Blog

  • Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

    Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հոկտեմբերի 21-ին կընդունի հինգ արհմիությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «ցույցեր անցկացնելու անփոխարինելի ազատությունն ապահովելու ուղիներն ու միջոցները», որը, ըստ այդ կազմակերպություններին ուղարկած նրա նամակի, «ոմանք փորձում են շեղել իր սկզբնական նպատակից՝ այն կապելով անընդունելի գործողությունների հետ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

    Հանդիպմանը ներկա կլինի նաև ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

    «Դեղին բաճկոնների» շարժման և Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտների նոր ցույցերը նախատեսված են հոկտեմբերի 24-ին, իսկ արհմիություններն իրենց ցույցերը նշանակել են նոյեմբերի 5-ին։

    Արհմիություններից մի քանիսը դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ այս հանդիպմանն ավագ դպրոցների կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա չեն լինելու։ Լեկոռնյուն մտադիր է քննարկել նաև նրանց պահանջները, որոնք վերաբերում են դասացուցակներին, փոխարինող ուսուցիչներին, շենքերի վերանորոգմանը և կրթական ոլորտում այլ խնդիրներին։

    Ֆրանսիայում հոկտեմբերի 17-18-ին ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, բռնություններով և թալանով։ Երկրի որոշ քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել։

  • ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում



    Հասարակություն





    ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

    BOOK DONATION ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքի հանրային գրադարանը Newmag հրատարակչությունից ստացել է հայերեն լեզվով 500 նոր գիրք։ Հավաքածուն ներառում է տարբեր ժանրերի և ուղղությունների հրատարակություններ՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական գրքեր։ Գրականության բազմազան ընտրանին նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների ընթերցողների համար։

    «Մենք համոզված ենք՝ որակյալ գրականության հասանելիությունը կարևոր դեր ունի հասարակության զարգացման, աշխարհայացքի ընդլայնման և ապագա սերնդի ձևավորման գործում։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ձգտում ենք նպաստել ընթերցանության մշակույթի զարգացմանը և Հայաստանի մարզերի բնակիչների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

    «BOOK DONATION նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցանությունը, աջակցել լուսավորչական գործունեությանը և Հայաստանի հեռավոր համայնքների բնակիչների համար ապահովել գիտելիքի ավելի լայն հասանելիություն։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում համալրել գրադարանների ֆոնդերը նոր հրատարակություններով, ժամանակակից գրականությունն ավելի հասանելի դարձնել ընթերցողներին և նպաստել տեղական համայնքների մշակութային ու կրթական զարգացմանը», – նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

    Հրազդանի հանրային գրադարանը միավորում է 9 մասնաճյուղ, որոնք տեղակայված են համայնքի վեց թաղամասերում և երեք բնակավայրերում։ Գրադարանն այսօր սպասարկում է շուրջ 10 հազար ընթերցողի, իսկ գրքային ֆոնդը կազմում է մոտ 150 հազար միավոր։ Նոր գրքերի համալրումը կընդլայնի առաջարկվող գրականության ընտրանին, կհարստացնի գրադարանի ֆոնդը և կնպաստի համայնքի բնակիչների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 




  • ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

    Հայաստանի աշխարհագրական դիրքը դարեր շարունակ ծառայել է տարածաշրջանում գերիշխանության ձգտող տերությունների շահերին։ Մեր տարածքով անցնող ճանապարհների ուղղությունը, նշանակությունն ու վերահսկողությունը որոշվել են կայսրությունների մայրաքաղաքներում։ Այսօր Հայաստանը հնարավորություն ունի փոխելու այդ պատմական օրինաչափությունը։ ԹՐԻՓՓ-ը դրա առաջին լուրջ փորձություններից է։ ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն է ստանում ամրապնդելու իր դիրքը Հարավային Կովկասի տնտեսական և աշխարհաքաղաքական նոր համակարգում։

    Այսօր Ազգային ժողովում Արարատ Միրզոյանի ներկայացրած համաձայնագրի առանցքային դրույթն ամրագրում է Հայաստանի վճռորոշ ձայնը ԹՐԻՓՓ-ի ռազմավարական կառավարման հարցերում։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ Հայաստանին։ Այդուհանդերձ, ռազմավարական որոշումների ընդունման հարցում Երևանն ունենալու է պարտադիր համաձայնության իրավունք։ Առանց Հայաստանի հավանության հնարավոր չի լինի օտարել բաժնեմասերը, փոխել ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կնքել խոշոր գործարքներ կամ հաստատել կոնցեսիոն պայմանները։ Այսպիսով, Հայաստանի 26 տոկոս մասնակցությունն ամրագրվում է վճռորոշ իրավասություններով։ Այս դրույթը համաձայնագրի քաղաքական ծանրության կենտրոնն է։

    ԹՐԻՓՓ-ի նշանակությունը դուրս է սովորական տնտեսական գործարքի շրջանակից։ Հայաստանի հարավով անցնող միջազգային հաղորդակցությունների կառավարումն անմիջականորեն առնչվում է երկրի անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկարաժամկետ տնտեսական շահերին։ Ուստի Հայաստանի պարտադիր համաձայնության իրավունքը ռազմավարական նշանակություն ունի․ այն Երևանին հնարավորություն է տալիս անմիջականորեն ազդելու նախագծի ապագան որոշող առանցքային որոշումների վրա։

    Հատկանշական է նաև ամերիկյան մասնակցության կառուցվածքը։ ԱՄՆ-ի բաժնեմասը նախատեսվում է տնօրինել Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ամբողջությամբ պատկանող ընկերության միջոցով։ Վաշինգտոնի ներգրավվածությունը, հետևաբար, ստանում է պետական ինստիտուցիոնալ հիմք։ Սա երկարաժամկետ շահերի փոխկապակցման կարևոր նախադրյալ է։

    ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ը երկարաժամկետ տնտեսական և քաղաքական շահ է ձեռք բերում Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը դառնում է Կենտրոնական Ասիան, Կասպից տարածաշրջանն ու Եվրոպան կապող հաղորդակցությունների կարևոր մասնակից։ Այս փոխադարձ շահագրգռվածությունը կարող է ամրապնդել Հայաստանի դիրքը տարածաշրջանում և մեծացնել նրա ռազմավարական նշանակությունը Վաշինգտոնի համար։

    Համաձայնագրի ռազմավարական նշանակությունը պետք է հաստատվի դրա գործնական իրականացմամբ։

    Հայաստանն իր միջոցներով պետք է ապահովի նախագծի համար անհրաժեշտ հողատարածքները, կարգավորի սեփականության հետ կապված հարցերը և զարգացման ընկերությանը տրամադրի հողօգտագործման ու կառուցապատման բացառիկ իրավունքներ՝ 49 տարով։ Փոխադարձ համաձայնությամբ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։

    Խոսքը գրեթե մեկ դար ընդգրկող պայմանավորվածության մասին է։ Այդ ընթացքում կարող են փոխվել կառավարություններ, տնտեսական համակարգեր, միջազգային հարաբերություններն ու տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ Ուստի այսօր ամրագրվող յուրաքանչյուր պարտավորություն պետք է հաշվի առնի նաև Հայաստանի ապագա սերունդների շահերը։

    Առանձնակի կարևորություն ունեն դեռ մշակվելիք ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը։ Դրանցով պետք է հստակ սահմանվեն Հայաստանի որոշման իրավունքը, ֆինանսական վերահսկողությունը, կառավարման և հնարավոր վեճերի կարգավորման մեխանիզմները։ Հանրությունը պետք է իմանա նաև պետական ծախսերի, ակնկալվող եկամուտների և ֆինանսական ռիսկերի իրական ծավալը։ Մեկդարյա համաձայնության ամրությունը մեծապես կախված է հենց այս մանրամասներից։

    ԹՐԻՓՓ-ի ռազմավարական նշանակությունը շատ ավելի լայն է, քան Հայաստանի հարավով անցնող հաղորդակցությունների կառուցումը։ Նախագիծը կարող է փոխել երկրի տնտեսական դիրքը տարածաշրջանում, խթանել արտադրությունը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել տարանցիկ եկամուտներ և Հայաստանի համար ձևավորել նոր միջազգային տնտեսական կապեր։

    Վաշինգտոնի հետ գործընկերությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար։ Դրա իրացումը պահանջում է հետևողական պետական քաղաքականություն, ուժեղ ինստիտուտներ և սեփական երկարաժամկետ շահերը պաշտպանելու կարողություն։

    ԹՐԻՓՓ-ով Հայաստանը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցություն ունենալու տարածաշրջանային նշանակության հաղորդակցությունների ապագայի որոշմանը։ Սա կարող է դառնալ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի որակական փոփոխության հիմքը։

    Դարեր շարունակ մեծ տերություններն օգտագործել են Հայաստանի աշխարհագրական դիրքն իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։ Այժմ Հայաստանն ունի այդ նույն աշխարհագրությունը սեփական տնտեսական հզորության և քաղաքական ինքնուրույնության աղբյուր դարձնելու պատմական հնարավորություն:

  • Սա է ձեր իրական կերպարը՝ փողով գնել ու վաճառել ամեն ինչ, այդ թվում՝ ընտրողների ձայները. Ղազարյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:

    «Սա է ձեր իրական կերպարը՝ փողով գնել ու վաճառել ամեն ինչ, այդ թվում՝ ընտրողների ձայները։

    Թույլ չենք տա առևտրի առարկա դարձնել մեր պետությունն ու նրա քաղաքացիներին»,- գրել է Ղազարյանն ու տեսապատճեններով լուսանկար հրապարակել:

  • Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

    Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը: Այս մասին գրել է քաղաքգետ Սուրեն Սուրենյանցը ՝ անդրադառնալով Ստեփանավանում ընդդիմադիր թեկնածուի և անդամների ձերբակալություններին:

    «Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո:

    Այսօր այս խոսքերս հաստատվեցին, երբ Ստեփանավանում լայնամասշտաբ ձերբակալություններ իրականացվեցին «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբում:

    Սա հենց այն համայնքն է, որտեղ ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը:

    Ի դեպ, երեկ ամբողջ օրը համացանցում աչքովս ընկնում էր մի տեսանյութ, որտեղ Մասիսի համայնքապետի ՔՊ թեկնածուն խախտում է ընտրական փուլում բարեգործության արգելքը:

    ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ: Նա, ի տարբերություն, Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի, Փաշինյանի ավտորիտար «ախորժակը» չի փչացնում»,-գրել է նա:

  • Սոնա Շահգելդյանի որդու՝ Արթուրիկի տաղանդը․ նա հրաշալի ձեռագործ տիկնիկներ է պատրաստում

      «          Ամբիոն Նյուզ»-ի հատուկ անդրադարձը՝ երգչուհի Սոնա Շահգելդյանի որդու՝ Արթուրիկի ստեղծագործական աշխարհին։

    Երբ տաղանդը, երևակայությունն ու ստեղծագործելու ցանկությունը միավորվում են, ծնվում են իսկապես յուրահատուկ աշխատանքներ։ Երգչուհի Սոնա Շահգելդյանի որդին՝ Արթուրիկը, իր ստեղծագործական ունակություններով ուշադրություն է գրավում՝ պատրաստելով հրաշալի ձեռագործ տիկնիկներ։

    Նրա աշխատանքներն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և այն ջերմությամբ, որը փոխանցում է ձեռքով ստեղծված յուրաքանչյուր իր։ Տիկնիկներ պատրաստելը պարզապես զբաղմունք չէ․ այն երևակայությունը նյութականացնելու, սեփական մտքերն ու զգացմունքներն արտահայտելու յուրահատուկ արվեստ է։Արթուրիկի ստեղծագործություններն ապացուցում են, որ տաղանդը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով, իսկ սիրով ու նվիրումով արված աշխատանքը միշտ էլ առանձնահատուկ արժեք ունի։
    Սոնա Շահգելդյանի որդին իր փոքրիկ, բայց հետաքրքիր ստեղծագործական աշխարհով հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կարող է թաքնված լինել մի մեծ տաղանդ, որը պարզապես պետք է բացահայտել, խրախուսել ու զարգացնել։
    «Ամբիոն Նյուզ»-ը կարևորում է երեխաների ստեղծագործական ներուժը, անհատականությունն ու այն բացառիկ ունակությունները, որոնք աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում։
    Արթուրիկին մաղթում ենք նորանոր ստեղծագործական մտահղացումներ, անսպառ երևակայություն և մեծ հաջողություններ իր հետաքրքիր ճանապարհին։

  • Մասկ․ ԱԲ-ն կարող է մարդկության համար գոյաբանական սպառնալիք ներկայացնել

    Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները կարող են մարդկության համար գոյաբանական սպառնալիք ներկայացնել, թույլ է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասկը։

    «Կարծում եմ՝ կա որոշակի հավանականություն, որ դա կարող է լինել գոյաբանական սպառնալիք։ Բայց ես ոչինչ չեմ կարող անել դա կանգնեցնելու համար։ Ուստի եկել եմ այն եզրակացության, որ ունեմ երկու տարբերակ՝ լինել մասնակից կամ դիտորդ։ Կարծում եմ՝ մասնակից լինելն ավելի հետաքրքիր է»,- ասել է նա ամերիկացի գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնի փոդքաստում։

    Սեպտեմբերի 12-ին ամերիկյան տեխնոլոգիական Anthropic ընկերության տնօրեն Դարիո Ամոդեին հրապարակել է հոդված՝ կոչ անելով դանդաղեցնել առաջադեմ ԱԲ մոդելների զարգացման տեմպերը։ Նա կարծիք է հայտնել, որ առաջադեմ ԱԲ տեխնոլոգիաների վրա աշխատանքի արագության համակարգված դանդաղեցման շնորհիվ ԱԲ ընկերությունները կկարողանան շահել լրացուցիչ մեկ-երկու տարի, նախքան մոդելները կհասնեն զարգացման կրիտիկական մակարդակների, և խուսափել լուրջ սխալ հաշվարկներից։ Այս կանխատեսման հետ համաձայնել են Մասկը, ինչպես նաև OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հայտարարել է, որ ինքը մտավախություններ չունի այն մասին, թե ԱԲ-ի զարգացումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկության գոյությանը։ Նա այն ժամանակ ընդգծել էր, որ ամենակարևորը համարում է ապահովել ԱՄՆ-ի գերազանցությունը Չինաստանի և այլ երկրների նկատմամբ այս մշակումների ոլորտում։

  • ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան





    «Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։

    «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ հավելվածները։ ՀՆԱ-ի, արտաքին առևտրի անկում, բարձր գնաճ, գազի բարձր գին, արտագնա աշխատանքի սահմանափակումներ, հարկային ռեժիմի խստացում։

    Իհարկե, չեմ կարող ինքնուրույն հաստատել կամ հերքել կատարված հաշվարկները, բայց եթե ընդունենք, որ իրենց կանխատեսումների ընդամենը կեսն է իրական, հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․.»։




    դիտվել է 148 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը

  • «Որպեսզի շահարկումներ չլինեն, հաշվել ենք՝ այս փաստաթղթում ինքնիշխանություն բառն օգտագործվում է 8 անգամ»․ Արարատ Միրզոյան

    «Որևէ ենթակառուցվածք, որ գործելու է, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է ամբողջությամբ և դետալներով, տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց շրջանակներում․ դրանք են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն»,- ԱԺ-ում 

    «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ նշել է նախարար Արարատ Միրզոյանը։ «Ինչպես նախորդ փաստաթղթի դեպքում, որպեսզի շահարկումներ չլինի ինքնիշխանություն բառի հետ կապված, նախօրոք հաշվել ենք՝ այս փաստաթղթում ինքնիշխանություն բառը՝ ենթակառուցվածքների մասով, օգտագործվում է 8 անգամ, հետևյալ համատեքստում․ հաստատվում է ՀՀ ինքիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- շարունակել է Միրզոյանը։


  • Oragir.live | Ձերբակալություններ` Ստեփանավանում


    Քաղաքականություն





    Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։

    Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և 14 համակիր։

    Քաղաքական դրդապատճառներով և նպտակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։

    Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։

    Մենք ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։

    ԵԽԽՎ վերջին զեկույցի համաձայն՝ ընտրատեղամասերի, գրեթե, կեսում արձանագրվել են ընտրական խախտումներ։
    Փաշինյանը խոսում է ժողովրդավարական ընտրություններից, նրա գործողությունները, սակայն, բնորոշ են բռնապետին։ Այս ձերբակալությունները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլև հակասում են Ստեփանավանի՝ փոփոխություններ ցանկացող քաղաքացիների շահերին։

    Փաշինյանը ցանկանում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանը, որպեսզի կարողանա կատարել Ալիևի բոլոր պահանջները և գնալ նոր զիջումների։ Այդպիսի զիջումներից է Հայաստանի համար ոչ շահավետ TRIPP-ի տարբերակը, որը ծառայում է Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի շահերին։ Նման զիջումները խաղաղություն չեն բերի, այլ միայն կհանգեցնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի։

    Փոփոխություններ լինելու են, դրանք մոտ են՝ չնայած Փաշինյանի գործողություններին։

    Մենք կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ և մասնակցե՛լ քվեարկությանը։

    Ձեր քվեն գաղտնի է, և հենց ձեր մասնակցությամբ փոփոխությունները կարող են սկսվել Ստեփանավանից։