Blog

  • Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

    Արարատի մարզ Արտաշատ համայնք – 40.09%

    Արմավիրի մարզ Արաքս համայնք – 52.33%

    Արմավիրի մարզ Արմավիր համայնք – 36.73%

    Արագածոտնի մարզ Շամիրամ համայնք – 46.…

  • 32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից

    32/15 Ախուրյան-Ախուրիկ 304 ընտրողից` ՔՊ 302 Դեմ 1 Անվավեր 1
  • Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում ՔՊ-ն ստացել է 114 ձայն՝ 120 մասնակցից

    Դիլիջան Գոշ բնակավայր 38/15 120 մասնակից Քաղաքացիական պայմանագիր 114🫶❤️🇦🇲
  • Գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններով

    Գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններովԳազի գնի հնարավոր բարձրացումը, ֆինանսների նախկին նախարարի համոզմամբ, ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական ներուժին։ Վարդան Արամյանն այս առումով համաձայն է ԿԲ նախագահի ներկայացրած ապոկալիպտիկ սցենարի հետ։ 

    Հայաստան մատակարարվող գազի գնի 69% թանկացման պարագայում սպառողների համար գազի գինը կբարձրանա շուրջ 29%–ով` 143 դրամից հասնելով 185–ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

    ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։

    Արամյանի գնահատականներով` գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններով։

    «Առաջինը սոցիալական էֆեկտն է, քանի որ, եթե նույնիսկ կառավարությունը սուբսիդավորի անապահով խավերի վարձավճարները, միջին խավի համար թանկացման հետևանքները, բավական ծանր են լինելու։ Բնակչության ծախսերի աճը բերելու է դրանց կրճատման, հետևաբար նաև` պահանջարկի անկման, ինչից հիմնականում տուժելու են առևտրի և ծառայությունների ոլորտները»,– ասել է նախկին նախարարը։

    Իսկ ամենաշատը, նրա խոսքով, տուժելու է արտադրությունը` գյուղատնտեսական ապրանք արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։

    «Թո՞ւյլ կտա իրենց շահութաբերությունը կլանել գազի գնի 69% բարձրացումը։ Բիզնեսի որոշ տեսակների մոտ` այո՛, որոշ տեսակների մոտ՝ ո՛չ։ Օրինակ` ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է ընդհանրապես խնդիր չունենալ։ Բայց գյուղատնտեսությունը, ծանր արդյունաբերությունը, որոնց ծախսերի կառուցվածքում զգալի է գազի կշիռը, բնականաբար, խնդիրներ են ունենալու։ Սա ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական պոտենցիալին։ Դրա համար էլ Մարտին Գալստյանը օգտագործել է այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես նրա հետ համաձայն եմ»,– ասել է Արամյանը։

    Խոսելով գազի հնարավոր թանկացումից` Փաշինյանը լրագրողներին նաև ասել էր, որ գազի գինը նախկինում էլ է թանկացել, բայց ՀՀ կառավարությունը հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի բնակչության համար։

    Արամյանը հիշեցրել է, որ այդ սուբսիդավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ քաղաքացիների հաշվին, և այդ ծախսերն անվերջ հնարավոր չէ թողնել պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ շարքային քաղաքացու գրպանի վրա։

    «Եթե հասարակության բոլոր անդամներին պետք է սուբսիդավորի, դա բավական լուրջ ծախս է լինելու բյուջեի համար։ Եթե լինելու են ֆոկուս խմբեր, ապա պետք է հասկանանք` ովքեր են լինելու այդ խմբերը։ Հետևաբար պետք է հասկանանք` եթե սակագինը բարձրանա, մասնակի են սուբսիդավորելու, ամբողջությամբ են սուբսիդավորելու, ինչ ժամկետներում են սուբսիդավորելու, որպեսզի կարողանանք դատողություն անել, թե բյուջեի վրա բեռը ինչքան է լինելու»,– ասել է նա։

    Նրա խոսքով` հատկապես ընթացիկ տարվա բյուջեում նման ծավալի լրացուցիչ ծախսային բեռ ավելացնելը չափազանց բարդ խնդիր է գործադիր իշխանության համար, և այսօրինակ ծախսերը, որպես կանոն, իրականացվում են կապիտալ ծախսերի կրճատման հաշվին, այսինքն` դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլն։

    Անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցում նշված 69 տոկոսով թանկացման կանխատեսմանը` Արամյանը նշեց, որ զեկույցի հեղինակները հաշվարկել են միայն շուկայական արժեքին մոտարկելու արդյունքում հնարավոր թանկացումը, մինչդեռ ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանի վրա` որպես ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի, սկսելու է կիրառվել նաև գազի և նավթամթերքի ներկրման մաքսատուրքը։ Արամյանի տվյալներով` դա ևս լրացուցիչ շուրջ 30 տոկոս թանկացում է ենթադրում։

    Հիշեցնենք, որ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։

    Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։

  • Կթանկանա՞ արդյոք ռուսական գազը Հայաստանի համար. մեր հակաքայլերը

    Կթանկանա՞ արդյոք ռուսական գազը Հայաստանի համար. մեր հակաքայլերը

  • ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հոկտեմբերի 27-ը մեր պետականության դեմ ուղղված ոճրագործության և համազգային ցավի օր է։ Տարիները չեն մեղմում կորուստը և չեն վերացնում հիշելու մեր պարտքը։

    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, հավաքվում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ստորոտում, որտեղից հիշատակի երթով կբարձրանանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ ծաղիկներ խոնարհելու։ Վարդան Ղուկասյանի անունից կդրվի ծաղկեպսակ։

    Ծաղիկներ և ծաղկեպսակ կդրվեն նաև Արմենակ Արմենակյանի շիրիմին՝ Նորք-Մարաշի՝ նրա նախաձեռնությամբ վերակառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

    Խորին խոնարհում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բոլոր ութ նահատակների հիշատակին՝

    Կարեն Դեմիրճյան,

    Վազգեն Սարգսյան,

    Յուրի Բախշյան,

    Ռուբեն Միրոյան,

    Լեոնարդ Պետրոսյան,

    Արմենակ Արմենակյան,

    Հենրիկ Աբրահամյան,

    Միքայել Քոթանյան։

    Կոչ ենք անում միանալ հիշատակի երթին՝ միասին հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

    Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, իսկ նրանց երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն։

     

    «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

  • Զորավար Անդրանիկի խճանկարը տեղափոխվել է Արտենիի մշակույթի տուն․ վարչական ղեկավար

    Հոկտեմբերի 23-ին հատուկ տեխնիկայի միջոցով Արտենի բնակավայրի դպրոցի մուտքի պատից ապամոնտաժվել է Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված դիմանկար-խճանկարը։

    Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ամբիոն նյուզը» կապ է հաստատել Արտենիի վարչական ղեկավարի հետ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ տիկին Շատոյանը նշել է, որ Զորավար Անդրանիկի դիմանկար-խճանկարը ոչ թե հեռացվել, այլ տեղափոխվել է մշակույթի տուն։

    «Այն այժմ տեղադրված է մշակույթի տանը՝ ի տես Անդրանիկ փողոցով անցնող և Արտենի մուտք գործող բոլոր անձանց։ Այն պարզապես մեր որոշմամբ տեղափոխվել է։ Անդրանիկի նկարը հեռացվել չի կարող»,- նշել է վարչական ղեկավարը։

    Լրագրողի հարցին, թե արդյոք խճանկարի ապամոնտաժման հրահանգը տրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, տիկին Շատոյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին ապատեղեկատվություն է։

    Նա նաև հավելել է, որ Արտենիի բնակիչներն իրենց միջոցներով կառուցում են զոհված տղաներին նվիրված հուշահամալիր, և Զորավար Անդրանիկի դիմանկարը տեղափոխվել է այնտեղ՝ համալիրը առավել ամբողջական ու բովանդակալից դարձնելու նպատակով։

    Անաստասիյա Հարությունյան

  • ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

    Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝

    • Արարատի մարզ Արտաշատ համայնք – 28.69%
    • Արմավիրի մարզ Արաքս համայնք – 38.11%
    • Արմավիրի մարզ Արմավիր համայնք – 27.36%
    • Արագածոտնի մարզ Շամիրամ համայնք – 40.26%
    • Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք – 30.00%
    • Գեղարքունիք մարզ Մարտունի համայնք – 33.15%
    • Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք – 31.41%
    • Լոռու մարզ Ֆիոլետովո համայնք – 16.60%
    • Լոռու մարզ Ստեփանավան համայնք – 58.36%
    • Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք – 49.88%
    • Կոտայքի մարզ Հրազդան համայնք – 37.85%
    • Կոտայքի մարզ Գառնի համայնք – 24.73%
    • Շիրակ մարզ Ախուրյան համայնք – 33.38%
    • Շիրակի մարզ Արթիկ համայնք – 44.72%
    • Սյունիքի մարզ Գորիս համայնք – 44.53%
    • Սյունիքի մարզ Մեղրի համայնք – 45.75%
    • Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք – 49.74%
    • Վայոց ձորի մարզ Վայք համայնք – 40.60%
    • Վայոց ձորի մարզ Ջերմուկ համայնք – 43.06%
    • Տավուշի մարզ Դիլիջան համայնք – 29.70%
    • Տավուշի մարզ Իջեվան համայնք – 31.17%

    Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։

  • Հայաստանի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին․ ժամը 20։00-ին փակվեցին 517 ընտրական տեղամասերը

    Ժամը 20.00–ին փակվեցին 517 ընտրական տեղամասերը եւ քվեարկությունն ավարտվեց։

    Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում տեղի ունեցան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

    Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ, տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

  • Արթիկի ՔՊ-ական թեկնածուն վստահ է՝ բացարձակ մեծամասնություն է ստանալու

    Արթիկի ՔՊ-ական թեկնածուն վստահ է՝ բացարձակ մեծամասնություն է ստանալու

    Արթիկի համայնքապետի ՔՊ թեկնածու Անանիկ Ոսկանյանը հերքել է ընդդիմադիրների պնդումները՝ համայնքում ճնշումների և վախի մթնոլորտի մասին՝ դրանք անհիմն համարելով։

    Նա հայտարարել է, որ ընտրողները գնահատելու են իրենց կատարած աշխատանքը, և ինքը վստահ է, որ ՔՊ-ն կստանա բացարձակ մեծամասնություն։ «Ես էս երկրի մարդն եմ, երկրի համար ցավացողն եմ»,- ասել է Ոսկանյանը։