Blog

  • ՔՊ-ն 96 տոկոս ձայն է ստացել Արմավիրում, իսկ Գառնիում` 94 տոկոս

    Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը: Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

    Նա նաեւ հայտնել է, որ Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:

    Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը:

    Արմավիրի մարզի Արաքս համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական հաշվարկով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանի, ստացել է ձայների 71%-ը։

    Նշենք, որ դեռեւս պաշտոնական թվեր չկան։

  • Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է

    Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ձայների հաշվարկը շարունակվում է։ Այս պահի տվյալներով ընդդիմադիր ուժերը միասին ստացել են 5179 ձայն, ՔՊ`-ն 3922:Եղեգնաձորում մնաց 8 ընտրատեղամաս:
    hraparak.am

  • Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել

    Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն ՀՅԴ 100 ՔՊ 92 «Նոր դարաշրջան» կուսակցություն 7 Անվավեր 2

  • Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները

    Ստեփանավանի 4 բնակավայրերում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացրել է տվյալները՝
    Կողես – 174 մասնակից
    Քաղաքացիական պայմանագիր – 166Հանրապետություն – 1Գործարար – 4Ուժեղ Հայաստան – 3
    Հովնանաձոր – 25 մասնակից
    Քաղաքացիական պայմանագիր — 20Հանրապետությո

  • Նոր տվյալներ․ որ ուժն

    Իջևան(Աճարկուտ)
    ՔՊ-53 Ինքնիշխան Հայաստան-12
    Մեղրի համայնք`
    Նռնաձոր
    ՔՊ 74,4 %,
    Կուրիս բնակավայր
    ՔՊ 72.97%,
    Լիճք բնակավայր
    ՔՊ 83 %,
    Տաշտուն բնակավայր
    ՔՊ 64,56%,
    Լեհվազ բնակավայր ՔՊ 79,38%
    Ստեփանավան,
    Կողես բնակավայր,
    174 մասնակից Քաղաքացիական պայմանագիր – 166 (95.4%) Հանրապետություն – 1 Գործարար – 4 Ո

  • Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից

    Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։ Մարտունի համայնքում քվ

  • Առուշ Առուշանյանը 100 տոկոս արդյունք է գրանցում Գորիսի համայնքներում

    Ըստ նախնական տվյալների՝ Գորիս համայնքի մի շարք բնակավայրերում Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել են ընտրողների մեծամասնությունը։

    Մասնավորապես՝
    Սվարանց՝ 100%
    Քաշունի՝ 100%
    Տանձատափ՝ 100%
    Որոտան՝ 99,3%
    Ներքին Խնձորեսկ՝ 97%
    Բարձրավան՝ 96,4%
    Շուռնուխ՝ 96,2%
    Նշված ցուցանիշները նախնական են։ Վերջնական արդյունքները կհաստատվեն ընտրական գործընթացի պաշտոնական ամփոփումից հետո։

  • Բազմաթիվ համայնքներում ընտրողների անգամ կեսը ընտրության չի գնացել․ ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել

    ԿԸՀ-ն ներկայացրելկ է ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․

    ⏺️Արարատի մարզ Արտաշատ համայնք – 40.09%

    ⏺️Արմավիրի մարզ Արաքս համայնք – 52.33%

    ⏺️Արմավիրի մարզ Արմավիր համայնք – 36.73%

    ⏺️Արագածոտնի մարզ Շամիրամ համայնք – 46.20%

    ⏺️Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք – 39.03%

    ⏺️Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք – 40.12%

    ⏺️Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք – 41.33%

    ⏺️Լոռու մարզ Ֆիոլետովո համայնք – 25.39%

    ⏺️Լոռու մարզ Ստեփանավան համայնք – 68.83%

    ⏺️Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք – 61.78%

    ⏺️Կոտայքի մարզ Հրազդան համայնք – 47.35%

    ⏺️Կոտայքի մարզ Գառնի համայնք – 37.19%

    ⏺️Շիրակի մարզ Ախուրյան համայնք – 47.06%

    ⏺️Շիրակի մարզ Արթիկ համայնք – 57.42%

    ⏺️Սյունիքի մարզ Գորիս համայնք – 54.54%

    ⏺️Սյունիքի մարզ Մեղրի համայնք – 57.97%

    ⏺️Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք – 62.56%

    ⏺️Վայոց ձորի մարզ Վայք համայնք – 52.39%

    ⏺️Վայոց ձորի մարզ Ջերմուկ համայնք – 53.26%

    ⏺️Տավուշի մարզ Դիլիջան համայնք – 39.32%

    ⏺️Տավուշի մարզ Իջեվան համայնք – 40.88%

    դիտվել է 21 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • «Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում

    «Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։

    Ժամը 20։00-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։

    Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։

    Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

    Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 125 դեպք։ 101 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 96-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 29-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։

    Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն՝ 31 դեպք։ 17 ընտրատեղամասի հարակից տարածքներում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, 4-ում՝ կուտակումներ քվեարկության սենյակի ներսում, ևս 4-ում՝ ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։ Հաղորդումներ են ստացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի հարակից տարածքներում կասկածելի կուտակումների և բնակավայրերում ոստիկանության ծառայողների խմբերի կուտակումների վերաբերյալ։

    Քվեարկության գաղտնիություն՝ 10 դեպք։ 4 ընտրատեղամասում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ, 3-ում՝ գաղտնիության միտումնավոր խախտման կամ հնարավոր վերահսկողության, ևս 3-ում՝ ընտրողների կողմից իրենց ընտրությունը բացահայտելու վերաբերյալ հաղորդումներ։

    Ընտանեկան քվեարկություն՝ 6 դեպք։ Վեց ընտրատեղամասում արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։

    Քարոզչություն՝ 7 դեպք։ Արձանագրվել են քարոզչական նյութերի առկայության, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչության կամ հակաքարոզչության վերաբերյալ դեպքեր։

    Ընտրական ցուցակների փակցման խնդիրներ՝ 11 դեպք։ 9 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների, իսկ 2-ում՝ ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։

    Դիտորդների իրավունքների խոչընդոտումներ։ Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովներն արգելել են առաքելության դիտորդներին ամբողջությամբ լուսանկարահանել հանձնաժողովի գրանցամատյանի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերած անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։

    Հիշեցնենք, որ նմանատիպ սահմանափակումների առնչությամբ «Ականատես» դիտորդական առաքելությունը նախկինում նախաձեռնել է դատական գործընթաց։ Առաքելությունը կարևորում է ընտրական փաստաթղթերի դիտարկման և փաստագրման հնարավորության ապահովումը՝ որպես դիտորդական վերահսկողության արդյունավետության և ընտրական գործընթացի թափանցիկության երաշխիք։

    Այլ խնդիրներ։ Արձանագրվել են հանձնաժողովներին հյուրասիրության 4, դիտարկման պայմանների և իրավունքների խոչընդոտման 3, կողմնակի անձանց ներկայության 2, ինչպես նաև ճնշման կամ սպառնալիքի և քվեարկության պարագաների դուրսբերման վերաբերյալ մեկական դեպք։

    Առաքելությունը փաստագրել է նաև առանձին միջադեպեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։

    Ստեփանավանի 25/4 ընտրատեղամասում ընտրողին օգնող անձը քվեախցիկում բարձրաձայն ուղղորդել է նրան՝ նշելով ընտրական ցուցակի համարը։ Հանձնաժողովի միջամտությունից հետո ընտրողն ու նրան ուղեկցող անձը լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Կտրոնը հետագայում վերադարձվել է, իսկ ընտրողի քվեածրարը՝ մարվել։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։

    Գառնիի 29/3 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել, քանի որ տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառով։ Քաղաքացուն լրացուցիչ տեղեկանք տրամադրելու հարցը ևս չի լուծվել, ինչի հետևանքով նա չի կարողացել մասնակցել քվեարկությանը։

    Հրազդանի 26/31 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում գտնվող չկնքված դուռը և կողային լուսամուտը քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից մտահոգություններ են առաջացրել։ Դիտորդի միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը լրացուցիչ փակել է դուռը, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով։

    Բենիամինի 32/18 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամի փոխարինման ընթացքում չի իրականացվել քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների պատշաճ հանձնում-ընդունում, իսկ գործառույթների փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։

    Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության, ընտրողների ազատ կամարտահայտման, հնարավոր վերահսկողության, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների խոչընդոտման վերաբերյալ դեպքերը։

    «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։ Առաքելությունը կհետևի նաև քվեարկության արդյունքների ամփոփման և աղյուսակավորման գործընթացներին։

    Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական։

  • Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

    Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    Դեպքի վայր է մեկ