Blog

  • «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Կյանք ու կռիվ» ֆիլմից հեռուստադիտողին հայտնի դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել  «88»  10 մասանաց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որի նկարահանումներն կմեկնարկեն հոկտեմբերից։

    Պատմությունը ժամանակի մեջ տեղափոխության մասին է: «88»-ը պատմություն է հոր և որդու, ժամանակի և մեղքի, ընտրության և դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին:

    Գլխավոր հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ, տեղափոխվում է 1988 թվական` կանխելու մեծ աղետ։ Սամվել Թադևոսյանը մարմնավորում է լրագրող Ադամին։ Տարիներ շարունակ ուրիշների ամենաբարդ պատմությունները բացահայտած լրագրողի համար չբացահայտված է մնում սեփական ընտանիքի պատմությունը․ նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է առանց հետքի։ Տասնամյակներ անց ի հայտ եկած նոր հանգամանքը Ադամին ստիպում է վերադառնալ վաղուց դադարեցրած որոնումներին։ Հետաքննությունը նրան անսպասելիորեն տանում է 1988 թվականի նոյեմբեր, որտեղ Ադամը հնարավորություն է գտնում հանդիպելու երիտասարդ հորը և բացահայտելու նրա կյանքի մինչ այդ անհայտ կողմերը։ Սակայն անձնական պատմությունը աստիճանաբար կապվում է շատ ավելի մեծ հարցի հետ՝ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, և արդյո՞ք անցյալում կատարված միջամտությունը կարող է փոխել ապագան։ Սամվել Թադևոսյանի համար «88»-ը վերադարձ է նկարահանման հրապարակ տևական դադարից հետո։


    Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես «Կյանք ու կռիվ», «Բրավո, Վիրտուզ» ֆիլմերում իր դերակատարմամբ՝ դառնալով ժամանակակից հայկական կինոյի հիշվող դեմքերից մեկը։ Մի քանի տարվա ստեղծագործական դադարից հետո «88»-ում Թադևոսյանը վերադառնում է գլխավոր դերով՝ մարմնավորելով հասուն, ներքին հակասություններով և բարդ անձնական ընտրությունների առաջ կանգնած հերոսի։ Սերիալը հնարավորություն է տալիս տեսնել 1988 թվականի Հայաստանը Սպիտակի երկրաշարժից առաջ՝ մարդկանց առօրյան, հարաբերություններն ու կյանքը մի ժամանակահատվածում, երբ դեռ հայտնի չէ` ինչ է սպասվում հաշված շաբաթներ անց։ «88»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունվարին։

    10 մասանոց սերիալի նոր մանրամասները, դերասանական կազմի մյուս անուններն ու առաջին թրեյլերը կներկայացվեն առաջիկայում։

    Հիշեցնենք, որ Սամվել Թադևոսյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարմամբ, որի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի։

    Դերասանը նկարահանվել է նաև «Վերևից», «Անցում» («Crossing»), «Բրավո, Վիրտուոզ», «Հող չափողները» ֆիլմերում, «Հոսանքին հակառակ» և «SSSR» սերիալներում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նա մարմնավորել է Կոմիտասին։

    Վերջերս Թադևոսյանը ներկայացել է նաև նորաձևության ոլորտում՝ նկարահանվելով DIOR-ի աշուն-ձմեռ հավաքածուի արշավում։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Մինչև կեսգիշեր ջուր չի լինելու

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ օգոստոսի 29-ին ժամը 18:30- 00:00-ն կդադարեցվի  ք.Եղվարդ, Արարատյան, Առափնյա, Երևանյան, Գ. Նժդեհ, Կնունյանց, Չարենց, Րաֆֆի, Շիրակի փողոցների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսսի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

    ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից էլեկտրաէներգիայի լրիվ անջատման վտանգի մասին՝ առանց արտաքին էլեկտրաէներգիայի վերականգնման կամ դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումների։

    «Այս առումով ԱԷՄԳ-ն աշխատում է ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ», – Գրոսսիի խոսքերը մեջբերել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։

    Գրոսսիի խոսքով, եթե նման գոտի ստեղծվի, դա կլինի ԱԷՄԳ-ի միջնորդությամբ յոթերորդ համաձայնեցված գոտին 2025 թվականի վերջից ի վեր։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ուգանդայում մահացել է աշխարհի երբեմնի ամենաերիտասարդ միապետը՝ 34-ամյա Ռուկիդի IV-ը

    Ուգանդայի Թորոյի թագավորության միապետ Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրու Ռուկիդի IV-ը մահացել է 34 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է Թորոյի թագավորության վարչապետ Քելվին Արմսթրոնգ Ռվոմիիրե Ակիիկին։

    Ռուկիդի IV-ը պատմության մեջ մտել էր որպես աշխարհի ամենաերիտասարդ գործող միապետը․ նա գահ բարձրացավ ընդամենը 3 տարեկանում՝ 1995 թվականին, հոր մահից հետո։

    Թագավորը մահացել է օգոստոսի 27-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 22։00-ին, Միացյալ Նահանգներում բուժում ստանալու ընթացքում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նրա մահվան պատճառը չի նշվում։ Վերջին օրերին Թորոյի թագավորությունը հայտնել էր, որ միապետը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հանրությանը կոչ էր արել աղոթել նրա առողջության համար։

  • Ավտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավոր


    Հասարակություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Պ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 16-ամյա Զ. Օ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ձորակում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Քարամյանը և Վահե Եգորյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեծ Բրիտանիայում երկու ֆերմեր մահացել են գոմաղբի բաքի մեջ ընկնելուց հետո, հաղորդում է People-ը։

    «Ոստիկանությունը կանչվել է Ասթոն-բայ-Բադվորթ գյուղի Քեն Լեյնի ֆերմա՝ արդյունաբերական վթարի մասին հաղորդումից հետո։ Երբ փրկարարները ժամանել են, նրանք հայտնաբերել են, որ երկու տղամարդ ընկել են գոմաղբի բաքի մեջ», – նշվում է հաղորդագրության մեջ։

    Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ զոհերը 72-ամյա Ալան Ֆորդն ու նրա 42-ամյա որդին՝ Ռիքն էին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական հայտարարությունները մանիպուլյատիվ են։

    Գալուզինը նշել է, որ մի շարք հայ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառված «պատժամիջոցներ»։

    «Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», – ասել է փոխնախարարը։

    Նա ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, և դրա պահանջները հայտնի են՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիությունը։

    «Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշակի ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ», – ընդգծել է Գալուզինը։

    Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ հունիսի 12-ից սկսած սահմանափակելու է Հայաստանից բոլոր կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։ Ինչպես բացատրել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները պայմանավորված են արտադրողների շրջանում որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ՌԴ ԱԳՆ. Հայկական գյուղմթերքի նկատմամբ «պատժամիջոցների» մասին հայտարարությունները մանիպուլյացիա են | Քաղաքականություն

    Հայաստանում որոշ պաշտոնատար անձանց և լրատվամիջոցների հայտարարությունները, թե Ռուսաստանն իբր «պատժամիջոցներ» է կիրառում հայկական գյուղմթերքի մատակարարումների նկատմամբ, մանիպուլյացիա են: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

    «Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։

    Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, իսկ Մոսկվայի պահանջները հստակ են ու քաջ հայտնի․

    • Հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում,
    • Պեստիցիդների օգտագործման նկատմամբ խստագույն վերահսկողություն,
    • Մատակարարումների հետագծելիության ապահովում։
  • ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ է արել։ 

    Այսպես, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ կառավարությունը 2022 թվականին ՀԱՊԿ-ի կողմից իր պարտավորությունները չկատարելու առնչությամբ փոխում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը, Զախարովան գրել էր․ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունը, հակառակ ձեր պնդումներին, արագ արձագանքեց․ ուղարկվեց դիտորդական առաքելություն՝ հենց Հայաստանի տարածք, ինչպես սահմանված է կանոնադրությամբ։ Դուք Երևանում անձամբ եք ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե կարծում եք՝ նա եկել էր Հարավային Կովկասով հիանալու։ Ո՛չ, դա անդամ երկրների տարածքը պաշտպանող կառույցի առաքելությունն էր։ Իսկ դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով»։

    Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զախարովան, նախկինում ևս պնդել են, թե ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանքել է 2022 թվականի սեպտեմբերյան հարձակմանը՝ ընտրողաբար ներկայացնելով կամ շրջանցելով կարևոր փաստերը։ 

    Կարդացեք նաև՝ «Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

    «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում բազմիցս (1, 2, 3) անդրադարձել է նման պնդումներին՝ վերականգնելով իրադարձությունների ժամանակագրությունը և համադրելով կողմերի պաշտոնական հայտարարությունները։ Այս անգամ FIP.am-ն ուսումնասիրել է Զախարովայի ներկայացրած առանձին պնդումները։ 

    «Արձագանքել է» չի նշանակում «կատարել է պարտավորությունները»

    Զախարովան Փաշինյանի այն պնդմանը, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր անվտանգության պարտավորությունները, իր գրառմամբ պատասխանում է՝ կազմակերպությունը «օպերատիվ արձագանքել է» և առաքելություն ուղարկել Հայաստան։

    Ըստ էության, այս հայտարարությունը փաստացի չի պատասխանում Փաշինյանի պնդմանը։ Խնդիրն այն չէ, թե ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները եկե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիան կամ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ։ Այդ պետության դիմումի դեպքում մյուս անդամները պարտավորվում են անհապաղ անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ ներառյալ ռազմական։ Հետևաբար, գնահատող առաքելություն ուղարկելը դեռ ինքնին չի նշանակում 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարում։ 

    Հայկական կողմի մտահոգությունն այն է, թե ՀԱՊԿ-ն իրադարձությունները ճանաչե՞լ է որպես անդամ պետության դեմ հարձակում և գործարկե՞լ է դրանից բխող պաշտպանության մեխանիզմները։

    2022 թվականին ՀԱՊԿ-ի սեպտեմբերի 14-ի պաշտոնական հաղորդագրությամբ առաքելությունը պետք է՝

    • գնահատեր իրավիճակը,
    • զեկույց պատրաստեր պետությունների ղեկավարների համար,
    • իսկ աշխատանքային խումբը՝ մշտադիտարկեր իրավիճակը։

    Որևէ ձևակերպում Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի կամ Հայաստանի տարածքների օկուպացման մասին այս որոշման մեջ չկար։

    Ինչո՞ւ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթուղթը 

    Նույն գրառման մեջ Զախարովան նաև պնդում է, թե 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում «կազմակերպության առաքելության տեղակայման մասին որոշման» տեքստը համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, սակայն Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այն։ 

    «Ինչպես հայտնի է, դուք, Նիկո՛լ Վովաևիչ, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլնի, նախատեսում էր․ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցառումներ, ռազմատեխնիկական աջակցություն, սահմանապահների վերապատրաստում, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի՝ Հայաստանի տարածքում օպերատիվ ծավալման պլանի պատրաստում», -գրել է Զախարովան։

    Այս դեպքում Զախարովան ամբողջական չի ներկայացնում իրավիճակը․ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ի նիստում հրապարակայնորեն բացատրել էր, որ փաստաթուղթը չի ստորագրում, քանի որ դրանում բացակայում է Ադրբեջանի գործողությունների հստակ քաղաքական գնահատականը և ադրբեջանական ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման պահանջը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը», –ասել էր ՀՀ վարչապետը։ 

    Նա մասնավորապես պահանջում էր, որ ՀԱՊԿ-ն արձանագրի Ադրբեջանի ագրեսիան, հաստատի, որ ներխուժումը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և պահանջի ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի տարածքից։

    Այսինքն, Հայաստանը մերժել է ոչ թե ցանկացած ՀԱՊԿ առաքելություն կամ օգնություն, այլ այն նախագիծը, որը չէր արձանագրում, թե ով է խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և չէր պահանջում օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերում։ 

    ԵՄ առաքելության մասին պնդումը սխալ է 

    ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բացի մանիպուլյատիվ պնդումներ անելուց, հեգնական ու սխալ ձևով է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը։ «․․․Եվրոպացի դիտորդներից էական տարբերությունն այն էր լինելու, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված էր լինելու ոչ թե պարզապես «հեռադիտակով նայել», այլ անմիջականորեն զեկուցել սահմանային իրավիճակի մասին և միջոցներ առաջարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման համար»։

    Զախարովայի այս հակադրության առաջին մասը փաստացի սխալ է․ իրավիճակի մշտադիտարկումն ու դրա վերաբերյալ զեկույցներ ներկայացնելը հենց ԵՄ առաքելությունների պաշտոնական գործառույթներից են։ 2022 թվականի հոկտեմբերին ստեղծված ժամանակավոր առաքելության նպատակը սահմանված էր որպես՝ իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։

    Ընդ որում՝ առաքելության զեկույցները պետք է նպաստեին սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Իսկ ահա 2023 թվականին ստեղծված EUMA-ի մանդատն էլ ներառում է՝

    • կանոնավոր պարեկություն,
    • սահմանային միջադեպերի դիտարկում և զեկուցում,
    • անվտանգության իրավիճակի վերաբերյալ մանրամասն իրազեկվածության ապահովում,
    • հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության վերաբերյալ տեղեկությունների հավաքում և զեկուցում,
    • վստահության ամրապնդման ծրագրերի իրականացում և համապատասխան խորհրդատվություն։

    Ուստի «եվրոպացիները պարզապես հեռադիտակով դիտում են, իսկ ՀԱՊԿ-ը նաև զեկուցելու էր» ձևակերպումը հեգնական կեղծ հակադրություն է։

    «Փաշինյանը ոչինչ չի արել» պնդումը հերքվում է փաստերով 

    Զախարովայի՝ Փաշինյանին ուղղված «դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով» արտահայտությունը չի հաստատվում փաստերով։

    Իսկ փաստերը հետևյալն են՝

    • Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և պահանջել հավաքական քայլեր Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
    • Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերին հարցը ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
    • Հայաստանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 22-ին ԵՄ-ին հրավիրել է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում։
    • 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ 
    • 2023 թվականի մայիսին կողմերը հաստատել են, որ ճանաչում են Հայաստանի 29,800 և Ադրբեջանի 86,600 քկմ տարածքները։ 
    • 2024 թվականի ապրիլին սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են, որ սահմանազատման հիմքը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է, և սահմանային առանձին հատվածներում իրականացրել են առաջին գործնական սահմանազատումը։

    Պրահայի հայտարարության միակողմանի ներկայացումը 

    Զախարովան միակողմանի է ներկայացնում Պրահայի հայտարարությունը։ Նա գրում է․ «Հիշենք նաև նույն աշնան մյուս իրադարձությունները։ 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ սահմանային բախումներից երեք շաբաթ անց, դուք ԵՄ հովանու ներքո՝ վստահելով Բրյուսելին ու Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հայտարարությունը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք ուղղակիորեն հայտարարեցիք․ «Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառ․ կմ է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։

    Այս գրությամբ Զախարովան առանձնացնում է միայն այն հանգամանքը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա ներկայացնում որպես Փաշինյանի միակողմանի զիջում։

    Բայց Պրահայի հայտարարության մեջ ճանաչումը փոխադարձ է, ինչը նշանակում է՝ 

    • Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
    • Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
    • Ալմա Աթայի հռչակագիրը սահմանվել է որպես սահմանազատման հիմք։

    Իսկ հայտարարության երկրորդ մասը Զախարովան ամբողջությամբ լռության է մատնում։ Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղը ներառող 86,600 քկմ-ի մասին Փաշինյանի՝ 2023 թվականի մայիսի հայտարարությունը դնում է 2022 թվականի Պրահայի հայտարարության համատեքստում՝ ստեղծելով տպավորություն, թե հենց այդ ձևակերպումն է ստորագրվել Պրահայում։ Իրականում Պրահայի տեքստում ո՛չ մակերեսներ են նշված, ո՛չ Լեռնային Ղարաբաղը։

    Այսպիսով, Զախարովայի գրառման առանձին փաստեր, այո, համապատասխանում են իրականությանը․ ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկել Հայաստան, իսկ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին չի ստորագրել Հայաստանին օգնության վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը։ Սակայն այս փաստերը ներկայացված են ամբողջական համատեքստից դուրս։

    ՀԱՊԿ-ն այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, չի արձանագրել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Հենց այս գնահատականի բացակայությունն էր փաստաթուղթը չստորագրելու՝ հայկական կողմի հրապարակայնորեն ներկայացված պատճառը։

    Միաժամանակ Զախարովան սխալ է ներկայացնում ԵՄ առաքելության գործառույթները, որոնք նույնպես ներառում են իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։ Իսկ պնդումը, թե Փաշինյանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար իրավական կամ քաղաքական որևէ քայլ չի կատարել, հերքվում է Պրահայի փոխադարձ ճանաչմամբ, Հայաստանի տարածքի մակերեսի հետագա ամրագրմամբ և Ալմա Աթայի հռչակագրի հիմքով սկսված սահմանազատմամբ։

    Հետևաբար, Զախարովան իրական փաստերը ընտրողաբար ներկայացնելով՝ ՀԱՊԿ-ի սահմանափակ արձագանքը նույնացնում է կազմակերպության պայմանագրային պարտավորությունների կատարման հետ և շրջանցում այն հարցը, թե ինչու Հայաստանը մերժեց առաջարկված փաստաթուղթը։

     

    Հասմիկ Համբարձումյան

  • Oragir.live | Շիրակը ջախջախեց Վանին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի 5-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Շիրակին»:

    Հանդիպումն ավարտվեց Գյումրիի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0: Դուբլ ձևակերպեց Բամբա Մեսամբան, մեկական անգամ աչքի ընկան Դոնալդ Կոդիան և Ռաֆիկ Միսակյանը:

    «Շիրակը» 7 միավորով 7-րդ տեղում է: «Վանը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

    Հաջորդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։

    Հետևեք մեզ՝ այստեղ