Blog

  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց


    Սպորտ





    Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի ազգային թիմի հետ։ Դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով (3-3):

    Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Միհրան Դերմենջյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

    Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Հայաստանի և Մոլդովայի հավաքականները Մոլդովայում կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում։

    Հիշեցնենք, որ այսս ընկերական հանդիպումներով ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլին: Մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և մրցելու է Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիային։

    Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի խոսքով՝ Մոլդովայի դեմ այս խաղերը հրաշալի հնարավորություն են նորեկներին փորձարկելու, խաղային սկզբունքները վերականգնելու և առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատշաճ պատրաստվելու համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Շիրակի մարզի Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել Անդրեյ Մանուկյանը, որը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, ոստիկանության մայոր է։ Նշենք, որ երկու տարի է՝ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Ֆիշյանը՝ իհարկե, պաշտոնակատարի կարգավիճակում։ Նա նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին, երբ կառուցվածքային փոփոխություններ կատարեցին ոստիկանության համակարգում։Նոր ոստիկանապետը Շիրակի մարզի ոստիկանության աշխատակիցներից շատերին անծանոթ է, մեզ փոխանցեցին, որ նա աշխատել է ներքին գործերի նախարարությունում, երիտասարդ է, նրան այնքանով են ծանոթ, որ որոշակի ծանր դեպքերի ժամանակ եկել է Գյումրի։

  • Wildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներից



    Միջազգային





    Wildberries-ի օգտատերերը կկարողանան հավանած ապրանքի համար վաճառողից զեղչ խնդրել. մարքեթփլեյսը որոշ ապրանքների քարտերում ավելացրել է «Զեղչ եմ ուզում» կոճակը, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

    «Wildberries-ը գործարկում է նոր գործիք՝ «Զեղչ եմ ուզում», որի միջոցով գնորդները կկարողանան վաճառողներից անմիջապես մարքեթփլեյսում իրենց հավանած ապրանքի համար անձնական զեղչ խնդրել»,- ասվում է հաղորդագրությունում։

    Նշվում է, որ նոր հնարավորությունը կհայտնվի այն վաճառողների ապրանքային քարտերում, որոնք միացրել են այս գործիքը։ Գնորդը կկարողանա նշել, թե ինչ չափի զեղչ կուզենար ստանալ՝ 1%-ից մինչև 35%։ Զեղչ տրամադրելու որոշումը և այն ապրանքների ընտրութունը, որոնց համար հասանելի կլինի այս հնարավորությունը, թողնվում է վաճառողի հայեցողությանը։

    «Հարցումները հնարավոր կլինի մշակել ձեռքով կամ ավտոմատ կերպով։ Առաջին դեպքում վաճառողն ինքնուրույն կորոշի՝ ընդունել, թե մերժել գնորդի առաջարկը։ Երկրորդ դեպքում՝ նախապես կսահմանի զեղչի առավելագույն չափը, որը պատրաստ է տրամադրել կոնկրետ ապրանքի համար»,- պարզաբանել են Wildberries-ում։

    Հարցման հաստատումից հետո գնորդը կստանա անձնական պրոմոկոդ, որը կգործի 24 ժամվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի օգտագործել ընտրված ապրանքի մեկ կամ մի քանի միավոր գնելիս։

    Ընկերության խոսքով՝ առաջին փուլում գործիքը հասանելի կլինի Ռուսաստանից վաճառողների համար։ Մեկ վաճառողը կկարողանա դրան միացնել մինչև 50 հազար ապրանք։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 7

    Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 7

  • Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Սեպտեմբերի 16-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Սեպտեմբերի  16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում`
    Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 
    Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 
    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

  • Հայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում են


    Սպորտ





    ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից  տեղեկացնում են, որ հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց վաճառքում:

    Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

    ՀՖՖ-ից հայտնում են՝ սահմանվել է տոմսերի վաճառքի որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ նախքան գնում կատարելը.

    Տոմսերի վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում

    Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս

    Տոմս գնելու համար պարտադիր պայման է համակարգում անձնագրային նույնականացում անցնելը: Տվյալները մուտքագրելուց հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 րոպեի ընթացքում։

    Գնումը բարեհաջող ավարտելուց հետո երկրպագուներն իրենց տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի անձնական հաշվում։ Տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

    Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ հերթերից ու կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ-ն հորդորում է երկրպագուներին մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Արցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս Փաշոյան



    Քաղաքականություն






    Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Գանձասարի շուրջ Ադրբեջանի քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձերը, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Արցախ կատարած այցը, Հայաստանի լռության հետևանքները։ Ինչպես նաև այն, թե ինչպես պատմության կեղծումը կարող է օգտագործվել Հայաստանի նկատմամբ նոր պահանջները հիմնավորելու համար։

    Զրույցում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմին, օկուպացված հայկական տարածքներին, Հռոմի ստատուտին, ՀԱՊԿ-ին և Հայաստանի անվտանգային համակարգի փոփոխություններին։




  • Վանո Սիրադեղյանի գործի քննությունը, ըստ էության, սկսվել է զրոյից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Դատարանում շարունակվել է Վանո Սիրադեղյանի գործի քննությունը, որով նա մեղադրվում է զինված խումբ կազմակերպելու և դիտավորյալ սպանություն կազմակերպելու մեջ։

    Քանի որ Սիրադեղյանի որդին առարկել է գործը հոր մահից հետո կարճելուն և պահանջել է արդարացման վճիռ, դատարանը շարունակում է քննել գործը՝ մեղավորությունը հաստատելու կամ հերքելու համար։

  • Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին


    Միջազգային



    Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսված նավթի մատակարարումների մի մասը կարող է չեղարկվել։

    Գործակալության երեք աղբյուրների տվյալներով՝ պատճառը հարձակումից հետո «Արևելք–Արևմուտք» նավթամուղի աշխատանքի դադարեցումն է։

    Իրավիճակը բարդանում է նաև Կարմիր ծովում հութիների հարձակումների և Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների պատճառով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր



    Հասարակություն





    Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