Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Ականազերծող հեռակառավարվող երկու մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա շտապօգնության երկու մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ:
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին:
Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝
1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:
Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները
Իսլամաբադում ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են: Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ես հարցրեցի՝ արդյոք բանակցությունները պաշտոնապես սկսվել են, և նա դրական պատասխան տվեց»,- նախագահի հետ զրույցից հետո գրել է NewsNation հեռուստաալիքի լրագրողը։
Նա նաև նշել է, որ շուտով պարզ կդառնա՝ արդյոք Իրանն անկեղծ է բանակցություններում։
«Ես ձեզ շատ շուտով տեղյակ կպահեմ։ Դա շատ ժամանակ չի խլի»,- մեջբերել է լրագրողը Թրամփի պատասխանը համապատասխան հարցին։
Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։
Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։
Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։
Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր. պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։
Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։
Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։
Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։
Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։
Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։ Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։
Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։
Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։
Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել, կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։
Բեթթելհեյմն ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»։