Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար
Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանի Շախնատի ֆեդերացիան։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսանյութը։
«Ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ է դիմում բռնության։ Ինչպե՞ս տարբերել զույգերի միջև սովորական կոնֆլիկտը ընտանեկան բռնությունից։ Հարցեր, որոնց պատասխանները մեզ չեն սովորեցրել»,- այս հարցադրումներով է սկսվում հոլովակը։
Տեսանյութի բովանդակային շրջանակը մշակվել է Երևանի պետական համալսարանի դասախոս, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ Անի Կոջոյանի մասնակցությամբ։
Աննա Հակոբյանը շեշտադրում է՝ բռնությունը վարք է, և այն պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա՝ ոչնչացնել։
#այլևսչենքհանդուրժում #ոչբռնությանըայոհարգանքին
Այս հոլովակը ընտանեկան բռնության թեմայով նախատեսվող տեսանյութերի շարքի հերթական մասն է։
Տեսանյութը`
«Երբ Հայաստանի Հանրապետությունից հանում եք «հայկական շահը», այն արդեն «Հայաստանի Հանրապետություն չէ»,- ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում ՔՊ-ականներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթաելյաբնը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նշեց, թե այդ ամեն ինչի աղբյուրը «իրական Հայաստանի» կամ 4-րդ Հանրապետության մոդելն է։
Նշելով, որ իշխանությունները ասում են, թե պետք է ունենալ նոր Սահմանադրություն, որի տերը ՀՀ քաղաքացին է և մտքերում էլ պատկերացնում, որ հիմնադիրն էլ ՔՊ-ն կլինի՝ Սաղաթելյանն ասաց. «Բայց ամբողջ պրոբլեմն այն է, որ 4-րդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, 4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը,նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չէ՝ դրանով զբաղվոմ են եվրոպական որոշ պետություններ․ Դուք այդ պրոյեկտի մեև PR մասնագետներն եք և seles-մենեջերն եք, որ փաթեթավորեք և վաճառեք մեր ժողովրդին»․
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ հենց այդտեղից է գալիս գործող իշխպանության վերաբերմունքը հայկական հարցերին, սփյուռքին, Հայ Դատին, ազգային կազմակերպություններին։
Նա իշխանություններին խորհուրդ տվեց չկատարել Թուրքիայի հոդորները ( Հայաստանում չկրկնել վերջինիս հայտարարությունը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Սաղաթելյանն ասաց. «Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնելու է նոր ավելի ծան մարտահրավերնեի առաջև։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ՀԱՊԿ-ից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից բայց երբեք ԵՄ անդամ չի դառնալու։ Եթե այդ հեռանկարը չկա, ապա այս իրավիճակում երկիրը տանել նոր ավելի ծանր արկածախնդրության՝ բերելու է անվտանգային և տնտեսական նոր խնդիրներ։ Բայց էս գլխից աեմ՝ չգաք էս ամբիոնում կանգնեք, ասեք, նախկիններն են մեղավոր, ասեք՝ ռուղներն են մեղավոր, մեկը կհելնի, կասի արցախահայերը, մեղավոր ենք պատասխանատու չէ, պատասխանատու ենք մեղավորև չեն։ Էս ամեն ինչի պատասխանատվությունը ձեր վրա է և գիտակցված երկիրը կանգնեցնում եք նոր, ավելի ծանր մարտահրավեների առջև»։
Այսօր՝ օգոստոսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջնակի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։
Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում, Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։ Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։
Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն ոստիկանների կողմից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի Բաղդասարյան
Աննա Հակոբյա՛ն, Արեգնազ Մանուկյանը հենց հիմա բռնության է ենթարկվում․ Զարուհի Փոստանջյան (video)