Blog

  • Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

    Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

    Հայաստանի կառավարության 2026−2031թթ. ծրագրում Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակիցների թվում չէ։ Երևանում դա «հիմնավորում» են նրանով, թե ՀԱՊԿ-ում իբր չեն կատարել իրենց անվտանգության պարտավորությունները 2021−23թթ. Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում։

    Ջաբարովի խոսքով, նման հայտարարությունը ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումն ու հետագայում ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը՝ հայկական տնտեսության համար մեծ կորուստներով, արդարացնելու փորձ է։ Սա սխալ է, հայտարարել է սենատորը։

    Եթե խոսենք ըստ էության, գրել է Ջաբարովը իր թելեգրամ-ալիքում, ապա երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը և հենց այս հակամարտության կապակցությամբ օգնության համար պաշտոնապես չէր դիմել ՀԱՊԿ-ին։ Իսկ առանց պաշտոնական դիմումի ոչ ոք չի միջամտի։ Ի տարբերություն Ղազախստանում 2022 թվականի հունվարի իրադարձությունների, երբ նախագահ Տոկաևը պաշտոնապես օգնություն խնդրեց, և այն անմիջապես ցուցաբերվեց, ընդգծել է սենատորը։

  • Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին |

    Սամվել Կարապետտյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ.

    «Շնորհավորում եմ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով։

    Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունեության տարիներին կանգնած է եղել Հայաստանի և Արցախի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում, այսօր զրկված է ազատությունից և ենթարկվում է քաղաքական հետապնդման։

    Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։ Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը:

    Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքին մաղթում եմ առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար»։

  • Դատախազը միջնորդել է Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

    Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

    Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։

    «Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի, նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա»,- ասել է Սաֆարյանը։

  • 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 8 676 Ղարաբաղից տեղահանված անձ | Հասարակություն

    Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են․

    ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։

     

    2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։

     

    Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։

    Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 495 անձի նկատմամբ։

    2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 72 տարեկան





    Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։

     Նա դարձավ 72 տարեկան:




    դիտվել է 36 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորել Քոչարյանին, և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան

    Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչո՞ւ չի շնորհավորել Փաշինյանին. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ Քոչարյանին շնորհավորելու պատճառները ակնհայտ են՝ հաշվի առնելով նրանց երկար տարիների ընկերական հարաբերությունները և գործընկերային բարձր մակարդակը։

    «Կարծում եմ՝ ակնհայտ է նաև՝ ինչու չի շնորհավորել Փաշինյանին. ՀՀ-ՌԴ այսօրվա հարաբերությունները բավականին բարդ փուլում են և նաև այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, և, իհարկե, լուրջ ազդեցություն է ունեցել իր (խմբ.՝ Փաշինյանի) լեգիտիմության պակասը։

    Ամբողջ քարոզարշավը և ընտրական պրոցեսը ուղղորդվել է համատարած ընտրախախտումներով և վերջում էլ «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բառացիորեն գողացվել են»,-նշեց նա։

  • Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

    Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվՄաղթում եմ Ձեզ դիմացկունություն փորձությունների առջև: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնել է Կրեմլը:

    «Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հոգեկան կորով և դիմացկունություն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք դուք և ձեր ընտանիքի անդամները», – ասված է Կրեմլի «Մաքսում» հրապարակված շնորհավորական հեռագրում։

    Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դարձել է 72 տարեկան:

  • Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վե

    2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնից:

    Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։

    Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունների» անհամապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։

    Միաժամանակ, դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։ Նույն մոտեցումն արտացոլվել է նաև Ադրբեջանի պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրված մեղադրանքները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։ Այսպիսով, մեղավորության վերաբերյալ հանրային և պաշտոնական դիրքորոշումը ձևավորվել է դատական գործընթացի ավարտից առաջ՝ խաթարելով անմեղության կանխավարկածը։                                                           

    Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու և պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են։ 

    Պաշտպանության իրավունքի խախտումները շարունակվել են նաև «դատավճռի» տրամադրման և դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրա առկա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։ Այս պայմաններում հնարավոր չի եղել ստուգել՝ արդյոք ընթերցման համար ներկայացված տեքստը «դատավճռի» ամբողջական և վերջնական տարբերակն է, ինչպես նաև երաշխավորված չի եղել դրա անփոփոխելիությունը։ Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրվել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրավաբանական օգնության շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին․ վերջիններիս հասանելի են դարձվել միայն առանձին քաղվածքներ։ Չնայած պաշտպանության իրավունքի այս ակնառու սահմանափակումներին՝ 2026 թ․ օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակված պատիժները թողել է անփոփոխ՝ միջազգային հանրության առջև բացահայտելով Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետությունը՝ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

    Գանգատում բարձրացվում է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների մասնակցությունը ռազմական գործողություններին կամ զենք կրելը ինքնին չեն կարող նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ և հիմք ծառայել քրեական պատասխանատվության համար՝ առանց յուրաքանչյուր անձի վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։

    ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ։ Այն միջազգային դատական մակարդակով կասկածի տակ է դնելու իրականացված դատավարության և դրա արդյունքում կայացված «դատավճռի» օրինականությունն ու իրավական արժեքը՝ առաջ բերելով իրավունքի խախտումների հետևանքների վերացման անմիջական պարտականություն։

    Քաղաքական նպատակներով հետապնդումների միջազգային դատական արձանագրումը էապես չեզոքացնում է Ադրբեջանի փորձը՝ ներպետական շինծու դատական գործընթացների միջոցով իրավական հավաստիություն հաղորդելու հակամարտության վերաբերյալ սեփական պաշտոնական պատմույթին։ Այդ պարագայում «դատավճիռը» կկորցնի իր նշանակությունը՝ որպես հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի պատմական և քաղաքական մեկնաբանությունը արտացոլող փաստաթուղթ՝ սահմանփակելով այդ «դատավճռի» օգտագործումը միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում։

    Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ։

    tert.am

  • Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Ղրղզստանի Հանրապետությունում

    Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:

    Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

  • Քոչարյանը պետք է գնար կառավարության արխիվ՝ ջնջե՞ր ստորագրությունը. փաստաբան |

    Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է նրան առաջադրված մեղադրանքին ու կալանավորմանը։

    «Ինչով պետք է Քոչարյանը խոչընդոտեր, պետք է գնար կառավարության արխիվ՝ ջնջե՞ր ստորագրությունը»,- ասել է Օրբելյանը։

    Նրա խոսքով, մեղադրանքը կառուցված է ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանը երկրում ամեն ինչից տեղյակ է, և ինչ իրականացվում է երկրում իրեն են գալիս ու հարցնում։

    Ըստ Օրբելյանի, այդ գործընացը դուրս է եկել իրավական դաշտից ու արդեն քաղաքական հարթությունում է։ Օրբելյանը նաև պնդել է, որ քրեական գործի վաղեմության ժամկետն անցել է, իսկ խափանման միջոց կալանքն իրավաչափ չէ։