Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն, որ Արշակ Սրբազանը համբուրվում է կնոջ հետ, դա չի վերացնում այն փաստը, որ Ալիևի հրահանգով Ցեղասպանության պայմանագիր ահաբեկչական խումբը վիզ է դրել վերացնել 1724 տարվա հայկական կառույցը:
Չի վերացնում այն փաստը, որ առաքինի անմեղ հոգևորականների են գերի վերցրել եկեղեցին կոտորելու նպատակով ու չի վերացնում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ վերացնում է հայ մշակութային ժառանգությունն ու եկեղեցիներն Արցախում:
Ուզում է 100 հոգևորական համբուրվի, բայց Արցախը հանձնած, ընտրագող և ցեղասպան դահիճները չեն, որ պետք է բարոյականության ու առաքինության դաս տան:
Հոգևորականի սիրավեպը չի, որ 150 հազար մարդու անտուն է թողել ու 5000 հոգու խաբելով զոհել, որ իմ սեփականությունը ծախի»։
Category: YN.am
-
«Հոգևորականի սիրավեպը չի, որ 150 հազար մարդու անտուն է թողել»․ Հովհաննես Իշխանյան
-
ԱՄՆ-ում Ուկրաինայի վերջերս պաշտոնանկ արված դեսպանին նոր մեղադրանքներ են առաջադրվել
Վերջերս պաշտոնանկ արված ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային նոր մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է UNIAN-ը։
Հաղորդվում է, որ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշում է Ստեֆանիշինայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Պաշտպանական կողմը խնդրում է նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։
Երեկ չէ առաջին օրը Զելենսկին Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։
Դեռևս դրանից առաջ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նրա հնարավոր հրաժարականը կարող է կապված լինել ՆԱԲՈւ-ի կողմից ԱԿՌՎԱ-ի շուրջ հնարավոր չարաշահումների գործով ընթացող քննության և կասկածանքի նախապատրաստման հետ։
Նոր կասկածանքի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում։
-
Բաքվում պատմել են, թե ինչպես են համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատմել է, թե ինչպես են Բաքվում համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։
«Շատ հարցերում մենք խորհրդակցում ենք Անկարայի հետ, սակայն այս դեպքում քայլն արել ենք առանց Թուրքիայի հետ նախնական քննարկման։ Դա է պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը։ Մենք Իսրայելին ասացինք․ «Այն, ինչ անում եք, սխալ է։ Եթե կարծում եք, թե այս քայլով կարող եք վնասել Թուրքիային, սխալվում եք»»,- նշել է նա։
Հաջիևը հավաստիացրել է, որ ադրբեջանական կողմը զգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի դրված նպատակին, այլև վնաս կհասցնի Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերություններին, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հասարակության շրջանում Իսրայելի ընկալման վրա։
«Մենք բացատրեցինք, որ դա Իսրայելին ոչ մի օգուտ չի բերի, և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ մտքից։ Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում էր, և հասկացան դրանից րոպե առաջ հետ կանգնելու կարևորությունը»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երախտագիտություն չի ակնկալում այս գործողությունների համար։
-
Պարոն Քոչարյան, դուք ձեր մասին մտածեք՝ քաղաքական գեներալի կոչումից դարձել եք եֆրեյտոր. Գրիգորյան
Պարոն Քոչարյան, դուք ձեր մասին մտածեք՝ քաղաքական գեներալի կոչումից դարձել եք եֆրեյտոր. Գրիգորյան -
Պուտինը խստացնում է կանոններն աշխատանքային միգրանտների համար
2012-2026 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yn.am (Yerevan News) Երևան նյուզ լրատվական կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: Website By
-
ԱՄՆ-ն միջուկային նոր ռազմավարություն է մշակում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի համար․ NBC News
ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքական բաժնի ղեկավարը մշակում է երկրի միջուկային ոլորտի նոր ռազմավարությունը։ Այն փոքր հեռահարության տակտիկական զենքի կիրառում է նախատեսում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հնարավոր պատերազմում։ Այս մասին NBC News-ին հայտնել են հինգ աղբյուրները։
Ակնկալվում է, որ նոր ծրագրի համաձայն՝ կթարմացվեն միջուկային պատասխանի այն տարբերակները, որոնք ճգնաժամի պահին առաջարկվում են ԱՄՆ նախագահին։
Նպատակն է թույլ չտալ, որ սովորական պատերազմը վերածվի միջուկայինի, ինչպես նաև կանխել հակառակորդի կողմից հակամարտությունն իր նպատակներով օգտագործելու փորձերը։
-
Օգոստոսի 5-ի աստղագուշակը
Խոյ. Ցանկացած գործ, որ կպահանջի կենտրոնացվածություն և ուշադրություն դետալների նկատմամբ, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսի համար, երբ դրական միտումների ազդեցությունն ավելի ուժեղ կլինի: Այդ ժամանակ կար -
«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:
Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները, որպես կանոն, պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ:
Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջեւ դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է:
Ի դեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում, հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են: Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերող մահեր են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
-
Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը շուրջ երեք ամիս չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ, նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթը փաստացի որևէ առաջընթաց չի արձանագրում։
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։
«Մոսկվայից եկել ենք՝ ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին ի պատասխան՝ Սահակյանն արձագանքել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Սակայն ավելի ուշ, երբ նա փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Մոսկվա, իրավապահները նրան ձերբակալել էին։
Ավելի վաղ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ։
Քննիչի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։
Այսօր՝ դեպքից շուրջ երեք ամիս անց, Հովհաննես Սահակյանը շարունակում է մնալ Հայաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթով էական տեղաշարժ առայժմ չկա։ Թե ինչ նոր հանգամանքներ են պարզվել կամ ինչ են շարունակում պարզել նախաքննական մարմինները, հայտնի չէ։ Փաստը, սակայն, մնում է փաստ․ երեք ամիս շարունակ Սահակյանը չի կարողանում վերադառնալ իր մշտական բնակության վայր՝ Ռուսաստան, մինչդեռ հարուցված քրեական վարույթը շարունակում է մնալ նախաքննության փուլում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
Կիևում և մարզում զոհվածների թիվն աճել է
Օգոստոսի 5-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով ու հարվածային անօդաչուներով գրոհել է Կիևն ու մարզը:
Ուկրաինայի մայրաքաղաքում հարվածների հետևանքներ են արձանագրվել ավելի քան յոթ վայրում:
Տեղական ԶԼ
