Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։
Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները: Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական հիմունքներով ներդնում է վիզային գրավի ծրագիր, որը կոնսուլական աշխատակիցներին թույլ կտա մինչև 20 հազար դոլարի երաշխիքային վճար պահանջել զբոսաշրջային և գործարար վիզա ստանալու համար դիմած անձանցից, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Դաշնային ռեեստրում հրապարակված ծանուցման համաձայն՝ նոր կանոնները տարածվում են գործարար (B1) և զբոսաշրջային (B2) կարգի վիզաների վրա։ Գրավի պահանջը կարող է կիրառվել 50 երկրների քաղաքացիների նկատմամբ, ընդ որում՝ դրանցից մոտ 30-ը գտնվում են Աֆրիկայում։
«Կոնսուլական աշխատակիցները որոշակի ոչ իմիգրացիոն վիզաների դիմորդներից կարող են մինչև 20 հազար դոլարի չափով գրավ պահանջել՝ որպես վիզայի տրամադրման պայման»,- նշված է փաստաթղթում։
ԱՄՆ իշխանությունները որոշումը պատճառաբանում են օտարերկրացիների կողմից երկրում գտնվելու ժամկետների խախտման դեպքերը կրճատելու անհրաժեշտությամբ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2025 թվականին գործող փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ վիզային գրավները կարող են արդյունավետ գործիք լինել երկրում գտնվելու պայմանների պահպանման վերահսկողության համար։
Սկզբնական ծրագրի շրջանակում կոնսուլական աշխատակիցները կարող էին 5 հազար, 10 հազար կամ 15 հազար դոլարի գրավ սահմանել։ Նոր կանոնները վերացնում են նվազագույն 5 հազար դոլարի տարբերակը և առավելագույն գումարը հասցնում 20 հազար դոլարի։
Վերջնական կանոնները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 3-ին՝ Դաշնային ռեեստրում հրապարակվելուց հետո։
Միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակիցները կարծում են, որ ֆինանսական երաշխիքները կօգնեն նվազեցնել անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր վիզայի ժամկետն ավարտվելուց հետո մնում են ԱՄՆ-ում։ Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ նման միջոցները կարող են սահմանափակել օրինապահ քաղաքացիների ուղևորությունները և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վիզա ստանալու ճանապարհին։
Նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության քննադատները պնդում են, որ վարչակազմը ճնշումն ավելացնում է ոչ միայն ապօրինի, այլև օրինական ներգաղթի վրա։ Մյուս միջոցառումների թվում են դիմորդների որոշ կատեգորիաների համար նոր վճարների սահմանումը և վիզայի հայտերը դիտարկելիս սոցիալական ցանցերում օգտատերերի ակտիվության ստուգման ընդլայնումը։
Թրամփն իր հերթին պնդում է, որ այս քայլերն անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման և ներգաղթային հոսքերը վերահսկելու համար։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարակից տարածքում, երիտասարդ կինն իր 2-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևան և ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նշվում է, որ նրանք կապի որևէ միջոց չունեն, ինչի հետևանքով օգնություն խնդրելն էլ դժվարացել է։
Եթե որևէ մեկը կարող է ժամանակավոր կացարան տրամադրել կամ ունի ֆերմա, հողամաս կամ աշխատանք, որտեղ կինը կկարողանա միաժամանակ ապրել և աշխատել, խնդրում ենք արձագանքել։
Ambion.news-ը պատրաստ է հրապարակել նաև այն անձանց կամ կազմակերպությունների տվյալները, որոնք ցանկություն կունենան աջակցել մորն ու փոքրիկին։ Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ մեկ արձագանքը կարող է փոխել այս ընտանիքի ճակատագիրը։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է «Պաիպուրա» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Զազա Պարկոսաձեի ձերբակալության մասին․ նա մի քանի ամիս շարունակ կարողացել է թաքնվել իրավապահ մարմիններից, հայտնում է Новости-Грузия-ն։
Քննության վարկածով՝ Պարկոսաձեն հանդես է եկել որպես քրեական «արբիտր»․ նա, այսպես կոչված, «գողական օրենքներով» ֆինանսական վեճեր է լուծել և վարձատրության դիմաց գումարներ գանձել պարտապաններից։
Դրվագներից մեկում նա գործարարից պահանջել է պարբերաբար իրեն վճարել եկամուտների զգալի մասը, որոնք, քննության պնդմամբ, նախատեսվում էր բաշխել Վրաստանից դուրս գտնվող «օրենքով գողերի» միջև։
Քննությունը տևել է մի քանի ամիս՝ գաղտնի քննչական միջոցառումների կիրառմամբ։ Սակայն ոստիկանական լայնամասշտաբ գործողությունից կարճ ժամանակ առաջ Ճիաթուրայում ծնված Պարկոսաձեին հաջողվել էր ճողոպրել։
2026 թվականի ապրիլի 7-ին վրացական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 44 մարդ։ Այդ ժամանակ Պարկոսաձեն և ենթադրյալ ևս հինգ քրեական հեղինակություն հեռակա կարգով կալանավորվել են ու հայտարարվել որոնման մեջ։
Պարկոսաձեի նկատմամբ քննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 223¹ հոդվածով («գողական աշխարհին պատկանելը»)։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է մինչև 10 տարվա ազատազրկում սպառնալ։
Եթե Մուլտի Ուելնես մարզաառողջարարական համալիրը ապօրինի էր քաղաքապետարանը ո՞նցա վերաբացել համալիրը ու փաստացի շարունակում իբր «ապօրինությունը» ավելի կոպիտ խախտումով՝ հիմա այնտեղ օգտագործվում է ուրիշին պատկանող գույք։
Շատերդ գիտեք որ ժամանակին հանդիսացել եմ Մուլտի Ուելնեսի փոխտնօրեն ու շա՜տ բաների եմ տիրապետում իսկ այդ մասին կսկսեմ խոսել հենց այսօրվանից։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է, որ «Reuters»-ի տվյալներով Եմենի «Անսար Ալլահ»-ը մտադիր է վճար սահմանել Բաբ էլ-Մանդեբով անցնող առևտրային նավերի համար։
Նրա խոսքով, նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության Թեհրան կատարած այցի ընթացքում, իսկ գաղափարը ծագել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և հարձակումների հայտարարությունից հետո։ Նշվում է, որ նեղուցով կատարվում է նավթի համաշխարհային մատակարարումների 10–12%-ը։
Զաքարյանը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման մասին՝ Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունը ամրապնդելու նպատակով։ Ըստ նախարարության, գաղափարին աջակցել է Մերձավոր Արևելքի տասներեք պետություն։
Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները․ նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։
Բացի այդ, հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման շուրջ, և առաջիկայում տեղական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
ՀՀ դեսպանությունից վստահեցնում են, որ շարունակելու են հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։