Blog

  • Ավտովթար Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

    Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին, հաղորդում է Shamshyan.com–ը։

    Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Հարություն Շ․-ն, տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ

    Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ընթացքում ընդգծեց, որ «Արարատցեմենտը» շարունակում է մնալ պետության կառավարման ներքո, և դրա հետ կապված որևէ գործընթաց տեղի չի ունեցել։

    Անդրադառնալով «Արարատցեմենտի» հետ Նարեկ Նալբանդյանի կապ ունենալու վերաբերյալ պնդումներին՝ Փաշինյանը հերքեց դրանք․

    «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը նաև հայտնեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել․

    «Եթե ստանանք ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, որ մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- նշեց նա

  • ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին

    ՆԳ նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

    ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն այսօր հավանության արժանացավ գործադիր մարմնի նիստի ժամանակ։

    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավը նպատակ ունի արգելելու բռնությունը ընտանիքում, ընթացիկ դեպքերի համար քննություն իրականացնել, ընտանեկան բռնության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորել հասարակության մեջ։

    Նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։

    «Այսպիսով` առաջարկում ենք տուժողի պաշտպանության ուժեղացում, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա»,– հայտարարեց Սարգսյանը։

    Նախարարը տեղեկացրեց նաև, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։

  • Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների անվանումները





    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի ընդունմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։

    ՀՀ կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա մարմինների ցանկը կտրվի նոր խմբագրությամբ, որի արդյունքում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության ենթակայությանը։

    Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև սեպտեմբերի 17-ը։




    դիտվել է 92 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Մենք պետք է չրի եւ պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք. Փաշինյան

    Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Բացի մեր պատկերացրած չրերից, մեզ մոտ հիմա չոր մրգերի արտադրանքներ կան, և ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա, սա հետաքրքիր ուղղություն է՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում առաջացած խնդիրների պատճառով մթերումներն ենք լրացուցիչ խթանել, և չրերի ու չորացած մրգերի դեպքում պահպանման հետ կապված ավելի մեծ ճկունություն կա: Մենք պետք է այս նյուանսին ուշադրություն դարձնենք, որովհետև համապատասխան սեզոնին ավելի մեծ ու գլոբալ պահանջարկ կձևավորվի:

    Մենք պահածոյացված միրգ-բանգարեղեն, մուրաբաներ և այլ բաներ արտադրողների հետ պետք է աշխատենք, որպեսզի իրենք հաշվի առնեն, որ հետագայում դիֆերսիֆիկացված արտահանումներ են ի նկատի ունենալու: Թարմ միրգ-բանջարեղենի սեզոնը երբ ավարտվեց, մենք պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք։ Ծրագրերով պետք է ուղղորդենք, թե որ ուղղություններով ենք խնդիրը լուծում»,- նշել է Փաշինյանը:

  • Meet Dilijan-ը մեկնարկում է «Meet Dilijan × Creators» ստեղծարար արշավը․ Ցույց տուր Դիլիջանը քո աչքերով

     

    Meet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավ և հրավիրում դիզայներներին, արվեստագետներին, լուսանկարիչներին, ստեղծագործողներին, Դիլիջանի բնակիչներին և քաղաքի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց ներկայացնելու, թե ինչպիսին է Դիլիջանը իրենց պատկերացումներում։ Արշավի գաղափարը պարզ է․ յուրաքանչյուրն իր ձևով է տեսնում և զգում Դիլիջանը։ Յուրաքանչյուր մարդ ունի Դիլիջանի իր պատկերացումը՝ իր գույներով, պատմություններով ու հիշողություններով։ Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքներով պատասխանեն հետևյալ հարցերին՝

     Ի՞նչ է Դիլիջանը քեզ համար։

    Ի՞նչ գույներով, ձևերով կամ խորհրդանիշներով կպատկերեիր այն։

    Ստեղծիր քո լոգոն, խորհրդանիշը կամ քաղաքի մասին պատմող ցանկացած տեսողական գաղափար և կիսվիր դրանով մեզ հետ։

    Յուրաքանչյուրն ունի Դիլիջանի իր պատկերացումը։ Ցույց տուր քոնը։

    «Meet Dilijan × Creators»-ը ստեղծարար արշավ է, որը Դիլիջանի պաշտոնական ռեբրենդինգը չէ։ Արշավի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ներկայացնելու գաղափարներ, թե ինչպես են տեսնում Դիլիջանը։ «Դիլիջանը միշտ եղել է ստեղծագործ մարդկանց քաղաք։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են կոմպոզիտորներ և արվեստագետներ, իսկ այսօր քաղաքում ձևավորվում են նոր ստեղծարար համայնքներ, աշխատում են դիզայներներ ու տարբեր ոլորտների ստեղծագործողներ։

    Ստեղծարարությունը Դիլիջանի բնավորության կարևոր մասն է։ Այս արշավով ուզում ենք այդ ոգին ավելի տեսանելի դարձնել և մարդկանց հնարավորություն տալ ցույց տալու, թե ինչպես են իրենք տեսնում Դիլիջանն այսօր»,- արշավի գաղափարը ներկայացնում է Meet Dilijan նախագծի ղեկավար Դիաննա Ասլանյանը։ Մրցույթի մասնակցության պայմանները Սեպտեմբերի 1-14-ը կարող եք ներկայացնել քո աշխատանքը՝ Դիլիջանից ոգեշնչված։ Դա կարող է լինել լոգո, խորհրդանիշ կամ ցանկացած այլ տեսողական գաղափար։

    Սեպտեմբերի 15-228-ը ընտրված աշխատանքներն ու դրանց հեղինակները կներկայացվեն Meet Dilijan-ի սոցիալական էջերում և հարթակում։ Այնուհետև բոլորը հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած աշխատանքների օգտին։ Մասնակիցները նաև կարող են կիսվել իրենց աշխատանքներով ընկերների և հետևորդների հետ։ Արշավի ավարտին կհայտարարվեն երեք հաղթողները։ Սա միայն մրցույթ չէ։ Meet Dilijan-ը ցանկանում է ստեղծել մի հարթակ, որտեղ Դիլիջանի հետ կապ ունեցող մարդիկ կարող են իրենց գաղափարներով ներկայացնել քաղաքը։ Հեղինակի համաձայնությամբ՝ ընտրված աշխատանքները հետագայում կարող են օգտագործվել Դիլիջանին վերաբերող հուշանվերների, մերչենդայզի կամ այլ ստեղծարար նախագծերի համար։ «Meet Dilijan × Creators»-ը կարող է դառնալ նաև շարունակական նախաձեռնություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ արվեստագետների, դիզայներների և այլ ստեղծագործող մարդկանց համար՝ մասնակցելու Դիլիջանի ներկայացմանն ու զարգացմանը։

    Ո՞վքեր կարող են մասնակցել Մասնակցել կարող են բոլորը՝ դիզայներներ, արվեստագետներ, լուսանկարիչներ, ստեղծագործողներ, Դիլիջանի բնակիչներ կամ պարզապես մարդիկ, ովքեր սիրում են քաղաքը և իրենց կապն ունեն Դիլիջանի հետ։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել քո ստեղծած լոգոն կամ տեսողական գաղափարը և կարճ պատմել, թե ինչ է այն նշանակում և ինչու ես հենց այդպես պատկերել Դիլիջանը։ Աշխատանքը պետք է լինի ամբողջությամբ քո հեղինակային ստեղծագործությունը։

    Աշխատանքի հեղինակային իրավունքը պահպանվում է։ Meet Dilijan-ը կարող է ներկայացնել և տարածել աշխատանքը արշավի ընթացքում՝ նշելով հեղինակի անունը։ Եթե հետագայում որոշվի որևէ աշխատանք օգտագործել կոմերցիոն նպատակով, դրա պայմանները նախապես կքննարկվեն հեղինակի հետ։ Հաղթող աշխատանքը չի դառնալու Դիլիջանի պաշտոնական լոգոն։ Ցույց տուր քո Դիլիջանը Դիլիջանը կարող է լինել բնություն, մշակույթ, մարդիկ, երաժշտություն, պատմություն, հիշողություններ կամ այն ապագան, որը դու պատկերացնում ես քաղաքի համար։ Մենք բոլորս Դիլիջանը տարբեր կերպ ենք տեսնում։ Հիմա ցույց տուր քոնը։ Արշավի մեկնարկ՝ սեպտեմբերի 1, 2026 թ. Աշխատանքների ներկայացում՝ սեպտեմբերի 1–14 Քվեարկություն՝ սեպտեմբերի 15–28 Հաղթողների հայտարարում՝ սեպտեմբերի 30 Մանրամասները, մասնակցության պայմաններն ու հայտադիմումը հասանելի են Meet Dilijan-ի պաշտոնական էջերում։

    Հայտերը կարող եք լրացնել այս հղումով՝ https://forms.gle/ziGmJ2TjjbttHBbZA

  • ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

    Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։ Այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

    «Ինձ համար նույնպես մեծ բավականություն է մասնակցել այս միջոցառմանը։ Կցանկանայի հավաստիացնել, մասնավորապես, մեր թուրք բարեկամներին, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում բիզնեսների միջև կապերին, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև նոր կապակցվածության ծրագրերին և բիզնես շփումներին։

    Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս տարածաշրջանում, իրականում՝ Եվրոպայում, կարող են օգտակար լինել բոլորի համար՝ ապահովելով նոր ներդրումներ, կայունություն և օգուտներ բոլորի համար։ Իրականում սա եվրոպական ինտեգրման ուղերձն է։ Սա այն է, ինչ Եվրոպան արել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թուրքիան երկար ժամանակ մասնակցում է եվրոպական ինտեգրմանը։ Մենք գիտենք դրա օգուտները, գիտենք, թե որքան շատ կարող ենք շահել, երբ միասին աշխատում ենք փոխըմբռնման պայմաններում, և մենք հատկապես ոգևորված ու ուրախ ենք այս հանդիպումը տեսնելու համար։

    Հանդիպումն ինքնին, ձեր Հայաստան գալը, շատ լավ ազդակ է՝ սահմանի երկու կողմերից, և դա նաև շատ լավ ազդակ է Բրյուսելի համար։ Ես մեծ ուրախությամբ այս ուղերձը կփոխանցեմ իմ գործընկերներին, Եվրոպական միության ղեկավարությանը, որովհետև այն, ինչ դուք հիմա այստեղ անում եք, հենց սա է։ Ուստի, շատ շնորհակալ եմ ձեր բաց լինելու համար, և ես անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպումներին, ինչպես նաև նրան, թե ինչ կլինի հետո։

    Այն, ինչ կլինի հետո, կլինեն բիզնես հնարավորություններ, շատ հնարավորություններ, և մի բան, որը նույնիսկ ավելի կարևոր է՝ մարդիկ կճանաչեն միմյանց։ Որովհետև մեզ միավորողն ավելի շատ է, քան մեզ բաժանողը։ Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր է։ Երկու կողմերում էլ կան մարդիկ, որոնք երկար ժամանակ ներդրում են կատարել այս կարգավորման, այս համատեքստի և ավելի լավ փոխըմբռնման մեջ։ Այս մարդիկ մեծ դեր են խաղացել։

    Շատ շնորհակալ եմ, որ եղել եք նվիրված, բայց նաև հետևողական և հաստատակամ այս հարցում»,- ասել է Մարագոսը։

    ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումները՝ առանձնացնելով մասնավոր հատվածին և տարածաշրջանային կապակցվածությանը տրամադրվող աջակցությունը։

    «Այժմ, երբ խոսում ենք այն մասին, թե ինչ ենք անում այստեղ և ինչ ենք անում այս ծրագրից դուրս, կցանկանայի մասնավորապես մեր թուրք բարեկամներին տեղեկացնել Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններում որոշ նոր զարգացումների մասին։ Մենք վերջերս ունեցել ենք գագաթնաժողով, որը շատ կարևոր էր։ Հայաստանը նաև հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որն ավելի մեծ հավաք է, քան Եվրոպական միությունը, սակայն այն համատեղ հյուրընկալվում է գործընկեր երկրների կողմից, և Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես այնտեղ էր։ Դա շատ հաջող հանդիպում էր։

    Դրանից հետո մենք ունեցել ենք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, գագաթնաժողովից հետո Հայաստանում ընտրություններ են եղել, իսկ հետո տեղի է ունեցել Եվրոպական միության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի լրացուցիչ այցը։ Այդ այցի ընթացքում մենք առաջին հերթին համաձայնեցրել ենք շատ պահանջկոտ և հետաքրքիր, պետք է ասեմ՝ համապարփակ օրակարգ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է դեսպանը։

    Նրա խոսքով՝ ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի գլխավոր ուղղություններից մեկը մասնավոր հատվածին տրամադրվող աջակցությունն է։ Եվրոպական միությունը պատրաստվում է առաջարկների մրցույթ հայտարարել Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածների ներդրումային ծրագրերի համար։

    «Այս առնչությամբ ես հիմնականում ցանկանում եմ ընդգծել երկու գլխավոր տարր։ Առաջինը մասնավոր հատվածին աջակցությունն է։ Մենք հայտարարելու ենք առաջարկների մրցույթ Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածի ներդրումների համար։ Հիմա հասկանում եմ, որ, հավանաբար, պետք է Թուրքիան նույնպես ներառեինք էքսպոյում, բայց վստահ եմ, որ հաջորդ մրցույթի ժամանակ կարող ենք մտածել դրա մասին։

    Վստահ եմ նաև, որ, հավանաբար, մեր հայ բարեկամները կարող են առաջարկներ ներկայացնել այս մրցույթի շրջանակում։ Այն դեռ բաց է։ Այն բացվել է մայիսի 5-ին, այսինքն՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ, և բաց կլինի մեկ տարի։ Կարելի է ներկայացնել ներդրումային առաջարկներ, որոնց մենք կարող ենք աջակցել Եվրոպական միության տարբեր գործիքների միջոցով։

    Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին արտոնյալ վարկերով։ Միայն անցյալ տարի մենք տրամադրել ենք ավելի քան 200 միլիոն եվրո։ Մենք օգնել ենք ստեղծել ավելի քան 20 հազար աշխատատեղ։ Սա կարևոր է։ Սա կայունություն է, և այն նաև հիմնված է ձեռնարկատիրության այն շատ ուժեղ ոգու վրա, որը մենք այստեղ տեսնում ենք»,- ասել է Մարագոսը։

    ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ համագործակցության երկրորդ կարևոր ուղղությունը կապակցվածությունն է։ Եվրոպական միությունն այս ոլորտում աշխատում է Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների և եվրոպական այլ գործընկերների հետ՝ դիտարկելով ինչպես Սև ծովով, այնպես էլ ցամաքային հաղորդակցությունների զարգացումը։

    «Երկրորդ մեծ ոլորտը, որի վրա կցանկանայի կենտրոնանալ, կապակցվածությանը մեր աջակցությունն է։ Սա նաև այն ոլորտն է, որտեղ մենք աշխատում ենք թուրք գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանում մեր գործընկեր Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, բայց նաև Եվրոպական միության գործընկերների հետ։ Այստեղ կապակցվածությունը վերաբերում է Սև ծովով, ինչպես նաև ցամաքային կապակցվածությանը։

    Դուք տեղյակ եք և ծանոթ եք TRIPP նախագծին, որը հայ-ամերիկյան նախաձեռնություններից մեկն է և նույնպես աջակցվում է այս գործընթացի շրջանակում։ Բայց Եվրոպական միության աջակցությունը դրանից էլ ավելի լայն կլինի, և գագաթնաժողովում մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք աջակցել Հայաստանին երեք նոր սահմանային անցակետ կառուցելու հարցում։ Դրանցից մեկը «Մարգարա»-ն է, որը մենք կարող ենք օգնել արդիականացնել։

    Այժմ մենք համագործակցում ենք տարբեր ֆինանսական գործընկերների հետ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցում ենք Ախուրիկի անցակետի վերականգնման համար, որը Թուրքիայի Կարսի ուղղությամբ է։ Մենք ունենք նաև մեկ այլ ուղղություն դեպի Նախիջևան՝ Երասխով, որն այստեղ՝ հայկական կողմում է։ Հենց այստեղ ենք այժմ կենտրոնացնում մեր ուշադրությունը։

    Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի ենթակառուցվածքներին և կապակցվածությանը։ Այն աջակցել է Հյուսիս-հարավ ենթակառուցվածքին, և կարծում եմ՝ այստեղ ևս մեծ ներուժ կա բիզնեսների, այլ գործընկերների, Եվրոպական միության այլ ռազմավարական գործընկերների մասնակցության համար»,- հայտարարել է դեսպանը։

    Մարագոսն ընդգծել է, որ տարածաշրջանային կապակցվածության զարգացումը չի սահմանափակվում տրանսպորտային ենթակառուցվածքներով։ Համագործակցության հեռանկարային ուղղություններից են նաև էներգետիկան, էլեկտրաէներգիայի փոխանակումը, վերականգնվող էներգիան, էլեկտրացանցերի արդիականացումը և էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը։

    Անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ Մարագոսը հիշեցրել է հայկական արտադրանքի համար ԵՄ շուկա արտոնյալ մուտք ապահովելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի առաջարկած ժամանակավոր միջոցառումների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ պետությունները սեպտեմբերի 2-ին առանց փոփոխությունների հավանություն են տվել առաջարկին, և առաջիկայում ակնկալվում է նաև Եվրոպական խորհրդարանի հաստատումը։

    «Կցանկանայի նաև ընդգծել, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում Հայաստանին առևտրի ոլորտում։ Թուրքիան արդեն մասնակցում է Մաքսային միությանը, և մենք նույն մաքսային տարածքի մաս ենք։ Սա շատ կարևոր է։ Այդ պատճառով Եվրոպական միության և Հայաստանի, Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, կարծում եմ, էական նշանակություն ունեն։

    Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ երկու ամիս առաջ Եվրոպական հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել անցումային կարգավորման վերաբերյալ՝ երկու տարով հայկական արտադրանքի արտոնյալ արտահանման համար դեպի ԵՄ՝ այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումների շրջանակում։

    Սա իրականում նշանակում է, որ Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկում է առանց մաքսատուրքերի արտահանում գրեթե բոլոր ապրանքների համար, որոնք տուժել են հայկական արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակող միջոցառումների պատճառով։

    Այս արտոնյալ առևտրային միջոցառումներն առաջարկվել են Եվրոպական միության կողմից։ Երեկ Եվրոպական միության անդամ պետությունները Խորհրդում առանց որևէ փոփոխության հաստատեցին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Սա շատ կարևոր ազդակ է, և մենք առաջիկա օրերին սպասում ենք նաև Եվրոպական խորհրդարանի հաստատմանը։

    Այսպիսով, սա շատ կարևոր նոր հնարավորություն է, ես կասեի՝ հատկապես մեր հայ բարեկամների համար, և դրանից պետք է օգտվել։ Եվրոպական միության հետ առևտրի մեծ մասի համար մաքսատուրքեր չեն լինի։ Իրականում Ռուսաստանին ուղղված ձեր արտահանման 99 տոկոսը, որը տուժել է այս միջոցառումներից, ընդգրկված է այս երկամյա ինքնավար միջոցառումների շրջանակում։

    Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու, թե այս միջոցառումներն ինչպես դրական ազդեցություն կունենան ամբողջ հայկական բիզնեսի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել է Մարագոսը։

    Նա կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ մարդկային և գործարար կապերի ձևավորմանը։

    «Եվ, իհարկե, այստեղ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևոր է աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Անցյալ տարվանից, երբ նախաձեռնվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։

    Այսպիսի ծրագրերը կարող են նաև օգնել կառուցել այն, ինչը, ըստ էության, կլինի այս կարգավորման կենսական գիծը։ Դա մարդկանց միջև շփումներն են։ Հենց ձեզ նման մարդիկ են, որ այս խաղաղությունն ու կարգավորումը կյանքի կկոչեն տեղում։ Սա միայն կառավարությունը չէ, սա միայն եվրոպական կառույցները չեն, և մենք ցանկանում ենք գտնել լավագույն ձևը՝ շարունակելու աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսների, բայց նաև քաղաքացիական հասարակությունների, այլ ընկերությունների և մասնագետների միջև։

    Որովհետև դուք, անշուշտ, ճանաչում եք միմյանց, որովհետև հարևաններ եք, երկար պատմություն ունեք։ Մյուս կողմից՝ շարունակել մարդկանց ներգրավելը, միմյանց ճանաչելը, միմյանց լեզուն ճանաչելը, կարծում եմ,  իսկապես կարևոր է նաև առևտրում կայունություն ստեղծելու, համատեղ բիզնես հնարավորությունների և զբոսաշրջության համար։

    Զբոսաշրջության ներուժը, կարծում եմ, սահմանի երկու կողմերում իսկապես հսկայական է, և այն, կարծում եմ, կստեղծի բազմաթիվ նոր հնարավորություններ զբաղվածության, ներդրումների համար, ինչպես նաև ընդհանուր կարիքների և ընդհանուր մարտահրավերների լուծման համար՝ շրջակա միջավայրին աջակցելու, ջրային ռեսուրսները պաշտպանելու և միասին ավելի լավ ապագայի, նոր սերնդի համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

    Այսպիսով, Եվրոպական միությունն այստեղ է՝ նման նախաձեռնություններին աջակցելու համար»,- եզրափակել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

    Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

    Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

    Միջոցառման ընթացքում նախատեսված են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան

  • «ՇՏԱՊ․ Փաշինյանը խոսեց 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին» (video)






    Այնպես չի, որ մենք ռուսական ռազմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի, ասել է Փաշինյանը:




    դիտվել է 446 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Փաշինյանն Սահմանադրության հարցը Ալիեւի հետ չի քննարկել

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Բիշքեկում «Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում»:

    «Ընդհակառակը, արձանագրում ենք, որ արտաքին գործընկերների եւ այլ երկրների հետ մեր Սահմանադրության հարցը չենք քննարկում: Մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներն ընդդիմության խոսույթը չվերցնեն եւ իրենք էլ չօգտագործեն, որովհետեւ դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, դա ՀՀ ներքին խնդիրն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: