Blog

  • Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այս օրերին սոցիալական ցանցերում և մամուլի տարբեր միջոցներում հաճախ կարելի է լսել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ և գնահատականներ նոր խորհրդարանի ու խորհրդարանական ընդդիմության աշխատանքների վերաբերյալ։ Սակայն փորձենք վեր կանգնել էմոցիոնալ քննարկումներից ու քաղաքական աղմուկից՝ հանրային դիսկուրսում գտնելու համար օբյեկտիվ հատիկը. ի՞նչ է իրականում անում ընդդիմությունը նոր խորհրդարանում, և որքանո՞վ է արդյունավետ նրանց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին։

    Խորհրդարանական վերջին ընտրությունները քաղաքական վերլուծաբանների ու հասարակության հիշողության մեջ կմնան որպես իշխանական լծակների աննախադեպ ու վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դրսևորում։ Ընտրական գործընթացն ուղեկցվեց արատավոր երևույթների ամբողջական համալիրով՝ սկսած ուժային համակարգի ուղղորդված ճնշումներից, պետական ապարատի բացահայտ մոբիլիզացիայից, մինչև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի քվեների փաստացի յուրացումն ու ձայների փոշիացումը։ Ընտրատեղամասերում արձանագրված ուղղորդումները, նախընտրական շրջանում խոշոր պաշտոնյաների բարձր պարգևավճարների ու աշխատավարձերի բաշխումը, պետական բյուջեից իրականացվող ուղղորդված ծախսերն ու տեղեկատվական դաշտում իրականացված ագրեսիվ մանիպուլ յացիաները ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ձևավորված իշխանությունն ու նոր խորհրդարանական մեծամասնությունը ստիպված են ապրել լեգիտիմության լուրջ ու խորքային դեֆիցիտի ստվերում։ Այնուամենայնիվ, քաղաքական իրականությունն արձանագրում է փաստը՝ ունենք այն, ինչ ունենք, և հենց այս իրողության մեջ ի հայտ եկավ ամենաառանցքային փոփոխությունը։

    Նոր խորհրդարանի աշխատանքային որակն ու քաղաքական բովանդակությունը կտրուկ ու ակնհայտորեն տարբերվում են նախորդ գումարման օրենսդիր մարմնի գործելաոճից։ Էական տարբերությունը նկատելի դարձավ հենց ամռան տապին, երբ քաղաքականապես «մեռած» և պասիվ համարվող օգոստոսյան շրջանում խորհրդարանական կյանքը ոչ միայն չմարեց, այլև հասավ թեժացման առավելագույն աստիճանի։ Սա առաջին հերթին պայմանավորված էր խոշոր ընդդիմադիր ֆրակցիայի՝ «Ուժեղ Հայաստանի» ակտիվ, հաշվարկված ու նախահարձակ գործելաոճով, որը կարողացավ ամբողջությամբ վերափոխել քաղաքական դիսկուրսի տրամաբանությունը։

    Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ քաղաքական վեճի գագաթնակետը դարձել էին ձեռնամարտերը, իրար վրա շշեր նետելն ու փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, այս նոր իրավիճակում ընդդիմությունը ցուցադրեց քաղաքական հասունություն։ Չնայած որոշակի բնականոն լարումներին ու էմոցիոնալ ֆոնին, ընդդիմադիր խոշոր բևեռը չգնաց էժան շոուների ու կազմակերպված պրովոկացիաների ճանապարհով։ Փոխարենը՝ ընդդիմադիր խմբակցությունները թելադրեցին քաղաքական պայքարի բոլորովին նոր կանոններ՝ իշխանություններին պարտադրելով բովանդակային, փաստարկված և օրակարգային բանավեճ։

    Այս նոր տակտիկայի արդյունքն ակնհայտ դարձավ շատ արագ։ Իշխանական մեծամասնությունը, որը սովոր էր ընդդիմության հետ խոսել սպառնալիքների, «կռիվը դուրս տանելու», «տեղում հարցեր լուծելու» և բռունցքներ ճոճելու հոխորտանքներով, հանկարծակիի եկավ։ Սպառնալիքների ու բազարային տոնայնության լեզուն պարզապես չեզոքացվեց ու դարձավ անարդյունավետ, քանի որ դրանց դեմ լուրջ, պատրաստված ու քաղաքականապես գրագետ ընդդիմությունն առաջադրեց նոր չափանիշներ։ Իշխանություններն ստիպված եղան նահանջել փողոցային հոխորտանքներից, զսպել սեփական ագրեսիան և աստիճանաբար մտնել զուտ պառլամենտական, քաղաքակիրթ դաշտ։

    Ամենաէականն այստեղ ընդդիմության որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է. նպատակը պարզապես աղմկոտ հայտարարություններ անելը չէ, այլ աստիճանաբար խորհրդարանը վերածելը պառլամենտական երկրին հարիր, իրական օրենսդիր մարմնի։ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակների՝ հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական ղեկավար պաշտոնների և վերահսկողական գործիքակազմի արդյունավետ գործադրմամբ ընդդիմադիր դաշտը փորձում է քայլ առ քայլ իրական ազդեցություն ունենալ երկրի կառավարման և այդ կառավարման որակի բարձրացման վրա։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Վթար Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ «Opel»-ը շրջվել է, կա 3 տուժած – ԱՄԲԻՈՆ NEWS

    Օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։
    Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

    Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։

  • Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»





    «Հրապարակ» թերթը գրել է․

    Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

    Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։ Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։




    դիտվել է 334 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Տեսանյութ․Ալիևը մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ վտանգավոր է

    Տեսանյութ․Ալիևը մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ վտանգավոր է«Ալիևը լրիվ ուրիշ բաներ է մեզ ասում, մեզ կապիտուլացված երկիր է անվանում, ասում է՝ ատոմակայանը կփակես, ու այսօր մենք լսեցինք, որ Փաշինյանը ատոմակայանի հետ կապված ասում է, որ դա վտանգավոր է:

    Իսկ մենք իր ոճը գիտենք, սկզբից վտանգավոր է, հետո նախկիններն են որոշել, որ փակենք, չնայած՝ այսօր արդեն ասեց, որ նախկիններն են որոշել»:

    Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:


  • Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես».

    Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։
  • Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ





    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին Ազգային անվտանգության աշխատակիցները վաղ առավոտյան տարել են ԱԱԾ: Այս մասին 24News-ին հայտնել են ԱԺ «Հայաստան» խմբակցությունից:

    Նկատենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

    Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ի պատասխան 24News-ի տեղեկությանը, ավելի վաղ նշել էր․

    «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:




    դիտվել է 291 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

    Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Մեր աղբյուրները պնդում են, որ ներկայում կան դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Դե, առնվազն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առավել հակված է նրան «գործուղել» Ռուսաստան:

    Բանն այն է, որ Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, փաստացի համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ) ուղղությունը: Ասում են, որ նա նորմալ կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը. վերջին շրջանում նա է հենց ներկայացրել Հայաստանը «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը և Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։

    Բացի այդ, մեր տեղեկություններով, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի նոր թեկնածու ունի, որի անունը, սակայն, մեր աղբյուրը դեռևս չնշեց:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Փաստ» օրաթերթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում ներկայացրել է կառավարության ծրագրը՝ հայտարարելով «չորրորդ հանրապետության» հիմնադրումը և նշելով, որ նոր Սահմանադրության նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի, ինչպես նաև որ «բանակը դինամիկ զարգանում է»։

    Թերթը նշում է, որ ծրագրում ներառված է «հոգևոր անվտանգության» օրակարգ, որով նախատեսվում է՝ 1) ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը) և ընտրել կաթողիկոսական տեղապահ, 2) ընդունել Եկեղեցու կանոնադրություն՝ ֆինանսական թափանցիկություն ու բարեվարքություն ապահովող կառուցակարգերով, 3) սահմանված կարգով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։

    «Փաստ»-ը սա ներկայացնում է որպես Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող քայլերի մաս և կանխատեսում է առաջիկա հարձակումներ՝ ընդգծելով ընդդիմադիր ուժերի արդյունավետ դիմակայության անհրաժեշտությունը։

  • Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ»





    «Հրապարակ»-ը գրում է, որ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտ է տվել կրթօջախին, որտեղ աշխատել է շուրջ 5 տարի։ Չնայած պատգամավորական մանդատը ստացել է շուրջ մեկ ամիս առաջ, կրթահամալիրից հեռանալու մասին հայտարարեց միայն երեկ։

    Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում հայտնել են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհի Տաթեւիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարված է։




    դիտվել է 102 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Տեսանյութ․Սահմանադրության և օրենքի որ հոդվածն է իրավունք տալիս ձեզ, ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և կարևորագույն ինստիտուտների նկատմամբ

    Տեսանյութ․Սահմանադրության և օրենքի որ հոդվածն է իրավունք տալիս ձեզ, ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և կարևորագույն ինստիտուտների նկատմամբՀ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

    «Սահմանադրության, Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ո՞ր օրենքն է ձեզ իրավունք տալիս համարակալել մեր պետությունները, խոսել ինչ-որ երրորդ հանրապետություն տապալելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, կամ իրականացնել այն նպատակները, որոնք դուք նպատակագրել եք ծրագրի 61-րդ էջում, միջամտել կրոնական կազմակերպության ներքին կանոնական խնդիրներին։ Սահմանադրության և օրենքի ո՞ր հոդվածն է իրավունք տալիս ձեզ, որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և դրա կարևորագույն ինստիտուտների նկատմամբ»,- նշել է Ղազարյանը:

    Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ ինքը քննիչ հանձնաժողովի հարցերին է պատասխանել, ավելին՝ բարձրագույն քննիչների հարցերին է պատասխանել՝ այն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»: