Blog

  • Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել «Դարխովին» ԱԷԿ-ի վրա ԱՄՆ-ի հարձակումը

    ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին դիմել է կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ պահանջելով դատապարտել Դարխովինի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարձակումը, հայտնում է ԻՌՆԱ-ն։

    «Միջազգային հանրությունն անշեղորեն ընդգծում է, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները կամ նման հարձակումների սպառնալիքներն անթույլատրելի են»,- նշված է նամակում։

    Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել առանց հապաղման, կողմնակալության ու կրկնակի չափանիշների կիրառման կատարել ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները և վճռականորեն դատապարտել ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող «Դարխովին» ԱԷԿ-ի վրա ԱՄՆ-ի զինված հարձակումը։

  • «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video)

    «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video)

  • Զինծառայող է մահացել – Սյունիք ՀԸ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ 

    Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

  • Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

    Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

    Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

    Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

    Նշենք, որ 2-ամյա Տիգրանի մահից հետո, 2025–ի հոկտեմբերի մահացել էր նաև նրա հայրը` Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։

  • Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև 19:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Ձերժինսկու, Աճառյան, Իսակովի, Կասյան, Կնունյանց, Մոնթե Մելքոնյան, Մուսայելյան, Ներսիսյան և Ստեփանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 45ա բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

  • Orer.am | Հայ ըմբիշները կմեկնեն Բաքու



    Սպորտ


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։

    Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հետևյալ կազմերով:

    Ազատ ոճ

    51 կգ Մուրադ Ղարիբյան

    55 կգ Դավիթ Բալեյան

    60 կգ Գրիշա Գևորգյան

    65 կգ Էրիկ Պապիկյան

    71 կգ Վարուժան Ասլանյան

    80 կգ Վահե Ասլանյան

    Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան

    Հունահռոմեական ոճ

    45 կգ Վազգեն Վարդանյան

    48 կգ Արարատ Ավետիսյան

    51 կգ Գևորգ Հարությունյան

    55 կգ Գեղամ Եղիազարյան

    60 կգ Արտուշ Պետրոսյան

    65 կգ Վազգեն Մնացականյան

    71 կգ Ջանես Նազարյան

    80 կգ Վահե Հովեյան

    92 կգ Ալեքսան Շալջյան

    110 կգ Խաչիկ Խաչատրյան

    Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
    Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտո
  • ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներին



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՌԴ Պետդուման երկրորդ և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որով արգելվում է Ռուսաստանի քաղաքացիության կամ երկրում բնակության իրավունքի տրամադրումը այն միգրանտներին, որոնք Ռուսաստանում կամ արտերկրում կատարել են որևէ հանցագործություն և ունեն չմարված կամ չհանված դատվածություն։

    Օրենքով նախատեսվում է նաև, որ եթե նման հանգամանքը բացահայտվի արդեն բնակության թույլտվություն կամ ժամանակավոր կացության իրավունք ստացած անձանց մոտ, այդ փաստաթղթերը կչեղարկվեն։

    Միաժամանակ օրենքը սահմանում է բացառություններ․ դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից ազատվում են՝

    • մինչև 14 տարեկան օտարերկրյա քաղաքացիները,
    • փախստական ​​ճանաչված կամ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած և այդ կարգավիճակից չզրկված անձինք,
    • պայմանագրային զինծառայողները Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ Ռուսաստանի Դաշնության զինվորական կազմավորումներում,
    • պայմանագրային զինծառայողները Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ Ռուսաստանի Դաշնության այլ զինվորական կազմավորումներում և ՌԴ ԶՈւ–ի կամ ՌԴ զինվորական կազմավորումների կազմում մարտական ​​գործողություններին մասնակցած անձինք։

    Բացի այդ, նախատեսվել է անցումային շրջան․ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև Ուկրաինայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կազատվեն դատվածության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հայ գերիների շինծու դատավարությունը Բաքվում. ելույթ են ունեցել դատախազները

    Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։

    Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը հանդես են եկել ելույթներով։

    Դատախազները հայտարարել են, թե քրեական գործով բոլոր «ապացույցներն» իբր համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն ուսումնասիրվել են առաջին ատյանի դատարանում։

    Բացի այդ, «դատավորը» հայտարարել է, որ պաշտպանյալների հետ առանձնազրույց ունենալու մասին «փաստաբանների» միջնորդությունը քննվել է, և հարցը լուծվել է։

    Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։

    Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

    Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

    arm.sputniknews.ru

  • Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: