Blog
-
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
Էկոպարեկային ծառայությունը հորդորում է անտառային հրդեհ նկատելու դեպքում չհապաղել։ -
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի առնվազն 13 քաղաք է տուժել
NourNews-ը հաղորդել է, որ ԱՄՆ զինված ուժերը Իսլամական Հանրապետության դեմ նոր ավիահարվածների շրջանակներում հարվածել են առնվազն 13 իրանական քաղաքների։
Ըստ գործակալության՝ թիրախային քաղաքների թվում են Աբադանը, Ահվազը, Բանդար Աբբասը, Բանդար Մահշահրը, Բեհբահանը, Բուշեհրը, Ջասկը, Դեզֆուլը, Քեշմը, Սիրիկը, Խոնդաբը, Խորամշահրը և Էնդիմեշկը։
Ավիահարվածների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Իրանում գտնվող թիրախների դեմ։
-
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը -
ՏԵՍԱՆՅՈւԹ Մենք Ծառուկյանին շատ խիստ քննադատել ենք, բայց էդ մարդու տո՞ւն ենք մտել. Շարմազանով
ՏԵՍԱՆՅՈւԹ Մենք Ծառուկյանին շատ խիստ քննադատել ենք, բայց էդ մարդու տո՞ւն ենք մտել. Շարմազանով
-
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» ՔԿՀ-ում այցելել են Արեգնազ Մանուկյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
-
Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով․ կյանքը փրկել չի հաջողվել
Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
-
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։
Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև, ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես, արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։ Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև, այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։
Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարո’ն վարչապետ, թու’յլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում, մեր աշխատանքն ենք ուզում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարո’ն վարչապետ, թու’յլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում, մեր աշխատանքն ենք ուզում
-
UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան – ԱՄԲԻՈՆ NEWS
Մեկ շաբաթից Արման Ծառուկյանը Միլուոկիում կայանալիք RAF 11 մրցաշարում մրցագորգ դուրս կգա Կոլբի Քովինգթոնի դեմ, որից հետո կսկսի նախապատրաստական փուլը UFC-ի մենամարտի համար, որն արդեն պաշտոնապես հաստատված է։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։«Շուտով կհայտարարեն իմ մենամարտի մասին։ Արդեն նախնական ասել են ամսաթիվն ու ժամը։ Ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են։ Ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից Քովինգթոնի դեմ գոտեմարտը կլինի իմ վերջին ըմբշամարտի դիմակայությունը UFCի մենամարտից առաջ»,- ասել է հայ մարտիկը Թբիլիսիում կայացած RAF մրցաշարից հետո լրագրողների հետ զրույցում, որի շրջանակներում նա ժամանակից շուտ հաղթել էր Կուատ Խամիտովին։
Ծառուկյանը նաև խոստովանել է, որ թեև Ջասթին Գեյջիի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով շահել է գրեթե վեց միլիոն դոլար, կարիերայի տեսանկյունից իրեն ավելի ձեռնտու կլիներ, որ Իլիա Թոփուրիան մնար թեթև քաշային կարգի չեմպիոն։
-
Դանիել Իոաննիսյան. Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է | Քաղաքականություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելու դեպքին՝ այն որակելով առերևույթ քաղաքական հետապնդում։
Իոաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»։
ՀԿ համակարգողը նաև տարակուսանք է հայտնել աշխատանքից ազատման պաշտոնական հիմնավորման վերաբերյալ՝ հարցադրում անելով հաստիքի կրճատման իրավաչափության մասին.
«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,- գրել է Իոաննիսյանը։