Blog

  • Ի՞նչ տեր, ի՞նչ անտե՛ր. դա նոնսենս է, դա քաղաքականությունից…

    Ի՞նչ տեր, ի՞նչ անտե՛ր. դա նոնսենս է, դա քաղաքականությունից…

  • Գյումրու ավագանու նիստը վերածվեց լեզվակռվի․ «Գյումրու օր»-ից մինչև Վարդան Ղուկասյանի մանդատի հարց

    Արձակուրդից վերադարձած Գյումրու ավագանին նիստը սկսեց սովորականի նման, սակայն մի քանի հարցի քննարկումը վերածվեց վիճաբանության, լեզվակռվի, փոխադարձ մեղադրանքների։

    Օրակարգային էր նաև «Գյումրու օր» տոնակատարության հարցը, որի անցկացման համար քաղաքապետարանի մշակույթի բաժինն ունի համապատասխան ֆինանսավորումն ու նախագիծը։

    Այս տոնը ևս, սակայն, վերջերս ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի և Վարդան Ղուկասյանի փեսա, ներկա պահին քաղաքապետի լիազորությունները կատարող Ավետիս Առաքելյանի համագործակցությամբ նպատակ կա անցկացնել բարերարի միջոցներով։ Թե որ բարերարի, չբարձրաձայնվեց։

    Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն ասաց՝ ավելի լավ է գումար ավելացնել և «Գյումրու օր»-ը նշել ինքնուրույն, համայնքապետարանի միջոցներով, քան բարերարներից գումար ուզել։

    «Նույնն է, որ մարդն ինքն իր տան անդամի տարեդարձը նշել չկարողանա, հարևաններից, բարեկամներից գումար ուզի, որ նշի։ Իմ կարծիքով՝ հարևանից, ուրիշից գումար ուզելը ոչ թե պարծենալու հարց է, այլ տխրելու»,- ասաց Արամյանը։

    Ավետիս Առաքելյանը չհամաձայնեց, ասաց՝ գումարը տվողը ուրիշ չէ։

    «Այն, ինչը բարեգործությամբ է լինելու, ի սրտե է լինելու, երբ որ մեծ եղբայրն ուզում է իր փոքր եղբոր ծնունդը անի, և ավելի շքեղ անի, ճոխ անի, դրան դեմ կանգնելը էդքան էլ ընդունելի չէ, թող անի, մենք էլ գումարը կտնտեսենք»,- ասաց Առաքելյանը։

    ՔՊ խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ Գյումրու մեծ եղբայրը Հայաստանի Հանրապետությունն է, որին ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանը հակադարձեց․ «Արցախի մեծ եղբայրն էլ էր Հայաստանի Հանրապետությունը»։

    ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը հարցրեց, թե ներկա ղեկավարության օրոք Գյումրին հասնելո՞ւ է մի կետի, որ կախում չունենա բարերարից, չդիմի քույրերին, եղբայրներին, քավորներին, սանիկներին։ Հարցին ի պատասխան՝ Առաքելյաննա ասաց՝ հարցին չի պատասխանի:

    ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անընդհատ ասում է՝ Գյումրիում կառավարման ճգնաժամ է, պետք չէ այդ թեզն առաջ բերել և ամեն ինչին այդ լույսի ներքո նայել։ Չի ստացվելու»,- վստահեցրեց նա։

    Ավելին՝ Առաքելյանն առաջարկեց Վարդան Ղուկասյանի ազատության դիմաց վայր դնել մանդատներն ու գնալ նոր ընտրությունների։ Շավարշ Արամյանը ճշտեց՝ պե՞տք է Ավետիս Առաքելյանի հայտարարությունն ընդունել որպես պաշտոնական։

    «Ես ասացի՝ բացեք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ բոլոր արգելքները, բացեք ամբողջ հնարավորությունները, մի հետապնդեք, կառավարական ճնշումներ մի գործադրեք, բերեք մանդատները վայր դնենք, գնանք ընտրության, և տեսեք՝ ինչ կկատարվի էդ ժամանակ»,- երկրորդ անգամ հայտարարեց Ավետիս Առաքելյանը։

    Շավարշ Արամյանը հիշեցրեց՝ հարցն իրավապահների տիրույթում է, դա ավագանու քննարկելիքը չէ։

  • Երդման տեքստի փոփոխության և համայնքների խոշորացման նախագծերն…

    Երդման տեքստի փոփոխության և համայնքների խոշորացման նախագծերն…

  • Մոսկվան Երևանից ակնկալում է պայմանագրերի պահպանում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը՝ կապված ռուսական զորախմբի ներկայության հետ, և նմանատիպ մոտեցում է ակնկալում Երևանից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

     

    «Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, և մենք մտադիր ենք պահպանել դրանք։ Մենք նաև ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի»,-նշել է նա:

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՍեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

    Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։ Այնուհետև Նորին Սրբությունը, գոհունակությամբ անդրադառնալով ԳՀԽ անդամների՝ Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայությանը, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

    Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը և համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանն առնչվող հարցեր։

    Քննարկման նյութ կդառնան նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող այլ հարցեր։

    Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

  • Այց` Գանձասար, գերիներ, ռազմաբազա.Ալեքսանյանի հակադարձումները

    Այց` Գանձասար, գերիներ, ռազմաբազա.Ալեքսանյանի հակադարձումները

  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

    Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։

    «Մասնավորապես՝
    -Արարատի մարզի Արտաշատ,
    -Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,
    -Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,
    -Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,
    -Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,
    -Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,
    -Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,
    -Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,
    -Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան
    -Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

    Ընտրացուցակները պարունակում են՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե:

    Ուշադրություն․ եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների նախնական ցուցակներում, ապա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 14:00-ն, կարող եք մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ և ներկայացնել դիմում վերջնական ցուցակներում ընդգրկվելու համար, իսկ հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ն՝ քվեարկության օրվա ավարտը, համապատասխան տեղեկանք ստանալու համար կարող եք մոտենալ տարածքային գրասենյակ, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։

    Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

    Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգրքում» հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝

    Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

  • Սեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելու


    Հասարակություն



    Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից:

    «Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,-ասվում է հաղորդագրությունում:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի


    Ժամանց



    Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի․

    «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ

    oրհնութեամբ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ին

    Կիրակի, 20 Սեպտեմբեր 2026-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու բոլոր եկեղեցիներէ ներէս, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին պիտի կատարուի Հանրապետական Մաղթանք եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշի օրհնութիւն՝ Հայրենիքին վերանկախութեան 35-րդ տարեդարձին առիթով։ Սուրբ Պատարագը սկիզբ պիտի առնէ ժամը 10:00-ին։

    Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն մասնակցելու Սուրբ Պատարագին, որպէսզի միասնական աղօթքներով խնդրենք Ամենակալէն, որ ամուր ու անսասան պահէ մեր Հայրենիքը եւ զայն փրկէ ամէն տեսակ փորձութիւններէ։

    ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