դավթյան, Լիանա Մանուկյան, Հարություն Մնացականյան, Վրույր Այվազյան, Սյուզաննա Ավետիսյան, Հարություն Հարությունյան, Շիրազ Մանուկյան, Անուշ Միրզոյան, Անուշավան Մանուչարյան, Հասմիկ Ենգորյան, Արման Ավչյան:

  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ

    Գագարինում ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ արհեստական բանականության գործարանի առաջին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

    Մանրամասները՝ տեսանյութում:

  • Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

    Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

    Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

    Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

    Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

    Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

    Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

  • Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով. գրել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն Արման Փիլոյանը։ «Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։ Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։ Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»,- գրել է նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/288782/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

    Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով. գրել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն Արման Փիլոյանը։

     

    «Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

     

    Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

     

    Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»,- գրել է նա։

     

     

  • Կեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել Գյումրիում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։


    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին | Հասարակություն

    Օգոստոսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 71-ամյա Արամայիս Հարությունյանն է։

    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

  • Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան

    Այս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթաքում հանրապետության տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։

    Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

    «Մեզ սպասվում են մեղմ կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս»,-հայտնել է նա։

  • «Զորավորը Տերն է». աղոթքի և հավատքի միասնական ժամերգություն Ավանի սրբավայրում





    Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կատարվեց Ավան գյուղի Սուրբ Աստվածածին՝ 5-րդ դարի խոնարհված եկեղեցում:
    Դարերի ընթացքում բազմաթիվ փորձություններ տեսած այս սրբավայրը, թեև խոնարհված, շարունակում է իր քարերով վկայել մեր ժողովրդի անխախտ հավատքի և հոգևոր ինքնության մասին։
    Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք բարձրացրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։
    Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը՝ ընդգծելով, որ թեև եկեղեցին խոնարհված է, սակայն այս սրբատեղիի դուռը մշտապես բաց է յուրաքանչյուրի համար, ով փնտրում է Աստծուն։ Նա նշեց, որ հզոր է այն պետությունը, որի հիմքում կանգնած է հնազանդության, սիրո և խոհեմության վրա կառուցված ամուր ընտանիքը։
    Տեր Հայրն իր խոսքում նաև հիշեցրեց, որ հաճախ աննկատ կորցնում ենք այն սուրբ պահերը, երբ Քրիստոս մեր կողքին է և կանչում է մեզ Իրեն հանդիպելու։ «Զորավորը Տերն է, Աստված է պահապանը, և ամենակարևորը՝ չկորցնենք այն պահը, երբ Աստված մեզ հնարավորություն է տալիս հանդիպելու Իր հետ»,– ընդգծեց նա՝ հորդորելով բոլորին ապրել արթուն հավատքով և բաց սրտով ընդունել Աստծո ներկայությունը։




    դիտվել է 95 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

  • Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    ԱԺ նոր գումարման առաջին նիստից հետո հնգօրյա ժամկետում կձևավորվի «նոր» կառավարությունը, որն էլ քսանօրյա ժամկետում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իր ծրագիրը: Հաշվի առնելով, որ նոր կառավարությունը «նոր» է լինելու զուտ ձևականորեն, մինչ նոր ծրագրի հաստատումը հարկ ենք համարում անդրադառնալ նաև արդեն իսկ հաստատված որոշ ծրագրերի, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին:

    Այս փաստաթղթի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է մի շարք հիմնարար հակասություններ, որոնք ոչ միայն հարցականի տակ են դնում ներկայացված կանխատեսումների իրատեսականությունը, այլև խորացնում են այն մտահոգությունները, որոնք վերջին տարիներին արդեն իսկ ձևավորվել են Հայաստանի տնտեսական կառավարման արդյունավետության շուրջ։

    Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամի կողմից ծրագրի առանցքային ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ վաղն իր լիազորություններն ավարտող, բայց մի քանի օրից փաստացի նորից լիազորություններ ստանձնող կառավարությունը շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը կառուցել չափազանց լավատեսական կանխատեսումների վրա՝ միաժամանակ ընդունելով, որ այդ կանխատեսումների իրականացման ճանապարհին առկա են բազմաթիվ, հիմնականում՝ բացասական ռիսկեր։

    Ծրագրի ամենահակասական դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումներն են։ Կառավարությունը 2026 թվականի համար նախատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ, որը, ըստ ծրագրի, պետք է աստիճանաբար արագանա և 2029 թվականին հասնի 6,1 տոկոսի։ Առաջին հայացքից նման ցուցանիշները կարող են տպավորիչ թվալ, սակայն խնդիրն այն է, որ միջազգային ֆինանսական կառույցների և հեղինակավոր տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները զգալիորեն ավելի պահպանողական են։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ զարգացման իր ամբողջ տրամաբանությունը կառուցում է այնպիսի սցենարի վրա, որի նկատմամբ արտաքին մասնագիտական հանրությունը զգալի վերապահումներ ունի։

    Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հենց ծրագրի հեղինակներն են ընդունում տնտեսական աճի կանխատեսումների շուրջ առկա մեծ անորոշությունները։ Փաստաթղթում հստակ նշվում է, որ տնտեսական զարգացման հեռանկարները պարունակում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ռիսկեր, սակայն ընդգծվում է, որ դեպի ներքև ուղղված ռիսկերը գերակշռող են։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն ինքն է արձանագրում, որ իր մշակած հիմնական մակրոտնտեսական սցենարի շեղման հավանականությունն առավել մեծ է բացասական ուղղությամբ։

    Բայց, սրանով հանդերձ, ծրագրի հիմքում դրված հիմնական կանխատեսումները կառուցված են ոչ թե «ամենահավանական», այլ առավելապես «ցանկալի» սցենարի վրա։ Նման մոտեցումը կարող է քաղաքական տեսանկյունից հարմար լինել, սակայն տնտեսական կառավարման տեսանկյունից այն լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ իրականության և պլանավորման միջև ձևավորվող տարբերությունը հետագայում վերածվում է բյուջետային ճնշումների, լրացուցիչ պարտքերի և չիրականացված ծրագրերի։

    Տնտեսական աճի վերաբերյալ կառավարության լավատեսության հիմնավորումները ևս լուրջ հարցեր են առաջացնում։ Դրանք մեծապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունն արդեն իսկ նվազման միտում ունի, կամ որոնց իրականացումը վերջին տարիներին անընդհատ հետաձգվել է։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման։ Տարիներ շարունակ տարբեր միջնաժամկետ ծրագրերում կրկնվել է նույն կանխատեսումը, ըստ որի՝ հանքավայրի շահագործումը պետք է մեկնարկեր և զգալի դրական ազդեցություն ունենար տնտեսական աճի վրա։ Սակայն իրականությունը ցույց է տվել, որ այդ ակնկալիքները չեն իրականացել, իսկ ծրագրային փաստաթղթերում նույն կանխատեսման կրկնությունը ժամանակի ընթացքում ավելի շատ հիշեցնում է ցանկությունների ցանկ, քան տնտեսական հիմնավորված հաշվարկ։ Երբ նույն խոստումը տարիներ շարունակ հետաձգվում է, դրա ներառումը հերթական ծրագրում ոչ թե վստահություն է ներշնչում, այլ հակառակը՝ ուժեղացնում է թերահավատությունը։

    Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մյուս կարևոր առանձնահատկությունը պետական ֆինանսների աճող ծանրաբեռնվածությունն է։ Ըստ ներկայացված տվյալների, 2029 թվականին պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կհասնեն 4 տրիլիոն 461 միլիարդ դրամի, ինչը 35 տոկոսով ավելի է 2025 թվականի մակարդակից։ Միաժամանակ, կառավարության պարտքը 5 տրիլիոն 355 միլիարդ դրամից կաճի մինչև 7 տրիլիոն 689 միլիարդ դրամ՝ ավելանալով ավելի քան 43 տոկոսով։ Այս թվերը վկայում են, որ առաջիկա տարիներին պետությունը շարունակելու է մեծացնել ինչպես ծախսերը, այնպես էլ պարտքային բեռը։ Թեև ծրագրում նշվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը կարող է նվազել տնտեսական աճի շնորհիվ, այդ մոտեցումը կրկին հիմնված է նույն լավատեսական կանխատեսումների վրա։ Եթե տնտեսական աճը լինի ծրագրում նախատեսվածից ցածր, ապա պարտքի հարաբերակցությունը կարող է ոչ թե նվազել, այլ նույնիսկ աճել։

    Առանձին խնդիր է պարտքի սպասարկման ծախսերի աճը։ Ծրագրի համաձայն, 2029 թվականին միայն տոկոսավճարների համար Հայաստանը պետք է վճարի շուրջ 493 միլիարդ դրամ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 349 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ ընդամենը չորս տարվա ընթացքում տոկոսավճարները կաճեն ավելի քան 42 տոկոսով։ Փաստացի, պետական բյուջեի ավելի ու ավելի մեծ հատված ուղղվելու է ոչ թե զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության կամ սոցիալական խնդիրների լուծմանը, այլ նախկինում վերցված պարտքերի սպասարկմանը։ Այս միտումը երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները և մեծացնում ֆինանսական կախվածությունը արտաքին և ներքին պարտատերերից։

    Ծրագրի իրատեսականության վերաբերյալ լուրջ կասկածներ են առաջացնում նաև բյուջետային ծախսերի կատարման հետ կապված տվյալները։ Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ պետական բյուջեի ծախսերը պարբերաբար թերակատարվում են։ Այսինքն, կառավարությունը հայտարարում է որոշակի ծրագրերի իրականացման և ֆինանսավորման մասին, սակայն տարվա ավարտին պարզվում է, որ նախատեսված միջոցների զգալի մասը չի ծախսվել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 29,6 տոկոսով։ Այս պայմաններում դժվար է հիմնավորել այն կանխատեսումը, ըստ որի, ընթացիկ տարվա ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կիրականացվեն, այլ նույնիսկ կգերազանցեն նախապես հաստատված բյուջետային ցուցանիշները։ Եթե ընթացիկ տարվա գնահատականներն արդեն իսկ վիճահարույց են, ապա դրանց հիման վրա կառուցված 2027-2029 թվականների կանխատեսումները ևս չեն կարող լիարժեք վստահություն ներշնչել։

    Սակայն տնտեսական և ֆինանսական հարթության սահմանափակ ընկալումից դուրս տվյալ ծրագրի քննարկումը վեր է հանում առավել խորքային՝ քաղաքական և ռազմավարական հրամայականներ։ Հայաստանի իշխանությունների՝ մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային համամասնությունների և տոկոսային աճի վրա հիմնված տեխնոկրատական մոտեցումը թերի է, քանի որ այն շրջանցում է այն կենսական մարտահրավերները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երկրի պետականակենտրոնության և ազգային անվտանգության ճարտարապետության վրա։ Ակնհայտ է դառնում վտանգավոր դիսոնանս տնտեսական գործիքակազմի և ազգային ռազմավարական հեռանկարի միջև։ Երբ պետությունը նախատեսում է հարկ վճարողների միջոցների կամ պետական պարտքի հաշվին միլիարդավոր դրամների լրացուցիչ ծախսեր, հանրային քննարկման և պետական կառավարման առանցքում պետք է լինի ոչ միայն ծախսման փաստը, այլև դրա արդյունավետությունը՝ ազգային շահերի պաշտպանության և միջազգային հարթակներում հայկական սուբյեկտայնության ամրապնդման համատեքստում։

    Տնտեսական աճը, որը չի ծառայում պետության դիմակայունության բարձրացմանը, կորցնում է իր կարևորությունը։ Այս համատեքստում անհրաժեշտ է վերաիմաստավորել պետական հաջողության չափանիշները, որոնք չեն կարող սահմանափակվել միայն ՀՆԱ-ի աճով կամ հարկային մուտքերի ծավալով։ Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում պետության արդյունավետությունը չափվում է քաղաքական սուբյեկտայնության և ազդեցության, պատմական հիշողության ու ինքնության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական անվտանգության ու իրավունքների երաշխավորման համալիր ցուցանիշներով։ Միայն տնտեսական ցուցանիշների վրա կենտրոնացումը՝ առանց դրանք ազգային անվտանգության հայեցակարգին ենթարկելու, կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունը ֆինանսապես դառնում է ավելի ունակ, սակայն ռազմավարական առումով ավելի անպաշտպան, ուստի իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի տնտեսական պոտենցիալը պետականության ամրապնդման ռազմավարական գործիքի վերածելը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում