Blog

  • «Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». Շարմազանով



    Քաղաքական


    Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք,Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե մեկ գիշերում է կայացվել,այլ քննարկվել է ամիսներ շարունակ։

     

    Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել։

    Նրանք նշում են,որ Սերժ Սարգսյանի որոշումը միանալու Մաքսային միությանը մեկ գիշերում է իրականացվել.դա լկտի սուտ է։

     

    Բազմիցս նշել ենք,որ այդ որոշումը ամիսներ շարունակ քննարկվել է ու այդ թվում նաեւ ՀՀԿ ԳՄ-ում։

    2013-ի մայիս եւ հուլիս ամիսներին ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է այդ հարցը եւ ԳՄ-ի բոլոր անդամները ,արտահայտվելով այդ հարցի շուրջ ,ՀՀ-ի Մաքսային միության հնարավոր անդամակցումը համարել են մեր պետական շահերին համահունչ։

     

    Այդ որոշումը բխում էր ՀՀ պետական շահերից ու սպասարկում էր մեր քաղաքացիների շահերը։

    Եթե այդ որոշումը խնդրահարույց էր,ապա ինչու՞ է ՔՊ-ի ղեկավարը 8 տարիների ընթացքում մշտապես խոսել ԵԱՏՄ-ի կարեւորության մասին։

     

    Իսկ ի՞չ վերաբերում է «միութենական պետության» մասին անհեթեթ թեզին ,դա կատարյալ տգիտություն է։

    Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում որեւէ անգամ ու որեւէ մեկը նույնիսկ մեզ չի ակնարկել դրա մասին։

    Դեպի «միութենական պետություն» գնացող իշխանության հետ ԵՄ-ն CEPA է ստորագրու՞մ։

    Ամոթ ե… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай,потом говори»։




  • Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանը վառելիքի ներկրում է իրականացնում, հայտնել է «Վեստի» տեղեկատվական ծառայությանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

    «Արտահանման արգելքի վերաբերյալ միջոցներ են ձեռնարկվել։ Այժմ արդեն վառելիքի ներկրում է իրականացվում, և ընդունվել են բոլոր անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերը, որպեսզի հնարավոր լինի թողարկել ավելի ցածր դասի վառելիք՝ Եվրո-2, Եվրո-3, Եվրո-4։ Լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կան։ Յուրաքանչյուր տարածաշրջանի հետ առանձին աշխատում ենք և լուծում առկա խնդիրները»,- ասել է Նովակը։

    ՌԴ փոխվարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը «մշտապես հետևում է իրավիճակին» և ընկերությունների ու տարածաշրջանների հետ ամեն օր վերահսկում է շուկայում տիրող իրավիճակը։ «Դիտարկում ենք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ կերպով վերաուղղել մատակարարումների հոսքերը»,– հավելել է նա։

    Նրա խոսքով՝ այժմ իսկապես ձևավորվում է շուկայում լարված իրավիճակի, այսպես կոչված, երկրորդ փուլը։ Կառավարությունն ակնկալում է, որ մոտ ապագայում մի շարք նավթավերամշակման գործարաններ կավարտեն վերանորոգման աշխատանքները, և իրավիճակը զգալիորեն կբարելավվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն:

    Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


    Նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:

    Նշենք, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 45,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:

    Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ո

    Ազգային ժողովն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումները։

    Խորհրդարանը քիչ առաջ ավարտեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանի թեկնածության հարցի քննարկումը, որից հետո էլ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը ձայնը տվեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին՝ ներկայացնելու համար քվեարկության օրը, ժամն ու կարգը։

    Քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, օգոստոսի 20-ին, ժամը 10։10-ին։ Քվեարկության տևողությունը՝ 2 ժամ։ Քվեարկությունն անցկացվելու փակ ռեժիմով։

    Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

    Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։

    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

    Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

    Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։

    Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է  Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

    Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

    Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։

    Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

    Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

    Armenpress

  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում»։

    Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։ Նախարարն այցելել է նաև բանակային դիրքեր։

  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան |

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազդարարել է ընտանեկան բռնության դեմ նոր արշավի մեկնարկը՝ հանդես գալով «Այլևս չե՛նք հանդուրժում» հստակ ուղերձով։ Տեսանյութում նա կոտրում է երևույթի վերաբերյալ հանրային կարծրատիպերը՝ շեշտելով, որ բռնությունը ոչ թե սովորական ընտանեկան վեճ է կամ սոցիալական դժվարությունների հետևանք, այլ դիմացինի նկատմամբ իշխանություն և վերահսկողություն հաստատելու գիտակցված վարքագիծ, որը հասարակությունը պետք է նախ ճանաչի որպես արատ, ապա՝ արմատախիլ անի:

    «Սիրելի՛ կանայք, այլևս չե՛նք հանդուրժում:

    Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով: Մասնավորապես, Անի Կոջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը: Անի Կոջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ: 

    Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը և հանրային առողջապահության կարևորագույն խնդիր:

    Ընտանեկան բռնության ցանկացած ձև՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական, խախտում է և ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության և կյանքի իրավունքները:

    Ընտանեկան բռնության հիմքում ընկած են ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատման և պահպանման ձգտումը:

    Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ: Բռնությունը վարք է՝ բռնություն գործադրող անձի վարք:

    Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը: Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան: Միաժամանակ, ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է: Այն երբեմն չի բարձրաձայնվում՝ պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով և, որ ամենակարևորն է՝ հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ:

    Այսպիսով արձանագրենք՝ բռնությունը վարք է: Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է: Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը: Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն:

    Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ և չեն արդարացնում այն: Եվ, վերջապես, բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի, հարկադիր, վերահսկող վարք:

    Սիրելի՛ կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորթ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են: Ի՞նչ պետք է անենք. պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա՝ ոչնչացնենք»,- եզրափակել է նա։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին:

    «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի  ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտնել էր վարչապետի տիկինը։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսաուղերձ էր հղել՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։ 

  • Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով

    Արցախն Ադրբեջանի մաս չէ,այն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

    «Գործող ռեժիմի ներկայացուցիչներն Արցախի հանձնումը մարսեցին, հիմա էլ ԱԺ-ում հարցեր են հնչեցնում՝ Արցախն Ադրբեջանի մաս է,թե՞՝ ոչ։

    Հարցն էլ տալիս են մի մարդու,ով ստիպված է եղել լքել Արցախն ադրբեջանցիների հանցավոր գործողության արդյունքում։

    Ես Արցախում չեմ ծնվել,ապրել եմ բացառապես ՀՀ -ում,բայց համոզված եմ,որ ցանկացած պետական ու ազգային շահ գիտակցող ՀՀ քաղաքացու համար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։

    Զուտ այն պատճառով,որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս,մենք չենք կարող ու չպետք է նույն բանն անենք։

    Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

    Ես դրա մասին ասել եմ ոչ միայն ՀՀ-ում,այլ նաեւ Մոսկվայում ՝ադրբեջանցիների աչքերին նայելով։

    Եվ մեր խնդիրը պետք է լինի դրա մասին բարձրաձայնել ամենուր,որպեսզի որեւէ քպ-ականի մտքով չանցնի նման հարց տալու։

    Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից,ինչպես օկուպացված է Կիպրոսի հյուսիսային մասը Թուրքիայի կողմից»,-գրել է նա։

  • 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շուրջ քրեական վարույթ․ ձերբակալվել են Նատալյա Լափաուրին և Դավիթ Հակոբյանը

    Վանաձորում և Գյումրիում իրականացված շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակում ձերբակալվել են ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին և նույն ծրագրի փորձագետ Դավիթ Հակոբյանը, հայտնում է «Ազատությունը»։

    Ըստ հրապարակման՝ Նատալյա Լափաուրին ծրագրի ղեկավարությունն իրականացրել է շուրջ չորս տարի, իսկ Դավիթ Հակոբյանը հանդես է եկել որպես ծրագրի փորձագետ։ Հակոբյանը ներկայում զբաղեցնում է Վանաձորի համայնքապետարանի գնումների բաժնի պետի պաշտոնը։ Այս հանգամանքը հաստատվում է նաև համայնքապետարանի պաշտոնական կայքում։

    Ծրագրի շրջանակում Վանաձորի և Գյումրու ուղղությամբ իրականացված աշխատանքների և դրանց ֆինանսական օգտագործման վերաբերյալ իրավապահների գործողությունները, ըստ հրապարակված տեղեկությունների, շարունակվում են։

    Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել անմեղության կանխավարկածը․ ձերբակալված անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • ԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Արաբական Միացյալ Էմիրություններն անորոշ ժամկետով առևտրային արգելք է սահմանել Իրանի նկատմամբ՝ նավագնացության դեմ ուղղված իրանական երկու բալիստիկ հրթիռի հայտնաբերումից հետո։ Այս մասին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել X հարթակում։

    «Իրանի հետ ողջ առևտուրը, առևտրային փոխանակումները և ֆինանսական գործարքները դադարեցվել են մինչև հետագա ծանուցում», – հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների վարչության տնօրինությունը։

    Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է «տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող սրացումների լույսի ներքո»։

    Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ ուղղված ծովային երթևեկության դեմ. դրանցից մեկն ընկել է ԱՄԷ տարածքային ջրերում, իսկ մյուսն՝ այդ տարածքից դուրս՝ ծովում։

    «Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ըստ գնահատումների՝ հայտնաբերված իրանական ծագում ունեցող երկու բալիստիկ հրթիռներն ուղղված էին ծովային նավագնացության դեմ և ընկել են ծովը», – նշված է գրառման մեջ։

    Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել՝ արձագանքելու ցանկացած սպառնալիքի և վճռականորեն դիմակայելու երկրի անվտանգությունը կամ տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձի՝ այդպիսով պաշտպանելով ԱՄԷ ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը, ինչպես նաև պաշտպանելով նրա ազգային շահերը, ակտիվները և ռեսուրսները։

  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է | Հասարակություն

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։