Blog

  • Մուսալեռում բախվել են «BYD» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները

    Մուսալեռում բախվել են «BYD» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներըԱյսօր` սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «BYD» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ 

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

  • «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն Տիգրանաշենին



    Քաղաքական


    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

    «Ուժեղ Հայաստանի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։

    Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում» ։






  • Թուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն


    Աշխարհ





    Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են էլեկտրաէներգիայի ոլորտում խոշոր երեք նախագիծ իրականացնել։ Այդ նախագծերի թվում են Նախիջևան-Թուրքիա էլեկտրահաղորդման գիծը, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի միջև նախատեսված քառակողմ կանաչ էներգիայի միջանցքը և Սև ծովով դեպի Եվրոպա ձգվող էլեկտրահաղորդման գիծը։

    Նախագծերը նպատակ ունեն մեծացնել տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը: Բայրաքթարը նաև նշել է, որ այս համագործակցությունը չի սահմանափակվում միայն նավթով և բնական գազով, այլ ներառում է նաև հանքարդյունաբերությունը, վերականգնվող էներգիան և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները:

    Ընդգծելով էլեկտրաէներգիայի աճող կարևորությունը համաշխարհային էներգետիկ ոլորտում՝ նախարարը ընդգծել է, որ արդյունաբերության և բնակելի տարածքների էլեկտրաֆիկացիան մեծացնում է դրա ռազմավարական արժեքը:

    Բայրաքթարը ընդգծել է, որ Թուրքիան աճող շուկա է՝ էներգիայի պահանջարկով ու հավելել, որ Թուրքիան նաև Եվրոպայի հետ բազմաթիվ կապեր ունեցող երկիր է, որը խոշոր սպառող է և, հետևաբար, ունի Եվրոպա էներգիա արտահանելու կարողություն և կարողություն։

    Ermenihaber


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • ՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունը



    Հասարակություն





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ գլխավոր տնօրենի տեղակալների, մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների, ինչպես նաև Երևան քաղաքի շահագործման շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

     

    ՀԷՑ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։ Համաժողովի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի 196 երկրից ժամանած պատվիրակությունների։ Ավելի քան 15 հազար հյուրեր, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կմասնակցեն համաշխարհային բնապահպանական նշանակության միջոցառումներին, որոնց պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով:

     

    Էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում կատարվող պլանային և վթարավերականգնողական բոլոր աշխատանքները մշտադիտարկվում են. սահմանվել է խիստ վերահսկողություն՝ ժամկետները չխախտելու և կատարվող աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված վթարային անջատումների միջին տևողությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն կրճատվել է:

     

    Ձմռանն ընդառաջ Երևանում և մարզերում բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում ենթակայանները, օդային և մալուխային գծերը, ստուգվում և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգվում են՝ բաշխիչ ցանցի պատշաճ աշխատանքն ու բնակիչներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով:

     

    Տարիներ շարունակ բավարար տրանսպորտային միջոցներ չունեցող ՀԷՑ-ի ավտոպարկը առաջիկայում կհամալրվի 25 նոր Pickup տեսակի մեքենաներով, 6 ավտոաշտարակներով ու 3 մանիպլուլյատորներով՝ զգալիորեն բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատելով աշխատանքների տևողությունը: Բոլոր տրանսպորտային միջոցները ծառայելու են բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Հնչեց Չայկովսկու անմահ ստեղծագործությունը

    Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում սեպտեմբերի 17-ին դասական երաժշտության երեկո էր։ Այն նվիրված էր Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործության 150-ամյակին։ Բեմում վիրտուոզ երաժիշտներ էին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Շահգալդյանը (ջութակ), Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։

    Մինչև համերգի սկսվելը քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց այն կազմակերպություններին, որոնց բարի կամեցողությամբ և հովանավորությամբ տեղի է ունենում համերգը։

    Ցերեկով Կարեն Շահգալդյանը արվեստի քոլեջում վարպետաց դաս էր անցկացրել ջութակի բաժնի երեք ուսանողի հետ։ Համերգը սկսվեց նրա և քոլեջի 2-րդ կուրսեցի Շահանե Գասպարյանի Շոստակովիչի «Պրելյուդի» կատարմամբ։ Այնուհետև մեկ ժամից ավելի Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը հանդիսականին մատուցեցին Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակները» անմահ  ստեղծագործությունը։ «Տարվա եղանակներ» դաշնամուրային շարքը բաղկացած է 12 պիեսից՝ նվիրված տարվա ամիսներին։ Յուրաքանչյուր ամիս ունի բնութագրական ենթավերնագիր և բանաստեղծական բնաբան։ Հանդիսատեսը անկասկած տպավորված էր երաժիշտների բարձրակարգ կատարումներով։

    Համերգը կազմակերպվել էր ՀՀ-ում Ռուսաստանի  Դաշնության դեսպանատան և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։ Համերգին ներկա էր ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան աշխատակիցներ, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչներ։

    Վահրամ Օրբելյան

  • Նման մարտավարությունը «կրակոց կլինի սեփական ոտքին»․ Շևցովի…

    Նման մարտավարությունը «կրակոց կլինի սեփական ոտքին»․ Շևցովի…

  • Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ ԵՄ դեսպան

    ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։

    «Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», – ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։

    Խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ։

    «Այս շաբաթ մենք տեսանք Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    Նշենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ կարգադրություն է ստորագրել Անկախության օրվա կապակցությամբ ԱԺ պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տրամադրելու մասին։

    Այս կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մասնավորապես, գրել է․

    «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի:

    Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

    Զարգացում, ո´չ թե հանձնում»:

  • Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ն ու «ԳԱԶ-53»-ը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:15-ի սահմաններում, Շիրակի մարզում՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Արա Ա.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»-ն ու 61-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «ԳԱԶ-53»-ը։

    Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհից և հայտնվել դաշտում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Արա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

  • Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews

    Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews