Blog

  • «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար»․ Ալիև

    «Վեց տարի առաջ Ադրբեջանի արձանագրած հաղթանակը Ղարաբաղում, որը դարձել է մեր ընդհանուր հպարտության աղբյուրը, հիմք դրեց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողության ձևավորման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հինգերորդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

    «Միևնույն ժամանակ, այս հաղթանակը հիմք ստեղծեց «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար՝ պատմական երթուղու, որը մեր երկրները կապում է տնտեսական, լոգիստիկ և ռազմավարական առումներով», – հավելել է Ալիևը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ո՞ր մոտեցումն է կիսում ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ո՞ր մոտեցումն է կիսում ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը

  • Արման Ծառուկյան․ Ռուֆիին հաղթելու դեպքում հաջորդը՝ չեմպիոնական մենամարտ

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը վստահ է, որ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին հաղթելու դեպքում անցկացնելու է չեմպիոնական մենամարտ ։

    «Այո, 100 տոկոս է, որ այս մենամարտից հետո մենամարտելու եմ չեմպիոնական գոտու համար։ UFC-ի հետ այդպիսի զրույց արդեն եղել է։ Այժմ կենտրոնացած եմ միայն Ռուֆիի դեմ մենամարտի վրա։ Եթե հաղթե, հաջորդ տարվա սկզբում կլինի տիտղոսային մենամարտը»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն ։

  • Խորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան

    Ես հասկանում եմ սրա տերերին և նման հիստերիկ ելույթի պատճառը, չէ որ նույնիսկ բանտում Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ հեղինակություն ունի, քան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամբողջ կազմը։ Կամ հերթական «սմս-ն» է ստացել ու բացել իր կեղտոտ երախը։
    Երբ խորհրդարանի ամբիոնից խոսում է մի մարդ, որին, ըստ մամուլի հրապարակումների, ժամանակին ոստիկանությունը բռնել էր թմրամիջոցը գրպանում, երևի հենց այսպես էլ պետք է լիներ։
    Խորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է։

    Թեև ամեն ինչ տրամաբանական է։ Մարդիկ, որոնք երկիրը հասցրել են ամենաստրացուցիչ վիճակի, երբ երկիրը պատրաստ են հանձնել Ադրբեջանին, շուրջբոլորը ամեն ինչ պղծել են և այժմ խոնարհվում են թուրքերի առաջ, բնականաբար, պետք է հատկապես ատեն Ծառուկյանին։

     

  • Խոշոր ավտովթար Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար մեքենաներ․ տեսանյութ վթարի պահից

    Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Այս մասին հայտնել է Shamshyan.com–ն ու տեսանյութ հրապարակել վթարի պահից։

    https://www.youtube.com/watch?v=7c6kAUYaomM

  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։

    Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։

    Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին։

    Կարևորվել են անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մասնակցային կառավարման և այլ ոլորտներում շվեյցարական լավագույն փորձի փոխանակման ու կիրառման հնարավորությունները։

  • Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին





    Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամվա ընթացքում 40 հարված է հասցրել Եմենի արևմտյան մասի շրջաններին, որտեղ հութիների ուժերն ավելի վաղ կառավարական զորքերի դեմ գործողության ընթացքում իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

    «Վերջին 24 ժամվա ընթացքում «Խամիս Մուշեյթ» ավիաբազայից օդ բարձրացած սաուդյան F-15 կործանիչները 40 ավիահարված են հասցրել Թայիզ, Մարիբ և Հոդեյդա նահանգներին», – հայտնել է հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին։

    Անցյալ շաբաթ հութիների ուժերը կառավարական զորքերից հետ են գրավել Եմենի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը, այդ թվում՝ Մոհա և Դհուբաբ նավահանգստային քաղաքները, Մուրադ բնակավայրը, ինչպես նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցի կենտրոնում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Պերիմ կղզին, ինչը նրանց թույլ կտա վերահսկել միջազգային նավագնացությունը տարածաշրջանում։




    դիտվել է 46 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Լսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ ստացող. Փաշինյան

    Ես վարկ տալով ու ստանալով չեմ զբաղված այստեղ, եթե կլինի մեկը, որ կպնդի, թե ես դրա հետ կապ ունեմ, ես դատի կտամ ու կապացուցեմ հակառակը և մեծ դրամական փոխհատուցում կպահանջեմ, լրագրողների հետ զրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով իր անունը չշահարկել նման հարցերի շուրջ։

    «Ես բաց մարտահրավեր եմ հղում։ Ով ուզում է նման պնդում անել, թող անի այդ պնդումը, ես դատի կտամ, և ոչ մեկ չի կարող ապացուցել իր ասածը։ Լսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ տվող, վարկ ստացող։ Չգիտեմ, թե դուք ինձ ում հետ եք խառնում, ես ՀՀ վարչապետն եմ և լուրջ եմ վերաբերվում այդ կարգավիճակին, ձեզ էլ խորհուրդ կտամ լուրջ վերաբերվել այդ կարգավիճակին»,-ասաց Փաշինյանը։

  • Կրկնակի վրաերթ Արմավիրի մարզում, հետիոտնը տեղում մահացել է

    Կրկնակի վրաերթ Արմավիրի մարզում, հետիոտնը տեղում մահացել էԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զվարթ Ա․-ն է։

  • ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքական


    ՔՊ ընտրողներ

     

    Երեկ Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ ականատես եղանք տգիտության, և անընդունելի մաներաների մի աներևակայելի դրսևորման։ Օրենսդիր մարմնի բարձրագույն ամբիոնից ելույթ էր ունենում մի կին պատգամավոր, որի խոսքն ու վարքագիծն ուղղակիորեն անհամատեղելի են Ազգային ժողովի պատգամավորի կոչման և մանդատի հետ։

    Սա միայն տվյալ անձի անհատական խայտառակությունը չէ. սա առաջին հերթին հարված է ձեր վստահությանը, ձեր քվեին և մեր պետականության վարկանիշին։

     

    Դիմում եմ հատկապես ձեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվե տված ընտրողներիդ.

    Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը: Մի՞թե այս մակարդակի խոսույթն ու վարքագիծն են ներկայացնում ձեր արժեքները։

     

    Մինչև երբ է հանրությունը հանդուրժելու տգիտությունն ու անգրագիտությունը: Ամեն անգամ, երբ նման գործիչները մոտենում են ամբիոնին, ստվերվում է պետության լրջությունն ու օրենսդիր իշխանության հեղինակությունը։

    Հայաստանի Հանրապետությունում չկա «հրամայական մանդատ», և օրենքը քաղաքացուն չի տալիս պատգամավորին անմիջապես հետ կանչելու իրավական մեխանիզմ։ ԲԱՅՑ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։

    Այդ մանդատը տրվել է ձեր քվեով, և հենց դուք եք այն քաղաքական ուժի տերը, որն այդ անձին ընդգրկել է իր ցուցակում։ Դադար տվեք այս խայտառակությանը։

     

    Մեր պահանջը պարզ է.

     

    Սկսե՛ք ներկուսակցական և հանրային քննարկում տվյալ պատգամավորի վարքագծի և մանդատի համատեղելիության շուրջ։

     

    Պահանջե՛ք ձեր նախընտրած քաղաքական ուժից՝ ստիպել տվյալ պատգամավորին վայր դնել մանդատը և ազատել ամբիոնը անհարիր վարքագծից։

     

    Մի՛ դարձեք այս որակի պատանդը: Լռությունը համադրվում է համաձայնության հետ։

     

    Ժամանակն է ցույց տալու, որ ընտրողի քվեն անսահմանափակ թույլտվություն չէ անպատասխանատվության և տգիտության համար։ Պահանջե՛ք քաղաքական պատասխանատվություն և ետ կանչեք ձեր վստահությունը։