Blog

  • Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։

    Պարզվել է, որ նշված ճանապարահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։

    Հանգամանքները պարզվում են։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ՄԵՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ

    Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։

    Մենք՝ պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը, առաջնորդվելով Հայոց Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց պետականության, ազգային արժանապատվության, արդարության և ճշմարտության նկատմամբ մեր անսասան հավատով, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Գագիկ Ծառուկյանն իր տասնամյակների գործունեությամբ նշանակալի և անուրանալի հետք է թողել Հայաստանի քաղաքական, պետական, տնտեսական, մարզական, հասարակական և բարեգործական կյանքում՝ իր ներդրումն ունենալով Հայոց պետականության ամրապնդման, հասարակական կյանքի զարգացման և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման գործում։

    Շուրջ 22 տարի ղեկավարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքով նպաստել է հայկական սպորտի զարգացմանն ու հայ մարզիկների միջազգային հաջողություններին։

    Այդ տարիների ընթացքում աշխարհի բազմաթիվ մարզական հարթակներում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ միջազգային մարզաշխարհում բարձր պահվել Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։

    Գագիկ Ծառուկյանն է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակն ու հիմնադիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական ու հրատապ խնդիրների ձևակերպումներն ու դրանց լուծման ուղիները։

    Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ներքին հաշտեցումը, հանրային երկխոսության ձևավորումը, հասարակության մեջ թշնամանքի հաղթահարումը, հայկական աշխարհի միասնականության վերականգնումը, պատերազմի ռիսկերի նվազեցումը և իրական խաղաղության հաստատումը, արդյունավետ անվտանգային համակարգի ձևավորումը, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը և դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու ամրապնդումը։

    Մեր և բազմահազար քաղաքացիների զորակցությունը Գագիկ Ծառուկյանին պայմանավորված չէ միայն այսօրվա իրավիճակով։

    Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրա պետականաշինական, մարզական, հասարակական և բարեգործական գործունեության նկատմամբ մեր ունեցած գնահատանքի հիման վրա։

    Այս ամենը մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսելու։

    Մենք գիտակցում ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կարող են լինել տարբեր քաղաքական գնահատականներ և տարաձայնություններ։ Սակայն քաղաքական գնահատականն ու քաղաքական տարաձայնությունը չեն կարող վերածվել հետապնդման, իսկ քաղաքական պայքարը՝ հաշվեհարդարի։

    Արդարադատությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ մարդու ազատությունը՝ նրա քաղաքական դիրքորոշմամբ։

    Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։ Իրավական գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենքի, փաստերի և արդարադատության սկզբունքների հիման վրա՝ առանց քաղաքական որևէ ճնշման կամ միջամտության։

    Ուստի մենք պահանջում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացի լիարժեք օրինականություն, անաչառություն և թափանցիկություն՝ բացառելով որևէ քաղաքական բնույթի ճնշում կամ միջամտություն։

    Այսօր «Հայոց Արծիվների» բազմահազար ընտանիքի անունից մենք մեր խոսքն ասում ենք հստակ, վճռական և աներկբա։

    Մենք զորակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։

    Մեր դիրքորոշումը հօգուտ օրենքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության է, հանուն մարդու արժանապատվության է։

    Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե ատելության, թշնամանքի և պառակտման, այլ արդարության, ճշմարտության, ազգային միասնության, պետական մտածողության, փոխադարձ հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա։

    Հայաստանը մեր բոլորի Հայրենիքն է։

    Եվ հենց մեր Հայրենիքի ապագայի համար մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, որոնց վրա պետք է ամուր և անսասան կանգնի մեր պետականությունը՝ արդարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազգային միասնությունն ու պետական շահը։

    Հավատով՝ դեպի արդար, ինքնիշխան, հզոր և միասնական Հայաստան։

    Խաչիկ Ասրյան

    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,

    «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,

    «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,

    44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

    «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

    Պահեստազորի Գնդապետ,

    2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։

    Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։

  • Սահման, բանակ, դպրոց․ ՄԻՊ-ը Տավուշում՝ մարդու իրավունքների…

    Սահման, բանակ, դպրոց․ ՄԻՊ-ը Տավուշում՝ մարդու իրավունքների…

  • Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա |

    Ուրախ ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը ժամանելու է Չեխիայի Հանրապետություն՝ նախագահ Պետր Պավելի հրավերով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը։

    «Այցը կկայանա սեպտեմբերի 2-4-ը, իսկ հիմնական բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի օրը՝ Պրահայի ամրոցում։ Նախագահը կհանդիպի նաև Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

    Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա՝ ավելի քան 12 տարվա ընթացքում։ Այս այցը երկու երկրների միջև խորացող և զարգացող գործընկերության կարևոր ազդանշան է:

  • Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ

    Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

    «Մեզ Փաշինյանն ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցների պատճառով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների փոխադրում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։

  • Որպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թվականին ծնված Տիգրան Մխիթարյանը։

    Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրելով դիմել համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 112։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Շնողում թուզը հասել է․ գյուղացին չգիտի՝ ինչ անել, արտահանման ճանապարհը փակ է

    Այսօր գյուղացու խնդիրը միայն բերք աճեցնելը չէ, այլ՝ այն իրացնելը։ Տարիներ շարունակ նա խնամում է այգին, աշխատում ու սպասում բերքին, բայց բերք ստանալուց հետո հաճախ կանգնում է ամենադժ…
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը ն

    Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը

  • Օվերչուկ․ Փաշինյանի՝ «Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» որոշ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռների մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռների, օրինակ, դեպի Եվրոպա, և «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցայնության մասին հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։

    Օվերչուկը հայտնել է, որ ՌԺԴ-ն շարունակում է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի տարածքով, այդ թվում՝ դեպի Եվրոպա ուղևորվող բեռների, չնայած հայկական վարչապետի՝ պատժամիջոցային ռիսկերի մասին հայտարարություններին։

  • Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար





    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։

    «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։

    Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։

    Միաժամանակ ուզում եմ նաև դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս կոմիտեի աշխատանքները չսահմանափակել միայն իմ իրավունքների պաշտպանությամբ։ Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։ Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։

    Ձեր հեղինակությունը, Ձեր մարդկային որակները, Ձեր սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն»,- ասվում է ուղերձում։




    դիտվել է 124 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը