Blog

  • Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

     Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։

    Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

    Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։

  • Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են

    Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։

    Ըստ տեղեկությունների՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

  • Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Քաղցրաշենի մանկապարտեզից 135 երեխա տարհանվել է՝ 5 օձի պատճառով

    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում

  • Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը | Քաղաքականություն

    Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը:

    Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ 

    Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով:Նա անդրադարել է Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։

    Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

  • «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում





     «Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատեւ կլինի: Միեւնույն ժամանակ նա մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։ «Դուք, հավանաբար, տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր եւ կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու եւ նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա եւ չենք մոռանա»,- ասել է Ալիեւը։ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, եւ ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական ձեռագրերի վերաբերյալ` ցույց տալով դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով:

    Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բաքվի բռնապետի հոխորտանքներին, նկատեց. «Ալիեւը, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում եւս ստում է, այն էլ՝ շատ պարզունակ ձեւով: Արցախում մզկիթները նույնքան պետության հսկողության ներքո են եղել, որքան եկեղեցիները: Եղել են հին շինություններ, որոնք խնամելու համար պետությունը չի ունեցել բավարար չափով ռեսուրսներ, մզկիթները` եւս, թեպետ երկու մզկիթ վերականգնվել է պետության, ինչպես նաեւ՝ բարեգործության միջոցներով: Ի դեպ, մզկիթ վերանորոգելու համար ֆինանսներ հատկացնողներից մեկն այժմ Բաքվի բանտում է` Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը»:

    Ինչ վերաբերում է Գանձասարում Հաջիեւի լկտի վարքագծին. «Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն ու հայամերժությունն է: Կապ չունի, որ Փաշինյանի հետ ինչ-որ միջանկյալ ու կեղծ պրոցեսի մեջ են, կապ չունի, որ իրենց քարոզչական թեզերը կրկնվում են, միեւնույն է` Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որը երկարաժամկետ է: Նրանց նպատակը հայերին ֆիզիկապես ոչնչացնելն է, իսկ հայկական ներկայությունը՝ վերացնելը: Գանձասարում տեղի ունեցածը խղճուկ ու էժանագին պրոպագանդա էր, որը, ցավոք, շատերի վրա ազդեցություն ունեցավ: Նիկոլ Փաշինյանի համար, իհարկե, այս ամենը դաս չի լինի, նրա համար ոչինչ դաս չի լինելու: Ինչպես Ալիեւն է հայատյաց քաղաքականություն վարելով շարունակում ղեկավարել Ադրբեջանը, այդպես էլ՝ Փաշինյանը: Փաշինյանին եւ նրա թիմակիցներին հետաքրքիր չեն ազգային շահերը եւ ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերը, մշակույթը, ինքնությունը: Նրանց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում: Այնպես որ, ես ողջամիտ հիմքեր չեմ տեսնում, որ ռեժիմի համար այս ամենը կարող է դաս լինել»:

     




    դիտվել է 144 անգամ

  • Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում

    Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի բարձրացման հնարավորությունը, նշել է, որ նման սցենարը քննարկվել է։ Նա գազի հնարավոր թանկացումը չի դասել ԿԲ-ի հիմնական A կամ B սցենարներից որևէ մեկի շարքին։ «Այն երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն»,- նշել է նա։

    Միաժամանակ ԿԲ նախագահը նշել է, որ բանկը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ հաշվի առնելով նման խնդիրների առաջացման հնարավորությունը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարտին Գալստյանի հայտարարությանն անդրադարձած ռուսական մեդիայի հրապարակումները և պարզել, որ դրանց մի մասում ԿԲ նախագահի խոսքը ներկայացվել է ավելի կոշտ ձևակերպումներով, իսկ որոշ հրապարակումներում դրան ավելացվել է քաղաքական ենթատեքստ կամ փոխվել է հենց քննարկվող սցենարի բովանդակությունը։ 

    Ինչպես փոխվեց հայտարարությունը ռուսական մեդիայում

    «Коммерсантъ»-ը Գալստյանի խոսքը վերնագրել է՝ «Հայաստանի ԿԲ-ն ռուսական գազի գնի աճը համարել է «ապոկալիպտիկ» երևույթ»։

    Վերնագիրն ավելի կատեգորիկ է, քան Գալստյանի իրական ձևակերպումը. ԿԲ նախագահը գազի գնի բարձրացումն ինքնին «ապոկալիպտիկ երևույթ» չէր անվանել, այլ ասել էր, որ դա X տիպի սցենար է, որը «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»։ Այնուամենայնիվ, նյութի հիմնական տեքստում «Коммерсантъ»-ը փոխանցել է X սցենարի և հնարավոր տնտեսական հետևանքների մասին Գալստյանի խոսքը։

    Արտապատկերումը՝ «Коммерсантъ»-ի նյութից

    RBC.ru-ն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանում ռուսական գազի գնի աճը համարել են «ապոկալիպտիկ» սցենար»,  իսկ անմիջապես վերնագրի տակ հիշեցրել Ռուսաստանի սպառնալիքը․ «Ավելի վաղ Ռուսաստանը սպառնացել էր բարձրացնել գազի գինը, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրումը»։

    Այնուհետև նյութում հիշեցրել են Ռուսաստանի ԱԳՆ-ի նախազգուշացումը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի համար գազի $177.5 գինը և Դմիտրի Պեսկովի գնահատականը, ըստ որի՝ արտոնյալ գինը Ռուսաստանի կողմից «եղբայրական ժողովրդին» տրամադրվող օգնություն է։

    Այդ կերպ ԿԲ նախագահի՝ գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների մասին գնահատականը ՌԲԿ-ն տեղավորել է Հայաստանի եվրաինտեգրման և դրա հետ կապված Ռուսաստանի նախկին նախազգուշացումների և սպառնալիքների համատեքստում  

    RTVI-ն Գալստյանի հայտարարությունը ներկայացրել է ««Ապոկալիպտիկ սցենար»․ Հայաստանի ԿԲ-ն պատրաստվել է ռուսական գազի թանկացմանը» վերնագրով։ Հրապարակման սկզբում ԿԲ նախագահի խոսքը հիմնականում փոխանցվել է առանց էական փոփոխության, սակայն այնուհետև նյութը տեղափոխվել է ավելի լայն քաղաքական համատեքստ։

    Մասնավորապես, RTVI-ն հիշեցրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը, որ գազի հնարավոր թանկացման համատեքստում ռուսական ռազմաբազայի վարձավճարի վերանայումը կարող է լինել Երևանի բանակցային գործիքներից մեկը։ Այնուհետև մեջբերել է նաև Մարիա Զախարովայի արձագանքը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին, ինչպես նաև համեմատել Հայաստանի համար ռուսական գազի գինը եվրոպական շուկայի գների հետ։

    Ռուսական URA.RU-ն ավելի հեռուն է գնացել․ կայքն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանը մեկ քայլ է հեռու ապոկալիպսիսից․ նրան սարսափելի հետևանքներ են սպասվում առանց ռուսական գազի»։

    Նյութի գլխավոր լուսանկարի մակագրությունն էլ ավելի կտրուկ է՝ «Ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում»։

    Այստեղ արդեն փոխվել է ոչ միայն Գալստյանի խոսքի շեշտադրումը, այլև հենց քննարկվող իրավիճակը։ ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին։ URA.RU-ի վերնագրում դա վերածվել է «Հայաստանն առանց ռուսական գազի» ձևակերպման, իսկ լուսանկարի մակագրությունում՝ ռուսական էներգակիրներից Հայաստանի հրաժարման։

    Արտապատկերումը՝ URA.RU-ից

    Մինչդեռ Գալստյանը նման զարգացումների մասին չէր խոսել և ռուսական գազից կամ էներգակիրներից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն չէր արել։

    Այս լրատվամիջոցը Գալստյանի տնտեսական գնահատականին նաև քաղաքական ենթատեքստ է տվել՝ այն կապելով Հայաստանի եվրաինտեգրման հետ․ «Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում» ենթավերնագրի տակ կայքը գրել է, որ «այժմ Հայաստանին սպասվում է ընտրություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչը ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»։ 

    Արտապատկերումը՝ URA.RU-ից

    Այսպիսով, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա՝ գնաճի ու տնտեսական ակտիվության վրա հնարավոր ազդեցության մասին՝ այն բնորոշելով որպես X տիպի սցենար, որը, նրա խոսքով, «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում» 

    Մինչդեռ ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որոնք առավել հայտնի են որպես կրեմլյան քարոզչամիջոցներ, ՀՀ ԿԲ նախագահի խոսքը ներկայացրել են ավելի կոշտ ձևակերպումներով, դրան ավելացրել Հայաստանի եվրաինտեգրման և ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական համատեքստը, իսկ URA.RU-ի դեպքում գազի հնարավոր թանկացման սցենարը վերածվել է արդեն «առանց ռուսական գազի» և «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։

    Գայանե Մարկոսյան

  • Շուրջ 2 տարի առաջ, երբ սահմանին կրակոցներ կային, բոլորը նույն կերպ ասում էին՝ սա՞ է խաղաղությունը. Հակոբյան

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գանձասարի մասին արված հայտարարությունը Ադրբեջանի կողմից չի աջակցում խաղաղության օրակարգին:

