Blog

  • Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան

    Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան

  • Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ, փորձել է «քայլել» մրցակցի վրայով

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճել է Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։

    ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում Ծառուկյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չի տվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։

    Գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրել է ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքել և թույլ չեն տվել նոր միջադեպ։

    Արման Ծառուկյանն արժանացել է կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն, որը նա կրել էր Քոլբի Քովինգթոնից։

  • Այսօր – 12:31 Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութ

    Այսօր – 12:31 Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութ

  • ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

    Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի  մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

    «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

  • Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու ավագանու թեկնածուներ

    Ամբիոն Նյուզի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի քանի անդամներ և ավագանու թեկնածուներ։

    Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

    Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, ինչպես նաև բերման ենթարկված մյուս անձանց վերաբերյալ մանրամասները, այս պահին հայտնի չեն։

    Ամբիոն Նյուզը կհետևի իրադարձությունների զարգացմանը և կներկայացնի նոր տեղեկություններ։

  • Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ambion.news-ին ասել է, որ «խաղեր չի խաղում» Թրամփի հետ, ինչը տարբերում է իրեն Պուտինից։

    Նա նշել է, որ ամերիկացիների հետ հարաբերություններում երբեք «քաղաքական թատրոն» չեն սարքի, պետք է լինել ազնիվ և բաց՝ «խաղեր չխաղալ»։ «Ես նրա հետ ոչ մի խաղ չեմ խաղում։ Ես ուղղակի, ազնիվ եմ, դա է»,— ընդգծել է Զելենսկին։

  • Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն և նրա թիմակիցները․ Մանե Թանդիլյան

    Այսօր իրավապահները բերման են ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և նրա մի շարք թիմակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մանե Թանդիլյանը։

  • Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ժակետը (ֆրանսերենից թարգմանած՝ բաճկոն, բաճկոնիկ) բաճկոնային վերնահագուստ է` պատրաստված տրիկոտաժե, բրդյա կամ թվիդային գործվածքից, և այն զգեստապահարանի՝ տարբեր կիրառություններ ունեցող կարևոր մաս է։ Այն ունի պաշտպանող, հարմարավետ, տնային ինչոր յուրատեսակ բան: Ժակետ բառի հենց հնչողությունն է ընդգծում նրբագեղությունը՝ զուգորդված հարմարավետության և պարզության հետ:


    Այդ հագուստի պաշտոնական ծագումը, ինչպես հայտնի է այսօր, գալիս է անցյալ դարից: Պատմությունը թելադրում է իր օրենքները, և երբեմն դրանք ավելի ուժեղ են, քան նորաձևությունը կամ հայտնի ապրանքանիշերը:


    Դեռ 1936 թվականի վերջին նախապատերազմական հավաքածուներից մեկում Շանել շարքի ժակետ էր հայտնվել: Այն բանից հետո, երբ 1936 թվականին Կոկո Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված էր: Ոսկեզօծ կոճակներով և գրպաններով այդ հագուստը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լ յա-Շանել»: Սովորաբար բախտը օգնել է Կոկո Շանելին նվաճել վաճառասեղաններն ու պոդիումներն իր մինիմալիստական և էլեգանտ ոճով: Բայց այս անգամ հերթական բումից հետո սկսվել է բռնի արտագաղթի շրջանը, և Շանելը հեռացել է հայրենիքից։ Իսկ նրա ժակետը մնացել է որպես հուշ և կանանց զգեստապահարանի սիրելի իրերից մեկը: Այդ ժակետի բազմակողմանիությունը թույլ է տալիս այն համադրել բազմատեսակ հագուստի ու աքսեսուարների հետ: Այսօր այն համարվում է դասական զգեստապահարանի հիմնական տարրերից մեկը, ինչի մասին է վկայում երբեմնի առաջարկված ոճին երկար տարիների հավատարմությունը, կոշտ և էլեգանտ կցված ուրվագիծը՝ երկար կամ կրճատված:

    Թեև ժամանակի ընթացքում Շանելի ժակետը ժողովրդականություն է ձեռք բերել իր հեղինակի կերպարի շնորհիվ, այն շարունակել է մնալ հագուստի սիրելի տեսակ ոչ միայն աստղերի, այլև այլ մոդելավորողների համար: Շանելի տան մոնոխրոմ տարբերակի հետ մեկտեղ, հավաքածուներում հայտնվել են նրբագեղ և կանացի երանգների ժակետներ:


    Զգեստապահարանում Շանելի բաճկոնի ճիշտ ընտրությունը օգնում է դրա սեփականատիրոջը անհրաժեշտության դեպքում ընդգծել ոչ միայն իր յուրահատկությունները, այլ նաև ստեղծել իր ներաշխարհին համապատասխան պատկեր՝ օգտագործելով գույնը, գործվածքի հյուսվածքը և իր հատուկ հավատարմությունը հագուստի այդ տեսակին:


    ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԻՀՊԿ-ում նշել են, որ նավերը խախտել են սահմանված կանոնները և շարժվել չթույլատրված երթուղով։

    Պայթյուններից հետո լցանավերի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել, իսկ մեքենայական բաժանմունքները շարքից դուրս են եկել։ Երկու նավերն էլ կանգ են առել։