Blog

  • Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

    Արցախցիները չեն հրաժարվելու իրենց իրավունքներից, ինչ քաղաքականություն էլ վարեն Հայաստանի գործող իշխանությունները, հայտարարել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը․

    «Մեզ բռնի տեղահանեցին մեր հայրենիքից, բայց չեն կարող մեզ զրկել մեր ինքնությունից և մեր տուն վերադառնալու ձգտումից։ Մեզնից խլեցին մեր տները, մեր հողը, մեր սովորական կյանքը, բայց չեն կարող ստիպել մեզ հաշտվել այն մտքի հետ, թե Արցախն այլևս մեր պատմության փակված էջն է։

    Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեր ժողովրդին, լռեցնել մեր ձայնը կամ ստիպել հրաժարվել մեր իրավունքներից։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, իսկ ժողովրդի հիշողությունն ու իրավունքների ձգտումը չեն վերանում քաղաքական որոշումներով։

    Միևնույն ժամանակ, մենք չենք ուզում սին խոստումներ։ Մենք գիտենք, որ վերադարձը դժվար է, որ ճանապարհը երկար է, և որ ոչ ոք չի կարող մեզ ասել՝ երբ այն իրականություն կդառնա։ Բայց մենք իրավունք ունենք պահանջելու մեր վերադարձը՝ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում և իրական միջազգային երաշխիքներով։ Մեր պայքարը պետք է լինի հետևողական՝ իրավական, դիվանագիտական և ազգային։ Մեր պահանջը պետք է հնչի միջազգային բոլոր հարթակներում։ Մեր երեխաները պետք է իմանան, որ իրենց հայրենիքի պատմությունը չի ավարտվել բռնի տեղահանությամբ։

    Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից։ Մենք ցավ ունենք, բայց մեր ցավը հանձնվելու պատճառ չէ։ Արցախը միայն անցյալ չէ։ Արցախը մեր իրավունքների, մեր արժանապատվության և մեր ապագայի հարցն է։

    Արցախը մեր հայրենիքն է։ Մեր իրավունքները սակարկման առարկա չեն»։

  • Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

    Ադրբեջանում կրկին մի շարք պետական հաստատությունների պաշտոնական ինտերնետային ռեսուրսների հասանելիության խափանում է նկատվում: Այս մասին գրում է 1lurer.am-ը։ Խափանվել են կառավարության, էկոնոմիկայի նախարարության, պետական վիճակագրական կոմիտեի, պաշտպանության նախարարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների կայքերը: Թե ինչն է դարձել խափանման պատճառը և երբ կվերականգնվի մուտքը՝ դեռ հայտնի չէ:

    Ադրբեջանում նման խափանումներ էին տեղի ունեցել նաև հոկտեմբերի 14-ին: Կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էր պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա ինտենսիվ կիբեռհարձակումների մասին։

    Ավելի ուշ Իրաքում գործող իրանամետ հաքերային խումբն իր վրա էր վերցրել Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմենների վրա լայնածավալ հաքերային հարձակման պատասխանատվությունը։

  • Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն


    Քաղաքականություն





    «ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

    «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։

    Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։

    Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

    – հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,

    – ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,

    – բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։

    Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

    «ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

    «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։

    Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։

    Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

    — հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,

    — ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,

    — բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։

    Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։

  • Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը






    Կիևը պահանջում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը՝ քաղաքի ձմեռային նախապատրաստական ​​աշխատանքների անբավարարության պատճառով։

    Ըստ APA-ի՝ բողոքի ակցիան տեղի է ունենում Կիևի քաղաքային վարչակազմի շենքի առջև։

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ավելի վաղ քննադատել էր Կլիչկոյին՝ պնդելով, որ Կիևը ձմռանը ավելի քիչ է պատրաստ, քան մյուս շրջանները, մասնավորապես՝ կարևորագույն ենթակառուցվածքների առումով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»

    Անգլիական Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, սակայն հանդիպումը մթագնեց հյուրերի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ստացած ծանր վնասվածքով, հաղորդում է armsport.am-ը։

  • Թուրք-ադրբեջանական «ղալմաղալը», Ալիևի հոխորտանքը և այլն

    Թուրք-ադրբեջանական «ղալմաղալը», Ալիևի հոխորտանքը և այլն

  • Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր


    Հասարակություն





    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան

  • ՀԱՆՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

    Հնարավորինս տարածել

     

    ‼️Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։

    Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։

     

    Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար ✊🏻

     

    📣 Հրավիրում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, բնապահպաններին, մասնագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հատկապես Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչներին՝ մասնակցելու Ամուլսարի հարցով հանրային քննարկմանը։

     

    🗣️Ելույթ ունենալ ցանկացողներին խնդրում ենք նախապես գրել մեզ անձնական նամակով՝ նշելով իրենց անունը և ելույթի թեման, որպեսզի կարողանանք պատշաճ կազմակերպել քննարկումը։

     

    📍 Վայր՝ Կոմիտասի արձան (Կոնսերվատորիայի այգի)

    📅 Օր՝ 17.10.2026

    🕒 Ժամ՝ 18:00

     

    📣Միջոցառման հղումը մեկնաբանություններում:

     

    Ամուլսար՝ միայն ՍԱՐ🏔️

     

    #Amulsar #SaveAmulsar #ԱմուլսարնԱռանցՀանքի #Ամուլսար #ԱմուլսարՄիայնՍար