Blog

  • Երբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան 





    ԱՄՆ-ը ԲՐԻՔՍ-ը քանդելու և տարածաշրջանում անվտանգության՝ Ռուսաստանի ձևավորած սխեման ավերելու նպատակով հարվածեց Իրանին։ Արդյունքում, այո՛, Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Միացյալ Նահանգների դաշնակիցներին, որոնցից մեկը նաև ԲՐԻՔՍ-ի անդամ է, իսկ Սաուդյան Արաբիան ԲՐԻՔՍ-ից դուրս եկավ Թրամփի պահանջով և սխալվեց։ Իմ կարծիքով՝ նրանք ապագայում կփորձեն իրենց սխալը ուղղել, չնայած որ արդեն իսկ կատարել են մեկ քայլ, որից կարող ենք եզրահանգել, որ նրանք սխալվել են։

     

    Բայց ԱՄՆ-ը, ռեգիոնը խառնելուց բացի, նաև ցույց տվեց, որ այս ռեգիոնում ևս իր հեգեմոնիան կասկածի տակ է, որ այս ռեգիոնում ևս ինքը չի կարողանում անվերապահորեն լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առաջ։ Ավելի հին ռեգիոնալ խաղացողները սկսել են չվստահել Ամերիկային և չհավատալ նրա հեգեմոնիային։

     

    Սրա ամենավառ օրինակներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի դաշնակից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ խաղում է ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդելու ճամբարում, Ամերիկայի դաշնակից Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ դաշինք են ստեղծում, որպեսզի իրենց անվտանգության խնդիրները լուծեն, իսկ սա, իր հերթին, ցույց է տալիս, որ նույնիսկ Ամերիկայի դաշնակիցների մոտ Ամերիկայի հեգեմոնիան այլևս կասկածի տակ է։

     

    Հիմա, նման իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների հեգեմոնիան քանդվում է, և աշխարհի լուրջ պետություններն այլևս չեն ցանկանում այդ հեգեմոնիան հանդուրժել, Հայաստանը գնում իր կամքով, հայտնվում է մի իրավիճակում, որ հենց ամենավտանգավոր ռեգիոնում, որտեղ գտնվում է Հայաստանը, դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի պահապանը, դաշնակիցը, գործընկերը, դառնում է Միացյալ Նահանգների ամենատարօրինակ և ոչ ադեկվատ նախագահի գործընկերը։ Ավելին՝ այդ մարդու անունը բերում, գրում է իր պետության և Իրանի սահմանին։

     

     Ժողովուրդ ջան, սա նորմալ իրավիճակ չէ, և մենք պետք է գիտակցենք նախ մեր պետության ռեալ չափերը, հնարավորությունները, ովքեր են մեր հարևանները, ինչ միջավայրում ենք մենք ապրում, ինչ պատմական անցյալ ունենք մենք և մեր հարևանները, որոնք են մեր ռեգիոնի խոշոր խաղացողները, և հասկանանք, որ մենք չենք կարող ինչ ուզում ենք անել՝ ասելով, որ մենք անկախ պետություն ենք, ինչ ուզում ենք՝ անենք։ Մյուս պետություններն էլ են անկախ պետություններ, ու եթե հանկարծ իրենք էլ սկսեն իրենք ինչ ուզում են անել, հաստատ մեր համար շատ մեծ խնդիրներ ենք ստեղծել։

     

     Դրա համար եմ ես ասում, որ քաղաքականությունը գիտություն է և բավականին ճշգրիտ։ Այստեղ էմոցիաներ, ցանկություններ, երազանքներ չկա։ Մենք պետք է հստակ կարողանանք հաշվել մեր շահերը, և շահերը հաշվելը ևս բարդ գիտություն է, որովհետև շահերը չեն հաշվում երազանքների ու ցանկությունների հիման վրա, այլ հաշվվում են իրական հնարավորությունների, և, ամենակարևորը, այնպես պետք է հաշվես քո շահերը, որ դրանք չհակադրես քո հարևանների, առավել ևս՝ քո ռեգիոնի խոշոր խաղացողների շահերին։

    Հակառակ պարագայում այդ շահերի հակադրությունը բերելու է նրան, որ դու՝ որպես պետություն, սկսելու ես սպառնալիք ընկալվել խոշոր խաղացողների և նրանց աշխարհաքաղաքական խնդիրների համար, իսկ սա արդեն ցանկացած բանիմաց մարդ կարող է հասկանալ՝ ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և հայ ժողովրդի համար։

     

     ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

    Մհեր Ավետիսյան 


  • Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։

    Հերթական դեպքը գրանցվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։Օգոստոսի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդանանց փողոցի չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել։

    Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 հրացան, մեկ նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ և փամփշտատուփեր։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար

    2025-ի օգոստոսին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կնքվեց «Թրամփի ուղու» (TRIPP) մասին փաստաթուղթ, որի նպատակը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստեղծելն է։ Ավելի վաղ՝ 2023-ին, Երևանը ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է  տարածաշրջանի փակ հաղորդակցությունների բացումը վերածել ավելի լայն տարանցիկ հնարավորության և Հայաստանը ներառել Արևելք–Արևմուտք ու Հյուսիս–Հարավ կապուղիներում։

    Այս զարգացումները նոր հարց են առաջադրում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգի համար, որտեղ Վրաստանը տասնամյակներ շարունակ առանցքային դիրք է զբաղեցրել՝ ձևավորելով գործող երկաթուղային ցանց, զարգացնելով իր սևծովյան նավահանգիստները և միջազգային բեռնափոխադրումների հաստատված երթուղիները։ Հայաստանի տարածքով նոր ուղիների բացումը կստեղծի մրցակցությո՞ւն երկու երկրների միջև և կնվազեցնի՞ Վրաստանի բացառիկ տարանցիկ դերը, թե՞, հակառակը, կմեծացնի տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերն ու Հայաստանի և Վրաստանի տարանցիկ ներուժի փոխլրացման հնարավորությունները։ 

    ԱՄՆ-ի առաջարկած TRIPP ծրագիրը բացի երկաթուղուց ու ավտոճանապարհից, ենթադրում է նաև այլ ենթակառուցվածքների՝ նավթագազային խողովակաշարերի, մալուխների անցման հնարավորություն։ Թեև TRIPP-ի ենթակառուցվածքների շինարարության մեկնարկը դեռ չի տրվել, ԱՄՆ-ն ու Հայաստանն արդեն աշխատում են երկաթուղային ինժեներական ուսումնասիրությունների, ներդրումային մեխանիզմների և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։

    «Թրամփի ուղին»

    «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP — Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը համաձայնեցվեց 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնում։ Հայաստանի հարավով մոտ 42 կմ երկարությամբ այս ճանապարհը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավ Նախիջևանին, որն էլ իր հերթին միանալու է Թուրքիայի տարածքին։ Թուրքիայում արդեն սկսվել է Կարս-Դիլուջու երկաթգծի կառուցումը, որը շրջանցելու է Հայաստանը և միանալու է Նախիջևանին։TRIPP-ի իրականացումը պետք է դիտարկել նաև ավելի լայն՝ Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղու՝ (Trans-Caspian International Transport Route – TITR)՝ «Միջին միջանցքի» համատեքստում, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի, Հարավային Կովկասի ու Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային։ TRIPP-ի հնարավոր ինտեգրումը այս հաղորդակցային համակարգին, ի թիվս այլ երկրների,  հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանագների ու Եվրամիության համար, որոնք Միջին միջանցքը դիտարկում են որպես այլընտրանք Արևելքի հետ իրենց հաղորդուղիներում։

    Միջին միջանցքը

    Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղին (The Trans-Caspian International Transport Route – TITR) կամ Միջին միջանցքը Չինաստանը Եվրոպային կապող բազմամոդալ առևտրային և բեռնափոխադրումների ցանց է, որը հիմնականում անցնում է Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

    Ի տարբերություն Հայաստանի, որի տարանցիկ դերը դեռ ձևավորման փուլում է, Վրաստանը տևական ժամանակ առանցքային դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգում։ Նրա տարածքով է անցնում Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը, որը Եվրոպային կապվում է ինչպես վրացական սևծովյան նավահանգիստների, այնպես էլ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու միջոցով։ 

    Վրաստանով են անցնում նաև Ադրբեջանի նավթն ու գազը հիմնականում եվրոպական շուկաներ հասցնող խողովակաշարերը։

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

    Հարավային Կովկասում Միջին միջանցքի ամենաառանցքային ուղիներից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որի երկարությունը 826 կմ է։ Շինարարությունը մեկնարկել է 2007-ին, երկաթգիծը շահագործման է հանձնվել 2017-ին։  

    Վրաստանի դերը առանցքային է Հայաստանի համար. Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 70 տոկոսն անցնում է այդ երկրով։

    Վրաստանի երկաթուղով են իրականացվում նաև 2025-ի վերջից սկսված ադրբեջանական դիզելային վառելիքի ներկրումները Հայաստան, ինչպես նաև ադրբեջանական տարածքով ղազախական և ռուսական մի շարք ապրանքների փոխադրումները։ Մայիսին Հայաստանը ու Թուրքիան հայտարարեցին հայկական կողմի համար Կարս-Ախալքալաք երկաթուղու հասանելիության մասին։ 

    Ներկայում Վրաստանը շարունակում է աշխատել իր տարանցիկ հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ։ Արդիականացվել է Թբիլիսի-Բաթումի երկաթուղային ուղղությունը, շարունակվում են Ադրբեջանի սահմանից Բաթումիի միջոցով Թուրքիայի սահման ձգվող Արևելք–Արևմուտք ավտոմայրուղու զարգացման աշխատանքները, իսկ Սև ծովի ափին ընթանում է Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը։ 

    Տարածաշրջանային կապուղիների տնտեսական հեռանկարները

    Հաղորդակցությունների մասին քննարկումներն ու առաջարկվող նախագծերը էապես բարձրացրել են Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը, որը միջազգային նշանակության երկու անցուղիների՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ (INSTC) միջազգային միջանցքների հատման կետում է։

    Թբիլիսիում տեղակայված Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի (Transport Corridor Research Center) տնօրեն Պաատա Ծագարեիշվիլիի համոզմամբ՝ Հայաստանի տարածքում նոր կոմունիկացիաների ստեղծումը, մրցակցություն է առաջացնելու Հարավային Կովկասում: Այդ հաղորդուղիները, ըստ նրա, իրենց արդյունավետությամբ մրցելու են Վրաստանով անցնող Միջին միջանցքի հատվածի հետ։ Վրացի փորձագետը նկատի ունի ինչպես TRIPP նախագիծը, այնպես էլ Հայաստանի հաղորդուղիների հնարավոր ապաշրջափակումը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը։

    Հայաստանցի տնտեսագետ Սուրեն Պարսյանը նույնպես կարծում է, որ հաղորդակցությունների, այդ թվում՝ TRIPP-ի բացումով, կապուղիների հարցում մրցակցություն կստեղծվի տարածաշրջանում, որը կարող է հատկապես արտահայտվել՝ Ադրբեջանը Թուրքիային կապող ուղղության (Բաքու-Թբիլիսի-Կարս երթկաթուղի) հետ համեմատությունում։ Նա կարծում է, որ TRIPP-ը կարող է այլընտրանքային ուղղություն լինել, սակայն այն լրջորեն չի ազդի Վրաստանի տարանցիկ դերի վրա։

    «Միջին միջանցքն արդեն գործող լոգիստիկ համակարգ է՝ նավահանգիստներով, երկաթուղով, օպերատորներով, մաքսային ընթացակարգերով և ձևավորված հաճախորդներով»,- ասում է նա։ Այնուամենայնիվ, Պարսյանն ընդունում է, որ կախված ժամանակի, մաքսատուրքերի և մի շարք այլ գործոններից՝ Վրաստանը շրջանցող ճանապարհները կարող են իրենց գրավչությունն ունենալ։ Ճանապարհների հուսալիությունը իր հերթին կարող է հանգեցնել տարածաշրջանում բեռների հոսքի ավելացմանը, ինչպես նաև գների նվազեցմանը։

    Թեև վերջին տարիներին Միջին միջանցքով անցնող բեռնափոխադրումներն աշխուժացել են, բայց դրանց ծավալը համեմատության մեջ մեծ չէ. 2024-ին Միջին միջանցքով տեղափոխվել է 4,5 մլն տոննա բեռ, մինչդեռ, օրինակ, մինչև ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանի տարածքով անցնում էր տարեկան  ավելի քան 170 մլն տոննա բեռ։ Ներկայում Չինաստանը Եվրոպային կապող հիմնական ուղղությունն անցնում է Հնդկական օվկիանոսով ու Սուեզի ջրանցքով։ 

    Ծագարեշվիլիի գնահատմամբ՝ 4,5 մլն տոննա բեռի մեծ մասը վերաբերում է ղազախական հատվածին, և նրա ընդամենը քիչ տոկոսն է բաժին հասել վրացական նավահանգիստներին։

    Օրբելի կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումները աճի միտում ունեն։ Նա չի բացառում հայկական և վրացական ենթակառուցվածքների միջև որոշակի մրցակցությունը, բայց նաև նշում է, որ տարանցիկ փոխադրումների աճի պարագայում երկու երկրները կարող են սիներգիա ստեղծել։ 

    Հայ փորձագետները, բացի Միջին միջանցքով անցնող կապուղիներից, կարևորում են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի դերը, որի նշանակությունը կտրուկ կարող է ավելանալ  Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացման պարագայում։ Առաջին հերթին հաշվի է առնվում Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային ուղին, որը Հայաստանի տարածքով կարող է միանալ վրացական երկաթուղիներին և դուրս գալ Եվրոպա։ 

    Սուրեն Պարսյանի խոսքով՝ դա հայկական կողմին թույլ կտա ոչ միայն պարզապես մրցակցել Միջին միջանցքի վրացական հատվածով անցնող բեռների հետ, այլև դառնալ լոգիստիկ հանգույց, որտեղ բեռների տեղափոխումից բացի կիրականացվեն պահեստավորում, մաքսային տեսակավորում և այլ ծառայություններ։

    «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի՝ 2026-ի ապրիլին հրապարակած վերլուծությունը նշում է, որ լիակատար ապաշրջափակումը կբարձրացնի տարածաշրջանի մակրոտնտեսական դիմակայունությունն ու ներդրումային գրավչությունը։ Ըստ զեկույցի՝ ամբողջական ապաշրջափակումից Հայաստանը կշահի դեպի Թուրքիա և Ադրբեջան արտահանման ու զբոսաշրջային հոսքերի ակտիվացմամբ, Նախիջևանի միջոցով դեպի Իրան ուղիղ երկաթուղային ելք ստանալով և սուվերեն ֆինանսական ռիսկերի նվազմամբ; Ադրբեջանը կշահի Նախիջևանը Հյուսիս-Հարավ առանցքային տարանցիկ հանգույցի վերածելով, դեպի Թուրքիա ավելի էժան ու արագ երկաթուղային այլընտրանք ստանալով և տարանցիկ եկամուտների հաշվին նավթագազային գներից կախվածությունը թուլացնելով, իսկ Վրաստանը կշահի Միջին միջանցքում իր առանցքային դերի պահպանմամբ, ինչպես նաև Պարսից ծոց–Սև ծով երթուղու գործարկման շնորհիվ Իրանից դեպի իր սևծովյան նավահանգիստներ ուղիղ երկաթուղային բեռնահոսքերի և տարանցիկ եկամուտների ավելացմամբ։ 

    Ճանապարհների բացումը տեսականորեն նվազեցնում է տարածաշրջանի անվտանգային ռիսկերը՝ նպաստելով տարանցիկ ուղիների գրավչությանը։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ, այնուամենայնիվ, Հարավային Կովկասի տրամաբանությունը հակառակն է։

    «Նախ պետք է քաղաքական հարցերը լուծել, հետո նոր անցնել հաղորդակցություններին,- ասում է նա։-  Մեծ հաշվով բոլոր հարցերը կախված են քաղաքական կամքից»։ Նա բերում է աբխազական երկաթուղու օրինակը, որը աշխարհագրորեն ու ֆինանսապես ձեռնտու է, սակայն գերի է քաղաքական գործոններին։

    Վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն ևս նշում է, որ  աշխարհաքաղաքականությունը վեր է տնտեսական նպատակահարմարություններից։ Նա թերահավատորեն է վերաբերվում TRIPP-ին՝ նշելով, որ դրան դեմ են Իրանն ու Ռուսաստանը։

    Նա չի կարծում, որ «Թրամփի ուղու» գործարկումը կարող է էապես ազդել Վրաստանի տարանցիկ դերի վրա։ Վրաստանը, ըստ նրա, տարանցիկ նշանակությունը կպահպանի ձևավորված ենթակառուցվածքների և սևծովյան նավահանգիստների դերի շնորհիվ։

    Իսկանդարյանը կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ի գործարկման հեռանկարները մշուշոտ է գնահատում, բայցևայնպես նշում է, որ դրա իրականացման պարագայում Վրաստանի բացառիկ դերը որոշ չափով կփոխվի։ 

