Blog

  • ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրակ է բացել երկու լցանավի վրա, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց իրանական կողմի համաձայնության։ Այդ մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Այսօր վաղ առավոտյան երկու լցանավ, որոնք խախտել են կանոնները, կարծելով, թե կարող են անցնել Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված երթուղով՝ ԱՄՆ բանակի օդային ծածկույթի ներքո, և անտեսել են մեր նախազգուշացումները, ենթարկվել են հարձակման և կանգնեցվել։ Եվս չորս լցանավ արագորեն փոխել են ընթացքը», – նշվում է տեքստում, որի բովանդակությունը բերում է իրանական Fars գործակալությունը։

  • Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան

    Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան

  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

    Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության։

    Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը մշտապես առանձնացել է արդյունավետությամբ, գործնական արդյունքներով և կոնկրետ ձեռքբերումներով՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի նաև ապագայում։

    Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին և ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղություններում և կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

    Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև B2B ձևաչափով կապերի ակտիվացմանը, ինչպես նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությանը Հայաստանում և Հնդկաստանում անցկացվող ոլորտային համաժողովներին և մասնագիտական միջոցառումներին։

    Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Նիլակշի Սահա Սինհային արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։

  • «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը մեղադրում է քաղաքապետարանին՝ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ

    «Մուլտի ուելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

    ««Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։

    Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

    Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

    Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»։

  • Բնակիչները թափառող շների հարձակումից փրկել են Կարմիրգրքյան արջի քոթոթին և հանձնել կենդանապաշտպաններին

    Հայաստանում տեղի բնակիչները ժամանակին նկատել և թափառող շների ագրեսիվ երամակի հարձակումից փրկել են կովկասյան գորշ արջի փոքրիկ քոթոթին: Վախեցած ու հյուծված կենդանուն անմիջապես մեկուսացրել են վտանգից և տեղափոխել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն (ապաստարան):

     

    Մասնագետների զննումից հետո պարզվել է, որ քոթոթը լուրջ ֆիզիկական վնասվածքներ կամ կծած վերքեր չունի, սակայն ուժեղ սթրեսի մեջ է: Նա ընդամենը մի քանի ամսական է և բնության մեջ առանց մոր չէր կարող գոյատևել:

     

    Այժմ փոքրիկը գտնվում է ապաստարանի կարանտինային գոտում՝ անվտանգ պայմաններում: Անասնաբույժները հետևում են նրա խնամքին ու հատուկ սննդակարգին: Կենդանապաշտպանները նշում են, որ մարդու հետ շփումը հասցվելու է նվազագույնի, որպեսզի քոթոթը չընտելանա մարդկանց և մեծանալուց հետո հնարավոր լինի նրան վերադարձնել վայրի բնություն:

  • Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ… «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշեց «թարմացնել» մեկամյա վաղեմության այն սկանդալը, երբ որոշեց «բռնագրավել», խլել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: Ավելի որոշակի, Փաշինյանը հարձակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի վրա:

    Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Փաշինյանը որոշեց Եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարության համար հետապնդել բարերար և միլիարդատեր Սամվել Կարապետյանին, մասնավորապես, ոչ միայն նրան հանիրավի բանտարկել, այլև խլել ՀԷՑ-ը, սեփականատերը դիմեց Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ: Այդ ատյանը հրատապ որոշում էր կայացրել՝ արգելելով ՀԷՑ-ի «բռնագրավմանն» ուղղված քայլերը: Իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանն էլ զուտ մասնագիտական եզրակացություն էր արտահայտել, որ միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

    Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ…», իսկ ով համաձայն չէ, թող հեռանա: Հաջորդ իսկ օրը բարձրակարգ մասնագետին գործից ազատեցին: Որոշակի պատկերացում ունենալով Փաշինյանի ու փաշինյանական իշխանության գործելաոճի մասին՝ կարելի է չկասկածել, որ դեռ այն ժամանակ փորձել են ինչ-որ բան «գտնել» մասնագետի դեմ, բայց չի ստացվել: Հակառակ դեպքում՝ միայն գործից չէին ազատի: Եվ մեկ տարի անց, երբ մարդը քաղաքական գործունեությամբ է սկսել զբաղվել, նորից հիշել են նրա մասին:

    Բայց բուն հարցը կոնկրետ անձը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության «աշխարհընկալմամբ»՝ եթե որևէ մեկը օրենքով է շարժվում, եթե մասնագետ է ու մասնագիտական եզրակացություն է տալիս, եթե, ընդհանրապես մեկն այնպիսի կարծիք է հայտնում, որը Փաշինյանի ասածին հակասում է, ուրեմն՝ վերջ, դա արդեն քրեական հանցանք է: Չէ՞ որ քպական իշխանությունը առաջնորդվում է 1 կանոնով. «Փաշինյանը միշտ ճիշտ է, իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա… «բարի գալուստ» ՔԿՀ»: Այսինքն՝ ի՞նչ օրենք, եթե կառավարությունը, իմա՝ Փաշինյանն արդեն որոշել է, որ մածունը սև է:

    Երկրորդը, որ ոչ պակաս խայտառակ իրողություն է, այն է, որ Փաշինյանը շարունակում է ուղիղ ցուցումներ տալ «իրավապահ համակարգին»: Կլինի դա նախընտրական հանդիպում, ասուլիս, ճեպազրույց կամ մեկ այլ հրապարակային ելույթ, բավական է, որ Փաշինյանն ասի, թե այսինչն իրեն դուր չի գալիս, դատախազություն, քննչական ու այլ նմանօրինակ «կառույցներ» հևիհև վարույթ են սկսում, գործ են հարուցում, ձերբակալում, խուզարկում, բանտարկում, բզկտում են իրենց «շեֆի» մատնացույց արած անձնավորությանը:

    Այսօր Հայաստանն ապրում է այդ ռեժիմով. համարյա «12 աթոռի» ոճով՝ երեկոյան հայտարարություն, առավոտը շուտ՝ խուզարկություն, դե, կեսօրին՝ արդեն կալանք… Չնայած, որպես կանոն, այդքան ժամանակ չի էլ անցնում, ելույթը դեռ չավարտած՝ գործի են անցնում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Արայիկ Հարությունյանը առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը | Քաղաքականություն

    Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ավարտել է ավելի քան հինգ տարվա գործունեությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

     «Ֆեյսբուք»-ի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել է

    «Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը:

    Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:

    2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում:

    Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը:

    Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:

    Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- նշված է գրառման մեջ։ 

     

  • Լևոն Լևոնյանն ազատվել է պաշտոնից





    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

    Լևոն Լևոնյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

    Նշենք, որ վերջինս վերցնելու է պատգամավորական մանդատը և տեղափոխվելու է Ազգային ժողով։




    դիտվել է 69 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

  • Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»

    «Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։

    Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

    Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։
    Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»։

  • Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

    Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Խարկովի մարզխորհրդի պատգամավոր Ալեքսանդր Սկորիկին։ Նրա տվյալներով՝ դրանցից առնվազն 80-ը գտնվել են Խարկովի մարզում։

    Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը նույնպես հայտնել է, որ Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով ավելի քան 30 բենզալցակայան է ոչնչացվել։

    Այս ամռանը Մոսկվան ուժեղացրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հասցվող հարվածները՝ հարյուրավոր ավտոլցակայաններ թիրախավորելով Ուկրաինայում։ Այսպիսով ռուսական բանակը ակնկալում է խաթարել լոգիստիկան, մերձսահմանային շրջանները թողնել առանց վառելիքի և ստիպել խաղաղակիչներին հեռանալ, ասվում է FT-ի հրապարակման մեջ։