Blog

  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան

    COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայանը:

    Վարչապետը նաև տեղեկացրեց, որ COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, նաև մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի:

    «Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդ գա [Հայաստան]: Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, [դրանցից] oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասաց նա:

    Այս համատեքստում անդրադառնալով արձանագրվող գնաճին՝ Փաշինյանը հաստատեց՝ գնաճային երևույթներ կան, բայց նաև նկատեց՝ ինչքան Հայաստանի պահանջարկը մեծանա, գնաճային երևույթները մեծանալու են:

  • Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Արհեստավորների փողոց 3–14, 5–118, 91–163 առանձնատներ, Եր. Քոչարի փողոց 22, 28 շենքեր, Զավարյան փողոց 18, 47 առանձնատներ, Գրողների փողոց 1, 3, 16 առանձնատներ, Նար-Դոսի փողոց 39, 43 առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 23–31 շենքեր, Խորենացու փողոց 33 շենք,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    13:00–14:00 Ադոնցի փողոց 2/3–2/7 շենքեր,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    10:00–16:00 Ահարոնյան փողոց 22 շենքեր, Դրոյի փողոց 3, 5, 7, 9, 11 շենքեր, Դ. Անհաղթ փողոց 23, 23/1, 23, 23/6, 23/20 շենքեր, Զեյթուն 10-րդ փողոց 1, 2 շենքեր, Զեյթուն 10-րդ փողոց 1, 1/5–43 առանձնատներ, Զեյթուն 14-րդ փողոց 28–62 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Մարգարյան փողոց 2-րդ նրբանցք 1, 1/1, 3, 5, 7/1, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 39 մսուր-մանկապարտեզ, Մարգարյան փողոց 18, 20, 22, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Րաֆֆու փողոց 57, 59, 61, 69 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ. Մելքոնյան փողոց 16 շենք,

    11:00–17:00 Բաբաջանյան այգիներ մասնակի, Գունավոր տպարանի տարածք, Մայրաքաղաքային փողոց մասնակի, Ծ. Իսակովի պողոտա 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Ա. Ահարոնյան, Ա. Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցներ մասնակի, Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Նորքի 9-րդ փողոց մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 250, 250/7, 250/8, 269 առանձնատներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, «Նաիրի Բիզնես Տուր», «Կեչի» ՍՊԸ-ներ, Ա. Արմենակյան փողոց 125 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Ա. Արմենակյան փողոց 228, 123, 123/2, 125, 125/2, 125/4, 228/4, 228/9, 238, 238/1, 88, 90/2 առանձնատներ, Նոր Մարաշ թաղամաս մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 125, 157, 227/Ա, 238, 245, 269/2 առանձնատներ, «Այ Վի Էֆ Լայֆ» վերարտադրողական կենտրոն, «Յուքոմ» ՓԲԸ, «Գուանցա Ռիելթի», «Այգի», «Լյուդվիգովիչ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Ա. Արմենակյան փողոց 50, 50/2, 60, 80, 84, 90/2, 121–239 առանձնատներ, Նորքի Այգիներ թաղամաս 231–239 առանձնատներ, Ամառանոցային փողոց 121, 238 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–13:00 Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր, թիվ 11 քոլեջի շենք, հարակից տարածքների առանձնատներ, «Սամեգա», «Մուլտի Քաստ», «Մարինկա» ՍՊԸ-ներ, Աճառյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Ա. Շահինյան փողոց մասնակի, Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ավանի 3-րդ փողոց մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Ն. Ստեփանյան փողոց 11, 13 շենքեր, Մոլդովական փողոց 30, 30/1, 32, 32/1, 36 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Այ Նետ», «Նյու-Յորք» ՍՊԸ-ներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ և ՕԿԿ շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Շարուրի փողոց 12, 14, 16, 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շարուրի փողոց 17, 19, 20, 21, 23, 25, 27, 29, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 1-ին, 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Արցախի փողոց 63, 46 հասցեներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փողոց 17/13 հասցե և ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–15:00 Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Նոր Արեշի 46-րդ փողոց, Նոր Արեշի 42-րդ փողոց, Նոր Արեշի 42-րդ փողոցի 1-ին շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ`

    11:00–16:00 Փարաքար և Մուսալեռ գյուղեր մասնակի, Արևաշատ գյուղն ամբողջությամբ,

    Արագածոտնի մարզ`

    11:00–15:00 Ապարան քաղաք մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Սերոբ Աղբյուրի, Երկաթուղայինների, Մովսես Գորգիսյան փողոցներ մասնակի, Մասիս քաղաք՝ 1-ին, 2-րդ, 5-րդ փողոցներ, Հանրապետության, Արարատյան փողոցներ մասնակի, 1-ին թաղամաս մասնակի,

    12:00–15:00 Նոր Խարբերդ, Այնթափ գյուղեր մասնակի,

    13:00–14:00 Մասիս քաղաք՝ 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ, Հերացի, Դպրոցականների, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, 2–6-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերության շենք, Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ, ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Սալլի գյուղ մասնակի,

    11:00–14:00 Կեչուտ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ`

    10:30–16:30 Կամարիս, Ակունք, Սևաբերդ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 Հրազդան քաղաք` Կենտրոն թաղամաս 55, 83, 85, 87, 91, 93, 95, 97, 101, 103, 105, 107, 111, 113 շենքեր, Երկաթգծի բանավան թաղամաս, Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց, մականախաղի և շախմատի մարզադպրոց և հարակից այլ ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Հրազդան քաղաք` Միկրոշրջան թաղամաս 2–50 շենքեր, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Գլխավոր արխիվի Հրազդանի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Քաղսի գյուղ, ալրաղաց, բենզալցակայան, «Գայանե Հովակիմյան» ՍՊԸ, ավտոտեխսպասարկման կայան, հացի գործարան, ջրմուղի պ/կ, «Բագռաֆ» ՍՊԸ, պահածոների գործարան, Քաղսի սերմնաբուծարան, մշակույթի տուն, գազի լիցքավորման կայան և հարակից տարածքներ,

    11:00–17:00 Քասախ գյուղ մասնակի, Ս. Փարաջանովի փողոց, Ուռենիների 2-րդ փողոց, Ուռենիների 8-րդ փողոց, Պ. Սևակի փողոց 25, 30, 36, 37, 40 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–11:30 Արծվանիստ գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–12:30 Վերին Գետաշեն գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–15:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:00 Ձորագյուղ գյուղն ամբողջությամբ, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:30–17:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Զոլաքար գյուղ՝ 30-րդ փողոցն ամբողջությամբ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 4-րդ փողոցներն ամբողջությամբ, 24-րդ փողոց մասնակի և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 9-րդ, 10-րդ փողոցներն ամբողջությամբ, 3-րդ փողոց մասնակի, և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Զոլաքար գյուղի 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

    11:30–16:50 Արեգունի, Փանբակ, Դարանակ, Ծափաթաղ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Վիոն Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    11:00–15:00 Թթուջուր, Նոր Ճամբարակ գյուղեր, թիվ 4 դպրոց,

    Լոռու մարզ՝

    10:30–13:30 Վանաձոր քաղաք՝ Նարեկացի փողոց 3Ա, 3Բ, 4Ա և Թևոսյան փողոց 13Ա, 13Բ շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդ,

    11:00–12:00 Վահագնաձոր գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փողոց մասնակի,

    Շիրակի մարզ՝

    12:00–13:30 Աշոցք համայնք՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ,

    11:00–13:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ողջի գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գյորգի Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովայի փողոցներ, Գայի և Րաֆֆու փողոցներ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել Կարապետյան





    Իհարկե ոչ: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ձեզ հնարավո՞ր է ունեզրկել Հայաստանում:


    Լրագրողը հարցրել է՝ «Ինչո՞ւ ոչ, դրա մասին երկրի վարչապետն է խոսում, Դուք չեք համոզվե՞լ, որ կարող է անել այն, ինչ ասում է։ Օրինակ՝ ասել էր լիդերները պետք է լինեն բանտում, բանտում են, պետք է գույք վերադարձվի, վերադարձվում է», որին ի պատասխան Սամվել Կարապետյանն ասել է. 

    «Գույք չի վերադարձվում: Լիդերները բանտում են, լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում»,-նշել է նա։ 






  • ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինը


    Աշխարհ





    Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դուրս են բերել «Hercules Star» նավի միջադեպի հետևանքով անհետ կորած ռուս նավաստու մարմինը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Գլխավոր հյուպատոսությունից։

    Մարմինը կփոխանցվի Ռուսաստան տեղափոխելու համար։

    Երեկ հայտնի էր դարձել, որ Դուբայի ափերի մոտ վնասված նավի անձնակազմի անդամ ռուս է անհետ կորել։ 

    Սեպտեմբերի 9-ին Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO) հաղորդել էր Ռաշիդ նավահանգստից հյուսիս-արևմուտք՝ 24 ծովային մղոն (մոտավորապես 38,6 կմ) հեռավորության վրա տեղի ունեցած միջադեպի մասին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ



    Հասարակություն





    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս, Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով երիտասարդներից մեկի ձեռքից վերցրել են ատրճանակ՝ կանխելով հետագա զարգացումները։ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով նշված անձը ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

    Բաժնում պարզվել է, որ Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

    20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Չե՞ք տեսնում՝ էս դահլիճում ինչ-որ բան է պակասում․ կարո՞ղ է մի խմբակցություն պետք է ավել լիներ, բայց

    Չե՞ք տեսնում՝ էս դահլիճում ինչ-որ բան է պակասում․ կարո՞ղ է մի խմբակցություն պետք է ավել լիներ, բայց Ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին

  • Կոմբինատը հերքում է Իվետա Տոնոյանի հայտարարությունները․ տարածքի վարձակալության հարցը քննարկվել է

    Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի երեկ հնչեցրած հայտարարության, թե «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վարձակալվող տարածքի հետագա վարձակալության հարցը քննարկելու նպատակով մեկ ամիս որևէ մեկը չի կապվել իրենց հետ», «որևէ առաջարկ չի եղել», հարկ ենք համարում նշել, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

    Կոմբինատին պատկանող և նախկինում վարձակալության հանձնված տարածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ մի շարք տարածքներ վարձակալության են հանձնվել շուկայական արժեքից էականորեն ցածր պայմաններով, ինչը չի համապատասխանում Կոմբինատի տնտեսական շահերին։ Իվետա Տոնոյանը հանդիպել է Կոմբինատի ղեկավարության հետ, որի ընթացքում հստակ ներկայացվել է, որ նախ պետք է որոշվի տարածքի իրական շուկայական արժեքը, որից հետո միայն կքննարկվեն վարձակալության հետագա պայմանները։

    Այս համատեքստում առավել քան տարակուսելի են հանդիպումից հետո Իվետա Տոնոյանի կողմից հրապարակայնորեն հնչեցված ձևակերպումները, որոնք չեն արտացոլում հանդիպման ընթացքում ներկայացված ամբողջական տեղեկատվությունն ու Կոմբինատի դիրքորոշումը։ Կոմբինատի գույքը կառավարվելու է բացառապես օրենքի, շուկայական արժեքի և կազմակերպության տնտեսական շահերի հիման վրա՝ անկախ առանձին անձանց կամ շրջանակների ցանկություններից և ակնկալիքներից։

    Ինչ վերաբերում է աշխատասենյակների բաշխման վերաբերյալ պնդումներին, ապա դա բացառապես կազմակերպության ներքին կառավարման գործընթացների մաս է և կարգավորվում է գործող ղեկավարության որոշումներով՝ ելնելով կազմակերպության գործունեության անհրաժեշտությունից և չի կարող պայմանավորված լինել նախկինում ձևավորված գործելակերպի պահպանման ակնկալիքներով։ Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ տարածելուց։

  • Դիրքորոշումները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված շրջանակի վրա. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինեն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, փորձագետներ և այլք։

    Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և անդրադարձել համապարփակ անվտանգության և դիմակայության համակարգին ու դրա շերտերին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ համատեքստում պետք է հաշվի առնել և նկատի ունենալ ամեն ինչ, որն այսպես թե այնպես կարող է ազդեցություն ունենալ անվտանգային համակարգի վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն հարցի մասին, թե որտեղ է պետք փնտրել անվտանգություն, կամ որտեղից է պետք սկսել անվտանգության համակարգի կառուցումը, որտեղ է, որ անվտանգության հետ կապված խնդիրները լուծում պետք է ստանան կամ կարելի է գնալ այդ լուծումների հետևից։

    «Ես եկել եմ մի եզրակացության, որ համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է մեր միտքը, այն, թե ինչպես ենք մտածում և ինչպես ենք ընկալում ընդհանրապես հարցերը։ 2024 թվականի գարնանն Ազգային ժողովում ելույթ ունեցա և առաջին անգամ բարձրաձայնեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Դրանից հետո ինձ համար մի ցնցող պատմություն իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը, իսկ իմ ելույթի համապատասխան շեշտադրումները լսելով նա ասել էր հետևյալը․ «էս ուզում է ասել, որ Մուշը և Վանը մերը չե՞ն»։ Սա առաջին հայացքից կարող է թվալ շատ տարօրինակ արձագանք, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ, ինքնին լինելով հարց, որովհետև մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, որ սկսում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ և այդ պրոբլեմը հենց այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում»,– ասել է վարչապետը։

    Երկրի ղեկավարը նշել է, որ նախորդ օրը Հայաստանի մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկն ասել է․ «Դուք ամբողջ օրը խոսում եք Իրական Հայաստանի մասին, բայց երեկ իմ երեխան դպրոցից եկել է և պատմել, թե ինչպես է իրենց պատմության ուսուցիչն ասում՝ երեխաներ իմացեք, որ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ դրանք այն երևույթներն են, որոնք թերևս հաճախ չեն քննարկվում։ «Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում հայտնի հարթակներում և ամբիոններում խոսվում է այն մասին, հետապնդվում է օրակարգը, որ մենք, ինչպես ձևակերպվում է, պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը։ Ես նկատի ունեմ, որ այս երևույթներին և հարցադրումներին հանրայնորեն Հայաստանի Հանրապետությունում անդրադարձ չենք անում, և ընդհանրապես սա ֆունդամենտալ պրոբլեմ է, և այդ ֆունդամենտալ պրոբլեմի հետ մենք բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ և ընկալումներ:

    Հայաստանի Հանրապետությունում՝ ներքին կյանքում, մենք այլ հարցադրումներ և շեշտադրումներ ենք արել, իսկ բանակցային սեղանների շուրջ բոլորովին այլ հարցեր են քննարկվել, բոլորովին այլ տրամաբանությամբ։ Եվ կարևոր է արձանագրել նաև, երբ է, որ այս գործելակերպն այլևս հնարավոր չի եղել շարունակել և շարունակության պոտենցիալ չի ունեցել։ Բայց հիմա ուրիշ մարտահրավերների հետ ենք առերեսվում, երբ գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ, և իմ կարծիքով այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց հետ պետք է առնչվենք»,– ասել է վարչապետը։

    Երկրի ղեկավարի խոսքով՝ զուգահեռաբար նմանատիպ պրոցեսներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես, «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության համար։ «Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է, թե այնուամենայնիվ ո՞նց ենք պատկերացնում այս խնդիրների հասցեագրումը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ մեզ համար արդեն գոյություն ունի ճարտարապետություն, որով պատկերացնում ենք այդ խնդիրների լուծումը։ Ընդ որում, Հայաստանում շատ է քննարկվում այսպես կոչված փոխադարձության սկզբունքը, որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչ ուրիշներն են անում և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը Հայաստանն է անում։ Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության։ Եվ մենք դա տեսանք, ընդ որում, 2024 թվականին»,– ասել է երկրի ղեկավարը։

    Նիկոլ Փաշինյանն արձանագրել է․ «Ե՞րբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը։ Հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք որոշում կայացրեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից, այսինքն՝ տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա, և մեր առաջ եկավ ընտրություն, ի՞նչ անել, շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե, այնուամենայնիվ, գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով, և մենք գնացինք այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասացինք, եթե պատկերացնենք հենց այս իրավիճակով խաղաղության համաձայնագիրն այդ պահի դրությամբ համաձայնեցված է, այդ պահին ստորագրված և վավերացված է, սա Հայաստանի համար պրոբլեմներ է ստեղծո՞ւմ, թե լուծում է պրոբլեմները։ Այսինքն, ստորագրման և վավերացման արդյունքում իրադրությունը կլինի ավելի լա՞վը, թե ավելի վատը, և մենք տեսանք, որ իրադրությունը կլինի ավելի լավը։ Եվ մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին, որից հետո արդեն տեղի ունեցան հայտնի իրադարձությունները»,– շեշտել է վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մեր իրականության մեջ այժմ էլ, մասնավորապես ընդդիմության կողմից, շատ է քննարկվում փոխադարձության տրամաբանությունը, թե տեսեք՝ Հայաստանն ինչ-որ բաներ ասում և անում է, իսկ Ադրբեջանն ինչ-որ բաներ չի ասում և չի անում։ «Նման իրավիճակի համար ամենաակնհայտն այն է, որ Ադրբեջանի երկաթուղին բաց է Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում երկու ուղղությունները: Հայաստանի երկաթուղին, համենայնդեպս, Ադրբեջանի համար այս պահին չի օգտագործվում: Այսինքն, եթե այս տրամաբանությամբ գնանք, ուրեմն այս պահին ադրբեջանական երկաթուղին պետք է Հայաստանի համար բաց չլիներ։ Հետևաբար, շատ կարևոր են մտածողության ձևերը և մտածողության փոփոխությունը, և այն, ինչին մենք այս ընթացքում հասել ենք, հասել ենք ինքներս մեր մտածողության ձևերը լավարկելով, մտածողության նոր մոդելներ թողարկելով։ Ցավոք սրտի, կյանքն է բերել այդ տրամաբանությանը և մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները մեզ համար ակնհայտ են դարձրել, որ եթե մտածողության մեր մոդելի նոր թողարկում չունենանք, բառիս բուն իմաստով կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը»,– ընդգծել է երկրի ղեկավարը։

    Նիկոլ Փաշինյանը խոսելով համապարփակ անվտանգության և դիմակայունության մասին՝ նշել է, որ այն չի կարող բաղկացած լինել մեկ կոմպոնենտից։ Վարչապետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է հասկանալ, որ անվտանգությունը բազմաշերտ երևույթ է։ «Անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտ է արտաքին անվտանգության միջազգային լեգիտիմությունը։ Ցանկացած հարաբերությունների մեջ, եթե դրանք լեգիտիմ են, անվտանգային սպառնալիք չեն պարունակում։ Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով միջազգային լեգիտիմություն։ Նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա։ Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին։

    Օրինակ, երկար ժամանակ մենք միջազգային հանրության կամ տարբեր դերակատարների կողմից, չենք լսում գնահատականներ Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման, սպառազինությունների ձեռքբերումների վերաբերյալ։ Ի՞նչն է սրա պատճառը։ Դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև մենք այսօր գործում ենք քաղաքական և իրավական դիրքորոշումների վրա, որի առանցքը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս տրամաբանությունից մի միլիմետր դուրս գալը նշանակում է երկու բան, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ բարդություններ է ունենալու զինված ուժերը զարգացնելու գործում և Հայաստանի Հանրապետությունը խոցելի է դառնալու այլոց հնարավոր գործողությունների համար, ստեղծելով լեգիտիմության որոշակի դաշտ։ Սրա հետ է կապված նաև վերջերս այդքան քննարկվող Քյարքիի խոսակցությունը, որովհետև շատ պարզ տրամաբանություն կա, երբ մենք ասում ենք, և ընդ որում մենք չենք ասում, այլ արդեն դա Հայաստանի և Ադրբեջանի իրավական պարտավորությունն է, երբ մենք ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործում Ալմա–Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է։ Սրանից բխել է նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, սրանից բխել է Վաշինգտոնի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ճշգրիտ նույնական է հայկական ԽՍՀ տարածքի հետ։ 29.743-ը այստեղից է ծագում և որը դե յուրե Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ ընդունել է։

    2018 թվականից շատ առաջ էլ, երբ Կառավարությունը ժամանակ առ ժամանակ հաստատել է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը, արձանագրված է եղել, որ Հայաստանի տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է: Եթե այս 29.743 քառակուսի կիլոմետր տրամաբանությունից մենք դուրս ենք գալիս, իսկ ասել, որ Քյարքի չկա, դա դա է նշանակում, որովհետև 29.743 քառակուսի կիլոմետրի մեջ բոլորիս հայտնի անկլավները չեն մտնում, Արծվաշենը մտնում է, խորհրդային ժամանակվա անկլավները չեն մտնում, և երբ օրինակ՝ մենք այլ տրամաբանության վրա ենք հիմնվում, սա նշանակում է, որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ոչ թե 29.743 քառակուսի կիլոմետր է, այլ 29.753։ Այսինքն՝ մենք միջազգային լեգիտիմությունից 10 քառակուսի կիլոմետր դուրս ենք գալիս, ո՞ւմ հաշվին ենք դուրս գալիս, ինչ-որ ուրիշի: Դա նշանակում է ինչ-որ ուրիշին մատուցում ենք որոշակի լեգիտիմություն ՝ մեր դեմ գործողություններ անելու: Եվ ընդհակառակը, մենք հիմնվելով մեր միջազգային լեգիտիմության վրա, զրկում ենք բոլորին լեգիտիմությունից մեր դեմ գործողություններ անելու: Սա է տրամաբանությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Համապարփակ անվտանգության առանցքային շերտերի թվում վարչապետն ընդգծել է նաև փոխկապվածության սկզբունքը։ «Լավ լուրն այն է, որ Հայաստանն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված այդպիսի փոխկապվածության սխեմայում լինելու պատմական հնարավորություն է ստացել՝ հաստատված խաղաղության, TRIPP նախագծի և ընդհանրապես տարածաշրջանի կոմունիկացիաների բացման իմաստով։ Ավելին ասեմ, տարածաշրջանային առումով էլ է սա կարևոր, որովհետև ուրիշ իրավիճակ է, երբ օրինակ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, միմյանց հետ փող չեն աշխատում, այսինքն, պետական եկամուտները և հանրային բարեկեցությունը փոխադարձ կապի մեջ չեն։ Սա նշանակում է, որ երկրներն այդքան էլ շահագրգռված չեն միմյանց կայունությամբ և բարեկեցությամբ: Եվ այսօր անվտանգության մեր ճարտարապետությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ մենք պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունը և տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի միմյանց և այդ ձեռնտուն նվազագույնը լինի։ Ավելին, պետք է փոխադարձ հետաքրքրվածություն լինի, գործի բանաձև, որ ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը։

    Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում ամբողջությամբ դրված է այս ընկալումը, որ մենք կարողանանք մեր հարևանների հետ ունենալ այդպիսի իրավիճակ»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որպեսզի սա տեղի ունենա՝ ուրիշները մեր բարեկեցության և զարգացման մեջ առնվազն որոշակի մակարդակի շահագրգռություն ունենան, գալիս է հաջորդ կոմպոնենտը՝ երկարաժամկետ կանխատեսելիությունը։

    «Որովհետև իմ նշած առաջին հանգամանքների բերումով, եթե մեր հարևանները մտածեն և միջազգային հանրությունն էլ մտածի, որ Հայաստանում գործում է հետևյալ տրամաբանությունը՝ հիմա մենք խաղաղություն կխաղանք, խաղաղությունն օգտագործելով կզարգանանք ու հետո կգնանք Մուշը և Վանը ազատագրելու, այս դեպքում նախորդիվ նկարագրված ամբողջ ճարտարապետությունը քանդվում է, որովհետև ինչո՞ւ պետք է Մուշն ու Վանը մեզ օգնեն, որպեսզի մենք գնանք Մուշն ու Վանն ազատագրելու։ Ընդհակառակը, ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորինս հեռու պահեն այդ տեսական հնարավորությունը գործնական կյանքում իրագործելուց։ Եվ սա է պատճառը, որ ես այսօր եկել եմ այստեղ, և իմ խոսքը, ըստ էության, սկսում եմ նրա մասին, թե ինչ է խոսում մեր պատմության կամ գրականության ուսուցիչը դպրոցում։ Այսինքն, մենք այն մյուս շերտերով առաջընթաց արձանագրել ենք, բայց եթե այստեղ բաց թողնենք, մեր ամբողջ անվտանգային ճարտարապետությունը փլուզվելու է, որովհետև նույնիսկ առանց հետախուզության, նույնիսկ համացանցի դիտարկումով, այս խորքային կոնսպիրատիվ պրոցեսները բոլորի համար լինելու են ակնհայտ և դառնալու են մեր անվտանգության հիմնական սպառնալիք»,– ընդգծել է վարչապետը։

    Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջին անգամ իշխող գաղափարախոսություն է և պետական ամբողջ համակարգը պետք է մարտավարական և ռազմավարական առումով դիրքավորվի ըստ այդմ։ «Օրինակ՝ մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ավելին՝ Կառավարությունը պետք է դրա դեմ կոնկրետ գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար»,– ասել է վարչապետը:

    Անդրադառնալով անվտանգության հաջորդ շերտին՝ երկրի ղեկավարը նշել է, որ անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը, որևէ այլ գործոն չկա, որ կարող է երաշխավորել խաղաղություն։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչո՞ւ է Կառավարությունը զուգահեռաբար այդքան շատ խոսում և ջանք գործադրում Հայաստանի զինված ուժերը և բանակը զարգացնելու համար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա համար կա մի շատ կարևոր և խորքային պատճառ։ «Պաշտպանունակ բանակ չունեցող երկիրն ինքնին կարող է բոլոր գործոններից դուրս պարզապես գայթակղիչ լինել ագրեսիայի համար, ուղղակի լինել, դառնալ ագրեսիայի գայթակղություն, և մեր ճարտարապետության մեջ պաշտպանունակ բանակը գործում է բացառապես միջազգային լեգիտիմության տրամաբանության մեջ։ Մենք ասել ենք, որ մեր ընկալմամբ՝ բանակը գործելու է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության տրամաբանության ներքո»։

    Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ անվտանգության համապարփակության մեջ ամենևին երկրորդական դեր չունի էներգետիկ անվտանգությունը: «Եվ հիմա էլ են պատմական ժամանակներ Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր էներգետիկ առումով կարող է դառնալ 100%-ով ինքնաբավ երկիր՝ կապված էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման հետ»։

    Որպես անվտանգության բաղադրիչ երկրի ղեկավարը կարևորել է նաև պարենային անվտանգությունը, որտեղ ևս Կառավարությունը բանաձևի էական փոփոխություններ է կատարել։

    Անդրադառնալով ներքին անվտանգությանը՝ վարչապետը նշել է, որ դրա բանաձևերը շատ նման են արտաքին անվտանգության բանաձևերին։ «Ինչպես արտաքին անվտանգության համար է լեգիտիմությունն անկյունաքարային գործոն, այնպես էլ ներքին անվտանգության համար է լեգիտիմությունն առանցքային գործոն։ Օրինակ, տեսեք, 2020-21 թվականներին և հետագա իրադարձություններում, աներևակայելի կերպով, և այս փաստը ընդունում են և մեր միջազգային գործընկերները, և փորձագետները, Հայաստանի Հանրապետության կայունությունը մեծ հաշվով չխաթարվեց, այսինքն՝ բոլոր պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից հետո, բացի նոյեմբերի 9-ի մի քանի ժամերից՝ տեղավորվեցին ժողովրդավարական կայունության տրամաբանության մեջ: Եվ սրա համար կար ընդամենը մեկ պատճառ՝ դա Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների լեգիտիմություն էր։ Եվ նախորդող շրջանում, ընդհակառակը, մենք տեսել ենք իրավիճակներ, որ այդ կարգի կամ բնույթի մարտահրավերներ չեն եղել, բայց Հայաստանում հնարավոր չի եղել կայունություն ապահովել։ Ի՞նչն է եղել դրա պատճառը, դրա պատճառը եղել է լեգիտիմության բացակայությունը։ Եվ ես կարծում եմ, որ մենք լեգիտիմության հարցին իսկապես շատ մեծ և ինստիտուցիոնալ ուշադրություն պետք է դարձնենք, իսկ ներքին առումով լեգիտիմության համար կա մի անվրեպ բանաձև։ Այդ անվրեպ բանաձևը հետևյալն է, որ տեղի ունեցող պրոցեսները պետք է օրգանական կապ ունենան պետության հիմնադրի՝ այսինքն ժողովրդի, նրա կամքի, նրա ցանկությունների և մղումների հետ»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

  • Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստման, բուն քվեարկության և հետագայում արդյունքների ամփոփման փուլերում գործել է բացառապես Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին, թե արդյոք ինքը մեղավորության զգացում չունի այն հանգամանքի համար, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկայացված են Ազգային ժողովում՝ ընտրակաշառքի վերաբերյալ հնչող պնդումների համատեքստում։

    «Այսօր մենք խորհրդարանում ունենք այն համամասնությունը, այն պատկերը, որի օգտին քվեարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դա քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ԿԸՀ նախագահին, դուր կգա, թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքն է»,- ասել է Հովակիմյանը։

    Նա ընդգծել է, որ ոչ միայն իրեն մեղավոր չի զգում, այլև հպարտ է ընտրությունների կազմակերպման և անցկացրած գործընթացի արդյունքներով։

    «Ես ոչ միայն ինձ մեղավոր չեմ զգում, այլև ավելին՝ ես հպարտ եմ այն փաստով, որ միջազգային գործընկերների հետ ընտրություններից հետո ունեցած շփումներում միայն դրական գնահատականներ եմ լսում»,- նշել է ԿԸՀ նախագահը։

    Հովակիմյանի խոսքով՝ ընտրական գործընթացում արձանագրված թերությունները բացառիկ երևույթ չեն և նման խնդիրներ արձանագրվում են նաև այլ երկրներում։ «Այն թերությունները, որոնք եղել են, նույնիսկ այլ երկրներում են լինում։ Մենք ունենք խորհրդարան, որը ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կամքին համապատասխան և ամփոփված է քվեարկության օրինական արդյունքներով»,- ասել է նա։

  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է

     ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԵՂՐԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

     

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) արտադրական գործունեության կասեցումը:

     

    Կրկնակի ստուգմամբ արձանագրվել է, որ այստեղ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են: