Blog

  • ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով



    Հասարակություն


    ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «G Class invest» անվամբ (www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ն հանդես է գալիս արժեթղթերի ձեռքբերման հրապարակային կեղծ առաջարկով։


    «Տեղեկացնում ենք , որ Կենտրոնական բանկը չի գրանցել Ընկերության կողմից նման առաջարկ ներկայացնելու հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ, և Ընկերությանը չի տրամադրվել ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա։

    Հետևաբար, Ընկերությունը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։


    Հորդորում ենք քաղաքացիներին լինել զգոն և ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ համապատասխան ազդագիրը գրանցված և հրապարակված է Կենտրոնական բանկի կողմից։

     Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ։



    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոն


    Աշխարհ





    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետևում է, որ դեռևս 2014 թվականին սահմանված Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը երկարաձգվել է մինչև 2028 թվականի վերջ։

    «2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով նախատեսված առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողությունը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով»,– ասվում է փաստաթղթում։

    Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսին արգելել էր հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենային ապրանքների որոշ տեսակների ներմուծումը։ Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկեղենը, ձուկն ու ծովամթերքը, բանջարեղենը, մրգերը և կաթնամթերքը։ Պատժամիջոցների պահպանմանը զուգահեռ Ռուսաստանը երկարաձգել է նաև այդ սահմանափակումների գործողությունը։

    Ներկայում այս հակապատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղին



    Միջազգային





    Ռուսական Nordwind Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 24-ը մի շարք ուղղություններից չվերթեր կիրականացնի դեպի Վրաստանից չկառավարվող Աբխազիայի Սոխումիի օդանավակայան՝ Սոչիի փոխարեն։ Այս տեղեկությունը հրապարակվել է ավիաընկերության պաշտոնական կայքում։

    Ավիաընկերությունը չի նշել փոփոխության պատճառը, սակայն որոշումը կայացվել է այն իրավիճակում, որ Սոչիի օդանավակայանը հաճախ փակ է լինում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։ Չվերթերը մի քանի ժամով հետաձգվում են տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Թբիլիսի-Սոչիից և Բաթումի-Սոչիից։

    Ի դեպ, Nordwind-ը ԱՄՆ արտահանման սահմանափակումների և Ուկրաինայի պատժամիջոցների ենթարկված ավիաընկերություն է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով

    Դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով։

    Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

    Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին: Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

  • «Հողերի վաճառքից» մինչև ընտրությունների կեղծում․ բանավեճ՝…

    «Հողերի վաճառքից» մինչև ընտրությունների կեղծում․ բանավեճ՝…

  • Հայաստանի հաջորդ վարչապետը ես եմ լինելու. Կարապետյան |

    Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետն ինքն է լինելու։

    «Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք։ Փաշինյանն էլ է ծափահարելու»,- ասել է նա։ Իսկ թե երբ ինքը կլինի ՀՀ վարչապետ, Կարապետյանը նշել է. «Գաղտնի կասեմ»։

    Անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարի մասին, նա նշել է. «Ինչի կարիք լինի՝ մենք անելու ենք։ Ես տեսնում եմ՝ ամենաշատը ես ու դուք ենք վռազում, որ ճանապարհենք։ Բայց այս գործին խելքը գլուխը մարդ է պետք։ Էդ խելքը գլուխը մարդը արդեն կա, թողեք՝ հանգիստ մաքրենք, պրծնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ «խելքը գլուխը մարդը» ինքն է. «Կարող ա զարմանաք, բայց՝ ես»։

  • Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումների համար։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։

    Դարպասապահներ

    Օգնյեն Չանչարևիչ — ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)

    Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»

    Ալեքսանդր Միշիև — «Ուրարտու»

    Գոռ Մատինյան — «Սարդարապատ»

    Պաշտպաններ

    Դավիթ Տերտերյան — «Ալաշկերտ»

    Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

    Սերգեյ Մուրադյան — «Նոա»

    Խուլիո Բուենո — «Արարատ-Արմենիա»

    Էրիկ Սիմոնյան — «Փյունիկ»

    Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

    Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ (Գերմանիա)

    Նաիր Թիկնիզյան — «Օլիմպիակոս»» (Հունաստան)

    Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

    Կիսապաշտպաններ

    Կառլեն Հովհաննիսյան — «Ակրոն» (Ռուսաստան)

    Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)

    Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»

    Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»

    Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

    Էդուարդ Սպերցյան — «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)

    Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»

    Գոռ Մանվելյան — «Նոա»

    Հարձակվողներ

    Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

    Էդգար Սեվիկյան — «Սեուտա» (Իսպանիա)

    Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)

    Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

    Նարեկ Հովհաննիսյան — «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)

    Արթուր Միրանյան — «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)

    Արթուր Ղարիբյան — «Ռոդինա» (Ռուսաստան)

    Արայիկ Էլոյան  — «Արարատ-Արմենիա»

    Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

    Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Հոկտեմբերի 2-ին մեր թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։

  • Գյումրիում շաուրմայի կետի խոհարարը, ըստ ականատեսների, դաժանաբար ծեծել է շան ձագին

    ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՈՒՐՄԱՅԻ ԿԵՏԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԾԵԾԵԼ Է ԱՆՕԳՆԱԿԱՆ ՇԱՆ ՁԱԳԻՆ

    Գյումրիի 8-րդ թաղամասի մոտ գտնվող շաուրմայի պատրաստման օբյեկտում արտառոց դեպք է տեղի ունեցել։

     

    Ականատեսների փոխանցմամբ՝ սննդի օբյեկտի խոհարարը դաժանորեն ծեծել է անօգնական շան ձագին։ Փոքրիկ կենդանին փորձել է փախչել, սակայն աշխատակիցը թույլ չի տվել նրան հեռանալ և շարունակել է տանջել անպաշտպան ձագուկին։

     

    Ակնկալում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը տվյալ դեպքին՝ դեպքի հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու նպատակով։

  • Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ


    Հասարակություն



    Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ՝ թվային ծառայությունների նոր հնարավորություններով, այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։



    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր:

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:

    Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։