Blog

  • Փաշինյանի խնդրանքը` ՀՀ-ին վաճառել երկաթուղիների կոնցեսիան զարմանք և հույզեր է առաջացնում. Լավրով

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Հայաստանին վաճառել երկաթուղիների կոնցեսիան, զարմանք և «հույզեր» է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

    Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են իրականացվում, և կարելի է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը։

    «Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես մտածում այդ կապակցությամբ։ Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք»,- ասել է Լավրովը։

    «Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում։ Ես բացառություն չեմ»,- հավելել է նա։

  • Վերանշանակումներ՝ ՊՆ-ում

    Վարչապետի որոշմամբ՝ ՊՆ-ում վերանշանակումներ են տեղի ունեցել։

    Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

    Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

    Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բրուտյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

  • Հայկ և Նաիրի Սարգսյանները Սևանի Շորժայի ափին երեխաների համար հիանալի օր են կազմակերպել

    Երեկ Սևանի Շորժայի ափին երեխաների համար իսկապես տոնական ու հիշարժան օր էր։ Այն կազմակերպել էին Հայկ և Նաիրի Սարգսյանները՝ երեխաներին պարգևելով ուրախությամբ, ժպիտներով ու գեղեցիկ պահերով լի օր։

    Օրվա ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել վայելելու Սևանի բնությունն ու ամառային օրը, մասնակցելու տարբեր հետաքրքիր զբաղմունքների և պարզապես միասին լավ ժամանակ անցկացնելու։

    Նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են երեխաների համար․ դրանք ոչ միայն ապահովում են հաճելի ժամանց, այլև ստեղծում են ընկերական միջավայր, նոր տպավորություններ և հիշողություններ, որոնք երկար են պահպանվում։

    Հայկ և Նաիրի Սարգսյանների նախաձեռնությամբ կազմակերպված օրը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաների համար ստեղծված փոքրիկ ուրախությունը կարող է վերածվել մեծ ու գեղեցիկ հիշողության։

    Ամբիոն Նյուզ

  • «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video)


    Լրահոս


    Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով



    ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»



    «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ



    «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video)



    Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը



    Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am



    «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video)



    Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում



    Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video)



    Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին



    «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video)



    Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը



    Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում



    Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը



    Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում



    Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ



    Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու



    Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան



    Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ



    ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ



    «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց



    Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»



    Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ»



    Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»



    Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Օգոստոսի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Օգոստոսի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 28-ին ժամը 10:00- 15:00-ն կդադարեցվի   Գ.Հովսեփյանի, Ա.Արմենակյանի, Նորքի 10 փողոցի, Ս.Բաղդասարյան /Նորքի 9 փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 28-ին ժամը 11:00- 18:00-ն կդադարեցվի Շարուրի  24-24/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 28-ին ժամը 09:20- 13:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան Նալբանդյան, Շիրազի, Ամերիկյան Թաղ., Նար-Դոսի, Բաբաջանյանի, Գագարինի, Ռուսթավելու, Բարանայի, Կոմիտասի, Այգեգործների փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 28-ին ժամը 09:50- 17:00-ն կդադարեցվի ք.Ծաղկաձոր Պահլավունյաց փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 28-ին ժամը 10:40- 18:00-ն կդադարեցվի գ.Նորաբաց Երիտասարդական փողոցի, Դարակերտ գյուղի ջրամատակարարումը:

  • Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին. Լավրով |

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին։

    – Հայտնի դարձավ, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին երկու ամսով կալանավորվել են: Փաստացի, մենք տեսանք հայաստանյան իրավապահներին, որոնք մտան այդ ընտանիքի բոլոր բիզնես-կառույցները: Ո՞րն է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը:

    – Այնտեղ Հայաստանի ևս մեկ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանն է գտնվում քննության տակ, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո արդեն դարձավ նախագահ:

    Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից: Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարեր շարունակ հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ: Միշտ, երկար ժամանակահատվածներում մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ. Ռուսաստանը ոչ մեկ անգամ է ծանր իրավիճակներում փրկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը: Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն: Այժմ Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչները առաջնորդվում են այլ խնդիրներով: Հայտարարված է Եվրոպական միությանը կողմնորոշվելու նպատակը, ընդունվել է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք: Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները (նրանք հանդիպել են ս.թ. մայիսին գագաթնաժողովում) հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը ռեֆերենդում անցկացնել, կողմնորոշվել՝ ցանկանում են լինել ԵՄ-ո՞ւմ, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, իմ կարծիքով, դա լիովին արդարացված խնդրանք է: Մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ: Այդ մասին արդեն բազմիցս ասվել է: Բայց Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի: Ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա»: Եթե դու ընդունել ես Հայաստանի՝ Եվրոպական միություն մտնելու գործընթաց սկսելու մասին օրենք:

    Բառացիորեն վերջերս նորություններ էի կարդում այն մասին, որ Ն.Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրոպական միությանը, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այն ժամանակ, նրա խոսքով, էլ կլինի հանրաքվեն:

    Իմ կարծիքով, սա խոսում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին: Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է վեց միլիարդից ավելի, մեկ տարի՝ 12 միլիարդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին:

    – Ձեզ չե՞ն հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են Հայաստանում, այն գործընթացները, որոնք ընթանում էին Ուկրաինայում 2013 թ.-ին, երբ նույնպես «մարտական միությունների» ձուլում էր տեղի ունենում:

    – Արյունալի «մայդանը» սկսելու ձևական առիթը Վ. Յանուկովիչի խնդրանքն էր՝ ոչ թե չեղարկել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ հետաձգել այն: Որովհետև այնտեղ լիովին ակնհայտ բան կար. եթե Ուկրաինան դառնար Եվրամիության ասոցացված անդամ, նա գրեթե զրոյական մաքսատուրքեր կունենար բոլոր позиция-ներով (ապրանքատեսակներով): Իսկ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում նա մեզ հետ նույնպես «զրոներ» ուներ: Մաքսային սահման գոյություն չուներ: Մենք նրանց պարզապես ասացինք, որ եթե իրենք բացեն սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, որովհետև մենք, անդամակցելով ԱՀԿ-ին (WTO), 18 տարի հասնում էինք Եվրոպայից սակագնային պաշտպանության: Եվ հասանք: Եթե դուք լայն բացում եք դռները, ապա ամեն ինչ կհորդի դեպի մեզ:

    – Ռուսաստանն անցել է այդ ճանապարհը Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ինչպե՞ս հիմա Հայաստանի հետ թույլ չտալ նույն սխալները, չխզել հարաբերությունները, չկտրել կապերը:

    – Մեր կողմից ամեն ինչ արված է: Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են:

    Ելնում եմ այն բանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան: Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև: Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «ՌԵԿ»-ի (РЖД) կոնցեսիոն կառավարման ներքո: Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այդ կապակցությամբ: Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք: Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում: Ես բացառություն չեմ:

    Կարելի է հիշել նաև Մոլդովան, որտեղ ընտրություններն անցկացվեցին Եվրոպական միության այնպիսի կատաղի մասնակցությամբ, բայց նույնիսկ դա չօգնեց ստանալ Մոլդովայում ապրող մոլդովացիների ձայների մեծամասնությունը: Ընդամենը 48%-ն էր կողմ Եվրոպական միության ուղղությամբ շարժվելուն և Մ. Գ. Սանդուին նախագահ ընտրելուն: Ամեն ինչ որոշվեց այն տեղամասերի հաշվին, որոնք բացել էին Եվրոպայում՝ երկու հարյուրից ավելի տեղամաս, այնինչ Ռուսաստանում, որտեղ ամենախոշոր սփյուռքն է, բացվել էր ընդամենը երկուսը: Հարյուր հազարավոր ձայներ պարզապես ջնջեցին, թույլ չտվեցին մարդկանց քվեարկել:

    Այժմ, ի դեպ, Եվրոպական միությունն այնտեղ ունի մեկ առաքելություն: Դրան նմանատիպ առաքելությունը ս.թ. հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում պայքարում էր «հիբրիդային սպառնալիքների» դեմ: Դա ցավալի է:

    Մանավանդ որ, ևս մեկ անգամ՝ և՛ Մոլդովայի, և՛ Հայաստանի դեպքում, Եվրոպական միությունն ուղղակիորեն միջամտում է ընտրական գործընթացներին, փորձում է ազդել: Ճիշտ է, ոչ այնքան լկտիաբար, ինչպես դա 2024 թ.-ին արեցին Ռումինիայում, երբ ոչ մի քարոզչություն չօգնեց, և այն ժամանակ առաջատարին առաջին փուլից հետո «հանեցին տարածությունից»՝ առանց որևէ բացատրության:

    Երևի թե Հայաստանում և այլ երկրներում, որոնք սիրաբանում են Եվրոպական միության հետ, կան վերլուծաբաններ: Դրանում ամենևին չեմ կասկածում: Խելացի, ուշադիր մարդիկ պետք է ի վերջո հասկանան, թե իրենից ինչ է ներկայացնում ԵՄ-ն և ինչ օգուտ են իրենք ցանկանում ստանալ»:

  • Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում. զինծառայողը մահից առաջ նամակ է թողել

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից՝ գերանից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները, սակայն, արձանագրել են նրա մահը։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր  ծառայությունից վերադարձել տուն։

  • Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանը

    Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը 3 տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

    Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի զբոսայգու՝ Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով հողամասը 2009 թվականի օգոստոսի 6-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձին: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

    Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2009 թվականի օգոստոսի 6–ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 26-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով, 3 միլիոն 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

    Հիշեցնենք, որ դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էին Արարատ գյուղի զբոսայգու տարածքում՝ Հաղթանակի 44/1 և 44/2 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 14 քմ և 20 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքները:

    Այսպիսով՝ դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքին է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը:

  • Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը





    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կվճարի ՄԱԿ-ի բյուջեին իր չվճարված պարտքի մի մասը։

     «Դա շատ շուտով տեղի կունենա», -այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է Գուտերեշը։

     Նախկինում հաղորդվել էր, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է ՄԱԿ-ին 725 միլիոն դոլար վճարելու իր մտադրության մասին՝ որպես ՄԱԿ-ի բյուջետային պարտքի մուծում։ ԱՄՆ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին և խաղաղապահ գործողություններին մուծումների համար պարտքի ընդհանուր ծավալը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 34 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել

    Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը, ապա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները, իսկ երբ տեղում պարզվել է, որ մահացածը Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ 

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց առաջ նա մի քանի օր առաջ էր  ծառայությունից վերադարձել տուն։