    Այսպիսով, Հարավային Կովկասում նոր հաղորդակցությունների՝ TRIPP-ի կամ առավել լայն ապաշրջափակման նախաձեռնությունների գործարկումը ոչ այնքան սպառնում է սասանել Վրաստանի տարանցիկ դերը, որքան առաջ է մղում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերադասավորման և հնարավոր փոխլրացման նոր օրակարգ: Թեև նոր երթուղիների բացումն անխուսափելիորեն կառաջացնի որոշակի տնտեսական մրցակցություն և կթուլացնի Վրաստանի բացառիկ մենաշնորհային դիրքը, այն միաժամանակ կարող է էականորեն ավելացնել տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերը՝ հատկապես Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց–Սև ծով առանցքներում: Այս տնտեսական հեռանկարների իրագործումը շարունակում է կախված մնալ ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներից։

    https://civilnet.am/

  • Սիմոնյանը և Հաջիևը խաղաղության խորացման շուրջ են բանակցել

    Սիմոնյանը և Հաջիևը խաղաղության խորացման շուրջ են բանակցել

  • Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը |

    Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ։

    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։

    Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։

  • Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

    Դատական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։

    Մասնավորապես, հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:

    «Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։

    Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ավելի հեռուն գնալ և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։

    Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

    Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ»,- գրել է լրատվամիջոցը։

  • Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի, 19/8 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասնաշենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել Հ

    Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանը

  • Թրամփը կարծում է, որ Իրանը չի կարող սահմանափակել լցանավերի անցումը Հորմուզով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը գործնականում հնարավորություն չունի սահմանափակելու նավթատար լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով։

    «Մենք հիմա վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, դրանով ամեն օր և ամեն գիշեր շատ նավեր են անցնում։ Շատ շատ նավեր՝ բեռնված նավթով»,- ասել է ամերիկացի առաջնորդը սեպտեմբերի 2-ին Սպիտակ տանը ելույթ ունենալիս։ «Չեմ ուզում չափազանց համարձակ և չափազանց անխոհեմ խոսել, բայց առայժմ նրանք գործնականում ոչինչ չեն արել, որպեսզի կարողանան դրան խանգարել,- ավելացրել է Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։- Եվ մենք կփորձենք, որ այդպես էլ մնա»։

    Թրամփը նաև պնդել է, որ Իրանը մոտ է տնտեսական փլուզմանը։ «Նրանց գործերը շատ վատ են ընթանում, այնպես որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա։

    Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին Օրմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գերազանցել է 17 մլն բարել նավթը։

  • Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում





    19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Այսօր՝ 150 տարի անց, մենք ականատեսն ենք երկրորդ մեծ հեղափոխության: Այս անգամ Արհեստական բանականության (ԱԲ) սերվերները փոխարինում են մարդու ինտելեկտին:
    2024 թվականի համեմատ 2 տարում ԱԲ հաշվարկային հզորություններն արդեն աճել են 500%-ով: Եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով Ինտելեկտուալ Հեղափոխությանը:

    Ինչ կփոխվի մեր կյանքում.

    1. Դեղագործություն. Դեղերի փորձարկումները կտևեն ոչ թե տարիներ, այլ ժամեր. համակարգչային մոդելավորմամբ կստեղծվեն հազարավոր նոր ու էֆֆեկտիվ դեղեր:
    2. Պայքար կոռուպցիայի դեմ. ԱԲ-ն պետական մրցույթներում ակնթարթորեն կհաշվարկի իրական շուկայական գները՝ բացառելով «ատկատներն» ու չարաշահումները (ինչպես Հնդկաստանում, որն արդեն միլիարդներ է խնայում):
    3. Արդյունավետ հարկում. Բանկային ծախսերի և համակարգային տվյալների վերլուծությամբ պետությունները հեշտությամբ կբացահայտեն ստվերը, ինչը կթեթևացնի պարտաճանաչ բիզնեսի բեռը և կավելացնի աշխարհի երկների բյուջեները:
    4. Արագ արդարադատություն. Վարչական դատական գործերի 80%-ը կլուծվի ժամերի ընթացքում: Դատարանները կդառնան կայծակնային արագ և բացարձակ անկողմնակալ (օրինակ՝ Էստոնիայում դատական ժամկետներն արդեն կրճատվել են 5 անգամ)»:

    Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում: Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով»:




    դիտվել է 121 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը