Blog

  • Ձեր համեմատ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը «փոքրիկ ձկներ են», դուք ՔՊ-ի «ծովահրեշն եք»

    Ձեր համեմատ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը «փոքրիկ ձկներ են», դուք ՔՊ-ի «ծովահրեշն եք»

  • Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հ

    Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոն:

    «Սիրելի հայրենակիցներ,

    Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:  Վարչախմբի կողմից   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

    Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

    Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

    Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

    Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:

  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը

    2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

    Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված

    Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

    Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

    Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

    Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

    Կողմերը նաև մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

    Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

  • Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան |

    «ԵԱՏՄ-ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության պատճառով։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են Հայաստանի համար, բայց դրանք նաև լուրջ խնդիր են կազմակերպության համար»,- ընդգծել է վարչապետը։

    Ըստ վարչապետի, միևնույն ժամանակ, սեփական արտադրանքի որակի բարելավումը կարևոր է ցանկացած երկրի համար, բայց այս գործընթացին չպետք է բացասական երանգ հաղորդել։

    «Քանի որ մրցակցայնությունը ամենահրատապ հարցն է ցանկացած տնտեության։ Իմ խոսքի գլխավոր նպատակն էր բացասական չդարձնել այս գործընթացը։ Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար, որպեսզի մենք միասին աշխատենք բարձրացնել կառույցի գրավչությունը և մրցակցայնությունը»,- հավելել է վարչապետը։

    Փաշինյանը պնդել է, որ հայկական ապրանքների Ռուսաստան մատակարարման սահմանափակումները Հայաստանում բացասական ընկալում են առաջացնում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

    «ԵԱՏՄ-ի հիմքում ընկած հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության պատճառով։ Հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են Հայաստանի համար, բայց դրանք նաև լուրջ խնդիր են կազմակերպության համար»,- ընդգծել է վարչապետը։

    Ըստ վարչապետի, միևնույն ժամանակ, սեփական արտադրանքի որակի բարելավումը կարևոր է ցանկացած երկրի համար, բայց այս գործընթացին չպետք է բացասական երանգ հաղորդել։

    «Քանի որ մրցակցայնությունը ամենահրատապ հարցն է ցանկացած տնտեության։ Իմ խոսքի գլխավոր նպատակն էր բացասական չդարձնել այս գործընթացը։ Սա շատ լավ հնարավություն է ԵԱՏՄ-ի համար, որպեսզի մենք միասին աշխատենք բարձրացնել կառույցի գրավչությունը և մրցակցայնությունը»,- հավելել է վարչապետը։

  • Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. Մխիթարյանը բացահայտել է, թե ինչն է ստիպել երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ

    Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով պայմանագրի ժամկետի երկարաձգման դրդապատճառների, թիմում իր դերի և կարիերայի հնարավոր ավարտի մասին։

    Պայմանագրի երկարաձգման մասին

    Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է իրեն համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և արդյոք ունի խաղաժամանակի որոշակի երաշխիքներ, Մխիթարյանն ասել է.

    «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. դա նույնիսկ արդարացի չէր լինի, քանի որ ես ինքս պետք է խաղադաշտում ապացուցեմ՝ արժանի եմ տեղ ունենալ թիմում, թե ոչ: Բայց զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, ուստի ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի: Հետո կտեսնենք»։

    Թիմում ունեցած դերի մասին

    Խոսելով նոր մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում իր առաքելության և դերի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

    «Դերը սովորականն է։ Ես միշտ մարզվել եմ առավելագույնս, որպեսզի օրինակ ծառայեմ մյուսներին, հատկապես՝ երիտասարդներին»։

    Կարիերայի հնարավոր ավարտի մասին

    Պատասխանելով այն ինտրիգային հարցին, թե արդյոք սա իր կարիերայի վերջին տարին է, կիսապաշտպանն անկեղծացել է.

    «Չգիտեմ (ծիծաղում է)։ Այսօր անհնար է դա որոշել: Պետք է հասկանամ, թե ինչպես ինձ կզգամ այս մրցաշրջանի ավարտին: Իմ տարիքում իմաստ չունի երկարաժամկետ ծրագրեր կազմել»։

    Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը նախորդ ամիս երկարաձգեց «ներաձուրիի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառ։

  • Արգամ Աբրահամյանը կալանավորվեց – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news-իտեղեկություններով` քիչ առաջ ավարտվել է Արգամ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

    Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունն, ու Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է:

    Մենք տեղեկացանք նաև, որ նրան այս պահին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ:

  • Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սիցիլիայի Կատանիա օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները՝ Էթնա հրաբխի ժայթքման և մթնոլորտում հրաբխային մոխրի արտանետման պատճառով, հայտնում է օդանավակայանի օպերատոր SAC-ը։

    «Էթնա հրաբխի ժայթքման և մթնոլորտում հրաբխային մոխրի միաժամանակյա արտանետման պատճառով որոշում է կայացվել երկարաձգել օդային տարածքի փակումը հարավ-արևմուտքում (C1 հատված): Կայուն քամիները թելադրում են, որ Կատանիայի օդանավակայանից ժամանման և մեկնման ներկայիս սահմանափակումները կմնան ուժի մեջ մինչև հետագա ծանուցում», – ասվում է SAC-ի կողմից ստացված հայտարարության մեջ։

    Օպերատորը նախկինում հայտարարել էր, որ դադարեցնում է ինքնաթիռների ընդունումը մինչև տեղական ժամանակով ժամը 12:00-ն (13:00), մինչդեռ օդանավակայանում արդեն իսկ գտնվող ինքնաթիռների մեկնումները շարունակվելու են սովորականի պես։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Խոշոր չափերի մեթամֆետամին Խաղաղ Դոնի փողոցում․ ոստիկանները կանխել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը | Հասարակություն

    ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և իրացման հերթական դեպքը։

    Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ ոստիկանությունը տվյալներ էր ստացել, որ Երևանի 39 և 36-ամյա բնակիչները զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։

    Օպերատիվ տվյալներն իրացվել են մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ։ Օգոստոսի 2-ին, ժամը 15:00-ին, երբ հիշյալ տղամարդիկ այցելել են Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկի տուն, քրեական ոստիկանները ձերբակալել են նրանց և տան 33-ամյա տիրոջը։

    Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը փորձել է ազատվել ապացույցից և ձեռքի փաթեթը նետել է տան տանիքին։ Տարածքն անմիջապես վերցվել է հսկողության, ხოლო ձերբակալվածները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։

    Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն:Խաղաղ Դոնի փողոցի տան կտուրից հայտնաբերվել է նետված փաթեթը, որում առկա է եղել 318 գրամ մեթամֆետամինին նմանվող զանգված։

    Դեպքի առթիվ 39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը





    Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։

    Նախապատրաստական աշխատանքների ընթացքը

    Խոսելով թիմի նախամրցաշրջանային պատրաստության մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

    «Լավ ենք մարզվում։ Հեշտ չէ ճամփորդությունների և ժամային գոտիների փոփոխությունների հետ, բայց մենք անում ենք առավելագույնը՝ ևս մեկ մեծ մրցաշրջանի նախապատրաստվելու համար»։

    Նոր մրցաշրջանի գլխավոր նպատակները

    Մխիթարյանն ընդգծել է, որ միլանյան ակումբը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար.

    «Իրականում մենք երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»։

    Չիրականացած երազանքի մասին

    Իսկ թե ինչ է պակասում իրեն կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանն անկեղծացել է.

    «Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։

    Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։

    Աղբյուրը՝ Armsport.am:




    դիտվել է 162 անգամ

  • Իրապես խայտառակություն էր, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց ԱԺ-ի առաջին նիստին. Վարդևանյան

    Իրապես խայտառակություն էր, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց ԱԺ-ի առաջին նիստին. Վարդևանյան