Blog

  • Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ

    Միացյալ Թագավորության կառավարությունը անհրաժեշտ է համարում ազգային երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժին հնարավոր վերադարձի շուրջ։ Այս մասին «The Sunday Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Էնդի Բերնհեմը։

    Նա նշել է, որ ազատ տեղաշարժը մարտահրավերներ էր ստեղծում, բայց ապահովում էր «պտտվող դռան» մոդելով ավելի հասկանալի միգրացիա, և անհրաժեշտ է ազնիվ քննարկում։

    Բերնհեմի խոսքով՝ առանց ազատ տեղաշարժի վերադարձի հնարավոր չի լինի օգտվել Eurodac-ից։ Նա կողմ է Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը, ինչը, ըստ նրա, կխթանի ՀՆԱ-ի աճը և կուժեղացնի միգրացիոն վերահսկողությունը։ Լիարժեք վերադարձը ԵՄ պահանջում է հանրաքվե, մինչդեռ Միասնական շուկային կամ Մաքսային միությանը միանալը՝ ոչ։ Եվրոյի ընդունումն ու Շենգենին միանալը նրա «կարմիր գծերն» են։

  • Զարկերակային գերճնշում․ կարո՞ղ է քրոնիկ սթրեսը նպաստել ճնշման բարձրացմանը

    Զարկերակային գերճնշում․ երբ ճնշման դեղերը իջեցնում են թվերը, բայց չեն հեռացնում պատճառը

    Գլխապտույտ, ծանրության զգացում ծոծրակի հատվածում, ականջներում աղմուկ և տոնոմետրի վրա անհանգստացնող բարձր թվեր։ Հազարավոր մարդիկ ամեն օր սկսում են իրենց առավոտը ճնշման դեղերով։ Նրանք անցնում են սրտաբանական հետազոտություններ, ստուգում երիկամներն ու անոթները, և բժիշկը նշանակում է ցմահ դեղորայքային բուժում՝ ասելով․ «Սա տարիքային է, կամ ժառանգական, պետք է անպայման խմեք»։

    Բայց ինչո՞ւ է ճնշումը նորից բարձրանում, հենց որ հուզվում կամ սթրեսի մեջ ես հայտնվում։

     

    🧠 Հոգեբանական արմատը

    Զարկերակային գերճնշումը (հիպերտոնիան) հոգեսոմատիկայում համարվում է «կուտակված, չարտահայտված զայրույթի» և «ամեն ինչ մենակ քաշելու» գլխավոր ցուցանիշը։

    Ներքին ճնշումը մարմնում. Երբ մարդը երկար ժամանակ կուլ է տալիս իր վրդովմունքը, չի կարողանում սահմաններ դնել, կամ ստիպված է լռել անարդարության առաջ, նրա հոգեկան «կաթսան» սկսում է եփվել։ Քանի որ հոգեբանական մակարդակում էմոցիան արտահայտված չէ, օրգանիզմն սկսում է բարձրացնել ֆիզիկական ճնշումը անոթներում։

    Վերահսկողության բեռը. Հիպերտոնիկ մարդիկ հաճախ «հիպեր-պատասխանատու» են. նրանց թվում է, թե առանց իրենց վերահսկողության ամեն ինչ կփլուզվի։ Այդ մշտական լարվածությունն ու «պաշտպանվելու» ռեժիմը ստիպում են սրտին ավելի ուժգին մղել արյունը, իսկ անոթներին՝ սեղմվել։

     

    🛠 Ո՞րն է լուծումը:

    1․ Ճնշման դեղերը շատ անհրաժեշտ են ֆիզիկական վտանգը կանխելու համար, բայց դրանք միայն «հանգեցնում են ազդանշանային լույսը», այլ ոչ թե փոխում քո ներքին ռեակցիան։ Լուծումն այն է, որ․

    2․ Սովորես ժամանակին և անվտանգ կերպով արտահայտել կուտակված զայրույթն ու դժգոհությունը՝ նախքան այն կհասնի մարմին։

    3․ Թուլացնես հիպեր-վերահսկողության բեռը և հասկանաս, թե կյանքի որ ոլորտում ես զգում անզորություն։

    Նեյրոքուչինգային գործիքներով վերաձևավորես ուղեղի արձագանքը առօրյա սթրեսային գրգռիչներին։

  • ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

    Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։

    Թվով 19 համայնքներում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքները։

    ԿԸՀ-ից հայտնում են, որ թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։ 1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։

    5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,

    6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,

    Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ,

    4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում են 4-ական քաղաքական ուժ։

    Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

    Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։

    Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ը՝ ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։

    1lurer.am

  • COP17-ում Հայաստանի նախաձեռնությունները և Ամուլսարի շուրջ քննարկումները

    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ COP17-ի առաջին օրերին Երևանը զգալի առաջընթաց է գրանցել և բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալելու ունակ է։ Մասնակիցները սկսել են «Երևանի հարթակը լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պաշտպանության համար» նախաձեռնությունը։

    Բնապահպանները նախազգուշացնում են Ամուլսարի հանքի հնարավոր ազդեցությունների մասին և փորձել են բողոքել COP17-ի վայրի մոտ։ «Մեր պահանջն է կանգնեցնել և կանխել Ամուլսարի հանքի շահագործումը», նշել է Սիլվա Ադամյանը։

  • Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

    Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան…
  • Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

    Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մ2 մայրուղու հարևանությամբ իրականացվում են հենապատերի՝ մարմարե մանրախճով դեկորատիվ սվաղապատման աշխատանքներ։

    Քաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված այս աշխատանքները ընդհանուր բարեկարգման գործընթացի կարևոր բաղադրիչներից են՝ միտված հանրային տարածքների գեղագիտական միջավայրի ձևավորմանն ու ենթակառուցվածքների երկարաժամկետ պահպանության ապահովմանը։

  • Կոտայքի մարզում Mercedes-Maybach-ը բախվել է գազատարին, ապա կողաշրջվել․ երկու վիրավոր կա

    Երեկ` հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենային, ապա կողաշրջվել։

    Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Տվյալների բազայի սխալ է տեղի ունեցել

    A PHP Error was encountered

    Severity: Warning

    Message: mysqli::real_connect(): (HY000/1045): Access denied for user ‘meganews_root’@’localhost’ (using password: YES)

    Filename: mysqli/mysqli_driver.php

    Line Number: 211

    Backtrace:

    File: /home/meganews/public_html/application/core/MY_Controller.php
    Line: 7
    Function: __construct

    File: /home/meganews/public_html/application/controllers/MainController.php
    Line: 7
    Function: __construct

    File: /home/meganews/public_html/index.php
    Line: 318
    Function: require_once

    A PHP Error was encountered

    Severity: Warning

    Message: Cannot modify header information – headers already sent by (output started at /home/meganews/public_html/system/core/Exceptions.php:272)

    Filename: core/Common.php

    Line Number: 565

    Backtrace:

    File: /home/meganews/public_html/application/core/MY_Controller.php
    Line: 7
    Function: __construct

    File: /home/meganews/public_html/application/controllers/MainController.php
    Line: 7
    Function: __construct

    File: /home/meganews/public_html/index.php
    Line: 318
    Function: require_once





    Database Error


    Անհնար է միանալ ձեր տվյալների բազայի սերվերին `օգտագործելով տրամադրված պարամետրերը

    Filename: core/MY_Controller.php

    Line Number: 7



  • Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

    Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը, որին մասնակցեց 16 երկիր։

    13-ամյա Naré-ն «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

    Մեծ շոուից առաջ Naré-ի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 1 միլիոն դիտում ու շարունակում է մնալ առաջատարը։

    Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

  • Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

    Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

    Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 19 համայնքներում՝

    Արարատի մարզի Արտաշատ,

    Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս,

    Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,

    Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի,

    Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան,

    Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,

    Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ,

    Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան,

    Լոռու մարզի Ստեփանավան։

    Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 2 համայնքներում՝

    Լոռու մարզի Ֆիոլետովո,

    Արագածոտնի մարզի Շամիրամ: