Blog

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ․ մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    Երևան քաղաքում օգոստոսի 8-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 8-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

    Օգոստոսի 8-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս) – ԱՄԲԻՈՆ NEWS

    1225– տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև։ Դաշնակիցները պարտվել են՝ կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։

    1992– Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։ 2004-ին Լեռնային Ղարաբաղում կայացել են ՏԻՄ ընտրություններ, 2006-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշան, 2023-ին Հայկ Մարությանը հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակցելու մասին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց»–ի ցուցակը։

  • «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն փուլում, երբ ընթանում է նոր կառավարության ձևավորման պրոցեսը, իշխող թիմը նախապատրաստում է հանրային կարծիքը գործող վարչապետի պաշտոնավարումը շարունակելու համար՝ ասպարեզ նետելով քաղաքական փորձված հնարքը։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչները, արդարացնելով ղեկավարի՝ պաշտոնում մնալու ձգտումը, կրկին հղում են անում «ժողովրդավարական առաջադեմ երկրների փորձին» և որպես հիմնավորում վկայակոչում եվրոպական առաջնորդների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման օրինակները։

    Սա առաջին դեպքը չէ, երբ ղեկավար թիմը սեփական քաղաքական ամբիցիաներն ու որոշումները լեգիտիմացնելու համար դիմում է «քաղաքակիրթ աշխարհի» մոդելին։ Նույն տրամաբանությունն է գործում, երբ արդարացվում են պետական ապարատի պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու առատ պարգևատրումները, կամ երբ թարմացվում է ծառայողական ավտոպարկը. այդ ամենը մատուցվում է որպես միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտություն։

    Սակայն այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ե՞րբ է այդ «եվրոպական չափանիշը» տարածվելու շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա։ Ե՞րբ ենք ունենալու կրթական ոլորտում որակյալ բովանդակություն և իրական գիտելիք, ոչ թե միայն արտաքինից վերանորոգված ու ներկված դպրոցական շենքեր։ Ե՞րբ ենք ձևավորելու այնպիսի զինված ուժեր, որտեղ առաջնայինը զինվորի կյանքն ու անվտանգությունն են, այլ ոչ թե PR տեսանյութերն ու ցուցադրական կադրերը, և որտեղ կբացառվեն ողբերգական պատահարներն ու ինքնասպանությունները։

    Պատասխանը, թերևս, ավելի քան ակնհայտ է։ Ըստ իշխանական տրամաբանության, հանրության հիմնական խնդիրը ոչ թե համակարգային թերացումներն են, այլ «խոր սոցիալ-հոգեբանական» բարդույթները, որոնց հաղթահարման ճանապարհը երկրի ղեկավարությունը դեռևս փնտրում է։

    Եթե հարցի լուծումը դա է, ապա առաջարկվող տարբերակը պարզ է. թող իշխանական վերնախավը շարունակի ապրել, աշխատել և օգտվել «եվրոպական բարձր ստանդարտներից»՝ իր բարձր եկամուտներով ու հարմարավետությամբ։ Իսկ հասարակությունը, էկրաններից հետևելով այդ «քաղաքակիրթ» կյանքին, թերևս կհասկանա, որ սոցիալական խնդիրները միայն ընկալումների մեջ են, և այդպես ինքնաբերաբար կլուծի իր բոլոր հոգեբանական խոչընդոտները։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետը | Հայաստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

    Բանակային խաղերը մեկնարկել են Դիլիջան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում՝ օգոստոսի 2-ին: Խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

    Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհավորել է բանակային հերթական խաղերի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացումը կարևորել է այն հանգամանքով, որ ծառայության և աշխատանքի մեջ նոր հարթություններ են ստեղծվում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները ստանում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. «Կարծում եմ, որ հենց այսօր՝ պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց։ Մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ-որ բան նշանակում է: Եվ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում և առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի և ծառայության մեջ»:

    Վարչապետի խոսքով՝ այս հարթակը նաև ազդակ է տալիս, թե տարբեր ծառայություններում գործերի ընթացքն ինչ վիճակում է, ինչպես նաև մրցակցության որոշակի տարր է ստեղծում կազմակերպությունների ներսում, այդ թվում՝ գերատեսչությունների միջև: Երկրի ղեկավարը բանակային խաղերի անցկացումը կարևորել է նաև ծառայողների համար սոցիալական շփման նոր հարթակ, ինչպես նաև ուրախության և բերկրանքի առիթներ ստեղծելու առումով. «Կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարևոր է պետության ամրապնդման համար, որովհետև, մանավանդ ժամանակակից կյանքում, աշխատանքն ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է, և հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ: Եվ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցներն անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից»:

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքի համար: «Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Շնորհակալություն եմ հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, Պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, և նաև բոլոր մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան»,– ասել է վարչապետը:

    Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նաև օգոստոսի 8-ի առիթով և նշել. «Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար: Կարծում եմ՝ այն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար: Ես համոզված եմ, որ բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն և պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները և հմտությունները՝ այդ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար»:

    Վարչապետ Փաշինյանը հանձնել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևները:

    Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

    Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

    Հրաձգություն «ՊՄ» ատրճանակով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

    Հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

    1-ին տեղը զբաղեցրած մասնակցին հատուկ մրցանակը հանձնել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը։

    Հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։

    Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

    Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

    Ռազմամարզական քառամարտ մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

    Կազմակերպիչ կառույցներին շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը։

  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվումԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ

    Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվումԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ

  • Մեկ տարի առաջ այս օրը` օգոստոսի 8-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց․ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով.

    «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
    Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը»։

  • Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության





    ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի հանձնարարականը, որ պարեկները մայրաքաղաքում պետք է հայտնաբերեն ու վարչական պատասխանատվության ենթարկեն այն օրինախախտ վարորդների, ովքեր չարամտորեն ոչ միայն կխախտեն երթևեկության կանոնները, այլև ավտոմեքենաները կկայանեն մայթերին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պատժել մայթագողերին» անունը։

    Երեկ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները տեղեկություն էին ստացել, որ Mercedes C550 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դրամատիկական թատրոնի մոտ տրանսպորտային միջոցը կայանել է մայթին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար։

    Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին՝ Երևանի բնակիչ 47-ամյա Միքայել Մ.-ին, և նշված խախտման համար ենթարկում վարչական պատասխանատվության։




    դիտվել է 157 անգամ

  • Երբ ձեր հայրը նախագահ էր, 2008-ին հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց, երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին

    Երբ ձեր հայրը նախագահ էր, 2008-ին հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց, երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին

  • Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

    «Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից և ամերիկյան կողմի կողմից տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտության դադարեցումից։ Հենց որ Միացյալ Նահանգներն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը անպայման կբացվի»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

    Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում․ այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Գերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարության քաղաքականության դեմ Սաքսոնիայի Պլաուեն քաղաքում անցկացված ցույցը շուրջ 10 հազար մարդ է հավաքել։ Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

    Ցույցը նախաձեռնել էր Projekt M1llion բողոքի շարժումը։ Մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին դաշնային կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը, էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումը, հանրային-իրավական հեռուստառադիոհեռարձակման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև «հանցագործություններ կատարած բոլոր դատապարտված անօրինական միգրանտների անհապաղ արտաքսումը»։

    «Այս կարտելը, այս կառավարությունը պետք է հեռանա», – հայտարարել է ելույթ ունեցողներից մեկը։

    Ցուցարարները ծածանում էին Գերմանիայի ազգային դրոշներ, ինչպես նաև խաղաղության աղավնի պատկերով կապույտ դրոշներ։ Որոշ մասնակիցների պաստառներին գրված էր. «Մերցը պետք է հեռանա», «Մեր փողերը՝ մեր ժողովրդի համար»։

    Հակացույցներին մասնակցել է ընդամենը շուրջ 400 մարդ։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցերն անցել են խաղաղ։

    Հետևեք մեզ՝ այստեղ