Blog

  • Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար





    Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն օգոստոսի 24-ին հայտարարել է IRINN հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

    «Դատելով ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց սպասում էինք դրան և հիանալի իրազեկված էինք նրանց պլանների մասին։ Կառավարությունն ունի երկամյա պլան, այն լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը», – ասել է Մադանիզադեն։

    Պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության դիմելու» փորձի համար։

    «Մենք նույնպես ունենք մեր սեփական գործիքակազմը և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը», – նշել է նա։

    Միևնույն ժամանակ, Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, որ Իրանի պատասխանը «լինելու է զուտ պաշտպանողական, և որ մենք միայն պաշտպանվելու ենք»։

    «Նրանք նաև պետք է պատրաստ լինեն այն բանին, որ մենք կանցնենք հարձակման», – հայտարարել է նախարարը։

    ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր նպատակն է «խաթարել այն տնտեսական ոլորտների աշխատանքը, որոնք թույլ են տալիս գոյատևել իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»։

    Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ «աննախադեպ արշավ, որի նպատակն է կտրել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կենսապահովման բոլոր շղթաները», մինչև Իրանը մենակ մնա:




    դիտվել է 107 անգամ

  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

    Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

    Քիչ առաջ Հակակոռուպիցոն կոմիտե ժամանեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

    Հայաստանի 3-րդ նախագահը լրագրողներին ասաց, թե տեղյակ չէ՝ ինչ գործով են իրեն հրավիրել կոմիտե։

    Այսօր Հակակռուպիցոն կոմիտե էր հրավիրվել նաև Հայատսանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

  • Հա, ես միլիոններ չունեմ, բայց ունեմ լեգիտիմություն. ասե՞լ եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանել է «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանին, որը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը լավ է կառավարել:

    «Հա՛, ես վատ եմ կառավարում, որովհետև հյուրանոցներ չունեմ, միլիոններ չունեմ, բայց ունեմ լեգիտիմություն:

    Ասե՞լ եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ, բառի դե յուրե իմաստով»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթին ու առավոտից տեղի ունեցող իրադարձություններին:

  • Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ. Անի Խաչատրյան |

    Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․

    Էդ որ ասում եք՝ երեխեք կան տան, չգիտեմ ինչ սրտաճմլիկ թատրոն եք խաղում…
    Իյա՛, իրո՞ք։

    Մենք էլ էինք երեխա, երբ մեզ ծեծում էիք, մերոնք էլ երեխք ունեին ,երբ իշխանությունը ուժ էր գործադրում սեփական ժողովրդի դեմ։
    արա… բումերանգը մի մոռացեք։

    Բումերանգը երբեմն ուշ է վերադառնում՝ 20, 22 տարի հետո, բայց վերադառնում է։ Ու ամենակարևորն այն է, որ վերադառնալիս հիշեցնում է՝ ով ինչ է արել, ինչ է ասել ու ինչի համար է պատասխանատվություն կրում։

    Պատմությունը չի ջնջվում նոր դերերով ու սրտաճմլիկ թատրոններով:

    Բումերանգը վերադարձել է Ռոբ …

    Ռոբ, հո չե՞ս մոռացել։ Իսկ եթե մոռացել ես՝ ես միշտ հիշեցնելու եմ։ Հիշեցնելու եմ, թե ինչ է եղել, ինչ եք արել և ինչի համար եք պատասխան տալու։

    Բումերանգը վերադարձել է։

    Ռոբ, միշտ հիշիր՝ պատասխանատվության օրը գալու է։

  • Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում․ Սերժ Սարգսյանը հեռացավ Հակակոռուպցիոն կոմիտեից

    Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց.

    «Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»։

    Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում էր, նրան մեղադրանք է առաջադրվել։

    «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնել էին կոմիտեից:

  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս | Հայաստան

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսավարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Այս մասին հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից։

    Տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են: 

    Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: 

    Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան: 

    Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս:

  • Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ Հետք





    «Հետք»-ը գրում է․ «Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ապա՝ 2024-ի հոկտեմբերին համայնքի ղեկավար։

    «Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Ընկերությունը Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո, համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր 85 մլն 805 հազար դրամի չափով։

    2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր»։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




    դիտվել է 151 անգամ

  • Որոշ ապրանքների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության փաստաթուղթը․ Էկոնոմիկայի նախարարություն

    Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

    Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․

    • օծանելիքակոսմետիկական արտադրանք,
    • վառելիքի առանձին տեսակներ,
    • որոշակի ճանապարհաշինական արտադրանք,
    • հյութամթերք,
    • հատուկ նշանակության սննդամթերք,
    • ծխախոտային արտադրանք,
    • հեղուկացված ածխաջրածնային գազեր,
    • փաթեթավորված խմելու ջուր։

    Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։

    Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։

    Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։

    Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝ https://armnab.am/eaeu/laboratories

    Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝ https://armnab.am/eaeu/certification-bodies

    Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։

    «Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

    Ներկայիս Ներքին Հանդից հարավ–արևմուտք՝ Ծավ կամ Բասուտա գետի ստորին հոսանքում գտնվող Ներքին Հանդ լքված գյուղատեղիում է գտնվում 18-19-րդ դարերում կառուցված եկեղեցին՝ միանավ սրահի տեսքով։

    Ըստ Ալիշանի՝ Բասուտա գետն իր անունն առել է Կովսականի Բոստ գյուղանունից։

    Գյուղանունն էլ, ըստ Ռոբերտ Էջանանցու, հավանաբար իրենց հետ բերել են ներգաղթողները Ղարադաղից, ովքեր եկել են 1828 թ Թուրքմենչայի պայմանագրից հետո։

    2020 թ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով լքված Ներքին Հանդ հին գյուղատեղիի տարածքը բռնազավթվել է թշնամու կողմից։

    Այդ տարածքում են գտնվում գյուղի եկեղեցին, Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը (1965 թ կառուցված), ինչպես և գյուղի գերեզմանատունը։

    Գյուղը հանրապետության բնական սոսիների միակ պուրակի մոտակայքում է, գեղատեսիլ վայրում։

    Նախկին քսենոֆոնյան տներով գյուղը, որ Ծավ (Բասուտա) գետի աջ կողմում էր, 1980-ականներին տեղափոխվել է նոր կառուցված բարեկարգ բնակավայր։

    Ժամանակին մոտ 400 բնակիչ ունեցող գյուղն այժմ երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ է։