ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան
Blog
-
Հրապարակվել են Ադրբեջանից Հայաստան արտահանման ցուցանիշները |
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 մլն 602,76 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական վիճակագրական տվյալները։
Նշված ծավալը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,08 տոկոսը։ Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 33,2 մլրդ դոլար։
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք
-
Սուրենյանցի «Լքյալը» Հայաստանում կցուցադրվի 130 տարվա դադարից հետո
Երեւան: Մեդիամաքս: Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894 թ.) կտավը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը:
«Ղազախստանի Աբիլխան Կաստեեւի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ստեղծագործությունը ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։
Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային եւ մոնումենտալ երեք կտավները՝ «Լքյալը» (1894 թ.), «Ոտնահարված սրբություն» (1895 թ.), «Ջարդից հետո» (1898 թ.)։
Ցուցահանդեսում ներկայացվում են նաեւ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի եւ այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաեւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն եւ Սբ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։
«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» եւ հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է», – ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:
-
Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց – ԱՄԲԻՈՆ NEWS
Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատախազը նիստից առաջ դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազնին տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի ներկայացել: Նշենք, որ այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի կալանքի հարցը:Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ խափանման միջոցները:
-
Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:
«Հավատարիմ իր սկզբունքներին և իր դիրքորոշման մեջ անսասան՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել հայկական ապրանքատեսակների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին: Եվս մեկ կարևոր քայլ ՀՀ-ԵՄ գործընկերության համար»,- X-իր իր էջում գրել է Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին հավանություն էր տվել Եվրոպական միության խորհուրդը: Նախատեսվող արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է երկու տարով վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։
-
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ներկայացրել է իր ամենամյա, թվով հինգերորդ ՝ 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։
Հաշվետվությունն ամփոփում է ընկերության՝ կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվեց մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին»,- նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Կայուն զարգացման զեկույցներ կներկայացնի նաև համալսարանը, և այդ գործում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն։
Համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»:
Բանախոսները շեշտեցին, որ ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է՝ Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։
Ընկերությունը մշակել է նաև 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին և GISTM-ի պահանջներին համապատասխան։
Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ հաշվետվության թափանցիկության և արժանահավատության բարձրացման նպատակով ընդլայնվել է անկախ արտաքին հավաստիացման շրջանակը։
Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։
Հաշվետվության կազմման գործընթացում արդեն 3-րդ տարին անընդմեջ Ընկերության հետ համագործակցել է KPMG Armenia-ն և թվով 3-րդ հաշվետությունը, որի արտաքին հավաստիացումը իրականացվում է Grant Thornton Հայաստան ընկերության կողմից:
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան
-
Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video)
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video)
Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին
Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին
Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ
Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга
Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны.
Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video)
Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video)
Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video)
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է»
«Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video)
Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան
Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է
Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video)
#ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video)
Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ
Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO
«Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի
ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը
Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video)
Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը