Blog

  • Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը

    Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։

    Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Բադիրյան ավազանի անունով:

  • Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

    Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի,  «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

    Մասնավորապես՝

    1.Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:

    3.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով

    Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:
  • Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար․ հայտարարություն





    Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում ենք ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայկական Սփյուռքին և համահայկական շահերը պաշտպանող կառույցներին։

    Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգավոր սխալ ընկալում է, այլև խորապես բաժանարար մի մոտեցում, որը փորձում է հակադրել հայ ժողովրդի երկու անբաժանելի բաղադրիչները։

    Նույնքան անընդունելի է համահայկական շահերը պաշտպանող կառույցների աշխատանքը ներկայացնել որպես Հայաստանի պետական շահերին հակասող երևույթ։ Տասնամյակներ շարունակ նրանց աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից մինչև Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, իրականացվել է ի նպաստ հայ ժողովրդի արժանապատվության, իրավունքների և համազգային շահերի։

    Առանձնահատուկ մտահոգիչ և դատապարտելի է նաև այսօրվա իշխանությունների որդեգրած վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, որը դրսևորում է վտանգավոր խուսափողականություն և նսեմացնում է հայ ժողովրդի պատմական հիշողության ու արդարության պահանջի կարևորությունը։

    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը սակարկության ենթակա քաղաքական հարց չէ, այլ հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և իրավունքների անբաժանելի մասն է։

    Այսօր, երբ Արցախի հայությունը ենթարկվել է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգությունը գտնվում է լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանի պետական ներկայացուցիչներից ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հարձակումներ էինք ակնկալում, այլ համազգային համերաշխություն և Արցախի հարցի արդար լուծման ուղղությամբ միասնական ջանքեր։

    Մենք մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար։ Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուներ։

    Եվրոպական երկրներում ապրող հայ քաղաքացիներս և Հայաստանի բարեկամ մեր եվրոպացի գործընկերները պիտի շարունակենք (կամ՝ շարունակելու ենք) պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, Արցախի հայության վերադարձի իրավունքը, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և համահայկական շահերը պաշտպանող կառույցների արդար պահանջները։

    Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային իրավունքների պաշտպանությունից կամ Արցախի նկատմամբ մեր պատասխանատվությունից։

    Հայաստանի և Սփյուռքի ուժը մեկ ամբողջության ուժն է։

    «Եվրոպացիները հանուն Արցախի»

    25 օգոստոսի, 2026թ․

    Կարեն Արևյան – Անգլիա
    Մուրադ Փափազյան – Ֆրանսիա
    Կարեն Թադևոսյան – Բելգիա
    Նուբար Վարդանյան – Հոլանդիա
    Ջոնաթան Շպանգենբերգ – Գերմանիա
    Սիմոն Տեր-Սահակյան – Շվեդիա
    Նազար Ավագյան – Հունաստան
    Վահան Այնեջյան – Կիպրոս
    Սահակ Չալըքյան – Բուլղարիա
    Ալեքսանդր Սարգսյան – Չեխիա
    Բայքար Սվազլյան – Իտալիա
    Զարեհ Նազարյան – Ռումինիա
    Արարատ Ղուկասյան – Իսպանիա։



    դիտվել է 99 անգամ

  • Լաչինում քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլէներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են այսօր Լաչին քաղաքում:

    Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։

  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

    Օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

    Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։

  • Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք Չալաբյան

    Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք Չալաբյան

  • Այ տենց բոլշևիկանացիստական բռնակալություն եք սարքել. Խաչատրյանը՝ Փաշինյանին |

    «Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին, մոտավորապես այսպես. «Ինչ ուզում եք արեք, բայց էդ մարդիկ պետք է նստեն, պետք է փակեք, թե չէ ձեռիցս չեք պրծնի».-իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորչ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Երկրորդ նախագահի և նրո որդու Սեդրակ Քոչարյանի ձեմ իրականացված գործողություններին։

    Նա նկատեց, որ այդ հրահանգների համատեքստում բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է ասում Սահմանադրությունը, որ գործադիր և դատական համակարգերն անկախ են։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ դատական համակարգում շատ քիչ դատավորներ կարող են։

     «Կա մեկը, որը կասին, թե մեր իրավապահ համակարգն անջատում է հեռուստացույց, ռադիո և թելեգրամ, որպեսզի հանկարծ իր որոշումներում չկրի քաղաքական ղեկավարի հրահանգները։

    «Այ տենց բոլշևիկանացիստական բռնակալություն եք սարքել։ Դուք միակ մարդն եք, ով հաջողացրել է Օրուելի «1984»-ը համադրել համադրել Լեռ Կամսարի «1948»-ի հետ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շարունակեց. «Նման մարդը խոսում է 4-րդ Հանրապետություն, սեր, համերաշխության մասին Ձեր իրական Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի խելոք Հայաստանի տեսլականը զարմանալիորեն իրար համընկնում են»։

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

    Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

  • Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Առաջիկա 5 օրվա կանխատեսում՝ 25.08–30.08.2026։ Օգոստոսի 25–27-ին Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևանում՝ օգոստոսի 25-ի ցերեկը և 26-ին առանց տեղումների։ 27–28-ի երեկոյան, 29–30-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում կարճատև անձրև ու ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան՝ քամու ուժգնացում 17–20 մ/վրկ։

    Հանրապետությունում՝ օգոստոսի 25–26-ի երեկոյան, 27–30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատև անձրև ու ամպրոպ, քամի՝ հարավարևելյան ու արևելյան 4–7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 17–20 մ/վրկ։ Ջերմաստիճանը 26–30-ի ցերեկը կնվազի 5–7 աստիճանով։ Երևանում օգոստոսի 25-ի բազմամյա՝ առավելագույն 38.6°C (1977), նվազագույն 11.4°C (1960), միջին 24.7°C։