    «Եվ լավ կլինի, որ երկու կողմն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, զերծ մնան նման խոսույթներից, իսկ Գանձասարի դեպքերի հետ կապված Մատենադարանը հանդես է եկել հայտարարությամբ: Մենք չենք ասել, որ խաղաղությանը հասնելը հեշտ է լինելու, և եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, քննադատությունների արժանանալ: Սա հեշտ ճանապարհ չէ, և ես հիշում եմ, որ շուրջ 2 տարի առաջ, երբ սահմանին կրակոցներ կային, բոլորը նույն կերպ ասում էին՝ սա՞ է այն խաղաղությունը, որը դուք բանակցում եք, Ադրբեջանից կրակոցներ կան, իսկ դուք լռում եք:

    Իսկ ես նույն նախադասությունն էի ասում՝ այն փխրուն ձեռք բերած խաղաղությունը, որը հիմա արդեն փխրուն չէ, գնալով կարծրանում է, ունի խնամքի կարիք, և շատ մեծ համբերություն է պահանջում։ Մենք պետք է անհոգնել պայքարենք, շարունակենք մեր օրակարգը թելադրել, որովհետև դրանից շահում է քաղաքացին, հիմա կլինեն նաև հայտարարություններ՝ կրակոցը այժմ փոխարինվել է ինչ-որ հայտարարության, որը մեզ մոտ ներվ է առաջացնում հասկանալի պատճառով, իհարկե, դա ցանկացած քաղաքացու համար տհաճ է լսել:

    Մեր կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց կրակոցի դեպքում մի՛ սպասեք պատասխան կրակոցի, որովհետև դա չի տանում մեր նպատակին, չի տանում դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որ միգուցե նպատակ ունեն խաղաղ ընթացքի իրավիճակը փոխել, մենք չենք ուզում, Հայաստանը ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակը իրագործել»,- ասել է Հակոբյանը:

  • Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր Ավետիսյան



    Բլոգ


    Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին։

     Ի՞նչ հարց դուք պետք է ունենաք Ռուսաստանին։

     Էդ մեր ժողովուրդը պետք է ձեզ հարցեր ունենա տալու, թե ինչ քաղաքականություն վարեցիք 91 թվականից սկսած, որ, ունենալով բոլոր պատմական շանսերը, հզոր պետականություն կերտելու և արցախյան հաղթանակի հիման վրա լուրջ պետական ինստիտուտներ կայացնելու փոխարեն մենք հասել ենք մի կետի, որ Արևմուտքը, հեշտությամբ մոլորեցնելով, խաբելով, գեղեցիկ խոսքեր ասելով, մեր ժողովրդին և մեր պետությունը տանում է դեպի անդունդ։

     Էդ դուք պետք է բացատրեք՝ ինչպես եք քաղաքականությունն իրականացրել՝ անունը դնելով «բազմաբևեռ», «հավասարակշռված» կամ «և՛-և՛», չհասկանալով, որ 2007 թվականից հետո հնարավոր չէ երկու լար վրա խաղալ, շարունակել եք Արևմուտքի նազ ու տուզը տանել, Արևմուտքին դուր գալու համար մեր պետությանը և ժողովրդին կանգնեցնել փաստի առաջ։

    Եվ այսօր արդեն Ռուսաստանին հարցեր տալ… Ռուսաստանի հետ հարցեր տալու և քննարկումների կարիք չկա։ Ռուսաստանը բացեիբաց հայտարարում է, որ մեր թշնամի Եվրամիությանը միանալու ցանկություն ունենալու դեպքում, առավել ևս՝ օրենք ընդունելու, որ դուք կարող եք միանալ մեր թշնամիներին, մենք այլևս ձեր հետ խոսելու բան չունենք։ Նրանք ասում են՝ ձեր ժողովրդին էլ հարցրեք՝ ինքն էլ է ձեր քաղաքական էլիտաների հետ համաձա՞յն, թե՞ ոչ, և մեզ ասեք, և հարկ եղած դեպքում մենք հանգիստ կհեռանանք։ Ավելին՝ եթե պետք է, մեզ հետ կտանեք նաև մեր ռազմաբազան։

    Իսկ մենք քննարկում ենք, որ կոնտր ռուսական սանկցիաների կարող ենք բարձրացնել ռազմաբազայի վարձավճարը։ Ի՞նչ բարձրավճար, երբ Ռուսաստանն ասում է. «Երբ ասեք, ես իմ ռազմաբազան կվերցնեմ և կգնամ»։

    Արևմուտքին դուր գալու համար, Արևմուտքի գեղեցիկ ժպիտների և հայացքի արժանանալու համար մենք թույլ ենք տալիս, ավելի՝ մենք մեր ձեռքով ենք քանդում մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ թե այդ ճարտարապետության քանդումից հետո ինչ փաստի առաջ է կանգնելու մեր պետությունը ու ժողովուրդը, դա էլ գաղտնիք չէ։ Մեկ անգամ արդեն Առաջին հանրապետության վիրտուոզ քաղաքական լիդերների «գերխելացի» քաղաքականության արդյունքում մեր պետականությունը կանգնել էր կորստման առաջ։ Եվ դարձյալ Ռուսաստանը աջակցեց, որպեսզի մենք կարողանանք գոնե այն Հայաստանը, որ այսօր կոչում ենք իրական Հայաստան, մնա քարտեզի վրա։

     Մինչդեռ եթե Առաջին հանրապետության գոնե վերջում մեր քաղաքական էլիտաները… Ես ասում եմ՝ մեր, որովհետև նրանք դաշնակցական էին, թե բոլշևիկ կոմունիստ էին, թե ՔՊ-ական, սերժական էին, թե լևոնական, թե քոչարյանական, դա մերն է։ Եվ իրենց գործունեության արդյունքում ոչ թե նրանք ու իրենց տնեցիք էին կորուստներ կրում, այլ մենք և մեր պետականությունը։ Եթե այդ էլիտաները ժամանակին խելացի լինեին և դարձյալ չընկնեին Արևմուտքի խելքին, Հայաստանի երկրորդ հանրապետությունը առնվազն իր մեջ կներգրավեր Նախիջևանն ու Արցախը։

    Ժողովո՛ւրդ ջան, ժամանակն է, որ գոնե մենք մեր սխալներից դասեր քաղենք։

     Ասում են՝ խելացիները ուրիշների սխալներից են դասեր քաղում, բայց մենք կարծես թե նույնիսկ մեր սխալներից չենք ուզում դասեր քաղել։

     Եվ այո՛, իսկապես ժամանակն է սեփական պատմությունը ճիշտ ընթերցելու, սխալները գտնելու և այդ սխալները գոնե հիմա չկրկնելու։

     Ինչո՞ւ։ Որովհետև նույնիսկ արցախյան պատերազմից հետո այս իրավիճակում մենք ունեինք բոլոր շանսերը՝ հզոր պետականություն կերտելու՝ լուրջ պետություն դառնալու, որպեսզի մեր հաջորդ սերունդներին ժառանգենք անվտանգ, կայացած պետականություն, որպեսզի նրանք էլ մեկ քայլ ավել անեն։

     Որովհետև ամեն սերունդ չի կարող քանդել պետությունը, և հաջորդ սերունդը ստիպված լինի փլատակների վրա նորը կառուցել։

     Մեկ անգամ կարելի է հաջորդ սերնդին կայացած պետականություն թողնել որպես ժառանգություն, որպեսզի մեր երեխաները ու թոռները զրոյից չսկսեն, այլ շարունակեն մեր պետականության հզորացման գործունեությունը։

     Եվ այո՛, ես կրկնում եմ՝ մենք այսօր ունենք բացառիկ շանս՝ ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում ուղղակի հզոր պետականություն կայացնելու։ Ընդամենը պետք է մեկ քայլ անենք՝ կանգնենք մեր միակ բարեկամ և դաշնակից Ռուսաստանի կողքին և ապահովել ապագայում սերունդների համար հզոր, արժանապատիվ պետությունում ապրելու հաճույք։

     




  • Հենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ Միզոյան

    Հենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ Միզոյան

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ է քվեարկել Իրանում պատերազմի դադարեցման օգտին՝ հաստատելով բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է շարունակել պատերազմն Իրանում առանց Կոնգրեսի համաձայնության, տեղեկացնում է The Guardian-ը:

    Բանաձևին, որն ստացել է 220 «կողմ» և 204 «դեմ» քվե, աջակցել են Ներկայացուցիչների պալատի յոթ հանրապետականներ, որոնցից երեքն առաջին անգամ կողմ են քվեարկել: Նախորդ անգամ ևս բանաձևին մի քանի հանրապետականներ էին միացել և քվեարկել հակամարտությանը վերջ դնելու օգտին։

    Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվեց Պենտագոնի զեկույցը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է առնվազն 38 միլիարդ դոլար, հակամարտության հետևանքով ԱՄՆ-ն սպառազինության պաշարների պակաս ունի, որի վերականգնման համար կարող է պահանջվել հինգ տարի։

    Օրենքի ուժ ունենալու համար բանաձևը պետք է հավանության արժանանա նաև Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի կողմից, ապա նոր ներկայացվի նախագահի ստորագրմանը:

    Նախորդ բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահի սեղանին, որոնց վրա Թրամփը գրեթե անկասկած վետո կդնի, գրում է The Guardian՝ հավելելով, որ սա, հավանաբար, Իրանի պատերազմի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում վերջին քվեարկությունն է միջանկյալ ընտրություններից առաջ: